Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի Հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6.1.-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) ծառածածկ տարածքներ` ցամաքային տարածքի մաս, որը ծածկված է ծառային բուսականությամբ, ընդգրկում են հողային ֆոնդի բնակավայրերի հողերից՝ խառը կառուցապատման, ընդհանուր օգտագործման և այլ հողերը՝ մասնակի, հատուկ պահպանվող տարածքների հողերը` մասնակի և անտառային հողերից` անտառները.»:

Հոդված 2. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 13.1-ին կետով.

«13.1) Հողամասում գտնվող ծառային բուսականությունը վնասելու արգելքով.»:

Հոդված 3. Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասում.

1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր են՝ հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, լողափեր և այլ տարածքներ.»,

2) լրացնել հետյալ բովանդակությամբ նոր 6.1-ին կետ.

«6.1) բնակավայրերի ծառածածկ տարածքներ են.»:

Հոդված 4. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը:

 

 

 

 

 

 

  • Տևողություն

    12.08.2019 27.08.2019
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 156

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Մալխասյան

14.08.2019

Սույն նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի պահանջներին, որով նախատեսված է, որ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով: Մինչդեռ ՀՀ հողային օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ հողամասի նկատմամբ իրավունքների սահմանափակումները սահմանվում են անմիջականորեն` օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով կամ դատական կարգով: Այս առումով նշված մասը և օրենսգրքի բազում հոդվածներ անհրաժեշտ է համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության պահանջներին, քանի որ ՀՀ հողային օրենսգիրքն ընդունվել է դեռևս 2001 թվականին ու այն չի համապատասխանեցվել ՀՀ Սահմանադրության պահանջներին: ՀՀ հողային օրեսնգրքի 60-րդ հոդվածում կատարվող լրացման վերաբերյալ գտնում եմ, որ դրանով էապես կարճատվելու են հողամասերի օտարումները և առաջ են բերելու լուրջ չարաշահումներ, քանի որ ծառածածկ տարածք հասկացությունը շատ տարածական է:

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: