Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Իրավաբանների հայկական ասոցիացիա 26.08.2019 22:16:40 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 15. Ավելին, ինչպես տեսնում ենք, նախագծից հանվել է ներկայումս գործող այն իրավակարգավորումը, որ արդարադատություն իրականացնելու կապակցությամբ միջամտության մասին Բարձրագույն դատական խորհրդին չհայտնելը դիտվում է որպես դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինքնավար հիմք, ինչը խիստ մտահոգիչ է: Նույնը վերաբերում է նաև պարտադիր վերապատրաստման պարտավորությանը: Նման վարքականոնների խախտումների հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը կախվածության մեջ դնել դատավորի կարգավիճակի հետ այդ խախտման անհամատեղելիության գնահատումից, մեր համոզմամբ, որևէ իրավական իմաստ չի ենթադրում: Չի ընդունվել: Նախագծից վկայակոչված դրույթները չեն հանվել, դրանք առկա են փոփոխվող և լրացվող 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, քանի որ առաջարկվող կարգավորման համաձայն վարքագծի բոլոր կանոնների խախտումները կարգապահական պատասխանատվության հիմք են:
2 Իրավաբանների հայկական ասոցիացիա 26.08.2019 22:16:40 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 16. Դատական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի առաջարկվող 4-րդ կետի իրավակարգավորման առարկայի համատեքստում խնդրահարույց է այն հարցի պարզաբանումը, թե ինչպիսի՞ չափանիշներով է որոշվելու հարուցել կարգապահական վարույթ ՀՀ մասնակցության գործող միջազգային դատարանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյոքում խախտում արձանագրելու գործընթացում: Ակնհայտ է, որ անհարկի հայեցողական ռիսկերի գեներացումը որևէ կերպ չի նպաստում դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: Հետևապես, անհրաժեշտ է օրենսդրական ակտի մակարդակում հստակեցնել այս հիմքով վարույթի հարուցման որոշակի օրենսդրական չափորոշիչներ: Չի ընդունվել: Չափանիշը Նախագծում նշված է՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտումը, որը հանգեցրել է Սահմանադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու իրավունքների և (կամ) ազատությունների հիմնարար խախտման կամ հեղինակազրկում է դատական իշխանությունը: Միջազգային դատարանի կայացրած ակտը ուսումնասիրվելու է նույն կերպ, ինչ վարույթ հարուցելու մյուս առիթները: Առաջարկում չի պարզաբանվում, թե կոնկրետ ինչպիսի այլ օրենսդրական չափանիշների մասին է խոսքը:
3 Իրավաբանների հայկական ասոցիացիա 26.08.2019 22:16:40 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 17. Դատական օրենսգրքի 149-րդ հոդվածի 3-րդ մասի առաջարկվող փոփոխությունները դարձյալ խնդրահարույց են նորմերի իմաստային ընկալման, դրանց պատշաճ խմբագրության իմաստով: Մասնավորապես, նախագծով փաստացի առաջարկվում է նշված նորմի հետևյալ ձևակերպումը. Եթե առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելք կիրառելու կամ դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատվելուց հետո երկու տարվա ընթացքում, խիստ նկատողություն ստանալու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում, նկատողություն ստանալու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կամ նախազգուշացում ստանալու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, դատավորը չի ենթարկվել կարգապահական պատասխանատվության, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող: Ակներև է, որ իմաստային առումով նորմի բովանդակությունը չի ընկալվում: Ընդունվել է: Դրույթը վերախմբագրվել է:
4 Իրավաբանների հայկական ասոցիացիա 26.08.2019 22:16:40 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 18. Պետք է նկատել, որ Դատական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասում այսպես թե այնպես գործածվում են «ուշադրության արժանի այլ հանգամանքներ» բառերը, հետևապես դիտավորությունը կամ կոպիտ անփությունն այստեղ ևս ներառելը գործնականում անիմաստ է: Չի ընդունվել: Այդ տրամաբանությամբ կարելի էր սահմանափակվել միայն «ուշադրության արժանի հանգամանքներ» բառերով՝ առանց որևէ չափանիշ նշելու: Լրացմամբ ընդամենն ընդգծվում է ուղղորդիչ նշանակություն ունեցող ևս մեկ կարևոր չափանիշ:
5 Իրավաբանների հայկական ասոցիացիա 26.08.2019 22:16:40 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 19. Դատական օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվող փոփոխության առաջին երեք նախադասություններն ամբողջությամբ կրկնում են գործող կարգավորումը, ուստիև դրանց լրացուցիչ ամրագրման անհրաժեշտությունը բացակայում է: Չի ընդունվել: Օրենսգրքի 151-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունները և լրացումներն այնքան ծավալուն են, որ նպատակահարմար է հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ:
