Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ – ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ  ՆԵՐԱՌՄԱՆ   2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ   ԾՐԱԳԻՐԸ  ԵՎ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ  ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

               Իրավական ակտի հիմնավորումը

1.

   Անհրաժեշտությունը

 

Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5.1 հոդվածի  և ՀՀ վարչապետի  2019 թվականի մարտի 22-ի «Հայաստանի  Հանրապետության  2020   թվականի  բյուջետային  գործընթացը   սկսելու մասին» N 289-Ա  որոշմամբ  հաստատված  հավելվածի  34-րդ  կետի  4-ի բ.  ենթակետի պահանջներից:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

2010թ. Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան»` ստանձնելով պարտավորություն ՀՀ օրենսդրությունը և պետական քաղաքականությունը համապատասխանեցնել կոնվենցիայի պահանջներին:

2017 թ. հունվարի 12-ի թիվ 1 որոշմամբ հաստատվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման» համալիր ծրագիրը:  Համալրիր ծրագիրը ոլորտի առաջիկա 5 տարիների սոցիալական ներառման քաղաքականության իրականացման ուղեցույցն է, որի` տարեկան կտրվածքով կատարման ենթակա միջոցառումների համամասնությունը ներառվում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագրում:

2020 թվականի տարեկան ծրագրում ամրագրվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ուղղված` կյանքի բոլոր ոլորտներին առնչվող, տվյալ տարվա ՀՀ պետական և համայնքային բյուջեների շրջանակներում իրականացվող  միջոցառումներ, սահմանվել են դրանց կատարման պատասխանատումները և թիրախները:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

2020թ. տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները նպատակաուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար անհրաժեշտ հավասար հնարավորությունների և անկախ կյանքի պայմանների ապահովմանը, առողջապահության, զբաղվածության, կրթության և սոցիալական այլ ոլորտներում նրանց մասնակցությունը խոչընդոտող արգելքների վերցմանը: Նախագծի միջոցառումների ցանկը կազմվել է հաշվի առնելով շահագրգիռ նախարարություններից և Երևանի քաղաքապետարանից ստացված գրավոր առաջարկությունները, ինչպես նաև ներառվել են միջոցառումներ` հիմնվելով ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կատարման մասին հայաստանյան սկզբնական զեկույցի կատարման վերաբերյալ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի 2017թ. մայիսի 8-ի CRPD/C/ARM/CO/1 դիտարկումների վրա:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` շահագրգիռ գերատեսչությունների հետ համագործակցությամբ:

5.

Ակնկալվող արդյունքը

 

Ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և խթանել նրանց մասնակցությունը տնտեսական, սոցիալական, մշակութային և քաղաքական կյանքին:

 

  • Քննարկվել է

    12.08.2019 - 28.08.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7286

Տպել

Առաջարկներ`

«ԷԽՈ» ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

25.08.2019

«ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ողջունում է ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացմանն ուղղված աշխատանքներ իրականացնելու նախաձեռնությունը և հույս հայտնում, որ նորընտիր ՀՀ Ազգային ժողովը կվավերացնի այն: «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը պատրաստ է նախարարության հետ համագործակցել այս արձանագրության վավերացման կարևորությունը ԱԺ պատգամավորներին ներկայացնելու և այն վավերացնելու համար անհրաժեշտ այլ գործողություններ կազմակերպելու ուղղությամբ Միաժամանակ, ուսումնասիրելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը՝ առաջարկում է, 1. Լիազոր մարմնի հետ քննարկել և միջոցառումների համապատասխան բաժնում ծրագրում ներառել «Երևանի մետրոպոլիտենի կայարանների հարմարեցում հաշմանդամություն ունեցող անձանց անձանց համար՝ ներառյալ անվտանգության և ուղին նշող տակտիլային սալահատակների, կողմնորոշիչ նշանների և վագոններում լուսատախտակներ տեղադրում և առնվազն երկու կայարանի հարմարեցում վերելակի տեղադրմամբ» միջոցառումը: 2. Լիազոր մարմնի հետ քննարկել և միջոցառումների համապատասխան բաժնում ծրագրում ներառել «Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքէջ` e-draft.am և Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ՝ arlis.am» կայքերի մատչելիության ապահովում միջոցառումը: 3. Լիազոր մարմնի հետ քննարկել և միջոցառումների համապատասխան բաժնում ծրագրում ներառել «Մատչելի Երևան» ծրագրի ներդրման և իրականացման համար ռազմավարության մշակում» միջոցառումը: 4. Լիազոր մարմնի հետ քննարկել և միջոցառումների համապատասխան բաժնում ծրագրում ներառել «Երևան քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում հարմարեցված մարզադպրոցի ապահովում» միջոցառումը: 5. Լիազոր մարմնի հետ քննարկել և միջոցառումների համապատասխան բաժնում ծրագրում ներառել «Համանդամություն ունեցող անձանց համար համապատասխան մարզական գույքի ձեռքբերում և հասարակական կազմակերպություններին ու մարզադպրոցներին տրամադրում» միջոցառումը 6. Լիազոր մարմնի հետ քննարկել և միջոցառումների համապատասխան բաժնում ծրագրում ներառել «Բարձրագույն ուսումնական հաստատություններում աջակցող խմբերի ստեղծում» միջոցառումը՝ ակնկալվող արդյունքը նշելով «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ուսման համար համապատասխան պայմանների ստեղծմանը աջակցություն»: 7. 3.11 միջոցառման անվանման վերջում ավելացնել «և վիճակագրական գործիքների բարելավում» բառերը՝ նպատակ ունենալով ստանալ հնարավորինս ընդգրկուն և ամբողջական վիճակագրական տվյալներ հաշմանդամություն ունեցող ուսանողների վերաբերյալ: 8. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական սպասարկման ծրագրեր բաժնում ներառված» ծառայությունների պատվիրակումն իրականացնել ոչ թե մրցութային կարգով, այլ հավաստագրերի տրամադրման միջոցով, ինչը ծառայությունները կդարձնի հասանելի և հասցեական՝ խթանելով համայնքային ծառայությունների ստեղծմանը: 9. Առողջապահության նախարարության կողմից ֆինանսավորվող վերականգնողական ծառայությունների պատվիրակումն իրականացնել հավաստագրերի միջոցով, ինչը ծառայությունները կդարձնի համայնքնային հասանելի և հասցեական: Հարկ է նշել նաև, որ 2.3 և 3.4 կետերում արդյունքները հաշվելի չեն, հասկանալի չէ քանի տրանսպորտային միջոց, քանի դպրոցի և մատչելիության ինչ աշխատանքների մասին է խոսքը: Անհրաժեշտ է հնարավորության դեպքում հստակեցնել:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

