Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Անահիտ Բախշյան 30.07.2019 21:07:34 Շատ լավ է, որ մարզի կտրվածքով վերացվում է միջոցների վերաբաշխման անհրաժեշտությունը։ Չնայած դեռ դժվար է ասել, թե որքանով այս բանաձևերը կաշխատեն, բայց կարևոր է, որ փորձ է արվում դպրոցների ֆինանսավորման տրամաբանությունը խելամիտ դարձնել, ինչպես գրված է նախագծի հիմնավորման մեջ։ Սակայն մտահոգող 2 կետեր կան՝ տարրական, միջին և ավագ դպրոցում դասարանների թիվն ու տարրական, միջին և ավագ դպրոցում միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ուսուցչական դրույքների թիվը, որոնք հաշվարկելիս կարևոր է լինելու, թե դասարաններում աշակերտների թույլատրելի թիվը որքան են հաշվելու։ Կարծում եմ, որ այս նախագծում ՀՀ ֆինանսների նախարարությունը ի սկզբանե պետք է նկատի ունենա «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 30.08.2018թ. N954-Ն որոշումը, որով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանով հաստատված Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջների N 2.2.4-016-17 սանիտարական կանոնների և նորմերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի N 103-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.01-2014 «Հանրակրթական նշանակության շենքեր» շինարարական նորմերի պահանջների համաձայն աշակերտների առավելագույն թիվը դասարանում կարող է լինել 25-ը, այլ ոչ՝ 35-ը: Հետևաբար այս նախագծի տեղեկանքը, ըստ որի ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի նախատեսում պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում, իրատեսական չէ, ծախսերի ավելացում պետք է լինի։ Առաջարկում եմ առաջնորդվել «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 30.08.2018թ. N954-Ն որոշման 4-րդ կետով։Շնորհակալություն Նշված իրավական ակտերում հակասություն չկա. ՀՀ Կառավարության 30.08.2018թ. N954-Ն որոշումով սահմանվում է դասարանում սովորողների առավելագույն թիվը, եթե անգամ սանիտարական և շինարարական նորմերը թույլ են տալիս:
2 Մխիթար Գասպարյան 13.08.2019 08:05:33 Շատ լավ նախագիծ է, իհարկե եթե գործի: Մինչև այսօր շատ տեղեկություններ կան, որ դպրոցներում աշակերտների թիվն ավելանում է սակայն մարզպետարանները այդ դպրոցների բյուջեները չեն ավելացնում և թողնում են նույնը: Իհարկե վստահ եմ, որ այս նախագծի ընդունումից հետո խնդիրը կկարգավորվի: Եվ շատ ողջունելի կլիներ, եթե այս նախագծում կարգավորվեր նաև դասարանների կազմավորման հարցը, որի համաձայն կարծում եմ ճիշտ կլինի դասարանում աշակերտների ներկայիս առավելագույն 35 թիվը փոփոխել և սահմանել 25: Շնորհակալություն Ընդունված չէ։ Հանրակրթական դպրոցներում դասարանների կազմավորման կարգը սահմանված է ՀՀ կառավարության30․08․2018թ․ N954-Ն որոշումով։
3 Կրթական քաղաքացիական նախաձեռնություն 15.08.2019 09:41:15 Շնորհակալություն բանաձևը հերթական անգամ քննարկման հանելու համար: Սա կրթության ոլորտի լիազոր պետական մարմնի կողմից ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 24-ի №1262-Ն որոշումը փոփոխության ենթարկելու երրորդ փորձն է: Առաջինը կատարվել էր 2017թ., երբ հունիսի 26-ից հուլիսի 17-ը https://www.e-draft.am/projects/287/about էջում հանրային քննարկման էր ներկայացվել մի նախագիծ, ապա նման