6 Իրավաբանների հայկական ասոցիացիա 26.08.2019 22:16:40 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 20. Նախագծով ըստ էության, կարգապահական պատասխանատվության ենթարկված դատավորը զրկվել է համապատասխան որոշումը անհատական սահմանադրական գանգատի միջոցով վերանայելու իրավունքից (Նախագծի 29-րդ հոդվածի 2-րդ կետ): Փոխարենը, նախատեսվել է աննախադեպ մի բան. ԲԴԽ-ի կայացրած համապատասխան որոշումը բողոքարկվում է հենց ԲԴԽ, ընդ որում, բացառապես այն դեպքերում եթե ի հայտ է եկել այնպիսի էական ապացույց կամ հանգամանք, որը դատավորը նախկինում չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով և որը ողջամտորեն կարող է ազդել որոշման վրա։ Սա խնդրահարույց է դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրացման ինչպես ներպետական, այնպես էլ կոնվենցիոնալ չափանիշների առարկայացման տեսակետից: Պետք է նկատի ունենալ, որ պատասխանատվության ենթարված դատավորը պետք է ամբողջովին օգտվի արդար դատաքննության իրավունքից և կայացրած որոշումն արդյունավետ բողոքարկելու իրավունք ունենա։ Չի ընդունվել: Կարգապահական պատասխանատվության ենթարկված դատավորն ամեն դեպքում կարող է դիմել Սահմանադրական դատարան Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի ուժով՝ անկախ Դատական օրենսգրքում լրացուցիչ կարգավորման: Նորմը որևէ ավելացված արժեք չունի և առաջարկվել է հանել օրենսգրքից՝ այն չծանրաբեռնելու նպատակով: Ի սկզբանե, նորմը օրենսգրքում սահմանվել է, քանի որ բացակայել է բողոքարկման իրական կառուցակարգ: Նախագծով նման կառուցակարգ սահմանվում է, ուստի սահմանադրական նորմի կրկնության անհրաժեշտություն չկա:
7 Իրավաբանների հայկական ասոցիացիա 26.08.2019 22:23:06 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի և դրա հիմնավորման համաձայն (այսուհետ՝ Նախագիծ)՝ «2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը պարունակում է կոռուպցիայի կանխարգելման որոշ մեխանիզմներ, սակայն այդ մեխանիզմները, ոլորտի զարգացման համատեքստում, շարունական փոփոխությունների կարիք ունեն՝ հաշվի առնելով օրենքի կիրառման արդյունքում գործնականում առաջացող խնդիրները»: Ընդհանուր առմամբ համակարծիք լինելով վերոգրյալի հետ, հարկ ենք համարում նշել, որ հակակոռուպցիոն ոլորտում «շարունակական փոփոխությունների կարիք ունենալը» ոչ թե պայմանավորված է միայն կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմների անկատարությամբ, այլև կոռուպցիայի դեմ պայքարում ինստիտուցիոնալ համակարգերի բացակայությամբ: Ավելին, սույն նախագծով ևս այս հարցին ինստիտուցիոնալ մակարդակում լուծում չի տրվում: Խոսքը գնում է այն մասին, որ ներկայումս մշակվող հակակոռուպցիոն նոր ռազմավարությամբ նախատեսվում է, որ պետք է ընդլայնվեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործառույթները՝ 5-ը դարձնելով 13, մինչդեռ վերոնշյալ նախագծով Հանձնաժողովի լիազորությունները ավելացվում են ընդհամենը 3-ով: Ակնհայտ է, որ հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմնին պետք է վերապահվեն ոչ միայն մոնիթորինգի գործառույթները, այլ նաև հակակոռուպցիոն կրթական ծրագրերի կազմման, հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատման իրականացման, հակակոռուպցիոն ոլորտում հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման ու դրանց համակարգման, հակակոռուպցիոն քաղաքականության մշակմանն օժանդակության խնդիրները: Հանձնաժաղովը պետք է ապահովվի հակակառուպցիոն քաղաքանության մշակման և կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված բոլոր գործիքներով, բացառությամբ նախաքննական և օպերատիվ-հետախուզական գործառնությունների իրականացման, ինչը նախագծում արված չէ: Արդյունքում ստացվում է, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու կոնտեքստում մշակված երկու իրավական ակտերի նախագծերում առկա են հակասություններ և ապահովված չէ սիներգիա: Առաջարկում ենք ապահովել օրենքի և հակակոռուպցիոն ռազմավարության նախագծերի միջև սիներգիան և օրենքի նախագծում ներառել ռազմավարությամբ Հանձնաժողովին վերապահվող գործառույթների ամբողջական ցանկը: Չի ընդունվել։ Ռազմավարության առավել համապարփակ վերլուծության դեպքում պարզ կդառնար, որ Ռազմավարության միջացոռումների ծրագրի համաձայն 2020 թվականի ընթացքում նախատեսվում է Հանձնաժողովի գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով մշակել առաջարկությունների փաթեթ` ուղղված Հանձնաժողովի գործառույթների շրջանակների ընդլայնմանը: Այս առումով, ոչ միայն խոսք չի կարող գնալ հակասությունների մասին, այլև ուղղակիորեն օրենքի նախագիծը բխում է ռազմավարության դրույթների փուլային իրականացումից:
8 Իրավաբանների հայկական ասոցիացիա 26.08.2019 22:23:06 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 2. Նախագծի համաձայն՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի՝ Հանձնաժողովի կազմավորման վերաբերյալ գործող կարգավորումները բավականին խրթին են և, գործնականում, խոչընդոտել են Հանձնաժողովի կազմավորման գործընթացին: Անդրադառնալով Հանձնաժողովի կազմավորման գործընթացի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների արձագանքին՝ հարկ է նշել, որ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ՝ ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի մոնիթորինգի 4-րդ փուլի «Հակակոռուպցիոն բարեփոխումները Հայաստանում» վերտառությամբ 2018 թվականի զեկույցով (այսուհետ՝ Զեկույց) արձանագրվել է, որ Մոնիթորինգ իրականացնող թիմը մտահոգված էր՝ տեղեկանալով, որ մարմնի ստեղծման և Մրցութային խորհրդի անդամների ընտրության գործընթացի շուրջ տարաձայնություններ կան։ Մասնավորապես, Մոնիթորինգի թիմի այցելության ժամանակ մի խումբ հասարակական կազմակերպություններ մտահոգություն են հայտնել Մրցութային խորհրդի անդամների առաջադրման և ընտրության գործընթացի, ինչպես նաև վերջիններիս մասնագիտական կարողությունների վերաբերյալ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխելու Հանձնաժողովի ձևավորման կարգը՝ միաժամանակ ամրապնդելով Հանձնաժողովի գործիքակազմը.»: Հարկ ենք համարում արձանագրելու, որ ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի մոնիթորինգի 4-րդ փուլի «Հակակոռուպցիոն բարեփոխումները Հայաստանում» վերտառությամբ 2018 թվականի զեկույցին կատարված հղումը թերի է և միակողմանի: Մասնավորապես, զեկույցում նշվում է նաև. «Այդուհանդերձ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան մրցութային խորհրդի ընտրության գործընթացը համարում է բաց և թափանցիկ»: Այնուհետև, զեկույցում տեղ գտած վերոնշյալ դիտարկումներն ուսումնասիրելով ՏՀԶԿ-ն Հայաստանին առաջարկել է. «Ապահովել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների նշանակման թափանցիկությունն ու օբյեկտիվությունը, որը զերծ կլինի ցանկացած միջամտությունից, ներառյալ՝ քաղաքական, և որ գործընթացը կդիտվի որպես օբյեկտիվ հասարակության լայն շերտերի կողմից»։: Այսպիսով պարզ է դառնում, որ նախագծում որպես հիմնավորում զեկույցից մեջբերված հատվածը թերի է, միակողմանի, մանիպուլյատիվ և ոչ օբյեկտիվ, ինչպես նաև չի արտացոլում զեկույցով Հայաստանին տրված ամբողջական հանձնարարականը: Առաջարկում ենք խմբագրել նախագծի հիմնավորման նշյալ հատվածը և ներկայացնել Հանձնաժողովի կազմավորման վերաբերյալ գործող կարգավորումների խրթին լինելու փաստը հաստատող պատշաճ իրավական հիմնավորումներ: Ընդունվել է ի գիտություն: Հանձնաժողովի ձևավորման կարգը փոփոխող դրույթները հանվել են նախագծից:
9 Իրավաբանների հայկական ասոցիացիա 26.08.2019 22:23:06 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 3. Կարևորելով Հանձնաժողովի ձևավորման ապաքաղաքական, անկողմնակալ և չեզոք գործընթացը՝ հարկ ենք համարում նշել հետևյալը. նախագծի եզրափակիչ և անցումային դրույթներով սահմանված կարգավորումների համաձայն՝ (...) Հանձնաժողովի առաջին կազմը ձևավորում է Ազգային ժողովը՝ Կառավարության, Ազգային ժողովի խմբակցությունների, Բարձրագույն դատական խորհրդի առաջադրած թեկնածուներից՝ համապատասխանաբար 6 տարի, 4-ական տարի և 3 տարի պաշտոնավարման ժամկետներով, ինչը խիստ մտահոգիչ է, քանի որ ստացվում է, որ Հանձնաժողովի առաջին կազմը ձևավորվում է ոչ մրցութային կարգով՝ քաղաքական միջամտության հնարավոր ռիսկերով: Իսկ նախագծով մրցութային խորհրդի կազմավորմանը վերաբերող օրենսդրական կառուցակարգը կիրառելի է համարվում ոչ թե անմիջապես, այլ միայն 2021 թվականի հունվարի 1-ից: Նման իրավակարգավորումը որևէ կերպ չի ապահովում հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմնի կազմավորման նոր տրամաբանություն և փոլիսոփայություն, ինչն էականորեն խնդրահարույց է: Ակնհայտ է, որ ի սկզբանե հարկավոր է հնարավորության սահմաններում ձեռնամուխ լինել հանձնաժողովի կազմավորման համար սահմանված մրցութային կարգի կենսագործմանը: Հիշյալը բխում է ինչպես վերը նշված ՏՀԶԿ հանձնարարականից՝ «Ապահովել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների նշանակման թափանցիկությունն ու օբյեկտիվությունը, որը զերծ կլինի ցանկացած միջամտությունից, ներառյալ՝ քաղաքական, և որ գործընթացը կդիտվի որպես օբյեկտիվ հասարակության լայն շերտերի կողմից», այնպես էլ Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարությունից, ըստ որի՝ հակակոռուպցիոն գործակալությունների ղեկավարները պետք է նշանակվեն մի գործընթացի միջոցով, որն ապահովում է նրանց ապաքաղաքական դիրքորոշումը, անկողմնակալությունը, չեզոքությունը, բարեխղճությունն ու իրավասությունը: Առաջարկում ենք անցումային և եզրափակիչ դրույթներից հանել Հանձնաժողովի առաջին կազմի ձևավորման ոչ մրցութային կարգը և երաշխավորել Հանձնաժողովի անդամների ընտրության անկախ, ապաքաղաքական, չեզոք և անկողմնակալ գործընթացը: Չի ընդունվել: Հանձնաժողովի հրատապ կազմավորման օբյեկտիվ անհրաժեշտությունից ելնելով՝ նախատեսվել է Հանձնաժողովի առաջին կազմը ձևավորվել այլ ընթացակարգով։
10 Իրավաբանների հայկական ասոցիացիա 26.08.2019 22:23:06 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 4. Առաջարկվող կարգավորմամբ Խորհուրդը կազմված է լինելու Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ), Ազգային ժողովի խմբակցությունների կողմից նշանակված մեկական անդամներից: Հարկ ենք համարում նշել, որ Օրենքի նոր նախագծին կից հիմնավորում չի ներկայացվել, թե ինչ հիմքերով են ընտրվել Խորհրդի անդամներին նշանակող մարմինները: Խորհրդի կազմում ՄԻՊ-ից և ԲԴԽ-ից ներկայացուցիչներ ունենալն ինքնին դրական քայլ է, ավելին՝ այն բխում է հենց Կոալիցիայի առաջարկություններից (Կոալիցիան, մասնավորապես առաջարկել էր՝ հաշվի առնելով Հայաստանում սահմանադրական դատարանի շուրջ առաջացած խնդիրները, Խորհրդի անդամ հանդիսացող ՍԴ ներկայացուցչին փոխարինել ԲԴԽ ներկայացուցչով), սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀՀ Սահմանադրության 174-րդ հոդվածի համաձայն՝ ԲԴԽ-ն կազմված է տասն անդամից, այսինքն ԲԴԽ-ն կոլեգիալ մարմին է, հետևաբար, անհասկանալի է, թե ինչու է ԲԴԽ նախագահին վերապահվում Խորհրդի կազմում անդամ առաջադրելու իրավունքը: Առաջարկում ենք, որ ԲԴԽ-ն Խորհրդում իր ներկայացուցչին ընտրելիս առաջնորդվի համախոհության սկզբունքով և ՀՀ Սահմանադրությանը համապատասխան հանդես գա որպես կոլեգիալ, ոչ թե միանձնյա մարմին: Ընդունվել է։ Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն։
