Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Տարածքներ հետ վերցնելու և ամրացնելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 5-ի N 666-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող տարածքները (այսուհետ՝ տարածքներ) հետ վերցնել Պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել պետական մարմիններին՝ համաձայն հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Աբովյան փողոց 9 հասցեում գտնվող անշարժ գույքը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից և ամրացնել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին:
  3. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման հավելվածում նշված պետական մարմինների ղեկավարների հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված տարածքների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ հիմք ընդունելով պետական մարմինների կողմից փաստացի զբաղեցրած մակերեսները:
  4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
  5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 5-ի «Սպասարկում պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու և պետական մարմիններին տարածքներ անհատույց օգտագործման տրամադրելու մասին» N 666-Ն որոշման 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերը:

 

  • Քննարկվել է

    19.07.2019 - 04.08.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի օգտագործում և սպասարկում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5688

Տպել