Հիշել նախագիծը

ԹՈՔԵՐԻ ՔՐՈՆԻԿ ՕԲՍՏՐՈՒԿՏԻՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԹՈՔԵՐԻ ՔՐՈՆԻԿ ՕԲՍՏՐՈՒԿՏԻՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ  ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ   ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության (այսուհետև ԹՔՕՀ) դեմ պայքարի ռազմավարությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների առաջնահերթ ուղղություններից մեկն է։  Յուրաքանչյուր տարի աշխարհում  ԹՔՕՀ –ի պատճառով մահանում  է ավելի քան 3.0 միլիոն մարդ, որը կազմում է  տվյալ տարվա ընթացքում ամբողջ մահվան դեպքերի 5.0 %-ը: Վերջին 50 տարիների ընթացքում մահացությունը ԹՔՕՀ-ի պատճառով կրկնապատկվել է: Ըստ Առողջապահական Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) փորձագետների կանխատեսման մինչև 2030 թ. ևս կգրանցվի մահացության ցուցանիշի բարձրացում, և  ԹՔՕՀ կդասվի ամենատարածված հիվանդությունների շարքին: Համաձայն ԱՀԿ փորձագետների տվյալների  ԹՔՕՀ-ը մահվան պատճառների 4-րդ տեղն է գրավում` սիրտ-անոթային, ուռուցքային հիվանդություններից և շաքարային դիաբետից  հետո, ինչպես նաև հաշմանդամության առաջացման պատճառների մեջ` 4-րդ տեղը:

  ԹՔՕՀ դեմ պայքարի խնդիրներն են.   Հայաստանի Հանրապետությունում ԹՔՕՀ վերաբերյալ վիճակագրական տվյալների բացակայությունը, հիվանդության զարգացման պատճառագիտության մեջ ծխախոտի օգտագործման և շրջակա միջավայրի օդի ախտոտվածության մեծ նշանակությունը, ՀՀ-ում ԹՔՕՀ դեմ պայքարի ուղեցույցների և գործելակարգերի բացակայությունը,  բուժական գործընթացում  ԱԱՊ և հիվանդանոցային մասնագետների ոչ լիարժեք համակցված գործունեությունը, հասարակության ցածր տեղեկացվածությունը ԹՔՕՀ ռիսկի գործոնների և վաղ ախտանիշների վերաբերյալ:

«Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի ռազմավարությունը և ռազմավարության կատարումն ապահովող 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածով սահմանված «Կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների» ցանկի 23-րդ կետի 23.1 ենթակետից.

  

  1. Առաջարկվող կարգավորումների բնույթը

 

«Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի ռազմավարությունը և ռազմավարության կատարումն ապահովող 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի  ընդունման նպատակն է առողջության առաջնային պահպանման և հիվանդանոցային օղակի բուժօգնության որակի բարձրացում,  ծխախոտի օգտագործման և օդի ախտոտվածության հետ կապված հիվանդացության նվազեցում, պացիենտների առողջության և կյանքի որակի բարելավում, հաշմանդամության և մահացության նվազեցում, բուժման ինտեգրացված մոդելի ներդրում, ԹՔՕՀ սրացումների և հոսպիտալացման թվի նվազեցում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

«Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի ռազմավարությունը և ռազմավարության կատարումն ապահովող 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը 

«Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի ռազմավարությունը և ռազմավարության կատարումն ապահովող 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման արդյունքում հնարավոր կլինի իրականացնել ԹՔՕՀ կանխարգելում և  պացիենտների վաղ հայտնաբերում, հայտնաբերված պացիենտների վարման արդյունավետության բարձրացում, բուժական գործընթացում պացիենտների առավելագույն ներգրավման ապահովում, ԹՔՕՀ վերահսկողության բարձրացում:   

  

ՏԵՂԵԿԱՆՔ

 «ԹՈՔԵՐԻ ՔՐՈՆԻԿ ՕԲՍՏՐՈՒԿՏԻՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ  ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ  ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի ռազմավարությունը և ռազմավարության կատարումն ապահովող 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակման  ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԹՈՔԵՐԻ ՔՐՈՆԻԿ ՕԲՍՏՐՈՒԿՏԻՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ  ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ   ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ  ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի ռազմավարությունը և ռազմավարության կատարումն ապահովող 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության  որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    24.07.2019 - 08.08.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8940

Տպել