11 Իրավաբանների հայկական ասոցիացիա 26.08.2019 22:23:06 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 5. Առաջարկվող կարգավորմամբ Խորհրդի հինգ անդամներից երեքին նշանակում են ԱԺ խմբակցությունները՝ հաշվի առնելով, որ ներկայումս ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների թիվը երեքն է: Արդյունքում ստացվում է, որ Խորհրդի անդամների թվաքանակը հարմարեցված է գործող Աժ կազմում ընդգրկված քաղաքական ուժերի թվաքանակին: Նման մոտեցումը, հետագայում, կարող է բարդություններ առաջացնել։ Օրինակ՝ ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների թվաքանակի փոփոխության հետևանքով պետք է փոխվի նաև Խորհրդի անդամների թվաքանակը, որը կխոչընդոտի Խորհրդի բնականոն գործունեությունը (օրինակ՝ քվեարկություն, նիստերի անցկացում)։ Իր հերթին, խորհրդի բնականոն գործունեության ապահովման նպատակով անհրաժեշտություն կառաջանա օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ: Բացի այդ, Հանձնաժողովի գործունեությունը քաղաքական միջամտությունից զերծ պահելու տեսանկյունից անհրաժեշտ է, որ իշխող քաղաքական ուժը Հանձնաժողովի գործունեության վրա ազդեցություն ունենալու լծակներով օժտված չլինի, այլապես կխախտվի Հանձնաժողովի անկախության սկզբունքը: Առաջարկում ենք բացառել Խորհրդում ԱԺ 3 խմբակցություններին անդամ առաջադրելու իրավունքի տրամադրումը, փոխարենն անհրաժեշտ է ընթացակարգ սահմանել, որի համաձայն Խորհրդում անդամ առաջադրելու իրավունքը կտրամադրվի ընդդիմադիր խմբակցություններին: Չի ընդունվել։ Տե՜ս կետ 32։
12 Իրավաբանների հայկական ասոցիացիա 26.08.2019 22:23:06 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 6. Անհասկանալի պատճառներով, մրցութային խորհրդի կազմից դուրս են մնում սահմանադրական մարմին հանդիսացող Հանրային խորհուրդն ու Փաստաբանների պալատը: Հիշյալը վերահաստատում է մեր այն դիրքորոշումը, որ հակակոռուպցիոն համակարգի ձևավորման գործընթացից հետևողականորեն դուրս են թողնվում քաղաքացիական հասարակության ինստիտուտներին, ինչի արդյունքում Հանձնաժողովը կդառնա ամբողջությամբ վերահսկելի բացառապես իշխանության կողմից, իսկ հասարակական ոլորտը հնարավորություն չի ունենա իր անմիջական մասնակցությունն ունենալու և հասարակության խնդիրները համակարգված ներկայացնելու ու մշտադիտարկում իրականացնելու համար։ Առաջարկում ենք փոփոխություններ կատարել Հանձնաժողովի մրցութային խորհրդի կազմում անդամներ նշանակող կառույցների ցանկում՝ նման լիազորություն տալով ստորև թվարկված մարմիններին. 1. Բարձրագույն դատական խորհուրդ՝ որպես դատական իշխանության ներկայացուցիչ, 2. Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններ՝ որպես օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ, 3. ՀՀ կառավարություն՝ ի դեմս սահմանադրական մարմին հանդիսացող Հանրային խորհրդի, որի 15 անդամները նշանակվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ որպես գործադիր իշխանության ներկայացուցիչ, 4. Մարդու իրավունքների պաշտպան՝ որպես սահմանադրական կարգավիճակ ունեցող՝ մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը հետևող, 5. Փաստաբանների պալատ՝ որպես քաղաքացիական հասարակության մասնագիտական անկախ ինստիտուտ։ Ընդունվել է ի գիտություն: ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1332-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2019-2022թթ. հակակոռուպցիոն ռազմավարությամբ տրվել է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի տեսլականը, որի կենտրոնական դերակատարներից են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և Հակակոռուպցիոն կոմիտեն։ ։ ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1332-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2019-2022թթ. հակակոռուպցիոն ռազմավարությամբ այս երկու մարմինների համար նախատեսվել է ձևավորման միանման կարգ՝ իշխանության բոլոր ճյուղերի ներգրավվածության, հակակշռման սկզբունքն ապահովելու նպատակով։ Միևնույն ժամանակ, տվյալ գործընթացում քաղաքական պատասխանատվություն չկրող մարմինների նախատեսումը նպատակահարմար չէ: Ինչ վերաբերում է հանրային վերահսկողությանը, ապա դրա իրականացման համար որևէ խոչընդոտ առկա չէ։ Ավելին, օրենքով նախատեսված են Հանձնաժողովի թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքները։
13 Իրավաբանների հայկական ասոցիացիա 26.08.2019 22:23:06 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 7. Ինչպես «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ Խորհուրդը կազմակերպում և անցկացնում է Հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության մրցույթ (մրցույթ կամ նոր մրցույթ): Այսպես, ինչպես «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին ՀՀ օրենքով, այնպես էլ Նախագծով հստակ կարգավորված չէ, թե Հանձնաժողովի անդամի նոր մրցույթի անցկացման դեպքում արդյո՞ք այն անցկացնելու նույն Մրցութային խորհուրդը, թե՞ ձևավորվելու է նոր մրցութային խորհուրդ: Առաջարկում ենք նախագծով հստակեցնել, որ հանձնաժողովի յուրաքանչյուր նոր անդամի ընտրության դեպքում ձևավորվում է նոր Մրցութային խորհուրդ, որի անդամներին նշանակում են նույն հինգ սուբյեկտները: Ընդունվել է ի գիտություն: Հիշատակվող դրույթը հանվել է նախագծից:
