Հիշել նախագիծը

«ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի   N 461-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»ՀՀ կառավարության որոշման նախագիծ

                                                                                                     Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2019թվականի hունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 744-Լ և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 742-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 658-Լ որոշումն ուժի մեջ մտնելու կապակցությամբ։

Վերոգրյալով պայմանավորված՝ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2010թ. նոյեմբերի 30-ին ստորագրված «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ֆինանսավորման մասին համաձայնագիրն ուժի մեջ մտնելու միջոցառումների մասին» N 461-Ն որոշման  մեջ «գյուղատնտեսության» բառը իր հոլովաձևերով փոխարինել «էկոնոմիկայի» բառով:

 

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2014 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրվել  ու 2015 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվել է  «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի ֆինանսավորման մասին համաձայնագիրը: «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագիրը իրականացվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականցման գրասենյակ» ՊՀ-ի կողմից: Վերջինիս կողմից իրականցվում է նաև Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2010 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված ու 2011 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագիրը:  Ըստ այդմ` ՀՀ կառավարության կողմից  2015 թվականի  հոկտեմբերի 8-ի N 1158- Ն որոշմամբ  ընդունվել է   ՀՀ կառավարության 2011  թվականի ապրիլի 28-ի N 461-Ն   որոշման մեջ  լրացում և փոփոխություն կատարելու մասին որոշումը, որի համաձայն N 461-Ն   որոշման 3-րդ կետով ամրագրվել է, որ գյուղական կարողությունների ստեղծում>> ղեկավար խորհուրդը նաև «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի ղեկավար խորհուրդ է հանդիսանում:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2014 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված  ու 2015 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված է  «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրերի ֆինանսավորման մասին համաձայնագրում, ծրագրի իրականցման փաստաթղթում ամրագրված է, որ վերը նշված ծրագրի լիազոր մարմին է ճանաչված ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

 

3.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

«Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով պայմանավորված՝ առաջարկվում է ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի թիվ 461-Ն որոշման մեջ «գյուղատնտեսության» բառը փոխարինել «էկոնոմիկայի» բառով, իսկ «Գյուղական կարողություն­ների ստեղծում» և «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրերի լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

      Նախագծի ընդունմամբ կապահովի «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրերի լիազոր մարմնի անվանման փոփոխության իրականացումը, որը բխում է Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2014 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված  ու 2015 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված է«Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի ֆինանսավորման մասին համաձայնագրից, «Կառավարության կառուցվածքի և  գործունեության մասին» ՀՀ օրենքով հաստատված հավելվածի 15-րդ մասից:

 

                                                                                                                   Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28 12-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարության  2011 թվականի ապրիլի 28-ի N461-Ն որոշման մեջ փոփոխություններ  կատարելու մասին նախագծի ընդունումը անհրաժեշտություն է  առաջացնում  Հայաստանի Հանրապետության Վարչապետի 12-ը հուլիսի 2011 թվականի N 653-Ն  իրավական ակտում  նույնպես փոփոխություններ կատարել:

 

                                                                                                                  Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ  ԱՊՐԻԼԻ 28 12-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 28-ը ապրիլի 2011 թվականի N461-Ն  որոշման մեջ փոփոխություններ  կատարելու մասին նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների  ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանու

  • Քննարկվել է

    29.07.2019 - 14.08.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6783

Տպել