Հիմնավորում

«Օֆշորային գոտիների (երկրների) ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապա­հովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվա­­­­­կանի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենս­գրքի 125-րդ հոդ­վածի 6-րդ մասի համաձայն, ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրա­կանացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից օֆշորային գոտիներում (երկրնե­րում) գրանցված (հաշվառված) կազմակերպություններից ապրանքների ձեռքբեր­ման համար այդ գոտիներում (երկրներում) գրանցված (հաշվառված) կազմակերպությանը կատար­ված կանխավճարների դիմաց արդյունքը կանխավճարի կատարման օրվան հաջոր­դող 365 օրվա ընթացքում չստացվելու դեպքում կատարված կանխավճարը դրա կատար­ման օրվան հաջորդող 366-րդ օրը այդ կազմակերպության համար համարվում է ՀՀ աղբ­յուր­ներից ստացվող այլ եկամուտ:

          Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, որի 125-րդ հոդ­վածի 6-րդ մասով սահմանված վերո­­նշյալ դրույթների կիրարկումն ապահովելու համար ՀՀ կառա­վա­րության որոշ­­մամբ օֆշորային գոտիների երկրների ցանկ ներկայումս սահ­մանված չէ:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­նել օֆշորային գոտիների երկրների ցանկ:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան օֆշորային գոտիների երկրների ցանկն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել օֆշորային գոտիների երկրների ցանկը:

 


 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    27.04.2017 - 22.05.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8641

Տպել