Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ 2019 թվականի __________ N__ ___-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի ԹԻՎ 105-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի ԹԻՎ 105-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Դեղերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ունեցող անձը լիցենզիայի գործողության ժամանակահատվածում (այդ թվում` լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում) չի կարող իրականացնել օրենքով նախատեսված դեղատնային գործունեություն, բացառությամբ այն դեպքերի, երբ ստեղծվում է առանձին իրավաբանական անձ, որն ունի համապատասխան մանրածախ իրացման լիցենզիա:

2019 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ կմտնեն Կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի թիվ 105-Ն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը, որոնցով սահմանվում են նաև դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգը և այլ կարգավորումներ:

Դեղատնային գործունեություն և դեղերի մեծածախ իրացման գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մոտ «Դեղերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 21-րդ հոդվածի պահանջների կատարման ապահովումը գործնական մեծ դժվարություններ է առաջացրել, հաճախ այլ կազմակերպությունների (այդ թվում միջազգային) հետ կնքված պայմանագրային պարտավորությունների կատարման, ինչպես նաև այլ իրավաբանական անձի գրանցման, իրավաբանական անձի առանձնացման ձևով վերակազմակերպան և այդ դեպքերում դեղատնային գործունեության լիցենզավորման համար լիցենզավորման կարգով նախատեսված ընթացակարգի ապահովման տեսանկյունից: Մասնավորապես, նոր ստեղծված իրավաբանական անձի դեպքում լիցենզավորման կարգով պահանջվող հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ձևակերպումը ժամանակատար է և գործնականում խնդիր է առաջացնում դեղերի մեծածախ իրացման լիցենզավորմանը զուգահեռ դեղատնային գործունեության անխափան աշխատանքի իրականացման ապահովման տեսանկյունից, որի կապակցությամբ բազմաթիվ դիմումներ են ներկայացվում Առողջապահության նախարարություն:

Վերոգրյալի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել Կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի թիվ 105-Ն որոշման մեջ վերոնշյալ կետերի ուժի մեջ մտնելու ժամկետը երակարացնելու, ինչպես նաև լիցենավորման գործընթացի առանձնահատուկ կարգավորումներ սահմանելու մասին փոփոխություններ կատարել:

 

  1. Առաջարկվող կարգավորումների բնույթը

          «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի թիվ 105-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)  սահմանվում են «Դեղերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 16-րդ մասին համապատասխան սույն թվականի հոկտեմբերի 1-ից մեծածախ իրացման գործունեության իրականացնելու դեպքում դեղատնային գործունեություն իրականացնելու համար առանձին իրավաբանական անձ ստեղծելու դեպքում դեղատնային գործունեության լիցենզավորման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինպես նաև դրանցում առկա տեղեկությունների` լիազոր մարմնի կողմից համապատասխանության ստուգաճշտում իրականացնելու վերաբերյալ կարգավորումները:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության, դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության, իրավաբանական վարչության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կարգավորել «Դեղերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 16-րդ մասի հիման վրա լիցենզավորված դեղատնային գործունեություն, ինչպես նաև դեղերի մեծածախ իրացման գործունեություն իրականացնող  լիցենզավորված անձանց կողմից դեղերերի մեծածախ իրացման լիցենզավորման գործընթացում դեղատնային գործունեության անխափան իրականացումը:

 

  • Քննարկվել է

    25.06.2019 - 10.07.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7498

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Մալխասյան

25.06.2019

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի ԹԻՎ 105-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. Որոշման նախագծի 1-ին 3-րդ կետը հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին: 2. Սխալ է որոշման նախագծի կետադրությունը: 3. Որոշման նախագծի 2-րդ 3-րդ կետը չի բխում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից:

Տեսնել ավելին