Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի N1018-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 «__» _________ 2019 թվականի N _____ - Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N1018-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» ենթակետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի «Սևանա լճի  էկոհամակարգի վերականգնման, պահպանման,  վերարտադրման,  բնականոն  զարգացման  և  օգտագործման միջոցառումների 2019 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N1018-Լ որոշման հավելվածի «2. Սևանա լճի  ջրհավաք ավազանի բնապահպանական և բնօգտագործման գործառույթների կատարելագործման միջոցառումներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.13-րդ կետով.

«

2.13

Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի կենսառեսուրսների (այդ թվում` ձկնային և խեցգետնային) արդյունահանման և արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակների և արդյունագործական որսի որակի բնութագրերի սահմանում` համաձայն կից աղյուսակի*

Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանում կենդանական ռեսուրսների հաշվառման, օգ տագործման թույլատրելի չափաքանակների սահմանման, ձվադրավայր հանդիսացող հիմնական գետերում ձկան վերարտադրման պայմանների ուսումնասիրման, բնական ձվադրավայրերի առկա վիճակի գնահատման, վերականգնման ուղիների մշակման միջոցառումների իրականացման արդյունքների հիման վրա որոշման ընդունում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ ԳԱԱ

2019թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

*  Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակները և արդյունագործական որսի որակի բնութագրերի սահմանման աղյուսակը կազմվում է ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված «Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» միջոցառման արդյունքների ամփոփումից հետո։

 

ԱՂՅՈՒՍԱԿ

ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՈՐԱԿԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

 

h/h

Ձկան և խեցգետնի տեսակը

 

Ձկնորսության թույլատրելի առավել քանակություն (տոննա)

Ձկնորսության համար թույլատրելի չափսեր և քաշը միավորի համար (սմ/գրամ)

Ձվադրման /բազմացման ժամանակահատվածը

1.              

Կարաս

անսահմանափակ

-

-

2.             

Սիգ

150

>35սմ / >500գ

դեկտեմբեր-հունվար

3.             

Խեցգետին

350

>9սմ

հունիս-օգոստոս

Ընդհանուր պահանջներ

4.             

Խեցգետնի որսն իրականացվում է կասպիական «թանաքաման» (Раколовка чернильница) ու «ծալովի» տիպի (Раколовка-раскладушка) խեցգետնորսիչներով։ Վերոհիշյալ խեցգետնորսիչների բնութագրերն են՝ ստորին օղակի տրամագիծը 40-60 սմ, վերին օղակինը՝ 20-30 սմ։ Օղակները կազմված են լինում հիմնականում չժանգոտվող մետաղներից։ Կապրոնե ցանցի խորշերի մեծությունը 16 մմ և ավելի։

Արգելվում է չինական հարմոնաձև ծալովի խեցգետնորսիչների (Раколовка гармошка, чылок) կիրառումը Սևանա լճում։

5.             

Սիգ ձկնատեսակի որսն իրականացվում է Մեծ Սևանի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։

6.            

Կարասի որսն իրականացվում է դնովի ցանցերով Սևանա լճի ողջ տարածքում։

7.             

Ձկների արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի):

Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 100 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր)։

8.            

Խեցգետնի բազմացման ժամանակահատվածում Սևանա լճում խեցգետնի որսը ժամանակավորապես դադարեցվում է։

9.            

Իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում` ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով, կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել մինչև 2019 թվականի հոկտեմբերի  1-ը։

                                                                                                                                                                        »։

  • Քննարկվել է

    06.08.2019 - 21.08.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5624

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Սրապիոն Շահբազյան

09.08.2019

Կասեցնել բոլոր տեսակի որսը մոտակա երեք տարին։

Տեսնել ավելին