Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

  • Քննարկվել է

    25.07.2019 - 16.08.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն, Անվտանգություն, Կրթություն և գիտություն, Պետական եկամուտներ, Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն, Տրանսպորտ, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Կոռուպցիայի դեմ պայքար, Պրոբացիա, Քրեակատարողական, Անչափահասների արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9719

Տպել

Առաջարկներ`

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

06.08.2019

21. Ռազմավարության համակարգող խորհրդի կազմի վերաբերյալ առաջարկում ենք մրցույթային կարգով ներառել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ գործողությունների ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն առավել թափանցիկ և հաշվետու դարձնելու նպատակով։

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

06.08.2019

20. ՔԿՀ-ներում պարբերաբար իրականացվող ինքնավնասումների պատճառները ուսումնասիրելու համար պատրաստ ենք աջակցել հոգեբանների թիմի միջոցով համապատասխան ուսումնասիրություններ և վերլուծություն իրականացնելու ուղղությամբ, որոնց արդյունքները կտրամադրվեն ՀՀ ԱՆ-ին՝ հետագա օրենսդրական և պրակտիկ փոփոխությունների համար:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

06.08.2019

19. Առաջարկում ենք իրականացնել հանրային քննարկում ռազմավարության և միջոցառումների ծրագրի վերաբերյալ: Դիտորդների խումբը պատրաստ է ապահովել միջոցառման տեխնիկական կողմը՝ մասնակից դարձնելով ոլորտի շահագրգիռ կողմերին (ՄԻՊ, ՀԿ-ներ, փորձագետներ և այլն):

Տեսնել ավելին