մի փորձ կատարվել է 2018թ.: Չփարատելով նախորդ քննարկումների ժամանակ արտահայտված կարծիքների հետ կապված մտահոգությունը, որոշման նախագիծը բարձրացնում է մի շարք նոր հարցեր: Որոշման նախագծի համաձայն «Ներկայիս բանաձևը չի ապահովում փոքր, թերկոմպլեկտավորված դպրոցների նվազագույն կարիքներին համապատասխան ֆինանսավորում», սակայն դպրոցների թերկոմպլեկտավորման պատճառների հետ կապված խնդիրը լուծելու փոխարեն փորձ է արվում բանաձևի փոփոխությունների միջոցով երկարացնել ներկա համակարգի կյանքը: Դրա հետ կապված մեր մտահոգությունները ներկայացնում ենք առանձին առանձին: Առաջարկվող բանաձևի հիմնական թիրախը փոքր համայնքների դպրոցներն են, որոնց սովորողների փոքր թվաքանակը պայմանավորված է ոչ թե մրցակացային, այլ՝ կրթության համակրգից դուրս գտնվող գործոններով։
4 Կրթական քաղաքացիական նախաձեռնություն 15.08.2019 09:41:33 1) ՀՀ կառավարության ծրագրով, որը հավանության է արժանացել 2019թ. փետրվարի 8-ի №65-Ա որոշմամբ, նախատեսվում է «ներդնել փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման արդյունավետ մոդելներ»: www.e-draft.am կայքի ուսումնասիրությունը վկայում է, որ կրթության ոլորտի լիազոր պետական մարմինը այդպիսի փաստաթուղթ հանրային քննարկման չի ներկայացրել: Խնդրին արմատական լուծում տալու փոխարեն փորձ է արվում գտնել տեխնիկական լուծում, որը շատ կարճ ժամանակ հետո հանրակրթության համակարգը կանգնեցնելու նոր խնդիրների առաջ: Փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման արդյունավետ մոդելների հաստատումը, համաձայն ՀՀ կառավարության 16․05․2019թ․ N 650-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների պլանի, նախատեսված է 2021 թվականին։
5 Կրթական քաղաքացիական նախաձեռնություն 15.08.2019 09:41:42 2) Որոշման նախագծի 3-րդ կետով առաջարկվում է գործող որոշման 2-րդ կետից հանել ՀՀ ֆինանսների նախարարի վրա դրվող պարտականությունները և այն թողնել միայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ ԿԳՄՍՆ) վրա: Որոշման նախագծի հիմնավորումներում չի ներկայացվում որևէ վկայություն, որ ԿԳՄՍՆ-ում ձևավորվել են դրա համար անհրաժեշտ կարողություններ: Ի՞նչ վերապատրաստում են անցել ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան մասնագետները, որտե՞ղ և ե՞րբ, որպեսզի կարողանան առանց ՀՀ ֆինանսների նախարարության օգնության կատարեն բանաձևի գործակիցների որոշման հետ կապված աշխատանքները: Ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրումը ենթադրում է նախարարությունների՝ բյուջեի կառավարման լիզորությունների որոշակի ընդլայնում, ինչի հետ կապված պարբերաբար կազմակերպվում են վերապատրաստումներ։
6 Կրթական քաղաքացիական նախաձեռնություն 15.08.2019 09:41:53 3) Բանաձևով առաջարկվում է թերկոմպլեկտավորված դպրոցների ֆինանսավորման բանաձևում նախատեսել նոր փոփոխական՝ դասարնների թիվը: Սա նշանակում է, որ ՀՀ կառավարությունը հրաժարվում է աշակերտի թվով ֆինանսավորումից, քանի աշակերտների թվով ֆինանսավորումը դառնում բանաձևի բաղադրիչներից ընդամենը մեկը: Այսպես, եթե հաշվի առնենք, որ ՀՀ հանրակրթության համակարգում ուսուցչական դրույքների թիվը կազմում է մոտավորապես 28000, իսկ ՀՀ ԿԳՄՍՆ բյուջետային հայտի համաձայն նախատեսվում է սահմանել ուսուցիչների վարձատրության նվազագույն