Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի   N 461-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

                                                                                                                                                                                                                                                         ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

……………… 2019 թվականի N     - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված հավելվածի 15-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է .

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2010 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ֆինանսավորման մասին համաձայնագիրն ուժի մեջ մտնելու միջոցառումների մասին» N 461-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման ամբողջ տեքստում «գյուղատնտեսության» բառը և դրա հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «էկոնոմիկայի» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման 4-րդ կետից հանել «և անհատական կազմը» բառերը.

3) որոշման N 1 hավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Հիմնարկի անվանումն է`

1) հայերեն լրիվ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ.

2) ռուսերեն լրիվ՝ Государственное учреждение “Бюро по реализации программ экономического развития сельских территорий” Министерства экономики Республики Армения.

3) անգլերեն լրիվ` State Agency “Rural Areas Economic Development Programs Implementation Unit” of Ministry of Economy of the Republic of Armenia.

4) հայերեն կրճատ` ՀՀ ԷՆ «ԳՏՏԶ ԾԻԳ» ՊՀ.

5) ռուսերեն կրճատ` ГУ “БРПЭРСТ” М Э РА.

6) անգլերեն կրճատ` SA “RAEDPIU” of ME of RA։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    29.07.2019 - 14.08.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9299

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: