Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ի N 656 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

Հաշվի առնելով՝

  1. Կադաստրի կոմիտեի կառուցվածքային փոփոխությունները, մասնավորապես համակարգում՝ նախկին առանձնացված տարածքային ստորաբաժանումները միավորվում են և համայնքների կողմից ներկայացվող հողային հաշվակշիռները համաձայնեցնելու գործառույթ ըստ էության չեն իրականացնում,
  2. ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում փոփոխվել են նախարարությունների, կոմիտեների անվանումները և գործառույթները,

անհրաժեշտություն է առաջացել նշված փոփոխություններն արտացոլել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» N 656 որոշման մեջ:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» N 656 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի համաձայն` համայնքի ղեկավարը կազմում է համայնքի հողային հաշվեկշիռը, այն համաձայնեցնում է համայնքի ավագանու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման (Երևանի քաղաքապետը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի) հետ և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 10-ը ներկայացնում համապատասխան մարզպետին (բացառությամբ Երևանի քաղաքապետի): Գործող կարգի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումն ուսումնասիրում է համայնքի ղեկավարի կողմից յուրաքանչյուր տարի «Հողային ֆոնդի առկայության և բաշխման հաշվետվության» N 22 և «Ոռոգվող հողերի առկայության և բաշխման հաշվետվության»  N 22ա ձևերով ներկայացված հողային հաշվեկշիռը և դիտողություններ չունենալու դեպքում այդ ձևերի վրա նշում է համաձայնեցված լինելու մասին, կնիքում է այն և պատասխան գրությամբ (այդ թվում առարկություններ ունենալու դեպքում) ուղարկում համայնքի ղեկավարին: Նշված պահանջի կատարումը համապատասխանում էր Կոմիտեի նախկին տարածքային ստորաբաժանումների (որոնք առկա էին հանրապետության նախկին բոլոր շրջկենտրոններում) կողմից իրականացվող գործառույթներին և աշխատանքների ծավալներին: Ներկայումս Կոմիտեում կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում տարածքային ստորաբաժանումները միավորվում են, բացի այդ ստորաբաժանումների ղեկավարները չունեն կնիք և ձևաթուղթ:

Ելնելով վերոգրյալից, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ և լրացում կատարել  Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» N 656 որոշման մեջ: Փոփոխությունների արդյունքում համայնքների ղեկավարները յուրաքանչյուր տարի կազմած հաշվեկշիռները չեն ներկայացնի Կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին համաձայնեցման, այլ համայնքների ավագանիների հետ համաձայնեցնելեւց հետո կուղարկեն մարզպետներին:

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունմամբ կհամապատասխանեցված որոշման մեջ նշված պետական մարմինների անվանումները և համայնքների կողմից յուրաքանչուր տարի կազմված հողային հաշվեկշռի ներկայացման գորընթացը կպարզեցվի:

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է կադաստրի կոմիտեի կողմից:

 

5. Ակնկալվող արդյունքը

Ներկայացվող փոփոխությունների արդյունքում ակնկալվում է համայնքների կողմից յուրաքանչուր տարի կազմված հողային հաշվեկշռի ներկայացման գորընթացի պարզեցում, ինչպես նաև մարզպետների կողմից մարզի հողային հաշվեկշռի թղթային տարբերակով ներկայացման պահանջի վերացում:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ի N 656 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2005 թվականի մայիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների, մարզերի և Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկծիռների կազմելու մասին հրահանգները հաստատելու մասին» N 143 հրամանում: Այլ իրավական ակտերի ընդունում կամ փոփոխություն չի առաջացնում:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ի N 656 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ՈՒ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԵՎ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացում կամ նվազում չի առաջացնում:

 

  • Քննարկվել է

    26.07.2019 - 10.08.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6264

Տպել