13.08.2019

ԿԱՐԾԻՔ ՀՀ ԱՍՀՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ https://www.e-draft.am/projects/1855/about «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ ողջունում է ՀՀ ԱՍՀՆ կողմից ներկայացված ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), ինչը համարում է ժամանակին եւ հրատապ։ Վերոհիշյալի հետ մեկտեղ մենք ունենք հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները Նախագծի վերաբերյալ․ 1. Նախագծի հավելված 1-ի «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ» (այսուհետ՝ Ծրագիր) ներածությունում նշված են այն իրավական այն հիմքերը, որոնց հիման վրա մշակվել է Նախագիծը։ Հարց է առաջանում արդյոք Նախագծի մշակման ժամանակ ընդգրկվել են ՔՀԿ-ները եւ արդյոք հաշվի են առնվել նրանց առաջարկությունները։ 2. Ծրագրի 1-ին բաժինը վերնագրված է «ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ», մինչդեռ Նախագծում ներկայացված է մեկ նպատակ եւ հաջորդականությունը ներկայացված սկզբում՝ նպատակաը եւ ապա՝ խնդիրները։ Հետեւաբար կարծում ենք, որ Նախագծի 1-ին բաժինը պետք է վերնագրվի «ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ»։ 3. Համարում ենք, որ հիմնականում Ծրագրում ճիշտ են սահմանված որոշման նպատակը եւ խնդիրները։ 4. Ծրագրի 32-րդ կետում նշված է, որ․ «Ապահովվելու է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների ներգրավվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող օրենսդրությունը, քաղաքականությունները, ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը մշակելիս:»։ Դրական գնահատելով նախաձեռնությունը, կարծում ենք, որ ի թիվս վերոհիշյալի՝ պետք է նախատեսել նաեւ քաղաքացիական մասնագիտացված հասրակական կազմակերպությունների ներգրավումը Ծրագրի եւ դրա կատարման միջոցառումների մշտադիտարկմանը (մոնիթորինգին) եւ վերահսկողությանը։ 5. Նախագծի հավելված 2-ում ներկայացված «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2020 թվականի տարեկան ծրագրի միջոցառումների ցանկում» (այսուհետ՝ Միջոցառումների ցանկ) հիմնականում արտացոլված են Ծրագրից բխող միջոցառումներ։ Այդուհանդերձ առաջարկում ենք, որպեսզի Միջոցառումների ցանկի․  1․3․ ենթակետով նախատեսված «Ֆունկցոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակմանը ներգրավվել նաեւ ՀՀ առողջապահության նախարարությանը եւ մասնագիտացված ՔՀԿ-ների ներկայացուցիչներին,  2-րդ կետում ավելացվեն միջոցառումներ՝ ուղղված հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների շինարարության շինարարակն նորմատիվների այնպիսի փոփոխությանը, որոնք առավել հարմարավետ կդարձնեն դրանք հաշմանդամություն ունեցող անձանց համար,  «Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի և զբաղվածության իրավունքի ապահովում» 4-րդ կետում ավելացվեն միջոցառումներ, ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ներգրավումը խթանելու նպատակով՝ ՀՀ օրենսդրությունում (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, ՀՀ հարկային օրենսգիրք եւ դրանց համապատասխան այլ իրավական նորմատիվ ակտեր) համապատասխան փոփուխություններ եւ լրացումներ կատարելուն՝ գործատուներին համապատասխան արտոնություններ տալու եւ մոտիվացիայի այլ ազդակներ տալու իմաստով,  «Հաշմանդամություն ունեցող անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովում» 6-րդ կետում լրացնել միջոցառում՝ ուղղված պալեատիվ բժշկության շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց մշտական սոցիալական ու առողջապահական խնամքի տրամադրմանը,  «Սոցիալական գործընկերություն հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունների միջև» 6-րդ կետում լրացնել միջոցառում՝ ուղղված սույն, ինչպես նաեւ բյուջետային այլ ծրագրի կատարման մշըտադիտարկումն (մոնիթորինգ) ու վերահսկողությունը ՔՀԿ-ներին վերապահելու մասին նպատակային ծրագիր։ Հարգանքով, Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ

Տեսնել ավելին