շեմ՝ 125.0 հազար դրամ, ապա բանաձևի երկրորդ բաղադրիչով՝ (ՏԴթ x ՏԴր + ՄԴթ x ՄԴր + ԱԴթ x ԱԴր) x ՈՒՆա x 12 նախատեսված մեծությունը կկազմի մոտավորապես 42 մլրդ դրամ (=28000 x 125000 x 12): Եթե սրան ավելացնենք մեկ աշակերտի ֆինանսավորումը, օգտագործելով ներկայում գործող ցուցանիշները՝ 372 հազար աշակերտ և 124 հազար դրամ, մեկ աշակերտի հաշվով, ապա բանաձևի առաջին բաղադրիչի՝ Սթ x Սգ1-ի գումարը կկազմի մոտավորապես 46 մլրդ դրամ: Այսինքն առանց համադպրոցական ծախսերի, հանրակրթության ընթացիկ ծախսերի ֆինանսավորման համար 2020թ. պետք է նախատեսել 88 մլրդ դրամ: Այլապես պետք է նվազեցնել մեկ սովորողին ընկնող տարեկան գումարի մեծությունը: Եթե ՀՀ ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է նվազեցնել մեկ աշակերտի հաշվով ֆինանսավորման գումարի մեծությունը, խնդրում ենք ներկայացնել այդ մեծությունը և դրա հիմնավորումները: ՀՀ ԿԳՄՍ նախարարության <<2020-2022 թթ․ ՄԺԾԾ և 2020թ․ բյուջետային հայտը>> տե՛ս http://edu.am/index.php/am/about/view/78 հասցեով։
7 Կրթական քաղաքացիական նախաձեռնություն 15.08.2019 09:42:01 4) Բանաձևի փոփոխությունը կհանգեցնի մի շարք դպրոցների ֆինանսավորման ծավալների էական փոփոխության: Օրինակ, 2018թ. Արագածոտնի մարզի Հացաշեն գյուղի հիմնական դպրոցը, որի տարրական դասարաններում սովորում է 21, իսկ հիմնական դպրոցում 16 աշակերտ, այսինքն համապատասխանում է որոշման նախագծի 1.1 կետի պահանջներին, ստացել է 19.3 մլն դրամ ֆինանսավորում: Նոր բանաձևի կիրառման արդյունքում, եթե ենթադրենք, որ մեկ աշակերտի ֆինանսավորումը պահպանվելու է 124000 դրամ մակարդակում, իսկ մեկ դրույքի դիմաց նվազագույն վճարը կազմելու է 125000 դրամ, ապա այս դպրոցի ֆինանսավորումը կկազմի 29.5 մլն դրամ, կամ մեկ աշակերտի հաշվով մոտավորապես 800 հազար դրամ, 2018թ. 520 հազարի համեմատ: Մենք շատ ուրախ կլինենք, եթե պարզվի, որ ՀՀ կառավարությունն այդպես շեշտակիորեն ավելացնում է բոլոր դպրոցների ֆինանսավորումը, սակայն առաջարկում ենք հանրությանը ներկայացնել բոլոր դպրոցների հետ կապված ԿԳՄՍՆ հաշվարկները: Գործող կարգով դպրոցների ֆինանսավորման ծավալների համապատասխանեցումը դպրոցի կարիքներին ապահովվում է մարզի մակարդակում կատարվող վերաբաշխումների շնորհիվ։ Նոր կարգով դրա անհրաժեշտությունը վերանում է։ Ըստ դպրոցների ծախսերի նախնական գնահատականները կարելի է տեսնել ՄԺԾԾ հայտում (http://edu.am/index.php/am/about/view/78):
8 Կրթական քաղաքացիական նախաձեռնություն 15.08.2019 09:42:12 5) Լավ հասկանալի չէ, թե որ բանաձևն է կիրառվելու, 1.1 կետի, թե 1.2 կետի, եթե դպրոցը համապատասխանում է սահմանափակումներից մեկին, բայց ոչ երկրորդին: Օրինակ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի միջնակարգ դպրոցի 1-4 դասարաններում սովորում է 95 աշակերտ (այսինքն չի համապատասխանում 1.1 կետի պահանջներին և պետք է կիրառել 1.2 կետում ներկայացվող բանաձևը), իսկ 5-9 դասարաններում սովորում է 89 աշակերտ (այսինքն համապատասխանում է 1.1 կետի պահանջներին և պետք է կիրառել 1.1 կետի բանաձևը): Նման իրավիճակ է նաև Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի միջնակարգ դպրոցում, Արարատի մարզի Արալիզի միջնակարգ դպրոցում (տարրական դասարաններում 121, որը մեծ է 73-ից, հիմնական դասարաններում 125, որը փոքր է 163-ից), Արմավիրի մարզի Արգավանդի միջնակարգ դպրոցում (141 և 138), Գեղարքունիքի մարզի Զալաքարի միջնակարգ դպրոցում (113 և 120), Երևանի Աթարբեկյանի անվան №61 հիմնական դպրոցում (130 և 115), Լոռու մարզի Վանաձորի Ա. Բակունից անվան №7 հիմնական դպրոցում (123 և 141), Կոտայքի մարզի Պտղնիի միջնակարգ դպորցում (79 և 73), Շիրակի մարզի Մարալիկի №2 միջնակարգ դպրոցում (104 և 96), Սյունիքի մարզի Սիսիանի №1 հիմնական դպրոցում (134 և 111), Վայոց Ձորի մարզի Գլաձորի միջնակարդ դպրոցում (106 և 89), Տավուշի մարզի Գեղահովիտի միջնակարգ դպրոցում (94 և 90) և ՀՀ մի շարք այլ դպրոցներում: Խնդրում ենք բացատրել, թե որ բանաձևն է կիրառվելու այս և նման դեպքերում: Տարրական դպրոցը ներառում է 1-4-րդ, հիմնական դպրոցը՝ 1-9-րդ, միջնակարգ դպրոցը՝ 1-12 դասարանները։ Համապատասխանաբար, թերհամալրվածության սահմանը որոշվում է ոչ թե ըստ առանձին աստիճանների (1-4, 5-9, 10-12), այլ ամբողջ դպրոցի աշակերտների թվից ելնելով։
9 Կրթական քաղաքացիական նախաձեռնություն 15.08.2019 09:42:20 6) Կարծում ենք, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին վերաբաշխում կատարելու իրավունքից զրկելը դրական քայլ է, սակայն առաջարկում ենք ներկայացնել, թե ինչպես է ԿԳՄՍՆ-ն պատրաստվում լուծել ֆինանսավորման հետ կապված ծագող հարցերը, եթե այդպիսիք առաջանան բանաձևի ներդրման նախնական փուլերում (հաշվի առնելով, որ բանաձևը չի փորձարկվել կամ եթե փորձարկվել է, դրա արդյունքները չեն ներկայացվել նախագծի հիմնավորումներում): Առաջարկվող բանաձևով սահմանվում են դպրոցների կողմից պետական հանրակրթական ծրագրերի իրականացման համար հատկացվող ծախսերի գնահատման սկզբունքները։ Կոնկրետ դպրոցին հատկացվող գումարի չափը որոշվում է գործող նորմատիվներով և պետական բյուջեի հիմքում դրվող մեծություններով (օրինակ՝ ուսուցչի նվազագույն աշխատավարձը)։ Դպրոցների կողմից այլ ծրագրերի իրականացման ֆինանսավորումը կատարվում է համապատասխան ծրագրի մեթոդաբանության համապատասխան։
10 Կրթական քաղաքացիական նախաձեռնություն 15.08.2019 09:42:27 7) Բանաձևը չի անդրադառնում կրթության որակի հետ կապված խնդիրներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրեի համաձայն «կրթության ոլորտի գլխավոր հիմնախնդիրն է միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխան որակի ապահովումը», խնդրում ենք ներկայացնել տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է ՀՀ ԿԳՄՍՆ-ն պատրաստվում խրախուսել կրթության որակը բարելաված դպրոցներին և օժանդակել որակի բարելավման հետ կապված խնդիրներ առերեսողներին: Առաջարկվող բանաձևով ներմուծվում է <<ուսուցչի նվազագույն աշխատավարձ>> հասկացությունը, ինչը ուսոցիչների մասնագիտական որակի ապահովման քաղաքականության բաղադրիչներից մեկն է։
11 Կրթական քաղաքացիական նախաձեռնություն 15.08.2019 09:42:33 8) Առաջարկում ենք ներկայացնել, թե ինչպես է դպրոցների ֆինանսավորման առաջարկվող մոդելը նպաստելու կրթության նպատակներին հասնելուն: Դպրոցների ֆինանսավորման առաջարկվող մոդելի հիմնական նպատակն է ապահովել միջոցների արդարացի և արդյունավետ բաշխումը։ Այն ապահովում է դպրոցին անհրաժեշտ նվազագույն ֆինանսավորումը, միաժամանակ պահպանելով կրթության որակի բարելավման միջոցով սովորողներ ներգրավելու մոտիվացիոն գործոնը։