14 Իրավաբանների հայկական ասոցիացիա 26.08.2019 22:23:06 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 8. Նախագծի 1-ին հոդվածի համաձայն՝ Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթությամբ, առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է ունենա բարձրագույն իրավաբանական, առնվազն մեկը բարձրագույն տնտեսագիտական կրթություն: Գտնում ենք, որ հակակոռուպցիոն ռազմավարությամբ և նախագծով Հանձնաժողովին վերապահվող նոր լիազորությունների արդյունավետ իրականացումը ենթադրում է նեղ մասնագիտական՝ իրավաբանական գիտելիքներ, օրինակ՝ ՄԻԵԴ որոշումների խախտման հիմքով կարգապահական վարույթի հարուցում, առանձին դեպքերում Հանձնաժողովի անդամի կողմից անմիջապես ԲԴԽ-ին միջնորդության զեկուցում և այլն, որոնք բացառապես իրավաբանական աշխատանք են: Այս իրողության հաշվառմամբ՝ առաջարկում ենք նախատեսել հանձնաժողովի անդամների մեծ մասի (5 անդամներից 4-ի դեպքում) իրավաբանական բարձրագույն կրթություն ունենալու պահանջը: Չի ընդունվել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջների վերաբերյալ դրույթը հանվել է նախագծից
15 Իրավաբանների հայկական ասոցիացիա 26.08.2019 22:23:06 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 9. Նախագծով խնդրահարույց է նաև հանձնաժողովի նախագահի ընտրության կարգ չսահմանելը: Եթե սույն նախագծի հեղինակները Հանձնաժողովի առաջին կազմի նախագահին նշանակելու գործընթացը պատկերացնում են այն կարգավորումներով, որոնք նախատեսված են Ազգային ժողովի կողմից հունիսի 25-ին առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, գտնում ենք, որ հիշյալ նախագիծը շարունակվում է գնահատվել որպես խնդրահարույց (այս նախագծի վերաբերյալ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուիպցիոն կոալիցիան հանդես է եկել հայտարարությամբ, որի կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://armla.am/44019.html) և Նախագծի հեղինակները չպետք է առաջնորդվեն դրանով և Հանձնաժողովի նախագահի ընտրության իրավունքը պետք է վերապահվի կոլեգիալ մարմնին՝ Հանձնաժողովին ընդանուր ձայնի մեծամասնությամբ: Նմանատիպ մեխանիզմի ներդրումը Հանձնաժողովին զերծ կպահի քաղաքականացվելու վտանգից և այս փուլում որոշակի առումով կերաշխավորի Հանձնաժողովի ձևավորման վերջնական փուլի անաչառ գործընթացը: Ընդունվել է ի գիտություն: Գործում են «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2019 թվականի սեպտեմբերի 13-ին ընդունված ՀՕ-180-Ն օրենքի կարագավորումները:
16 Իրավաբանների հայկական ասոցիացիա 26.08.2019 22:23:06 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 10. Գործող օրենսդրական կարգավորումների համաձայն Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք, ով ունի բարձրագույն կրթություն, առնվազն տասը տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և ճանաչում: Հանձնաժողովի անդամին ներկայացվող հիշյալ պահանջները օրենքում ներառվել են Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի առաջարկությունների հիման վրա, որի նպատակն էր ապահովել անդամի մասնագիտական փորձը, ամբասիր վարքն ու բարձր հեղինակությունը։ Ջակարտայի սկզբունքներից է Հանձնաժողովի մասնագիտացված աշխատակազմը: Ըստ այդմ՝ Հանձնաժողովի ղեկավար կազմը և աշխատակազմը պետք է ձևավորվի հստակ սահմանված չափորոշիչների վրա՝ հիմքում ունենալով անձի մասնագիտական փորձառությունը և արհեստավարժությունը, բարեխղճությունը (Բարեխղճությունը = հաշվետվողականություն և թափանցիկություն + էթիկա + կոմպետենցիա - կոռուպցիա)։ Իսկ առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթությամբ, առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող (որից առնվազն երեք տարին ղեկավար պաշտոններում՝պետական մարմնի կամ դրա աշխատակազմի կամ կազմակերպության ղեկավարի կամ նրանց տեղակալների կամ պետականմարմնի կամ կազմակերպության ներքին միավորի ղեկավարի աշխատանքային ստաժ կամ այնպիսի պաշտոններում աշխատանքային ստաժ, որը իրականացնում է աշխատանքների կազմակերպման, ղեկավարման, վերահսկման կամ համակարգման գործառույթներ) և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Կարծում ենք, որ առաջարկվող փոփոխություններով նվազեցվում է անդամին ներկայացվող մասնագիտական փորձառնության պահանջը, որի արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ այդ պահանջները հարմարեցված են կոնկրետ անձանց համար, և նրանց նշանակման գործընթացը կուղղորդվի բացառապես հայեցողական որոշումներով: Այստեղ իրավացիորեն հարց է առաջանում, ի՞նչ հիմքով և ո՞ւմ առաջարկով է այս կարևոր և պատասխանատու պաշտոնի համար մասնագիտական փորձի առկայությունը տաս տարուց նվազեցվել հինգ տարվա: Առաջարկում ենք գործող օրենքով Հանձնաժողովի անդամին ներկայացվող մասնագիտական փորձառության պահաջները թողնել անփոփոխ: Ընդունվել է ի գիտություն: Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջների վերաբերյալ դրույթները հանվել են նախագծից: Միաժամանակ, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2019 թվականի սեպտեմբերի 13-ին ընդունված ՀՕ-180-Ն օրենքի համաձայն՝ Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթությամբ և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք, ով ունի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին՝ քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից): ։
