Հիշել նախագիծը

««Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» , ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծեր

  • Քննարկվել է

    28.06.2019 - 13.07.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Տեղեկատվության ազատություն ապահովման

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 13065

Տպել

Առաջարկներ`

Դավիթ Սանդուխչյան

03.07.2019

2005թ. ներկայացրել եմ Հայաստանը ԵԽ-ի տեղեկատվական հասարակության պայմաններում մարդու իրքվունքների փորձագիտական խմբում ու զեկույցում հպարտ հյատնել եմ, որ Հայաստանը առաջինն է վերացրել ԶԼՄ-րի պարտադիր գրանցումը: Հիմա ստացվումմ է., որ լրատվամիջոցը տեղեկությունը մատչելի ձևով ստանակու համար պետ է գրանցվի: Ու ամենակարևորը, մանրամասն նկարագրելով հաշվառման ընթացակարգը մեկը չի մտածել մշակի տեղեկատվությունը ստանալու գարգը: Ենթադրենք հաշվառվեց, բա ո՞նց եք իմանալու տվյալ անձը լրագրող է թե ոչ: Այդ կարգիբվրա էր պետք աշխատել այլ ոչ թե հաշվառելու: Բացարձակ անորակ նախագիծ է:

Shushan Doydoyan

02.07.2019

3 կարեւոր նկատառում պետ ռեգիստրի հայտնի օրինագծի վերաբերյալ. 1. Տեղեկատվությունը պատկանում է հասարակությանը, պետությունը պարզապես դրա պատշաճ պահպանությունն է իրականացնում։ Պետությունը չպետք է վաճառի տեղեկատվությունը հասարակության անդամներին։ Պետռեգիստրից տեղեկատվություն ստանալը վճարովի է, նման հիմնախնդիր առկա է նաեւ Կադաստրի, Արխիվի եւ ՃՈ-ի ոլորտներում, որը ուղղակի հակասության մեջ է Տեղեկատվության ազատության ոլորտի իրավական կարգավորումների հետ։ Վերջինս սահմանում է, որ տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով տրամադրելն անվճար է՝ անկախ ծավալից։ Անվճար է նաեւ մինչեւ 10 էջ տեղեկատվության տրամադրումը, իսկ 11-րդ էջից սկսած կարող է պահանջել վճարել բացառապես տրամադրման տեխնիկական ծախսերը։ 2. Որեւէ անհրաժեշտություն չկա հանրության որեւէ խմբի համար արտոնություն սահմանել։ Պետ ռեգիստրում առկա տվյալները գաղտնիք չեն պարունակում, եւ համաձայն Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի՝ պետք է բաց եւ անվճար լինեն հասարակության յուրաքանչյուր անդամի համար։ Իսկ լրատվամիջոցների համար հատուկ արտոնություն սահմանելը է՛լ ավելի է խորացնում օրենքների միջեւ առկա հակասությունը։ 3. Ես հասկանում եմ, որ խնդիր կա պահելու պետռեգիստրի համակարգը, բայց մենք արդեն՝ որպես հարկատուներ, դրա համար վճարել ենք մեր հարկերի միջոցով, հետեւաբար պետբյուջեն ամբողջությամբ իր վրա պետք է վերցնի պետռեսգիստրի համակարգի պահպանման ծախսերը։ Մենք չպետք է 2 անգամ վճարենք դրա համար, մեկ՝ որպես հարկատու, երկրորդ` որպես պետտուրք տեղեկատվություն ստանալու համար:

Տիգրան Սարաֆյան

28.06.2019

անընդունելի է և վերջ, հասկանալի է ինչ չարաշահումներ կլինեն,

Տեսնել ավելին