Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

---    ----------- 2019 թվականի N -------Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ի N 656 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի 3-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերը՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» N 656 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգում՝

ա. 1-ին կետում «(այսուհետև՝ հողային հաշվեկշիռ)» բառերը փոխարինել «(այսուհետ՝ Հողային հաշվեկշիռ)» բառերով,

բ. ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե» բառերը փոխարինել «կադաստրի կոմիտե» բառերով,

գ. 4-րդ կետում՝

ա. «դ)» ենթակետից հանել «դրանց» բառը,

բ. «զ)» ենթակետում «պետական սեփականություն հանդիսացող» բառերը հանել,

գ. «ը)» ենթակետում «սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «համայնքային և» բառերը,

դ. 6-րդ կետում «, որը համապատասխանում է կադաստրային տարածք, ենթատարածք, Հայաստանի Հանրապետության տարածք բաժանմանը» բառերը հանել,

ե. 8-11-րդ կետերը շարադրել հետևալ խմբագրությամբ.

8. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը` բնապահպանական և անտառային հողերի, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` սույն կարգի 4-րդ կետում նշված փոփոխությունների դեպքում հաշվառման տվյալները յուրաքանչյուր տարվա մինչև հունիսի 1-ը` ըստ հողերի գտնվելու վայրի, ներկայացնում են համապատասխան համայնքի ղեկավարին, մարզպետին:

9. Համայնքի ղեկավարը կազմում է համայնքի Հողային հաշվեկշիռը, այն համաձայնեցնում է համայնքի ավագանու հետ և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 10-ը ներկայացնում համապատասխան մարզպետին (բացառությամբ Երևանի քաղաքապետի):

10. Մարզպետը կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված հողային հաշվեկշիռների կազմման համակարգչային ծրագրի և հողային ֆոնդի փոփոխությունների տվյալների միջոցով ամփոփում է համայնքների ղեկավարների ներկայացրած Հողային հաշվեկշիռները, կազմում մարզի Հողային հաշվեկշիռը, իսկ Երևանի քաղաքապետը Երևան քաղաքի Հողային հաշվեկշիռը` համաձայնեցնելով գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնի հետ և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը էլեկտրոնային կապի միջոցներով ներկայացնում կադաստրի կոմիտե:

11. Կադաստրի կոմիտեն ամփոփում է Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի ներկայացրած Հողային հաշվեկշիռները, կազմում Հայաստանի Հանրապետության Հողային հաշվեկշիռը և այն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ սահմանված կարգով համաձայնեցնելուց հետո, ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:»,

զ. 12-րդ կետում «կոմիտեի կողմից» բառից հետո լրացնել «տրամադրված» բառը,

է. 13-րդ կետը հանել:

2. Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սահմանել, որ հողերի պետական հաշվառման, Հայաստանի Հանրապետության Հողային հաշվեկշիռը կազմելու, ինչպես նաև համայնքների ու մարզերի վարչական տարածքներում գտնվող հողերի հաշվառման մատյանների ձևերի և լրացման կարգի վերաբերյալ նորմատիվ գերատեսչական ակտերն ընդունում է  կադաստրի կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի ու Հայաստանի Հանրապետության վիճակագրական  կոմիտեի հետ:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

  • Քննարկվել է

    26.07.2019 - 10.08.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Անշարժ գույքի կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 587

Տպել