17 Իրավաբանների հայկական ասոցիացիա 26.08.2019 22:23:06 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 11. Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել գործող օրենքի 13-րդ հոդվածի 14-24-րդ մասերը, որոնք վերաբերում են Հանձնաժողովի անդամի մրցութային կարգի թեստային փուլին: Ստացվում է, որ, այսուհետ, մրցույթն անցկացվելու է ոչ թե երեք փուլով՝ փաստաթղթերի ամբողջականության և համապատասխանության ստուգման փուլ, երկրորդը՝ թեստավորման, իսկ երրորդը՝ հարցազրույցի, այլ երկու փուլերով, դրանով իսկ հնարավորություն չտալով մրցութային խորհրդին գրավոր ձևով ստուգելու թեկնածուի մասնագիտական փորձառությունն ու արհեստավարժությունը: Առաջարկում ենք գործող օրենքով Հանձնաժողովի անդամի ընտրության համար անցկացվող մրցույթի թեստավորման փուլին վերաբերող կարգավորումները ուժը կորցրած չճանաչել: Ընդունվել է ի գիտություն Հիշատակվող դրույթը նախագծից հանվել է: Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2019 թվականի սեպտեմբերի 13-ին ընդունված ՀՕ-180-Ն օրենքի համաձայն՝ ուժը կորցրած են ճանաչվել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 11-15-րդ հոդվածները:
18 Իրավաբանների հայկական ասոցիացիա 26.08.2019 22:23:06 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 12. Նախագծով երաշխավորված չէ Հանձնաժողովի հանրային հաշվետվողականություն սկզբունքը: Գտնում ենք, որ Հանձնաժողովը պետք է ինտեգրված լինի զսպիչների և հակակշիռների համակարգում՝ ժողովրդավարական կառավարում ապահովելու համար: Նշենք, որ Ջակարտայի սկզբունքներից է ներքին և արտաքին հաշվետվողականությունը, հանրային հաղորդակցությունը և ներգրավվածությունը։ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և այլ կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ըստ էության, սա ոչ թե հաշվետվողականության և վերահսկողության գործիք է, այլ կոչված է ապահովելու Հանձնաժողովի գործունեության թափանիցկությունը: Որպես «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի ապահովման ուղղված միջոց, առաջարկում ենք նախագծով սահմանել մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից վերահսկողություն իրականացնելու ռեալ մեխանիզմ` հասարակական վերասկողության իրականացման խորհուրդ: Չի ընդունվել; «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով արդեն իսկ նախատեսված են այդ հանձնաժողովի գործունեության սկզբունքները, որոնք ներառում են նաև հաշվետվողականություն, թափանցիկություն, համագործակցություն քաղաքացիական հասարակության հետ։ Այդ սկզբունքների շրջանակներում նախատեսված է նաև Հանձնաժողովի կողմից իր գործունեության և կայացրած որոշումների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման վերաբերյայլ պահանջ։ Նշվածից հետևում է, որ Հանձնաժողովի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է քաղաքացիական հասարակությանը, և վերջինիս ներկայացուցիչներն ունեն Հանձնաժողովի հետ համագործակցելու հնարավորություն։ Այսինքն, անկախ հասարակական վերասկողության իրականացման խորհրդի ստեծման հանգամանքից՝ ներդրված են այնպիսի կառուցակարգեր, որոնք հնարավորություն են ստեղծում քաղակացիական հասարակության ներկայացուցիչների կողմից Հանձնաժողովի գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության մեխանիզմներ մշակելու և իրականացնելու համար:
19 Իրավաբանների հայկական ասոցիացիա 26.08.2019 22:23:06 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 13. Լրացուցիչ հիմնավորման է ենթակա նաև հանձնաժողովին բանկային գաղտնիքի ստացման մասով ոչնչով չկաշկանդված հայեցողության տրամադրումը: Բանն այն է, որ Նախագծի հիմնավորման մեջ անգամ շարադրված երկրների ճնշող մեծամասնությունում հակակոռուպցիոն մարմնին վերապահված է այդպիսի դերակատարում, բացառապես այն պարագայում, երբ վերջինս իրականացնում է նաև նախաքննական կամ ապօրինի ակտիվների բռնագանձմանն ուղղված գործողություններ: Մինչդեռ, ակնհայտ է, որ նշված լիազորություններից և ոչ մեկով Հանձնաժողովն օժտված չէ: Ավելին, հենց հիմնավորման մեջ ուղղակիորեն նշվել է, որ ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների գնահատման ծրագրի 4-րդ փուլի՝ Հայաստանի վերաբերյալ զեկույցում առաջարկել է Հայաստանին վերանայել և ուսումնասիրել հետաքննության ընթացքում բանկային, ֆինանսական, առևտրային գաղտնիության վերացման կարգավորումները և դրանց կիրառման եղանակները և համոզվել, որ այդ գործընթացը պարզ է և արդյունավետ և չի խոչընդոտում կոռուպցիոն դեպքերի բացահայտմանը: Հետևապես, կարծում ենք` որ այս մոդելն արդյունավետ կարող է գործել բացառապես անկախ ունիվերսալ միասնական մարմնի ձևավորման պարագայում: Հակառակ դեպքում բանկային գաղտնիքին լիարժեք հասանելիության ապահովումը չունի միևնույն արդյունավետության աստիճանը: Ընդունվել է: Բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններին հասանելիությունը կարևոր է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առջև դրված գործառույթների արդյունավետ իրականացման տեսանկյունից։ Մասնավորապես, հայտարարագրերի լիարժեք ստուգմումնը և վերլուծությունը կարող են իրականացվել միայն Հանձնաժողովի՝ լայն թվով տեղեկատվական բազաներին հասանելիության դեպքում։ Հարկ է նկատել, որ հակակոռուպցիոն նոր ռազմավարության համաձայն՝ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի հաջողման գլխավոր գրավականը, ի սկզբանե, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Հակակոռուպցիոն կոմիտեի համագործակցության գործուն կառուցակարգերի ստեղծումն է: Հանձնաժողովը պետք է հասանելիություն ունենա Կոմիտեի՝ օպերատիվ կարգով ձեռք բերած տվյալներին և հակառակը: Վերոնշյալի միտումով նախատոեսվում է ստեղծել նաև տվյալների էլեկտրոնային միասնական բազա: Ուստի, Հանձնաժողովի և Կոմիտեի համագործակցությունը կարող է արդյունավետ իրականացվել այս ձևափաչով։ Ինչ վերաբերում է Հանձնաժողովին բանկային գաղտնիքի ստացման մասով ոչնչով չկաշկանդված հայեցողության տրամադրմանը, ապա, «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվել է, որ . Հայտարարագրի ներկայացման հետ մեկտեղ հայտարարատու անձը տալիս է իր վարկային պատմությանը, արժեթղթերի և դրանցով կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվությանը, ինչպես նաև բանկային, ապահովագրական գաղտնիք պարունակող տեղեկություններին ծանոթանալու համաձայնություն:: Այսինքն, Հանձնաժողովը կաշկանդված է անձի համաձայնությամբ: 1. Միաժամանակ, հարկ է ընդգծել, որ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի համաձայն՝«Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով հայտարարատու անձանց վերաբերյալ նրանց համաձայնությամբ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բանկային գաղտնիքի հրապարակում չի համարվում: Համապատասխան փոփոխություն է կատարվել նաև « Ապահովագրության եվ ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծում, համաձայն որի՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով հայտարարատու անձանց վերաբերյալ նրանց համաձայնությամբ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ապահովագրական գաղտնիքի հրապարակում չի համարվում:
20 Իրավաբանների հայկական ասոցիացիա 26.08.2019 22:23:06 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 14. Նախագծով նախատեսված է հետևյալը. Հայտարարագրերի վերլուծության գործընթացում Հանձնաժողովն իրավասու է հայտարարատու պաշտոնատար անձի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանցից պահանջելու ներկայացնել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն առաջարկի հեղինակը հանդիսանում են ԻՀԱ-ն և Կոալիցիան, գտնում ենք, որ այն թերի է և նկատի ունենալով դրա արդյունավետության մակարդակը ու հայաստանյան համատեքստը (հաճախ գույքը և եկամուտները գրանցվում կամ փոխանցվում են անձանց, ովքեր փոխկապակցված չեն և չունեն խնամիական հարաբերությունհներ հայտարարատու անձի հետ: Օրինակ՝ վարորդը, ընկերը), հարկավոր է լրացնել իրավիճակային հայտարարագիր ներկայացնող անձանց ցանկը: Առաջարկում ենք վերանայել հայտարարագրերի վերլուծությամբ զբաղվող մարմնի լիազորությունները և տրամադրել վերջինիս իրավասություն՝ ցանկացած քաղաքացուց պահանջելու իրավիճակային հայտարարագիր: Առաջարկում ենք նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարել լրացում և տալ «խնամի» եզրույթի սահմանումը: Ընդունվել է մասնակի: Տե՛ս կետ 103:
21 Իրավաբանների հայկական ասոցիացիա 26.08.2019 22:24:40 «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 1. Ինչպես արդեն նշվել է, խնդրահարույց ենք համարում բոլոր դեպքերում ու անվերապահ հիմունքներով նվերների ընդունման արգելքի սահմանումը: Տվյալ դեպքերում անհրաժեշտ է կատարել առավել խորը և համապարփակ ուսումնասիրություն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի առաջարկվող խմբագրությամբ նախատեսված արգելքի բացարձակ բնույթը լրացուցիչ հիմնավորելու համար: Չի ընդունվել: ««Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանում է, որ «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոն չզբաղեցնող անձի: Այն ընդգրկում է նաև ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված գույքը կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, անհատույց կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաև արտոնյալ փոխառությունը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողություններ, որոնց հետևանքով անձն ստանում է օգուտ կամ առավելություն: Վերոնշյալից հետևում է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքն արդեն իսկ պայմանավորում է նվեր հասկացությունը և այն ստանալու կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տալու արգելքն անձի՝ պաշտոն զբաղեցնելու հանգամանքի հետ և այս պարագայում խոսք չի կարող գնալ արդելքի բացարձակ բնույթի մասին:
22 Իրավաբանների հայկական ասոցիացիա 26.08.2019 22:24:40 «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 2. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսված է հետևյալը. Հայտարարագրերի վերլուծության գործընթացում Հանձնաժողովն իրավասու է հայտարարատու պաշտոնատար անձի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանցից պահանջելու ներկայացնել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն առաջարկի հեղինակը հանդիսանում են ԻՀԱ-ն և Կոալիցիան, գտնում ենք, որ սույն լրացումը պետք է կատարվի նաև «Հանրային ծառայության մասին» օրենքում։ Միաժամանակ գտնում ենք, որ հիշյալ փոփոխությունը թերի է և նկատի ունենալով դրա արդյունավետության մակարդակը ու հայաստանյան համատեքստը (հաճախ գույքը և եկամուտները գրանցվում կամ փոխանցվում են անձանց, ովքեր փոխկապակցված չեն և չունեն խնամիական հարաբերությունհներ հայտարարատու անձի հետ: Օրինակ՝ վարորդը, ընկերը), հարկավոր է լրացնել իրավիճակային հայտարարագիր ներկայացնող անձանց ցանկը: Առաջարկում ենք նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություններ և լրացումներ և նախատեսել իրավիճակային հայտարարագրերի ինստիտուտը, ինչպես նաև՝ տալ «խնամի» եզրույթի սահմանումը: Ընդունվել է մասնակի: Փաթեթով ներկայացված «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում արդեն իսկ նախատեսվել են իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու առնչությամբ դրույթներ: Մասնավորապես,՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվել է դրույթ առ այն, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) պահանջով հայատարարատու պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձինք մեկամսյա ժամկետում Հանձնաժողով են ներկայացնում գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր: Միաժամանակ նախատեսվել է նաև, որ իրավիճակային հայտարարագրի վրա տարածվում են հայտարարատու անձի՝ պաշտոնի ստանձնման բովանդակության և ներկայացման կարգի համար նախատեսված ընդհանուր կանոնները: Այս առումով, հարկ է նշել, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով փոխկապակցված անձանց շրջանակը շատ ավելի լայն է, քան մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց ցանկը: Միաժամանակ, ։ ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1332-Ն որոշմամբ հաստատված ՀՀ՝ 2019-2022թթ. հակակոռուպցիոն ռազմավարությամբ արդեն իսկ սահմանված է աստիճանաբար համընդհանուր հայատարարագրման անցում կատարելու ինստիտուտը: Ինչ վերաբերում է խնամի եզրույթի սահմանմանը, հարկ է փաստել, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով սպառիչ սահմանված է հայտարարատու պաշտոնատար անձի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձինք են հայտարարատու պաշտոնատար անձի ամուսինը, ծնողը, զավակը, եղբայրը, քույրը, ամուսնու ծնողը, զավակը, եղբայրը և քույրը:
23 Իրավաբանների հայկական ասոցիացիա 26.08.2019 22:26:12 «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 1. Օրենքի 7-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը խիստ վիճահարույց է: Այն, ըստ էության, հիմքեր է ձևավորում չկատարված աշխատանքային պարտականությունների դիմաց ստանալու աշխատավարձ և օգտվելու սոցիալական բոլոր երաշխիքներից, ինչը որևէ կերպ հիմնավորված չէ: Ակնհայտ է, որ անհրաժեշտ է ձևավորել օրենսդրական հիմքեր Սահմանադրական դատարանի ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կառուցակարգի կյանքի կոչման համար, բայց ընտրված լուծումը դրա համար մեղմ ասած, ամենահաջող գործիքը չէ: Այն առերևույթ առաջացնում է սահմանադրականության հետ կապված խնդիրներ ևս: Հետևապես, անհրաժեշտ է Սահմանադրական դատարանի կազմավորման ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կառուցակարգը կյանքի կոչել իրավունքի տեսության համար ընկալելի գործիքակազմի կիրառմամբ: Չի ընդունվել: Տե՛ս 39-40 կետեր:
24 Իրավաբանների հայկական ասոցիացիա 26.08.2019 22:26:12 «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 2. Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով առաջարկվող փոփոխությունը ևս որևէ կերպ հիմնավորված չէ: Նախ, դրանում ամբողջ ծավալով փոփոխվում է ներկայումս գործող նույն օրինադրույթի բովանդակությունը և դրա բովանդակային ծավալից դուրս են մղվում այնպիսի կարևոր դրույթներ, ինչպիսիք են, օրինակ, դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին ՍԴ նախագահի և գլխավոր դատախազի իրազեկումը, նրանց մուտքի անարգել ապահովումը դատավորի պահման վայր: Ընդունվել է ի գիտություն: Նախագծից քննարկման առարկա դրույթը հանվել է:
25 Իրավաբանների հայկական ասոցիացիա 26.08.2019 22:26:12 «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 3. Բացի այդ, որևէ կերպ բացահայտված չէ արդյոք այս պարագայում դատավորի լիազորությունների կասեցումը հիմքեր է ձևավորում այդ պաշտոնում նոր դատավորի ընտրության համար: Խնդիրը կարևորվում է այն հանգամանքի հաշվառմամբ, որ հնարավոր է այդպիսի քրեական գործեր հարուցվեն մի քանի դատավորների նկատմամբ, ինչի պարագայում կարող է առաջանալ Սահմանադրական դատարանի գործառութային առաքելության կենսագործման փակուղի: Ընդունվել է ի գիտություն: Վկայակոչված դրույթը Նախագծից հանվել է: