Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2019-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:53:44 Միջոցառում 29. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում հայեցողական լիազորությունների շրջանակի վերհանում և հստակեցում» միջոցառումը պետք է ներառվի 6-րդ և 7-րդ միջոցառումներում, քանի որ հայեցողական լիազորությունները պետք է վերհանվեն հենց կոռուպցիոն ռիսկերի գնահատումների շրջանակում: Ընդունվել է Միջոցառումը հանվել է ծրագրից:
2 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:54:06 Միջոցառում 32. «ՀՀ քրեական օրենսգրքով կոռուպցիոն հանցագործությունների շրջանակի հստակեցում» միջոցառումն անհիմն կերպով ձգձգված է: Այն պետք է իրականում նախորդի «Հակակոռուպցիոն կոմիտեի» ստեղծմանը, որի գործունեության թիրախում պետք է լինի հենց կոռուպցիոն հանցագործությունների շրջանակը, ուստիև վերջինս պետք է ձևակերպված լինի մինչև 2019 ավարտը: Համապատասխան փոփոխությունները պետք է կատարվեն ՀՀ քրեական օրենսգրքում և Քրեական դատավարության օրենսգրքում: Ընդունվել է Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:
3 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:54:30 Միջոցառում 33. «ՀՀ քրեական օրենսգրքում ամրագրված կոռուպցիոն հանցագործությունների հանցակազմերի՝ միջազգային չափանիշների համապատասխանության հարցի ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում կոռուպցիոն հանցագործությունները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում» միջոցառումն առաջարկվում է միավորել 32-ի հետ, իսկ 2021-ին նախատեսված իրավական ակտերի նախագծերի փաթեթը մշակել և ընդունել ոչ ուշ քան 2019 թվականը: Ընդունվել է մասնակի Առաջարկում ներառված 2 միջոցառումների՝ իրենց բովանդակությամբ էականորեն տարբեր լինելու հանգամանքով պայմանավորված՝ դրանց առանձնացված ներկայացումը և կատարումը անհրաժեշտ է: ՀՀ քրեական օրենսգրքով կոռուպցիոն հանցագործությունների շրջանակի հստակեցմանն ուղղված միջոցառման կատարման ժամկետը փոփոխվել է՝ սահմանելով 2019 թ:
4 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:54:56 Միջոցառում 39. «Կոռուպցիոն հանցագործությունների քննության և բացահայտման շրջանակում միջազգային համագործակցության ամրապնդում» միջոցառման իրականացումն անհիմն ձգձգված է: Առաջարկվում է նախատեսված միջոցառումներն իրականացնել 2019-2021-ին, իսկ 2020-ին արդեն իսկ կնքված ունենալ անհրաժեշտ միջազգային պայմանագրերը: ԸՆդունվել է ի գիտություն ՀԻմք ընդունելով այն հանգամանքը, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նախատեսվում է գործարկել 2021թ՝ նախագծում ժամկետ է սահմանվել 2021-2022թթ, այդուհանդերձ վերջինս չի բացառում միջազգային համագործակցության պայմանագրերի ավելի վաղ կնքումը:
5 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:55:16 Միջոցառում 40. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված կառուցակարգերի ստեղծում» միջոցառման իրականացումն անհիմն ձգձգված է: Առաջարկվում է 2021-2022-ին նախատեսվող իրավական ակտերի նախագծերի փաթեթն ունենալ ընդունված ոչ ուշ, քան 2020 առաջին կիսամյակը: ԸՆդունվել է Նախագծերի ընդունման ժամկետ է սահմանվել 2020 թվականի առաջին եռամսյակը:
6 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:55:36 Միջոցառում 41. «Գլխավոր դատախազի թեկնածուի ընտրության, դատախազների աշխատանքի ընդունման մրցույթի կազմակերպման, գլխավոր դատախազի հանձնարարականների բողոքարկման, նախաքննության մի մարմնից նախաքննության մեկ այլ մարմնին գործերը հանձնելու վերաբերյալ օրենսդրության կատարելագործման նպատակահարմարության դիտարկում» միջոցառման իրականացումն անհիմն ձգձգված է: Հակակոռուպցիոն դատախազի ինստիտուտը պետք է սկսի գործել «Հակակոռուպցիոն կոմիտեի» հետ միաժամանակ՝ 2020 թվականից: Ընդունվել է Ժամկետը համապատասխանեցվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման ժամկետին:
7 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:55:58 Միջոցառում 42. «Կոռուպցիոն իրավախախտումների համար իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտի ներդրում» միջոցառման 2019-2020 թվականների գործողություններն արդեն իրականացված են, ինչն արտացոլված է Քրեական օրենսգրքի նոր նախագծում: Անհրաժեշտ է տվյալ միջոցառումն ավարտել «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի մշակմամբ՝ 2020 թվականին: ԸՆդունվել է ի գիտություն Թեև Քրեական օրենսգրքի և Քրեական դատավարության օրենսգրքի նախագծերում սահմանված են իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության վերաբերյալ դրույթներ, այնուամենայնիվ, դրանք կարիք ունեն լրամշակման:
8 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:56:15 Միջոցառում 43. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 30-րդ հոդվածի և իրավակիրառ պրակտիկային համապատասխանեցման նախադրյալների ստեղծում» միջոցառումն անհասկանալի է և որևէ կերպ չի երևում, թե ինչ խնդիր է այն պատրաստվում լուծվել: Ընդունվել է Նախագծով սահմանվել է, որ միջոցառումն ուղղված է կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում օպերատիվ-հետախուզական միջոցառումը նաև ապօրինի վարձատրություն տալու կամ ստանալու, իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելու, իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալու վերաբերյալ գործերով իրականացնելուն:
9 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:56:32 Միջոցառում 49. «Թափուր պաշտոնների համալրման մրցույթների թեստավորման փուլի օնլայն հեռարձակում» միջոցառման իրականացումն անհիմն ձգձգված է: Առաջարկվում է նախատեսված միջոցառումներն իրականացնել 2019-2020-ին: Ընդունվել է մասնակի Համապատասխան տեխնիկական հնարավորության առկայության դեպքում միջոցառումը կիրականացվի՝ անկախ դրանում սահմանված ժամնկետից:
10 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:56:47 Միջոցառում 51. «Հանրային ծառայողների շրջանում էթիկայի կանոնների վերաբերյալ վերապատրաստման դասընթացների իրականացում» միջոցառման վերստուգիչ ցուցանիշը ներառում է վերապատրաստման ծրագրերի մշակում, ուստի առաջարկվում է այն ներառել նաև միջոցառման ձևակերպման մեջ: ԸՆդունվել է Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:
11 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:57:07 Միջոցառում 52. «Կոռուպցիայի, հանրային վստահության մակարդակի և հակակոռուպցիոն միջոցառումների ազդեցության վերաբերյալ պարբերական հարցումների իրականացում հասարակության շրջանում, հարցումների արդյունքների հրապարակում» միջոցառման ձևակերպման մեջ առաջարկում ենք ավելացնել նաև արդյունքների հիման վրա հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում փոփոխությունները, ինչպես որ նշված է վերստուգող չափանիշում: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձոր գրասենյակ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Ընդունվել է ի գիտություն Նախագծով արդեն իսկ նախատեսված է, որ Կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետության վերաբերյալ հասարակության կարծիքի ուսումնասիրության արդյունքում քայլեր են ձեռնարկվելու ուղղված կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ինը նաև կներառի Ձեր կողմից առաջարկված փոփոխությունների կատարումը:
12 Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա Իրավաբանների հայկական ասոցիացիա 02.09.2019 09:33:48 2018 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ արդարադատության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում (այսուհետ՝ e-draft.am) հանրային քննարկման էր ներկայացրել «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի» նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որի վերաբերյալ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի (այսուհետ՝ Կոալիցիա) քարտուղարության աշխատանքները համակարգող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն (այսուհետ՝ ԻՀԱ) նշված կայքում տեղադրել է Կոալիցիայի կարծիքդիրքորոշումը և առաջարկությունները: 1 2019 թվականի հունիսի 10-ին ՀՀ արդարադատության նախարարությունը e-draft.am կայքում հրապարակել է արդեն Նախագծի լրամշակված տարբերակը (այսուհետ՝ Լրամշակված նախագիծ), սակայն հարկ ենք համարում նշել, որ նշված կայքի «ԱՄՓՈՓԱԹԵՐԹ» բաժնում մինչ այսօր տեղադրված չէ Կոալիցիայի կողմից ներկայացված առաջարկությունների վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության դիրքորոշումներն ու եզրահանգումները և միայն ԻՀԱ-ի կողմից ՀՀ արդարադատության նախարարություն համապատասխան գրություն ուղարկելուց հետո սույն թվականի հուլիսի 3-ին տրամադրվել է պահանջվող ամփոփաթերթը: Միաժամանակ նշենք, որ Նախագծի վերաբերյալ, որը առաջին անգամ հանրային քննարկման էր ներկայացվել 19.12.2018-31.01.2019թթ․ ժամանակահատվածում, 2 e-draft.am-ում տեղադրված չեն այն կազմակերպությունների առաջարկությունները, որոնք գրավոր կամ պաշտոնական էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով ներկայացրել են նախագիծը մշակող մարմին, ինչի արդյունքում նախագիծը մշակող մարմինը՝ ՀՀ արդարադատության նախարարությունը խախտել է ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշմամբ սահմանված կարգը։ Մասնավորապես, որոշման 17-րդ կետի համաձայն՝ «Հանրային քննարկումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք միասնական կայքում կամ հանրային քննարկում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված համապատասխան միասնական կայքին հղման միջոցով հրապարակված նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները՝ նախապես գրանցվելով՝ նշելով անունը, ազգանունը (իրավաբանական անձի անվանումը), էլեկտրոնային փոստի հասցեն, գաղտնաբառը, ցանկության դեպքում՝ բնակության (գտնվելու վայրի) հասցեն, հեռախոսահամարը: Առաջարկությունները կարող են ներկայացվել կայքում՝ առցանց լրացման եղանակով կամ գրավոր, այն է՝ հանրային քննարկում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքին ուղարկելու կամ այդ մարմնին թղթային տարբերակով հանձնելու եղանակով»: Նույն որոշման 18-րդ կետի համաձայն՝ «Սույն կարգի 17-րդ կետում նշված առաջարկությունները հանրային քննարկում իրականացնող մարմնի կողմից հաստատվում են ստանալուց հետո ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում միասնական կայքում երևալու նպատակով, իսկ լրացվում են ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր ներկայացված առաջարկությունները հանրային քննարկում իրականացնող մարմնի համապատասխան աշխատակցի կողմից հաստատվում և լրացվում են միասնական կայքի ադմինիստրատիվ մասի համապատասխան բաժնում՝ ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում»: Այսպիսով, առաջարկում ենք հրապարակել այն առաջարկությունները, որոնք վերաբերվել են Նախագծի սկզբնական տարբերակին՝ ապահովելով այս գործընթացներում թափանցիկություն ու հաշվետվողականությանը հանրության առջև։ Հայտնում ենք նաև, որ Նախագծի ամփոփաթերթից պարզ է դառնում, որ Կոալիցիայի կողմից ներկայացված 61 առաջարկություններից թվով 14-ն ամբողջությամբ ընդունվել է, 5-ը չի ընդունվել, ի գիտություն է ընդունվել թվով 18-ը, իսկ 24 առաջարկություն ընդունվել է մասնակի: Ընդունվել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի առաջարկների հիման վրա կազմված ամփոփաթերթը մշակվել և ներկայացվել է ՔՀԿ-ին։ Այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագիծն ամբողջությամբ լրամշակման կարիք ուներ՝ մինչև վերջնական տարբերակի պատրաստ լինելը հրապարակելու դեպքում հնարավոր է դրանում առկա տեղեկատվությունը նորից փոփոխվեր։ Ուստի, վերջնական լրամշակման արդյունքում ամփոփված առաջարկությունները հրապարակվել են իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
13 Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա Իրավաբանների հայկական ասոցիացիա 02.09.2019 09:37:13 Ռազմավարության 17-րդ կետում նշվում է, որ. «Հակակոռուպցիոն նախորդ ռազմավարության միջոցառումների շրջանակներում համարժեքորեն զատորոշված չէր հակակոռուպցիոն քաղաքականության իրացման ինստիտուցիոնալ մարմինների համակարգը, սահմանված չէր հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի հարցում որոշակի մասնագիտացված մարմնի առկայության պարտադիր պահանջ, որի հետևանքով կոռուպցիայի դեմ պետության կողմից վարվող քաղաքականությունն իրականում տարրալուծվում էր բազմաթիվ պետական մարմինների գործառութային իրավասության զանազան տիրույթներում՝ կորցնելով համակարգայնության և միասնականության հատկանիշները: Սա իր հերթին հանգեցնում էր կոռուպցիայի դեմ ապարդյուն պայքար մղելուն:»: Վերոգրյալի առնչությամբ հայտնում ենք, որ դեռևս 2016 թվականի հունիսին Կոալիցիան և ԻՀԱ-ն ՀՀ արդարադատության նախարարի հունվարի 22-ի թիվ 19-ա հրամանով ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում իրականացրել է 35 երկրների հակակոռուպցիոն մարմինների փորձի ուսումնասիրություն։ Արդյունքում, Կոալիցիան Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում առաջարկել էր՝ Հայաստանում ձևավորել Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված անկախ ունիվերսալ մարմին՝ Կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի բյուրո` օժտված երեք հիմնական գործառույթներով․ կրթական, կանխարգելիչ, իրավապահ (այդ թվում՝ նախնական քննության)։ Քաղաքական բավարար կամքի բացակայությամբ պայմանավորված՝ սույն տարբերակի իրականացման անհնարինության դեպքում միայն, Կոալիցիան որպես պահեստային տարբերակ, առաջարկել էր երկրորդ տարբերակ․ ստեղծել երկու առանձին մարմիններ. 1. Անկախ հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմին, որը կիրականացնի հակակոռուպցիոն կրթության և կոռուպցիայի կանխարգելման գործառույթները, 2. Կոռուպցիոն հանցագործություններ քննող իրավապահ մարմին, որը կստեղծվի հատուկ քննչական ծառայության կարողությունների հենքի վրա և օժտված կլինի նաև նախնական քննություն իրականացնելու գործառույթներով: Արդյունքում, նախորդ կառավարությունը, բավարար քաղաքական կամք չցուցաբերելով, նախընտրելի համարեց Կոալիցիայի կողմից ներկայացրած երկրորդ` պահեստային տարբերակը, ինչի արդյունքում էլ 2017 թվականի հունիսի 9-ին ընդունվել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Նշվածի համատեքստում կարևորվում է, թե ի՞նչ է փոխվել Հայաստանում 2018 թվականի գարնանը տեղի ունեցած հեղափոխությունից հետո, որի ընթացքում նորընտիր իշխանությունները ձևավորվել էին կոռուպցիայի դեմ անզիջում պայքար մղելու հանրային օրակարգ։ Մասնավորապես, երկրի ղեկավարումը ստանձնած քաղաքական իշխանությունն այսօր այդ խնդրի լուծման ուղղությամբ ի՞նչ հեղափոխական և համակարգային լուծումներ ունի և Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգ ներդնելու տեսանկյունից ի՞նչ է առաջարկվում Ռազմավարությամբ: Հարկ է ընդգծել, որ թեև Ռազմավարության 59-րդ կետում նշվում է, որ. «Նոր իրողությունները փաստեցին, որ ՀՀ կառավարությունը դրսևորում է անհրաժեշտ և բավարար քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարում էական արդյունք արձանագրելու հարցում: Այդուհանդերձ, քաղաքական կամքին զուգընթաց կարևորվում է կոռուպցիայի դեմ պայքարի համակարգված իրականացումը: Այս առումով հաջողության հասնելու գլխավոր գրավականներից մեկը կայացած հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի առկայությունն է:», սակայն Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ներդրման առումով Ռազմավարությամբ շրջադարձային փոփոխություններ չեն առաջարկվում: Ռազմավարության 60-րդ կետով ամրագրված է, որ «...առաջարկվում է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի հետևյալ՝ առանձնացված մոդելի տեսլականը՝ վերջինիս արդարացման դեպքում ունիվերսալ մոդելին անցում կատարելու հնարավոր հեռանկարներով»: Հաշվի առնելով, որ հետագա շարադրանքում, ըստ Ռազմավարության կետերի հաջորդականության, առանձին-առանձին անդրադարձ է կատարվելու հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի առանձնացված մոդելի ներդրմամբ ստեղծվելիք մարմիններին, ստորև ներկայացնում ենք, թե հակակոռուպցիոն պայքարում ինչպիսի՞ լուծումներ է առաջարկում Կոալիցիան և ԻՀԱ-ն՝ կենտրոնացված հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ներդրման միջոցով: 7 Այսպես, կենտրոնացված հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը՝ հանձինս Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված, անկախ ունիվերսալ մարմնի (հետագա տեքստում ՝ ունիվերսալ մարմին), հնարավորություն է ընձեռում կոռուպցիայի դեմ պայքարի ապակենտրոնացված մոդելից անցում կատարելու կենտրոնացված մոդելի: Փորձը ցույց է տալիս, որ, հակակոռուպցիոն երկու և ավելի մարմինների փոխարեն, մեկ միասնական մոդելի ընտրությունը բարձրացնում է հակակոռուպցիոն մարմնի գործունեության արդյունավետությունը, համակարգվածությունը ու ներքին համագործակցության մակարդակը, տնտեսվում են պետության կողմից հատկացվող ֆինանսական ռեսուրսները, բացառվում է տարբեր մարմինների կողմից նույն գործառույթը իրականացնելու պրակտիկան: Այն ավելի արդյունավետ է գործում, հաշվի առնելով, որ ռեսուրսները մեկ հարկի տակ են գտնվում, ինչն ավելի դյուրին է դարձնում բոլոր գործառույթների իրականացումը, որոնք փոխկապակցված են: Չեզոքանում է գերատեսչական շահերի ռիսկը, նվազում են շահերի բախման իրավիճակները և միջգերատեսչական անառողջ մրցակցությունը: Արդյունքում ունենում ենք մի մարմին, որը ֆունկցիոնալ առումով, օժտված է լինում ոչ միայն հակակոռուպցիոն պայքար մղելու այնպիսի կարևորագույն գործիքներով, ինչպիսիք են՝ հակակոռուպցիոն կրթության, կանխարգելման և իրավապահ գործառույթները, այլև այդ մարմինը ամբողջական պատասխանատվություն է կրում կոռուպցիայի դեմ պայքարում գրանցված արդյունքների համար: Հարկ ենք համարում նաև նշել, որ միջազգային պրակտիկայում ընդունված է, որ ունիվերսալ մարմինն ինքն է մշակում իր գործունեության ծրագիրը և ձեռնամուխ լինում այդ ծրագրի իրականացմանը: Վերը նշվածը առավել շոշափելի դարձնելու նպատակով, ստորև ներկայացնում ենք կենտրոնացված և ապակենտրոնացված հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգերի թերություններն ու առավելությունները, ինչպես նաև ընդհանուր չափանիշները, որոնք պետք է կիրառվեն հակակոռուպցիոն մարմնի նկատմամբ՝ անկախ մոդելի ընտրությունից։ Ա) Ի՞նչ առավելություններ ունի կենտրոնացված հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը. 1. Մեկ միասնական պատասխանատու մարմնի առկայություն։ Կենտրոնացված՝ մեկ միասնական ունիվերսալ մարմինը պատասխանատու կլինի և կհամակարգի 8 Հայաստանում հակակոռուպցիոն գործուղություններն ու միջոցառումները, որը կդյուրացնի հակակոռուպցիոն մարմնի՝ 3 ուղղություններով (կանխարգելում, կրթություն, իրավապահ) գործող ստորաբաժանումների միջև տեղեկությունների փոխանակումը, առողջ համագործակցությունը և միասնական նպատակի իրագործմանը հասնելու գործընթացը։ Սա մարմնի համար կստեղծի արդյունավետ գործելու միջավայր, ինչպես նաև հնարավորություն կընձեռի մարմնին՝ գնահատել և վերլուծել Հայաստանում տիրող հակակոռուպցիոն իրական վիճակը՝ ըստ 3 ուղղությունների։ Այսպիսով, կենտրոնացված մարմինը նպաստում է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությունների համակարգայնությունն ու միասնականությունը՝ վերացնելով պետական մարմինների գործառութային իրավասությունները՝ տարբեր տիրույթներում։ 2․ Պետական ռեսուրսների, այդ թվում ֆինանսների արդյունավետ ծախսում և գործառույթների կրկնողության բացառում։ Կենտրոնացված համակարգի դեպքում կխնայվեն հատկացված պետական, այդ թվում ֆինանսական ռեսուրսները և կբացառվի գործառույթների կրկնությունը տարբեր պետական մարմինների կողմից։ Այսպես, ունիվերսալ մարմինը իր գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում է հատկացվող ֆինանսական միջոցների արդյունավետ տնօրինման սկզբունքով: Մարմնի ֆինանսական անկախությունն ապահովելու նպատակով պետական բյուջեի հատուկ տողով մարմնին ֆինանսական միջոցներ են հատկացվում։ Միասնական մարմին ունենալու դեպքում կբացառվի ֆինանսական միջոցների ծախսումը նույն գործառույթների իրականացման համար՝ տարբեր պետական մարմինների կողմից։ Օրինակի համար նշենք, որ յուրաքանչյուր պետական մարմին իր գործունեության արդյունավետության ապահովման համար ունենում է առնվազն հետևյալ վարչությունները․ մարդկային ռեսուրսների կառավարման, ֆինանսական և հաշվապահական հաշվառման, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի, արտաքին կապերի, ներքին աուդիտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի հատուկ համակարգերի, քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման և այլն, ինչպես նաև պետական գույք, հանրային միջոցներ, որոնց համար պետական բյուջեից տարեկան կտրվածքով հատկացվում են ֆինանսական միջոցներ և պետական գույք։ Ստացվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ապակենտրոնացված համակարգ ունենալու ունենալու պարագայում հիշյալ վարչությունները կատարելու են նույնանման գործառույթներ, և նրանց տրամադրվելու է պետական գույք ու հանրային միջոցներ։ Հարկ ենք համարում նշել, որ կառավարությունը պետական կառավարման համակարգն օպտիմալացնելու, կրկնվող գործառույթները բացառելու, պետական կառավարման համակարգի մարմիններին հատկացվող պետական միջոցների օգտագործումը արդյունավետ դարձնելու քաղաքականություն է վարում, հետևաբար, կենտրոնացված համակարգի դեպքում կապահովվի կառավարության որգեդրած քաղաքականությունը։ 3. Կենտրոնացված համակարգի երեք թևերի միջև անառողջ մրցակցության բառացում և միջգերատեսչական շահերի կառավարում։ Կենտրոնացված համակարգի դեպքում չեզոքանում է համակարգի երեք թևերի (կանխարգելիչ, կրթություն և իրավապահ) միջև անառողջ մրցակցությունը, սրանով պայմանավորված չեզոքանում է նաև կոռուպցիայի դեմ պայքար իրականացնող մարմինների միջև միջգերատեսչական անառողջ մրցակցությունը և գերատեսչական շահերի ռիսկը, նվազում են շահերի բախման իրավիճակները։ 4. Հակակոռուպցիոն մարմինների գործունեության վերաբերյալ շփոթության բացառում հանրության շրջանում։ Ապակենտրոնացված համակարգի դեպքում, Հայաստանում 4 հակակոռուպցիոն մարմիններ (ըստ Ռազմավարության՝ Հայաստանում գործելու են հետևյալ չորս հակակոռուպցիոն մարմինները․ Հակակոռուպցիոն կոմիտե, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ՀՀ արդարադատության նախարարություն՝ հակակոռուպցիոն քաղաքականությունների մշակման և իրականացման մասով, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ`խորհրդակցական մարմին) գործելու պարագայում, հանրության մոտ բարձր կլինի շփոթության աստիճանը, թե կոնկրետ կոռուպցիոն կամ շահերի շախման կամ այլ՝ իրավախախտ գործողությունների դեպքում, ո՞ր մարմնին պետք է դիմել։ Ավելին, ներկայումս, հանրությունը տեղեկանալով, որ օրինակ՝ Հակակոռուպիոն քաղաքականության խորհուրդը ղեկավարում է ՀՀ վարչապետը, վերջինս կոռուպցիայի դեմ պայքարի բոլոր մարմինները նույնացնում է վարչապետի հետ և կոռուպցիոն բնույթի ցանկացած հարցով դիմում է վարչապետին։ Բ) Ի՞նչ թերություններ ունի կառավարության կողմից առաջարկվող ապակենտրոնացված հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը․ 1. Երաշխավորված չէ այդ մարմինների փաստացի անկախությունը: Կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարի արդյունավետությունը պահանջում է, որ այդ պայքարը ընթանա իրավունքի գերակայության միջավայրում և ապահովված լինի կայուն սահմանադրաիրավական հիմքով: Վերոնշյալ մարմինները (մասնավորապես՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ), Ռազմավարությամբ նախատեսված նոր ստեղծելիք Հակակոռուպցիոն կոմիտեն) չեն դասվում Սահմանադրությամբ նախատեսված անկախ մարմինների շարքին, այսինքն սահմանադրաիրավական կարգավորումների համատեքստում չի երաշխավորվում այդ մարմինների անկախությունը: Ինչ վերաբերում է օրենսդրական կարգավորումներով երաշխիքներ ունենալուն, ապա պետք է նշենք, որ թեև կարգավորող օրենքով և Ռազմավարությամբ երաշխավորված է այդ մարմինների անկախ և ինքնավար լինելը, սակայն փաստացի այն չի գործում: Որպես ցայտուն օրինակ, կարող ենք բերել հատուկ քննչական ծառայության պետի հրաժարական տալը՝ երկրում տեղի ունեցող վերջին քաղաքական գործընթացների արդյունքում, այն դեպքում, երբ «Հանրային ծառայության մասին» օրենքի առումով այդ պաշտոնը ինքնավար պաշտոն է և այն զբաղեցնող անձն իր պաշտոնավարման ժամանակահատվածում չի փոփոխվում՝ քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում։ Անկախության երաշխիքի՝ վտանգի տակ լինելու մեկ այլ ցայտուն օրինակ է ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից հեղինակած «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, 5 որի ընդունման պարագայում առանց որևէ իրավական հիմնավորումների վերացվելու է մրցութային խորհուրդը։ Օրենսդրի կողմից խորհրդի նախատեսումը ինքնանպատակ չէր․ այս մարմինը պետք է ապահովի հանձնաժողովի անդամների նշանակման այնպիսի գործընթաց, որն ապահովում է անդամների ապաքաղաքական դիրքորոշումը, անկողմնակալությունը, չեզոքությունը, բարեխղճությունն ու իրավասությունը: Սա նաև բխում է հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին 2012 թվականի Ջակարտայի սկզբունքներից (այսուհետ՝ Ջակարտայի սկզբունքներ) ։ Այնուհետև, օրենքի նախագծով նախատեսվում է որ Հանձնաժողովի անդամի թեկնածուներից 5-ից 3-ին առաջադրում է իշխող ուժը՝ 1-ը Կառավարության կողմից և 2- ը՝ ԱԺ կառավարող խմբակցության կողմից։ Ավելին, եթե ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չկարողանան համախոհությամբ ներկայացնել թեկնածու, այդ անդամին ևս առաջադրում է իշխող ուժը՝ ի դեմս ԱԺ կառավարող խմբակցության։ Վերջին՝ 5-րդ թեկնածուին էլ առաջադրում է ԲԴԽ-ն։ Արդյունքում կստացվի, որ 5 անդամներից 4-ից նշանակում է իշխող ուժը։ Նման իրավակարգավորումների պարագայում, անշուշտ, անկախության երաշխիքները լուրջ կասկածի տակ են դրվում։ 2. Երաշխավորված չէ հաշվետվողականություն սկզբունքը: Անկախ նրանից, թե ինչ տեսակի մարմին է և ինչպիսի ինստիտուցիոնալ պատկանելիություն ունի, հակակոռուպցիոն յուրաքանչյուր մարմին պետք է ինտեգրված լինի զսպիչների և հակակշիռների համակարգում՝ ժողովրդավարական կառավարում ապահովելու համար: Ջակարտայի սկզբունքներից է ներքին և արտաքին հաշվետվողականությունը, հանրային հաղորդակցությունը և ներգրավվածությունը։ Թեև Հանձնաժողովի գործունեությունը կարգավորող օրենքում խոսք է գնում հանրային և խորհրդարանական վերահսկողության մասին, սակայն այդ մարմնի գործունեությունը կարգավորող օրենքով չունի մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից վերահսկողություն իրականացնելու ռեալ մեխանիզմ` հասարակական վերասկողության իրականացման խորհուրդ: Ռազմավարությամբ նախատեսված Հակակոռուպցիոն կոմիտեի դեպքում, առհասարակ, հանրային հաշվետվողականության վերաբերյալ դրույթ առկա չէ։ Կոմիտեն հաշվետու է լինելու միայն Վարչապետին և խորհրդարանին, որոնց կարգավորումների վերաբերյալ իրավական կարծիք հնարավոր կլինի հայտնել օրենքի նախագծի առկայության դեպքում։ 3. Երաշխավորված չէ մարդկային ռեսուրսների հանդեպ իրավասություն ունենալու և արդյունավետ կառավարում իրականացնելու սկզբունքները՝ այդպիսի ռեսուրսների հավաքագրման պարզ և թափանցիկ ընթացակարգերի ներդնելու, աշխատանքից ազատելու տեսանկյուններից: Ջակարտայի սկզբունքների համաձայն՝ հակակոռուպցիոն մարմինների ղեկավարները պետք է նշանակվեն մի գործընթացի միջոցով, որն ապահովում է նրանց ապաքաղաքական դիրքորոշումը, անկողմնակալությունը, չեզոքությունը, բարեխղճությունն ու իրավասությունը։ Նույն սկզբունքների համաձայն՝ աշխատանքից հեռացումը նույնպես պետք է իրականացվի միայն իրավականորեն հաստատված ընթացակարգով, որը հավասարազոր է օրենքով պաշտպանված անկախ իրավասու մարմնի, ինչպես՝ Գլխավոր դատավորի պաշտոնազրկման ընթացակարգին։ (Հայաստանի պարագայում՝ վճռաբեկ դատարանի նախագահը և նրա պաշտոնազրկման 12 ընթացակարգը): Ապակենտրոնացված մարմինների պարագայում վերոնշյալ սկզբունքները չեն պահպանվելու, քանի որ տարբեր մարմինների պարագայում կիրառելի են տարբեր իրավական գործընթացներ։ Այսպես, Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարմանն ու դադարեցման կարգավորումները, որոնք սահմանված են «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով, չեն համապաստախանում վերը նշված սկզբունքներին։ Օրինակ՝ Հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնում է Հանձնաժողովը։ Ավելին, եթե Ազգային ժողովի ընդունի «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, Հանձնաժողովի անդամների ընտրության և լիազորությունների դադարեցման գործընթացները կկրեն խիստ քաղաքականացված բնույթ, և կհակասեն Ջակարտայի հայտնի սկզբունքներին։ 4. Երաշխավորված չէ այդ մարմինների համար հատկացվող ֆինանսական միջոցների արդյունավետ տնօրինման սկզբունքը: Ապակենտրոնացված ինստիտուցիոնալ համակարգում ընդգրկված մարմինների գործունեության համար ֆինանսական միջոցները հատկացվելու են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեից, ինչը նշանակում է, որ ծախսատարության առումով կոռուպցիայի դեմ պայքարող մի քանի մարմիններ ունենալը շատ ավելի թանկ է արժենալու պետության համար: Այս դեպքում կրկնվելու են գործառույթները, որոնք տարբեր մարմինների կողմից իրականացնելու համար հատկացվելու է պետական գույք և հանրային միջոցներ։ Այս մասին անդրադարձ կատարվել է նաև կենտրոնացված մարմնի առավելությունների շարքում՝ «Պետական ռեսուրսների, այդ թվում ֆինանսների խնայում և գործառույթների կրկնողության բացառում» կետի ներքո։ Հարկ ենք համարում նշել, որ ներկայիս կառավարությունը պետական կառավարման համակարգն օպտիմալացնելու, կրկնվող գործառույթները բացառելու, պետական կառավարման համակարգի մարմիններին հատկացվող պետական միջոցների օգտագործումը արդյունավետ դարձնելու քաղաքականություն է վարում, հետևաբար, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ ապակենտրոնացված համակարգի ներդնումն ուղղակիորեն հակասում է տարվող քաղաքականությանը: 5. Ստվերային համակարգում ունենալու վտանգ։ Ապակենտրոնացված համակարգի՝ երկու առանձին հակակոռուպցիոն մարմինների առկայության դեպքում առկա է այդ մարմինների ստվերային համակարգում ունենալու վտանգ։ Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ, այսպես թե այնպես, երկու առանձին մարմինների առկայության դեպքում 13 համակարգման կարիք է լինելու։ Եվ այս տեսանկյունից, թերևս, առկա իրավակարգավորումները կարող են առաջացնել ստվերային համակարգման վտանգ։ 6. Երաշխավորված չէ բարեղճությունը։ Օրենսդրությամբ և ռազմավարությամբ երաշխավորված չէ բարեղճությունը (հաշվետվողականություն և թափանցիկություն + էթիկա + կոմպետենցիա - կոռուպցիա)՝ որպես Հանձնաժողովի ու Կոմիտեի ղեկավարների ու աշխատողների պաշտոնի ընտրության-նշանակման կարևորագույն արժեհամակարգային հիմք: Գ) Համընդհանուր չափանիշներ, որ առաջարկում ենք կիրառել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմնի նկատմամբ՝ անկախ մոդելի ընտրությունից․ 1. Անկախություն։ Հակակոռուպցիոն մարմնին պետք է օժտել սահմանադրական անկախությամբ և երաշխիքներով, այդ թվում նաև անկախություն՝ քաղաքական ազդեցությունից։ Սահմանադրությամբ պետք է նախատեսել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմնի հաշվետվողականությունը և թափանցիկությունը, նախատեսելով 4 մակարդակի վերահսկողություն. խորհրդարանական, հանրային, դատախազական, «դատական» («դատական» վերահսկողություն ասելով նկատի ունենք, որ հակակոռուպցիոն մարմնի կողմից դատարան ուղարկված քրեական գործերը քննության են առնվելու հակակոռուպցիոն դատարանի կողմից, և կայացված դատավճիռը կծառայի որպես «վերահսկողության» գործիք՝ գնահատելու մարմնի իրավապահ գործառույթի իրականացումը)։ Անկախության բարձր երաշխիքներով գործունեության իրականացումը բխում է Ջակարտայի սկզբունքներից: Այս պարագայում, կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարի արդյունավետությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, քանի որ մարմնի անկախությունը անհրաժեշտ է կերաշխավորվի կայուն սահմանադրաիրավական հիմքով, իսկ գործունեությունը կիրականացնվի` իրավունքի գերակայության միջավայրում: 2. Մարդկային ռեսուրսների հանդեպ իրավասություն ունենալու և արդյունավետ կառավարում իրականացնելու սկզբունքները: Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարը պետք է ընտրվի Ազգային ժողովի կողմից` մրցույթի միջոցով։ Վերջինս պետք է լիազորված լինի ինքնուրույնաբար հանդես գալ, մշակել իր գործունեության ծրագիրը, ձեռնամուխ լինի դրա իրականացմանը, օրենքով սահմանված կարգով ձևավորել աշխատակազմ: Ջակարտայի սկզբունքներին համաձայն՝ մարմնի ղեկավարները նշանակվում են մի գործընթացի միջոցով, որն ապահովում է նրա ապաքաղաքական դիրքորոշումը, անկողմնակալությունը, չեզոքությունը, բարեխղճությունն ու իրավասությունը, իսկ նրանց աշխատանքից հեռացումը իրականացվում է միայն իրավականորեն հաստատված ընթացակարգով, որը հավասարազոր է օրենքով պաշտպանված անկախ իրավասու մարմնի․ ինչպես՝ Գլխավոր դատավորի պաշտոնազրկման ընթացակարգին։ (Հայաստանի պարագայում՝ վճռաբեկ դատարանի նախագահը և նրա պաշտոնազրկման ընթացակարգը)։ 3. Մասնագիտացված աշխատակազմ։ Հայաստանի ինստիտուցիոնալ մարմնի ղեկավար կազմը և աշխատակազմը պետք է ձևավորվի հստակ սահմանված չափորոշիչների վրա՝ հիմքում ունենալով անձի մասնագիտական փորձառությունը և արհեստավարժությունը, բարեխղճությունը (Բարեխղճությունը = հաշվետվողականություն և թափանցիկություն + էթիկա + կոմպետենցիա - կոռուպցիա)։ 4. Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարների ու աշխատողների անձեռնմխելիությունը։ Սահմանադրությամբ պետք է երաշխավորվեն հակակոռուպցիոն մարմնի ղեկավարների ու աշխատողների անձեռնմխելիությունը: Ջակարտայի սկզբունքների համաձայն՝ հակակոռուպցիոն գործակալության ղեկավարները և աշխատողները պետք է անձեռնմխելի լինեն քաղաքացիական և քրեական գործերի հանդեպ իրենց լիազորությունների իրականացման շրջանում իրականացված գործողությունների համար: Հակակոռուպցիոն գործակալության ղեկավարները և աշխատակիցները պետք է պաշտպանված լինեն կեղծ քաղաքացիական և քրեական գործերից: 5. Ֆինանսական ռեսուրսներ։ 2019-2022թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի, ինչպես նաև Հայաստանում հակակոռուպցիոն մարմնի ստեղծման նպատակով պետք է կատարվի ֆինանսական հաշվարկներ և դրա հիման վրա պետական բյուջեով նախատեսել տարեկան հատկացումներ՝ հաշվի առնելով պետական բյուջեի կարողությունները և թույլատրելիության սահմանները։ Պետական բյուջեով նախատեսվելիք ֆինանսական միջոցները համաչափորեն պետք է հատկացնել հակակոռուպցիոն երեք ուղղությունների զարգացման և դրանց ներքո նախատեսված գործողությունների իրականացման համար, որոնք են՝ հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիայի կանխարգելում, իրավապահ գործառույթներ։ 6. Հանրության հետ աշխատանք։ Պետք է մշակվի հակակոռուպցիոն մարմնի կողմից հանրության հետ ռազմավարական հաղորդակցության պլաններ, իսկ հանրության հետ աշխատանք տանել ուղիղ ժողովրդավարական (այդ թվում էլեկտրոնային) գործիքների 15 միջոցով, այդ թվում ուղիղ շփումների, տարբեր խորհրդաժողովների, հանդիպումների, քննարկումների, մամուլի ասուլիսների, կրթական ծրագրերի և այլ միջոցառումների համատեղ կազմակերպում։ Ի հավելումն վերոգրյալի՝ արդյունավետ հակակոռուպցիոն պայքար իրականացնելու տեսանկյունից կարևորվում է նաև մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի և դատախազությունում միայն կոռուպցիոն հանցագործությունների մեջ մասնագիտացված ստորաբաժանման աշխատակազմի կարողությունների զարգացումը: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, այն դեպքում, եթե այս փուլում կառավարությունը չցուցաբերի բավարար քաղաքական մեկ միասնական անկախ ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին ստեղծելու հարցում, ապա՝ երկու առանձին հակակոռուպցիոն մարմիններ (օժտված՝ ա) կանխարգելիչ և հակակոռուպցիոն կրթության իրականացման գործառություններով, բ) իրավապահ գործառույթներով) ստեղծելու պարագայում պետք է հնավորինս ապահովվի վերը նշված ընդհանուր չափանիշները, իսկ մարմինների ղեկավար կազմը ընտրվի բացառապես մրցութային կարգով՝ համապատասխան մրցութային խորհուրդների միջոցով, որով կապահովվի նրանց ապաքաղաքական դիրքորոշումը, անկողմնակալությունը, չեզոքությունը, բարեխղճությունն ու իրավասությունը: Երկու մարմինների ձևավորման և մրցութային խորհուրդների կազմի մասով մեր առաջարկությունները ներկայացված են հետագա շարադրանքում։ Ի լրումն հիշյալի, այս դեպքում Ռազմավարությամբ պետք է նաև ամրագրվի, որ կոնկրետ ժամկետներում կառավարությունը սույն ռազմավարության իրականացմանը զուգահեռ նախաձեռնելու է սահմանադրական բարեփոխումների իրականացման փուլ՝ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգին սահմանադրական երաշխքիներով օժտելու նպատակով։ Ընդունվել է մասնակի Ինչպես բազմիցս նշվել է, սկզբունքորեն դեմ չլինելով հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի ստեղծմանը և առաջարկվող կարգավորումներին՝ ևս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ վերջինիս ստեղծումը ենթադրում է նրան թե՛ ինքնավար մարմնի, թե՛ քննչական մարմնի կարգավիճակի ընձեռում: Ուստի, ունիվերսալ մարմնի ստեղծումը պահանջում է սահմանադրական փոփոխությունների իրականացում: Այս փուլում սահմանադրական փոփոխություններից զերծ մնալու և հնարավորին կարճ ժամկետներում ինստիտուցիոնալ հակակոռուպցիոն գործուն համակարգ ստեղծելու նպատակով նախապատվություն է տրվել առանձնացված մոդելին, որը կաշխատի կանխարգելիչ և իրավապահ գործառույթներ իրականացնող առանձին մարմինների համագործակցության և փոխլրացման միջոցով: Նմանատիպ մարմնի ստեղծումը բխում է նաև ՀՀ կառավարության ծրագրից: Միաժամանակ, ցանկանում ենք ևս մեկ անգամ շեշտել, որ ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին ունենալու վերաբերյալ կարծիքները բավականին հակասական են։ Այդուհանդերձ, հարկ է նշել, որ նախագիծը, և հատկապես դրանում ներառված ինստիտուցիոնալ համակարգին առնչվող դրույթները, լրամշակվել են՝ նախատեսելով միանգամայն նոր մոտեցումներ թե հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի և թե քննչական, դատախազական և դատական համակարգի տեսանկյունից։ Ռազմավարությամբ նախատեսվում է օրենսդրական փաթեթների մշակման փուլում ներդնել համագործակցության հնարավորին արդյունավետ և ճկուն մեխանիզներ, ինչի արդյունքում էլ անհրաժեշտ հենք կստեղծվի հետագայում, նպատակահարմարության դեպքում, անցում կատարել ունիվերսալ մոդելին։ Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն համակարգում ընդգրկված մարմինների լիազորությունների կրկնությանը՝ հարկ է նշել, որ ռազմավարությամբ հստակ սահմանված են յուրաքանչյուր մարմնի լիազորությունները՝ բացառելով կրկնությունները։ Հակակոռուպցիոն մարմինների անկախության ապահովման տեսանկյունից տեղեկացնում ենք, որ նախագիծը այդ մասով ևս լրամշակվել է՝ նախատեսելով ղեկավար կազմի նշանակման և պաշտոնեական լիազորությունների դադարեցման կառուցակարգեր։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման վերաբերյալ հայտնում ենք, որ Ռազմավարությամբ առաջարկվում է, պահպանելով Հանձնաժողովի կազմավորման մրցութային եղանակը, այդուհանդերձ փոփոխել վերջինիս կազմավորման կարգը և գործառույթների շրջանակը: Միաժամանակ, Հանձնաժողովի հրատապ կազմավորման օբյեկտիվ անհրաժեշտությունից ելնելով՝ առաջարկվում է Հանձնաժողովի առաջին կազմը ձևավորվել այլ ընթացակարգով։ Հատկանշական է, որ առաջին կազմի պաշտոնավարումից 1 տարի անց առաջարկվում է ձևավորել մրցութային խորհուրդ, որը կուսումնասիրի թեկնածուների կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության և բարեվարքության պահպանումը և անդամների հետագա պաշտոնավարման նպատակահարմարության վերաբերյալ առաջարկություն կներկայացնի Ազգային ժողովին: Ինչ վերաբերում է հանրային հաշվետվողականությանը՝ Նախագծով սահմանվել են դրույթներ, առ այն, որ Հակակոռուպցիոն կոմիտեն իր պաշտոնական կայքէջում պետք է հրապարակի կիսամյակային և տարեկան հաշվետվություններ։ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմի՝ Ազգային ժողովի կողմից ընտրելու և լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առաջարկի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ Սահմանադրությամբ Ազգային ժողովը քննչական մարմնի ղեկավար ընտրելու կամ վերջինիս լիազորությունները դադարեցնելու լիազորություն չունի: Ուստի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության նման կարգը կհակասի ՀՀ Սահմանադրությանը: Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման համար անհրաժեշտ իրավական ակտերի փաթեթի մշակման գործընթացում մանրամասն կքննարկվեն Կոմիտեի ղեկավարին ներկայացվող պահանջները: Միաժամանակ, Ռազմավարությամբ թե Հակակոռուպցիոն կոմիտեի, թե ԿԿՀ-ի համար ներդրված են այնպիսի կառուցակարգեր, որոնք թույլ կտան ընտրության փուլում, ի թիվս այլ հարցերի, ուսումնասիրել նաև թեկնածուների բարեվարքությունը և կոռուպցիոն գործարքներում ներգրավված չլինելը։ Ֆինանսական գնահատականի և հաղորդակցության ծրագրերի վերաբերյալ դրույթները սահմանվել են նախածգով։ Նախագծով նախատեսվել են հակակոռուպցիոն դատարանի և դատախազության կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ հսկողություն իրականացնող ստորաբաժանման կարողությունների զարգացման վերաբերյալ դրույթներ։ Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նախագծում դրույթ սահմանելու առաջարկին՝ կարծում ենք, որ առաջարկն ընդունելը նպատակահարմար չէ, քանի որ այլ ոլորտային առանցքային փաստաթղթերով այդ մասով արդեն իսկ նշում կա։
14 Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա Իրավաբանների հայկական ասոցիացիա 02.09.2019 09:42:22 II. Ռազմավարություն 18-րդ կետում նշվում է հետևյալը. «Բացի այդ, ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշմամբ ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը որևէ էական արդյունք չարձանագրեց հակակոռուպցիոն քաղաքականության ամբողջական և արդյունավետ իրականացման և համակարգման, կոռուպցիայի առաջացման ու տարածման պատճառները վերացնելու տեսանկյունից՝ կրելով ձևական բնույթ: Այն ըստ էության, հընթացս անուղղակի փաստեց, որ դրա ստեղծումը կոռուպցիայի դեմ պայքարի հռչակագրային բաղադրիչից անդին այլ գործնական նպատակ չի հետապնդում:»: Հարկ ենք համարում նշել, որ թեև Կոալիցիան և ԻՀԱ-ն վերապահումներ ունեն Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեության արդյունավետության առնչությամբ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է Ռազմավարությամբ արձանագրել, որ Հայաստանում վերջին տարիներին կոռուպցիայի դեմ պայքարն ինստիտուցիոնալ հենքի վրա դնելուն ուղղված մի շարք նախաձեռնությունների, այդ թվում՝ հակակոռուպցիոն բնույթի օրենսդրական ակտերի մշակման աշխատանքների, սկիզբն ազդարարվել է հենց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստերի ժամանակ տեղի ունեցած մասնագիտական քննարկումների արդյունքում և դա արձանագրված փաստ է։ Այսպես, օրինակ 1. Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի 2016 թվականի հունիսի 15-ին և 17-ին կայացած նիստերում քննարկվող օրակարգային հարցերից է եղել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ նոր համակարգի, ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ ուսումնասիրությունների ներկայացումը, որոնք կատարվել էին Կոալիցիայի և ԻՀԱ-ի կողմից։ Ուսումնասիրությունների ներկայացումից հետո ՀՀ վարչապետի՝ Խորհրդի նախագահի կողմից ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարական է տրվել 2 ամսյա ժամկետում հասարակական կազմակերպությունների հետ մշակել օրենսդրական փաթեթ և ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ, 7 ինչին էլ հաջորդել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունումը։ Վերջինիս շրջանակներում քրեականացվեց ապօրինի հարստացումը։ Օրինակ 2. Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի 2017 թվականի հունվարի 21-ին կայացած նիստում քննարկվող օրակարգային հարցերից է եղել կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրող անձանց (ազդարարների) իրավունքների պաշտպանության հարցի ներկայացումը, ինչից հետո ՀՀ վարչապետի՝ Խորհրդի նախագահի կողմից հանձնարարվել է ՀՀ արդարադատության նախարարությանը հնարավորինս սեղմ ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել «Ազդարարների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծ: Այսինքն, վերը նշված փաստերը վկայում են այն իրողության մասին, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը ծառայել է որպես հակակոռուպցիոն հարցերի մասնագիտական քննարկումների հարթակ, որոնք տվել են իրենց շոշափելի արդյունքները։ Այս տեսանկյունից տարակուսելի է այն հանգամանքը, որ Ռազմավարությունը իր մեջ պարունակում է խիստ հակասական և իրարամերժ սահմանումներ։ Մասնավորապես, Ռազմավարության 21-րդ կետում նշվում է նախորդ ռազմավարության արդյունքների մասին և, որպես դրական քայլերի օրինակներ առանձնացվել են «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթը, որի արդյունքում քրեականացվել է ապօրինի հարստացումը և սահմանվել է քննչական ենթակայությունը, «Ազդարարման համակարգի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը և այլն։ Մյուս կողմից համարժեք գնահատական չի տրվել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեությանը։ Այսպիսով, գտնում ենք, որ Ռազմավարության 18-րդ կետը ենթակա է խմբագրման և դրանում պատշաճ ձևով պետք է արձանագրել, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար էական նշանակություն ունեցող վերոնշյալ օրենքների փաթեթների մշակվել են Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստերում տեղի ունեցած քննարկումների արդյունքներով, որոնք նախաձեռնվել են Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից։ Ինչ վերաբերում է Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ներդրման առումով Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի (ներկայումս՝ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ)) ունենալիք դերակատարմանը, ապա պետք է նշենք, որ Ռազմավարության «3.1 Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ» բաժնում որևէ անդրադարձ չի կատարվել, թե Խորհուրդն ի՞նչ կարգավիճակ է ունենալու և արդյո՞ք դրա գործառույթներն որևէ այլ մարմնի է փոխանցվելու, թե՝ ոչ: Միայն Ռազմավարության 75-րդ կետում խոսք է գնում Կոռուպցիայի դեմ պայքարի կարգավիճակի վերաիմաստավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասին, որպեսզի 18 ապահովվի ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության կատարելագործումը և արդյունավետության բարձրացումը: Վերոգրյալի համատեքստում հարկ ենք համարում անդրադարձ կատարել վերջերս ձևավորված Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմավորման գործընթացին և դրա նկատմամբ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ԻՀԱ-ի ունեցած դիրքորոշումներին: Այսպես, նախ նշենք, որ Կոալիցիան և ԻՀԱ-ն ուսումնասիրելով ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից 2019 թվականի մայիսի 27-ին էլեկտրոնային փոստով ուղարկված «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և գործունեության կարգը, խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) և հիշյալ որոշումը ընդունելու հիմնավորումները, հայտնել են, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս ՀՀ կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը և այլ շահագրգիռ կողմեր ակտիվ քննարկում են Հայաստանում հակակոռուպցիոն անկախ մասնագիտացված մարմնի ստեղծման անհրաժեշտությունը, ուստի անհրաժեշտ է դիտարկել նոր հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ չձևավորելու հնարավորությունն ու հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականությունների մշակման լիազորությունը վերապահել նոր ստեղծվելիք հակակոռուպցիոն անկախ մասնագիտացված մարմնին: Կոալիցիան և ԻՀԱ-ն, միայն վերոնշյալ առաջարկն չընդունելու պարագայում, ներկայացրել և առաջարկել են դիտարկել իրենց մտահոգություններն ու առաջարկությունները հիշյալ Նախագծի վերաբերյալ9։ Հավելենք, որ միջազգային փորձը ևս վկայում է, որ կենտրոնացված հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ՝ ունեցող երկրներում հակակոռուպցիոն քաղաքականության մշակման գործառույթը տրվում է ունիվերսալ մարմնին։ Նաև հիշեցնենք, որ ունիվերսալ մարմնի՝ նման գործառույթ ունենալը համարվում է այդ մարմինների գործունեության արդյունավետությունը բնորոշող առավելություններից մեկը: Այնուհետև, 2019 թվականի հունիսի 24-ի ընդունվեց «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և գործունեության կարգը, խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 18-ի թիվ 300-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին սահմանված» վարչապետի թիվ 808-Ն որոշումը, որով առանց որևէ հիմնավորման, նվազեցվել է հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և իրականացման հարցում ՔՀԿ-ների, տեղական ինքնակառավարման մարմինների և Հանրային խորհրդի դերը, քանի որ Խորհրդի կազմից դուրս էին մնացել Հանրային խորհուրդը, Կոալիցիան, Հայաստանի Համայնքների Միությունը: Ավելին, հիշալ որոշմամբ չի նախատեսվել Խորհրդում ներգրավվելու նպատակով մրցույթի կազմակերպում Կոալիցիաների համար, ինչի վերաբերյալ սույն թվականի հուլիսի 3-ին տեղի ունեցած Կոալիցիայի կառավարման խորհրդի արտահերթ նիստի արդյունքներով Կոալիցիայի կառավարման խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, 10 նշելով, որ որևէ կերպ հիմնավորված չի եղել Խորհրդի կազմից Կոալիցիային արհեստականորեն դուրս թողնելու մոտեցումը, ուստի Կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ կազմակերպությունները նպատակահարմար չեն գտնում ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի թիվ 808-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգերով մասնակցել Խորհրդին ՔՀԿ-ների անդամության համար կազմակերպվող մրցույթին: Չնայած այս որոշմանը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և դրա կառավարման խորհրդի անդամները, չանդամակցելով Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդին, այսուհետ նույնպես կշարունակեն Կառավարությանը աջակցել հակակառուպցիոն քաղաքականությունների մշակման և բարելավման հարցերում` նպատակ ունենալով ապահովել կոռուպցիայից զերծ, ներդաշնակ և երջանիկ հասարակության կառուցումը Հայաստանի Հանրապետությունում: Այնուհետև, ՀՀ արդարադատության նախարարությունն իր պաշտոնական www.moj.am կայքում Խորհրդի կազմում ՀԿ-ների ներգրավման մրցույթի մասնակցության հայտարարություն էր տարածել՝ վերջնաժամկետ սահմանելով մինչև հուլիսի 10-ը, որը իրավական ակտերի պահանջների խախտմամբ երկարաձգել է մեկ օրով։ Նշենք նաև, որ մրցույթի կազմակերպման գործընթացը նույնպես պարունակել է խախտումներ: 11 Այնուհետև, սույն թվականի հուլիսի 12-ին տեղի է ունեցել Խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել է ՀԿ-ների 4 ներկայացուցիչներ12 , սակայն, հակառակ ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի թիվ 808-Ն որոշման N 3 հավելվածի 17-րդ կետի պահանջի՝ ՀՀ արդարադատության նախարարությունը 1 օրվա ընթացքում չի ապահովել մրցույթի արդյունքների մասին տեղեկատվության հրապարակումն իր պաշտոնական կայքում: Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալը, գտնում ենք, որ հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը արդեն իսկ ձևավորվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ, ուստիև, այս մասով անհրաժեշտ է խմբագրել Ռազմավարության 18-րդ կետը՝ նախատեսելով Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդին ՀԿ-ներին անդամակցության նոր մրցույթի կազմակերպում՝ Վարչապետի որոշմամբ սահմանված կարգով, ինչպես նաև՝ նախատեսել Խորհրդում Կոալիցիաների անդամակցություն, և այդ նպատակով, անհրաժեշտության դեպքում, նաև՝ մրցույթի կազմակերպում վերջիններիս համար։ Ընդունվել է մասնակի Նախագծի՝ խնդրո առարկա կետը խմբագրվել է, սահմանելով, որ ՀՀ Կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշմամբ ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի արձանագրած արդյունքները հիմնականում առաջընթաց ապահովեցին օրենսդրական բնագավառում՝ էական արդյունք չգրանցելով գործնականում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման և համակարգման, կոռուպցիայի առաջացման ու տարածման պատճառները վերացնելու տեսանկյունից: Նախագծով սպառիչ ներկայացվել են Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի լիազորությունները։ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը հանդիսանալու է շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հակակոռուպցիոն քաղաքականությանն առնչվող հարցերի կանխորոշման և քննարկման հարթակ։ Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականությունների մշակման լիազորությունը նոր ստեղծվելիք հակակոռուպցիոն մասնագիտացված մարմնին վերապահելու առաջարկին՝ նշենք, որ Սահմանադրության 146-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը: Ուստի, առաջարկը չի կարող ընդունվել։ Կոալիցիաներին՝ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում ներգրավվելու նպատակով մրցույթին մասնակցելու հնարավորություն տրամադրելու կապացությամբ տեղեկացնում ենք, որ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի՝ 2019 թվականի օգոստոսի 30-ի նիստի ընթացքում հարցը բարձրացվել է, որոշվել է փոփոխություն կատարել ՀՀ վարչապետի հունիսի 24-ի թիվ 808-Ն որոշման մեջ։ Մրցույթի անցկացման վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հետևյալ հիմնավորումներով․ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության, հայտարարել էր մրցույթ։ Հայտեր ներկայացնելու վերջնաժամկետ էր սահմանվել հուլիսի 10-ը, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ օրը ողջ հանրապետության տարածքում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով փաստացի ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, որ կազմակերպությունները չէին կարողանում հայտեր ներկայացնել, իսկ Նախարարությունը չէր կարողանում դրանք ստանալ՝ արդարադատության նախարարությունը պաշտոնական հայտարարություն տարածեց վերջնաժամկետը 1 օրով երկարաձգելու վերաբերյալ: Ժամկետի երկարաձգումը պայմանավորված է եղել անհաղթահարելի ուժի առկայությամբ, հետապնդել է իրավաչափ նպատակ, այն է՝ հասարակական կազմակերպությունների մրցույթին մասնակցելու իրավունքի իրացումն ապահովելը: Հատկանշական է, որ երկարաձգված ժամկետի ընթացքում, նախկինում հայտ ներկայացրած կազմակերպություններից բացի, հայտ են ներկայացրել ևս 4 կազմակերպություններ: ՄԻևնույն ժամանակ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման գործընթացի իրականացման նպատակով ստեղծված հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) նիստը կայացել է, և նիստի արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրությունը կազմվել է սույն թվականի հուլիսի 11-ին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտ ներկայացրած կազմակերպություններից մեկի փաստաթղթերը չեն համապատասխանել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին՝ Որոշման հավելված 3-ի 14-րդ կետով սահմանված կարգով վերջինս 1-օրյա ժամկետում այդ մասին ծանուցվել է, որից հետո նրան տրամադրվել է 2 աշխատանքային օր՝ թերությունները շտկելու համար: Սահմանված ժամկետում կազմակերպությունը ներկայացրել է տեղեկատվություն, որի արդյունքում սույն թվականի հուլիսի 17-ին Հանձնաժողովը կայացրել է որոշում: Հանձնաժողովի որոշումը Որոշմամբ սահմանված կարգով մեկօրյա ժամկետում տեղադրվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական www.moj.am կայքում և հասանելի է հետևյալ հղմամբ՝ http://moj.am/legal/view/article/1243/?fbclid=IwAR0iKAjLn3bb0-k 4jgdcKxZAJikaRUCCKy9Ew_ghGlbZ4JuoDcjdahv8UY
15 Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա Իրավաբանների հայկական ասոցիացիա 02.09.2019 09:45:26 III. Ռազմավարության 61-63-րդ կետերով անդրադարձ է կատարվում հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմնի՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ստեղծման ուղղությամբ մինչ այսօր իրականացված քայլերին, ներառյալ, թե ինչ քայլեր են ձեռնարկվել Հանձնաժողովի կազմավորման, Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար մրցութային խորհրդի ձևավորման շուրջ, իսկ Ռազմավարության 64-րդ կետում նշվում է, որ Ռազմավարությամբ կարևորվում է Հանձնաժողովի կազմավորման ուղղությամբ հրատապ քայլերի ձեռնարկումը, ինչպես նաև առաջարկվում է զգալիորեն ընդլայնել Հանձնաժողովի գործառույթները՝ առկա 5-ի փոխարեն դարձնելով 13: Այդ առնչությամբ հարկ ենք համարում անդրադառնալ Ազգային ժողովի կողմից սույն թվականի հունիսի 25-ին առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Օրենքի նախագիծ) մշակման և առաջին ընթերցմամբ ընդունելու գործընթացին, որը միանշանակ չի ընդունվել Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի իրականացման գործընթացում ընդգրկված հիմնական դերակատարների կողմից: Մասնավորապես, Կոալիցիայի կառավարման խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ13 և վերահաստատել իր դիրքորոշումն առ այն, որ՝ • Մշակում. Օրենքի նախագծի մշակման գործընթացում չի ապահովել հիմնարար և պարտադիր իրավական գործընթացներ և ընդունվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի մի շարք նորմերի կոպիտ խախտմամբ, մասնավորապես՝ Օրենքի նախագիծը չի ներկայացվել հանրային քննարկման և չի հրապարակվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ www.e-draft.am-ում: • Բովանդակություն. Օրենքի նախագծով փոփոխվում են Հանձնաժողովի անդամի և նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման մեխանիզմները, որոնք խիստ իշխանամետ են․ նախ, դուրս է եկել Հանձնաժողովի ձևավորվման նպատակով ստեղծված անկախ Մրցութային խորհրդի կողմից (այսուհետ՝ Մրցութային Խորհուրդ) մրցույթի անցկացման կարգը, որն ապահովում էր նաև քաղաքացիական հասարակության մասնակցությունը նշյալ գործընթացներին։ Բացի այդ, առաջարկվող իրավակարգավորմամբ Հանձնաժողովի անդամի թեկնածուներից 5-ից 3-ին առաջադրում է իշխող ուժը՝ 1-ին Կառավարության կողմից և 2-ը՝ ԱԺ կառավարող խմբակցության կողմից։ Ավելին, եթե ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չկարողանան համախոհությամբ ներկայացնել թեկնածու, այդ անդամին ևս առաջադրում է իշխող ուժը՝ ի դեմս ԱԺ կառավարող խմբակցության։ Ստացվում է, որ այս պարագայում Հանձնաժողովի 5 անդամներից 4-ին նշանակելու է իշխող ուժը։ Անհրաժեշտ է ընդգծել, որ այս մեխանիզմները ոտնահարում են նաև հակակոռուպցիոն անկախ մարմինների ձևավորման վերաբերյալ Ջակարտայի սկզբունքները, որոնց համաձայն՝ նման մարմնի ղեկավարները նշանակվում են մի գործընթացի միջոցով, որն ապահովում է նրա ապաքաղաքական դիրքորոշումը, անկողմնակալությունը, չեզոքությունը, բարեխղճությունն ու իրավասությունը։ • Հիմնավորում. Օրենքի նախագիծը չի ենթարկվել փորձաքննության, և բացակայում են փաստաթղթի ընդունման պարտադիր պայման հանդիսացող կից հիմնավորումները՝ իրենց բոլոր բաղադրիչներով հանդերձ։ Ի լրումն՝ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Աննա Կարապետյանի կողմից հունիսի 25-ին Ազգային ժողովում Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ), կողմից տրված հանձնարարականներով առաջնորդված լինելու հիմնավորումները չեն համապատասխանում իրականությանը։ Կոալիցիայի կառավարման խորհուրդը համապատասխան գրություններ է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ինչպես նաև ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարներին և 7-րդ գումարման խորհրդարանական ընտրություններին մասնակցած մյուս քաղաքական ուժերի ղեկավարներին, միջազգային կառույցներին և հորդորել է հետ կանչել Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված և առաջին ընթերցմամբ 25.06.2019թ.-ին ընդունված Օրենքի նախագիծը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, Ռազմավարությունը և Միջոցառումների ծրագիրը գտնվում են հանրային քննարկման փուլում, և դեռևս վերջնական որոշում հակակոռուպցիոն մարմնի մոդելի որդեգրման վերաբերյալ ընդունված չէ։ Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ներկայումս Ռազմավարության և Միջոցառումների ծրագրի հանրային քննարկումների ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները՝ ի դեմս նախարարի և փոխնախարարների, հայտնել են, որ Ռազմավարության և Միջոցառումների ծրագրի ընդունման շրջանակներում է քննարկվելու և վերջնական որոշում կայացվելու Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մոդելի ընտրության, այդ թվում՝ դրանց կազմավորման վերաբերյալ, ինչը հնարավոր է դարձնում, որպեսզի ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Օրենքի նախագիծն ամբողջությամբ վերանայվի, հետևաբար առաջարկում ենք փոփոխության չկատարել Հանձնաժողովի անդամի և նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման մեխանիզմներում՝ թողնելով գործող մրցութային կարգը։ Միաժամանակ առաջարկում ենք փոփոխություններ կատարել միայն Հանձնաժողովի մրցութային խորհրդի կազմում անդամներ նշանակող կառույցների ցանկում՝ նման լիազորություն տալով ստորև թվարկված մարմիններին. 1) Բարձրագույն դատական խորհուրդ՝ որպես դատական իշխանության ներկայացուցիչ, 2) Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններ՝ որպես օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ, 3) ՀՀ կառավարություն՝ ի դեմս սահմանադրական մարմին հանդիսացող Հանրային խորհրդի, որի 15 անդամները նշանակվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ որպես գործադիր իշխանության ներկայացուցիչ, 4) Մարդու իրավունքների պաշտպան՝ որպես սահմանադրական կարգավիճակ ունեցող՝ մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը հետևող, 5) Փաստաբանների պալատ՝ որպես քաղաքացիական հասարակության մասնագիտական անկախ ինստիտուտ։ Ընդունվել է մասնակի Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մոդելի վերաբերյալ դեռևս չկա կայացված որոշում, տեղեկացնում ենք, որ Ռազմավարության նախագծով հստակ սահմանված է ինստիտուցիոնալ համակարգի նախընտրելի մոդելը, ինչը նաև քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ վարչապետի գլխավորած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում։ Հարկ է նշել, որ Ազգային ժողովի առաջին ընթերցմամբ ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունը ևս հայտնել է իր մտահոգությունները։ Այդ առումով, նախարարությունը մշակել և հանրային քննարկման էր ներկայացրել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը պարունակում ՝ նախկին նախագծից էականորեն տարբերվող կարգավորումներ։ Տվյալ նախագիծը բխում է Ռազմավարությամբ նախանշված կարգավորումներից։ Այսպես, առաջարկվում է, պահպանելով Հանձնաժողովի կազմավորման մրցութային եղանակը, այդուհանդերձ փոփոխել վերջինիս կազմավորման կարգը և գործառույթների շրջանակը: Հանձնաժողովի հրատապ կազմավորման օբյեկտիվ անհրաժեշտությունից ելնելով՝ առաջարկվում է Հանձնաժողովի առաջին կազմը ձևավորվել այլ ընթացակարգով։ Հատկանշական է, որ առաջին կազմի պաշտոնավարումից 1 տարի անց առաջարկվում է ձևավորել մրցութային խորհուրդ, որը կուսումնասիրի թեկնածուների կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության և բարեվարքության պահպանումը և անդամների հետագա պաշտոնավարման նպատակահարմարության վերաբերյալ առաջարկություն կներկայացնի Ազգային ժողովին:
16 Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա Իրավաբանների հայկական ասոցիացիա 02.09.2019 09:46:56 IV․Ռազմավարության 66-րդ կետում նշվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում կայացած ինստիտուցիոնալ համակարգի երկրորդ կարևոր բաղադրատարրը կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործառույթով և անկախության երաշխիքներով օժտված, մասնագիտացված մարմնի առկայությունն է, իսկ 68-րդ կետով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե: Այնուհետև, Ռազմավարության 70-72-րդ կետերով ընդհանուր անդրադարձ է կատարվել Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորմանը, գործունեության արդյունավետության երաշխավորմանը, ֆինանսական ինքնուրույնությանը և հաշվետվողականությանը, սակայն հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Ռազմավարությանը և Միջոցառումների ծրագրին կից հանրային քննարկման չի ներկայացվել այդ մարմնի գործունեությունը կանոնակարգող օրենքի նախագիծ, ինչը հնարավորություն չի տալիս գնահատելու, թե արդյո՞ք նոր հակակոռուպցիոն մարմինը ստեղծվելու է Ջակարտայի հայտարարության մեջ տեղ գտած հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքներին համահունչ, արդյո՞ք այդ մարմնի անկախության երաշխիքներ տրվելու են Սահմանադրությամբ ինքնավար մարմնի կարգավիճակին ներկայացվող պահանջներին համահունչ, թե՞ այն ստեղծվելու է որպես քննչական մարմին՝ Սահմանադրության 178-րդ հոդվածին համապատասխան: Թերևս վերջինիս պարագայում կասկածի տակ է դրվում նոր ձևավորվող մարմնի՝ միջազգային փաստաթղթերով հակակոռուպցիոն գործակալությունների անկախությանը ներկայացվող պահանջների ողջ ծավալով ապահովումը՝ հաշվի առնելով, որ որպես քննչական մարմին ձևավորվելու պարագայում. այդ մարմնի անկախության շրջանակներն ուրվագծվելու են միմիայն օրենքի մակարդակում, հետևաբար, այս պարագայում, անկախ սահմանադրական մարմինների ձևավորմանը ներկայացվող սահմանադրաիրավական կարգավորումները վերաբերելի չեն, • այդ մարմնի գործունեությունը կարգավորող օրենքը, այդ թվում հակակոռուպցիոն կոմիտեի անկախության շրջանակները, կարող են փոփոխվել ցանկացած ժամանակ, այդ թվում նաև՝ քաղաքական կամքի փոփոխման արդյունքում և պահի հրամայականով, քանի որ ունենում ենք հակակոռուպցիոն մարմնի անկախության շրջանակները նեղացնելու առավել պարզեցված և հեշտ ընթացակարգ: Վերոնշյալից բացի՝ հարկ է ուշադրություն դարձնել Ռազմավարության 70-րդ կետի կարգավորումներին, որոնց համաձայն. «ի տարբերություն ՀՀ-ում գործող այլ քննչական մարմինների, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի թեկնածուներն ընտրվելու են մրցութային խորհրդի կողմից՝ բաց մրցույթի արդյունքում: Հավասարակշռված ներկայացուցչություն ապահովելու նպատակով՝ մրցութային խորհուրդը կազմված է լինելու Ազգային ժողովի (կառավարող և ընդդիմադիր խմբակցություններ), Կառավարության և Բարձրագույն դատական խորհրդի առաջադրած անդամներից: Միաժամանակ մրցութային խորհրդի նիստերը լինելու են բաց զանգվածային լրատվության միջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար և տեսաձայնագրվելու են: Մրցութային խորհրդի կողմից ներկայացված՝ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված թեկնածուն նշանակվելու է վարչապետի կողմից:»: Այսինքն, ստացվում է այնպես, որ և՛ Հանձնաժողովի, և՛ Հակակոռուպցիոն կոմիտեի պարագայում հնարավոր է ունենանք (կիրառվում է «հնարավոր է» եզրույթը, քանի որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը դեռևս ընդունվել է միայն առաջին ընթերցմամբ) այդ մարմինների կազմավորման երկու տարբեր մոտեցումներ, մասնավորապես՝ Հանձնաժողովի դեպքում անդամների նշանակում առանց մրցույթի, Կոմիտեի դեպքում ղեկավարի նշանակում՝ մրցույթի հիման վրա։ Հետևաբար պարզ չէ, որ եթե Հանձնաժողովի պարագայում ներկայումս օրենքում ամրագրված են կարգավորումներ (խոսքը, հատկապես, վերաբերվում է մրցութային խորհրդի առկայությանը, որով ապահովվում է Հանձնաժողովի անդամների նշանակման մրցութային կարգը), որոնք ներկա փուլում կարող են ինչ-որ առումներով երաշխավորել 25 անկախություն, ապա ինչո՞ւ է Ազգային ժողովի նախագահի կողմից փորձ արվում հանել Հանձնաժողովի անդամների նշանակման միցութային կարգը, սակայն մյուս կողմից, Ռազմավարությամբ նախատեսվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի նշանակում հենց մրցույթի հիման վրա։ Հետևապես, ևս մեկ անգամ պնդում ենք, որ Հանձաժողովի անդամները պետք է նշանակվեն մրցութային կարգով։ Ինչ վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի նշանակման կարգին, առաջարկում ենք, ինչպես Հանձնաժողովի դեպքում, այստեղ նույնպես մրցութային խորհրդում ապահովել ոչ միայն իշխանության երեք ճյուղերի մասնակցությունը, այլև՝ Մարդու իրավունքների պաշտպանին, Փաստաբանների պալատին։ Իսկ գործադիր իշխանությանը մրցութային խորհրդում ներկայացնի Հանրային խորհուրդը, որը համարվում է սահմանադրական մարմին և նրա 15 անդամները նշանակվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այս մոտեցումը հնարավորություն կտա որդեգրել միասնական և համակարգված մոտեցում հակակոռուպցիոն մարմինների ղեկավարների նշանակման հարցում և ունենալ միասնական քաղաքականություն, ինչպես նաև՝ ապահովել մասնակցային գործընթաց։ Չի ընդունվել Ինչպես արդեն նշվեց՝ սահմանադրական բարեփոխումների համատեքստում սահմանադրորեն հակակոռուպցիոն մարմնի վերաբերյալ դրույթներ ամրագրելու հարցը կքննարկվի։ Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ Ռազմավարությանը և Միջոցառումների ծրագրին կից հանրային քննարկման չի ներկայացվել այդ մարմնի գործունեությունը կանոնակարգող օրենքի նախագիծ, ինչը հնարավորություն չի տալիս գնահատելու, թե արդյո՞ք նոր հակակոռուպցիոն մարմինը ստեղծվելու է Ջակարտայի հայտարարության մեջ տեղ գտած հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքներին համահունչ՝ տեղեկացնում ենք, որ Ռազմավարությամբ նախանշվում են հակակոռուպխցիոն քաղաքականության հիմանական ուղղությունները և դրանից բխող միջոցառումներն՝ իրենց հիմանական առանձնահատկություններով։ Այս առումով բացարձակ պարտադիր պայման չկա Օրենքի նախագիծը կից մշակելը և քննարկման ներկայացնելը։ Ավելին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքը պետք է բխի ռազմավարությունից, դրանց միաժամանակյա մշակումը կրկնակի և աննպատակահարմար աշխատանք կդառնա։ Ինչ վերաբերում է այն հարցադրմանը, թե արդյո՞ք այդ մարմնի անկախության երաշխիքներ տրվելու են Սահմանադրությամբ ինքնավար մարմնի կարգավիճակին ներկայացվող պահանջներին համահունչ, թե՞ այն ստեղծվելու է որպես քննչական մարմին՝ Սահմանադրության 178-րդ հոդվածին համապատասխան, հայտնում ենք, որ քննչական գործառույթներ ունեցող մարմինը չի կարող ստեղծվել որպես ինքնավար մարմին, ուստի Հակակոռուպցիոն կոմիտեն ունենալու քննչական մարմնի կարգավիճակ։ Մարմինների ղեկավար կազմի մրցութային խորհուրդների կազմի վերաբերյալ հարցերը զուգահեռաբար քննարկվում են միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ։
17 Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա Իրավաբանների հայկական ասոցիացիա 02.09.2019 09:48:11 V. Ռազմավարության 52-րդ կետի համաձայն. «Հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական նպատակը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ Կառավարության հռչակած հայեցակարգային կանխադրույթների ու սկզբունքների հետևողական կենսագործումն է բոլոր անհրաժեշտ ուղղություններով:»: Այդ առնչությամբ, հաշվի առնելով Հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ 2013 թվականի Կուալա Լումպուրի հայտարարությունը և դրանում տեղ գտած սկզբունքները, մասնավորապես այն, որ հիմնարար նպատակները և հիմնավորումները միջամտությունների համար պետք է սահմանվեն ազգային առաջնահերթությունների հիման վրա, ինչպես նաև բացերն ու կարիքները պետք է նախանշվեն, գտնում ենք, որ. • Ռազմավարության նպատակի նման ձևակերպումը թերի է և ամբողջապես չի արտահայտում Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականության հեռանկարը: Անհրաժեշտ է ամրագրել, որ Ռազմավարությունը նպատակ է հետապնդում նպաստելու կոռուպցիայից զերծ, ներդաշնակ և երջանիկ հասարակություն կառուցելուն, այդ թվում՝ հասարակության շրջանում կոռուպցիայի` որպես հասարակության սպառնալիքի ընկալման ձևավորմանն ու արմատավորմանը, կոռուպցիայի նկատմամբ հասարակության քամահրանքի, անհանդուրժողականության 26 ընկալման, ազնիվ կառավարման պահանջարկի ձևավորմանն ու հասարակության իրազեկության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև պետական կառավարման մարմինների նկատմամբ քաղաքացիների բարձր վստահությունն օգտագործելու՝ որպես կոռուպցիայի նկատմամբ զրոյական հանդուրժողականության սկզբունքի խթանման միջոց: Ռազմավարության նպատակը չպետք է կապել միայն ՀՀ կառավարության ծրագրով հռչակած հայեցակարգային կանխադրույթների ու սկզբունքների հետևողական կենսագործման հետ, քանի որ կառավարությունները փոփոխական են, ինչի հետևանքով փոփոխվում են նաև նրանց գործունեության առաջնահերթությունները, ուստի նման դեպքերում Ռազմավարության և Միջոցառումների ծրագրով նախատեսված գործողությունների իրականացումը որևէ կերպ չպետք է առկախվի, ավելին՝ պետք է անխափան շարունակվի դրանց կենսագործման գործընթացը: Ի լրումն նշենք, որ նման իրավիճակ արդեն ունեցել ենք, երբ 2018 թվականի գարնանը տեղի ունեցած հեղափոխությունից հետո, պետական մարմինները պատշաճ մակարդակով չիրականացրեցին նախորդ՝ 2015-2018թթ․ հակակոռուպցիոն ռազմավարությամբ և դրա իրականացման միջոցառումների ծրագրով նախատեսված գործողությունները՝ դրա հիմնական պատճառ համարելով երկրում տեղի ունեցած հեղափոխությունն ու անցումային շրջանին բնորոշ գործընթացները: Հետևապես, առաջարկում ենք խմբագրել վերը նշված շարադրանքը այն տրամաբանությամբ, որ Հակակոռուպցիոն ռազմավարությունը հաշվի առնի և կապեր հաստատի այլ համապատասխան պետական ծրագրերի (օր.՝ դատական ոլորտի, մարդու իրավունքների պաշտպանության, հանրային կառավարման բարեփոխումներ, բաց կառավարություն և այլն), այդ թվում Կառավարության ծրագրի հետ, սակայն այն պետք է ունենա իր նպատակները, խնդիրներն ու առաջնահերթությունները: Ռազմավարության նախագծում ներառվող նպատակների և խնդիրների հստակ ձևակերպման համար օգտակար կարող է լինել հենց ՄԱԿ‐ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի բուն նպատակները, որոնք տեղ են գտել առաջին հոդվածում: Դրանք են. ա) կոռուպցիան կանխարգելելուն և դրա դեմ ավելի արդյունավետ և ներգործուն պայքարելուն ուղղված միջոցների խրախուսումը և ուժեղացումը. բ) կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարում, այդ թվում՝ արժեքների վերադարձման ուղղությամբ միջազգային համագործակցության և տեխնիկական օգնության խրախուսումը, դյուրացումը և օժանդակումը. գ) պետական գործերի և պետական սեփականության ազնիվ, պատասխանատու և պատշաճ կառավարման խրախուսումը: Ընդունվել է մասնակի Նախագծում հակակոռուպցիոն ռազմավարության նպատակը լրամշակվել է։
18 Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա Իրավաբանների հայկական ասոցիացիա 02.09.2019 09:50:01 I. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորում և բնականոն գործունեության ապահովում» (Միջոցառում 1): Միջոցառման «Ակնկալվող արդյունքը» սյունակում 2019 թվականի համար նախատեսված է, որ Հանձնաժողովը կկազմավորվի: Այդ առնչությամբ անդրադառնալով Ազգային ժողովի կողմից սույն թվականի հունիսի 25-ին առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման և առաջին ընթերցմամբ ընդունելու գործընթացին և դրա առնչությամբ Կոալիցիայի ու ԻՀԱ-ի ունեցած դիրքորոշումներին, գտնում ենք, որ Օրենքի նախագիծն անհրաժեշտ է հետ կանչել և Հանձնաժողովի անդամների ընտրությունը կազմակերպել գործող օրենսդրական կարգավորումների շրջանակներում, հաշվի առնելով, որ այդ կարգավորումները համահունչ են նաև Ջակարտայի սկզբունքներին: Միաժամանակ, հաշվի առնելով ներկայիս հայաստանյան համատեքստը, առաջարկում ենք վերանայել մրցութային խորհրդի կազմը և այն ձևավորել հետևյալ կերպ՝ ապահովելով իշխանության երեք ճյուղերի, քաղաքացիական հաարակության և մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնող անկախ մարմինների ներգրավումը¬ 1) Բարձրագույն դատական խորհուրդ՝ որպես դատական իշխանության ներկայացուցիչ, 2) Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններ՝ որպես օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ, 3) ՀՀ կառավարություն՝ ի դեմս սահմանադրական մարմին հանդիսացող Հանրային խորհրդի, որի 15 անդամները նշանակվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ որպես գործադիր իշխանության ներկայացուցիչ, 4) Մարդու իրավունքների պաշտպան կամ պաշտպանի աշխատակազմ՝ որպես սահմանադրական կարգավիճակ ունեցող՝ մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը հետևող, 5) Փաստաբանների պալատ՝ որպես քաղաքացիական հասարակության անկախ ինստիտուտ։ Հարկ է նշել նաև, որ միջոցառման «Վերստուգիչ ցուցանիշը» բաժնում նախատեսված է, որ «ՀՀ պետական բյուջեով նախատեսվում է առանձին տող՝ հատկացված Հանձնաժողովի ֆինանսավորմանը:», մինչդեռ «Ֆինանսավորման աղբյուրը» նախատեսված է միայն «Օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման աղբյուրներ»: Ընդունվել է մասնակի Ինչպես արդեն նշվեց՝ Արդարադատության նախարարությունը մշակել և հանրային քննարկման էր ներկայացրել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը պարունակում ՝ նախկին նախագծից էականորեն տարբերվող կարգավորումներ։ Տվյալ նախագիծը բխում է Ռազմավարությամբ նախանշված կարգավորումներից։ Առաջարկվում է, պահպանելով Հանձնաժողովի կազմավորման մրցութային եղանակը, այդուհանդերձ փոփոխել վերջինիս կազմավորման կարգը և գործառույթների շրջանակը: Հանձնաժողովի հրատապ կազմավորման օբյեկտիվ անհրաժեշտությունից ելնելով՝ առաջարկվում է Հանձնաժողովի առաջին կազմը ձևավորվել այլ ընթացակարգով։ Հատկանշական է, որ առաջին կազմի պաշտոնավարումից 1 տարի անց առաջարկվում է ձևավորել մրցութային խորհուրդ, որը կուսումնասիրի թեկնածուների կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության և բարեվարքության պահպանումը և անդամների հետագա պաշտոնավարման նպատակահարմարության վերաբերյալ առաջարկություն կներկայացնի Ազգային ժողովին: Ինչ վերաբերում է նրան, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերաբերով 1-ին միջոցառման «Վերստուգիչ ցուցանիշը» բաժնում նախատեսված է, որ «ՀՀ պետական բյուջեով նախատեսվում է առանձին տող՝ հատկացված Հանձնաժողովի ֆինանսավորմանը:», մինչդեռ «Ֆինանսավորման աղբյուրը» նախատեսված է միայն «Օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման աղբյուրներ», տեղեկացնում ենք, որ տվյալ սահմանման մեջ որևէ հակասություն չկա։ Մարմնի ֆինանսական անկախությունն ապահովելու նպատակով առաջարկվում է ՀՀ պետական բյուջեով նախատեսել առանձին տող՝ հատկացված Հանձնաժողովի ֆինանսավորմանը, այնուամենայնիվ, Հանձնաժողովի կազմավորման փուլում չպետք է բացառել օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման աղբյուրների ներգրավումը։
19 Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա Իրավաբանների հայկական ասոցիացիա 02.09.2019 09:51:01 II. «Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քննության գործառույթներով օժտված և անկախության բավարար երաշխիքներ ունեցող հակակոռուպցիոն իրավապահ մարմնի ձևավորում» (Միջոցառում 2): Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս դեռ շարունակվում է Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ներդրման շուրջ հանրային քննարկումները և առնվազն այս պահի դրությամբ առկա չէ Կառավարության վերջնական քաղաքական դիրքորոշումը, այնուամենայնիվ, եթե նախապատվություն տրվի Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի առանձնացված մոդելին և ստեղծվի առանձին հակակոռուպցիոն իրավապահ մարմին, ապա, ինչպես Հանձնաժողովի պարագայում է նախատեսվում ՀՀ պետական բյուջեի առանձին տողով ֆինանսավորում հատկացնել, հետևապես հակակոռուպցիոն իրավապահ մարմնի (Միջոցառում 2) և հակակոռուպցիոն մասնագիտական դատարանների (Միջոցառում 3) բնականոն գործունեության ապահովման համար միջոցառման «Ֆինանսավորման աղբյուրը» բաժնում ևս համանման լրացում կատարելու անհրաժեշտություն կա: Հիշեցնենք, որ Կուալա Լումպուրի հայտարարության մեջ, որպես կարևորագույն սկզբունք, նշված է, որ հակակոռուպցիոն ռազմավարությունները պետք է ունենան ինստիտուցիոնալ և ֆինանսական կայունություն, իսկ ՏՀԶԿ զեկույցի 1-ին առաջարկության 6-րդ կետում նշվում է, որ հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումները պետք է ուղեկցվեն իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորմամբ: Բացի այդ, անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի նշանակման կարգին, առաջարկում ենք, ինչպես Հանձնաժողովի դեպքում, այստեղ նույնպես մրցութային խորհրդում պետք է ապահովել ոչ միայն իշխանության երեք ճյուղերի մասնակցությունը, այլև՝ Մարդու իրավունքների պաշտպանին, Փաստաբանների պալատին։ Իսկ գործադիր իշխանությանը մրցութային խորհրդում ներկայացնի Հանրային խորհուրդը, որը համարվում է սահմանադրական մարմին և նրա 15 անդամները նշանակվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այս մոտեցումը հնարավորություն կտա որդեգրել միասնական և համակարգային մոտեցում՝ 30 հակակոռուպցիոն մարմինների ղեկավարների նշանակման հարցում և ունենալ միասնական քաղաքականություն, ինչպես նաև՝ ապահովել մասնակցային գործընթաց։ Ընդունվել է մասնակի Միջոցառումների ծրագրում կատարվել է փոփոխություն՝ սահմանելով, որ ՀՀ պետական բյուջեով նախատեսվելու է առանձին տող՝ հատկացված Կոմիտեի ֆինանսավորմանը։ Ռազմավարության նախագծով հստակ սահմանված է ինստիտուցիոնալ համակարգի նախընտրելի մոդելը, ինչը նաև քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ վարչապետի գլխավորած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում։ Ինչ վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի ընտրության համար կազմվելիք մրցութային խորհրդում իշխանության երեք ճյուղերի ներգրավվածությանը՝ տեղեկացնում ենք, որ առաջարկվող մոդելով փորձ է արվում հավասարակաշռված մոտեցում ցուցաբերել՝ ներառելով իշխանության բոլոր ճյուղերին։ Իսկ այլ մարմինները, այդ թվում՝ քաղաքացիական հասարակությունը՝ հնարավորություն ունի մասնակցելու գործընթացին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թեկնածուներն ընտրվելու են բաց մրցույթի միջոցով։
20 Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա Իրավաբանների հայկական ասոցիացիա 02.09.2019 09:52:30 III. Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման համար պատասխանատու մարմինների, հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացում (Միջոցառում 5)։ Հաշվի առնելով ՔՀԿ-ների ակտիվ ներգրավվածությունը Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի իրականացման գործընթացում՝ ԻՀԱ-ն և Կոալիցիան դրական են գնահատում հակակոռուպցիոն քաղաքականության մշակման համար պատասխանատու մարմինների, այդ թվում հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը միտված միջոցառման նախատեսումը: Այնուամենայնիվ, կարևորելով քաղաքացիական հասարակության կառույցների ունեցած դերակատարումը հատկապես հակակոռուպցիոն ռազմավարության մոնիթորինգի իրականացման գործընթացում, ԻՀԱ-ն և Կոալիցիան իր նախորդ առաջարկություններում առաջարկել էր դիտարկել Ռազմավարության մոնիթորինգի իրականացումը հակակոռուպցիոն ոլորտում մասնագիտացված գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններին պատվիրակելու նպատակահարմարության հարցը և Միջոցառումների ծրագրով առանձին միջոցառում նախատեսել, այդ թվում՝ մոնիթորինգի իրականացնելու կարողությունների շարունակական զարգացման: Առաջարկում ենք նշված միջոցառումը նախատեսել Միջոցառումների ծրագրի «Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացում» բաժնում, դրանով իսկ կարևորելով Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ներդրման գործում ՔՀԿ-ների ունեցած դերակատարումը: Հիշեցնենք, որ քաղաքացիական հասարակության ներգրավումը կոռուպցիայի դեմ պայքարում նախատեսված է՝ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոալիցիայի առաջնահերթություններով՝ հակակոռուպցիոն վերապատրաստումների իրականացման եղանակով, որպեսզի վերջիններս ձեռք բերեն կարողություններ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի վերանայման մեխանիզմներին մասնակցելու համար։ Բացի այդ, «Արևելյան գործընկերություն՝ 2020 թվականին՝ 20 արդյունք» փաստաթղթում նշվում է, որ քաղաքացիական հասարակության ներգրավումը հակակոռուպցիոն պայքարի բանալին է։ Ընդունվել է Ռազմավարության՝ մոնիթորինգի վերաբերյալ գլխում հատուկ նշում է կատարվել գործընթացին քաղաքացիական հասարակության ներգրավվածության ապահովման վերաբերյալ։
21 Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա Իրավաբանների հայկական ասոցիացիա 02.09.2019 09:53:22 IV. 15 000 և ավելի բնակչություն ունեցող տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի վերհանում, ծրագրերի մշակում և իրականացում (Միջոցառում 6): Առաջարկում ենք վերանայել այն մոտեցումը, որ հակակոռուպցիոն ծրագրերը ներդրվելու են միայն 15 000 ․ և ավելի բնակչություն ունեցող տեղական ինքնակառավարման մարմիններում (այսուհետ՝ ՏԻՄ)։ Մասնավորապես, փոփոխել 15․000 և ավելի բնակչություն ունենալու թվային սահմանափակումն ու որպես հիմնական չափանիշ նախատեսել, որ խոշոր չափի բյուջեներ ունեցող ՏԻՄ-երում ներդրվեն հակակոռուպցիոն ծրագրեր: Բացի այդ, 2019 թվականի հունվարի 31-ին ԻՀԱ-ի և Կոալիցիայի կողմից ներկայացված կարծիք-դիրքորոշում և առաջարկություններում Նախագծի համանուն միջոցառման վերաբերյալ մտահոգություն էր հայտնել առ այն, որ եթե համապետական մակարդակում իրականացվող հակակոռուպցիոն ռազմավարությունը ֆինանսավորվելու է հիմնականում պետական բյուջեի միջոցների հաշվին, ապա Նախագծից պարզ չի դառնում, թե համայնքներում հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրերը արդյո՞ք ֆինանսավորվելու են պետական բյուջեից, թե՞ համայնքային բյուջեներից: Եթե այդ ծրագրերի իրականացումը պետական ֆինանսավորմամբ է իրականացվելու, ապա Նախագծով հստակ պետք է նշվի դրա մասին, ինչպես նաև Նախագծով պետական ծախսերի վրա ազդեցության նախնական գնահատականներ տրվի՝ համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի նիստում հավանության արժանացած «Պետական եկամուտների և ծախսերի վրա ազդեցություն ունեցող ռազմավարական փաստաթղթերի մշակման, ներկայացման և հսկողության իրականացման մեթոդական հրահանգին հավանություն տալու մասին» N 42 արձանագրային որոշման (այսուհետ՝ Մեթոդական հրահանգ) պահանջների: Վերոնշյալ առաջարկությանն ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված ամփոփաթերթում նշվել է, որ «Նշված միջոցառման ֆինանսավորման վերաբերյալ վերջնական որոշման կայացման պարագայում նախագծում կկատարվի համապատասխան նշում:»: Այդ առնչությամբ, նախ հաշվի առնելով այն, որ հանրային քննարկման է ներկայացված արդեն Նախագծի լրամշակված տարբերակը, որի վերջնական տարբերակը Կառավարության հաստատմանը պետք է ներկայացվի սույն թվականի օգոստոսի վերջին տասնօրյակում, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ 32 միջոցառման ֆինանսավորման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները պետական բյուջեից հատկացնելու պարագայում դրանք պետք է արտացոլված լինեն ինչպես Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում, այնպես էլ 2020 թվականի պետական բյուջեում, ապա անհրաժեշտություն է առաջանում նախքան Կառավարության կողմից Նախագծի ընդունումը, ունենալ պետական ծախսերի վրա ազդեցության նախնական գնահատականներ: Նշենք նաև, որ հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարության համաձայն՝ հակակոռուպցիոն ռազմավարությունները պետք է ունենան ինստիտուցիոնալ և ֆինանսական կայունություն, ինչպես նաև հաշվի պետք է առնվեն իրականացման կարողությունները: Ինչ վերաբերում է նշված միջոցառման վերաբերյալ կոալիցիայի կողմից հնչեցված այն հարցադրմանը, թե ինչպիսի՞ կառույցներ են ներգրավված լինելու համայնքներում կոռուպցիոն ռիսկերի վերհանման, ծրագրերի մշակման, մոնիթորինգի իրականացման գործընթացներում, քանի որ համայնքների կարողությունները՝ այդպիսի ծրագրեր մշակելու, իրականացնելու և արդյունավետությունը երաշխավորելու հարցերում խիստ սահմանափակ են, այդ առնչությամբ հայտնում ենք, որ թեև վերանայվել է միջոցառման իրականացման պատասխանատու մարմինների ցանկը՝ ներառելով նաև հակակոռուպցիոն ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների (համաձայնությամբ), այնուամենայնիվ, գտնում ենք, որ ինչպես Ռազմավարության և Միջոցառումների ծրագրի, այնպես էլ թիրախային հանդիսացող տեղական ինքնակառավարման մարմիններում հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրերի մոնիթորինգը պետք է պատվիրակվի հակակոռուպցիոն ոլորտում մասնագիտացված գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններին: Բացի այդ, առաջարկում ենք նաև փոփոխության ենթարկել նաև նշված միջոցառման ուղղությամբ առաջիկա տարիների իրականացվելիք գործողությունների ժամանակացույցը՝ հաշվի առնելով, որ եթե Ռազմավարությունը և Միջոցառումների ծրագիրը կառավարության կողմից հաստատվի 2019 թվականի վերջին եռամսյակում, ապա ընթացիկ տարվա համար նախատեսված գործողությունների իրականացումը իրատեսական չի կարող համարվել: Ընդունվել է մասնակի Միջոցառումների ծրագրի նշված կետը ենթադրում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց ռիսկերի վերհանում: Նշվածից ելնելով՝ նախատեսվել է միջոցառումը կիրառել փուլային եղանակով: Ուստի, նախնական փուլում միջոցառումը նախատեսվել է 15000 և ավելի բնակչություն ունեցող ՏԻՄ-երում: 15000 և ավելի բնակչություն ունեցող ՏԻՄ-երը ընտրվել են ելնելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի կարգավորումներից։ Մասնավորապես, նշված օրենքով հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկում ներառվել են հենց վերոնշյալ համայնքների ղեկավարները: Նախագծով սահմանվել են ՀՀ պետական բյուջեի ծախսերի վրա ազդեցության նախնական գնահատականները։ Միջոցառման ուղղությամբ առաջիկա տարիների իրականացվելիք գործողությունների ժամանակացույցը վերանայվել է։
22 Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա Իրավաբանների հայկական ասոցիացիա 02.09.2019 09:54:45 V. Ռիսկերի գնահատումների արդյունքների հիման վրա պետական մարմիններում հակակոռուպցիոն, այդ թվում՝ ներքին բարեվարքության գործողությունների ծրագրերի մշակում և իրականացում (Միջոցառում 7): Միջոցառմամբ նախատեսվում է 2019 թվականի ընթացքում մշակել պետական կառավարման համակարգի մարմիններում ռիսկերի գնահատում իրականացնելու մեթոդաբանություն և դրա հիման վրա պետական կառավարման համակարգի բոլոր մարմիններում իրականացվել են ռիսկերի գնահատումներ: Այդ առնչությամբ, ինչպես նախորդ՝ Միջոցառում 6-ի դեպքում, այնպես էլ այս պարագայում իրատեսական չենք համարում պետական կառավարման համակարգի բոլոր մարմիններում ընթացիկ տարում ռիսկերի գնահատման իրականացումը և առաջարկում ենք վերանայել ժամկետները: Նաև պարզ չէ, թե արդյո՞ք պետական կառավարման համակարգի բոլոր մարմիններում համապատասխան գիտելիքներ և կարողություններ ունեն, որպեսզի ճիշտ գնահատում իրականացվի և ռիսկերը վեր հանվեն, և թե ովքեր են գնահատելու բարեվարքության գործողությունների ծրագրերի իրականացման արդյունավետությունը: Բացի այդ՝ վերոնշյալ միջոցառման իրականացման պատասխանատու մարմինների ցանկում բացակայում է Հանձնաժողովը, մինչդեռ Ռազմավարության 65-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ նախատեսվում է Հանձնաժողովին վերապահել նաև հակակոռուպցիոն միջոցառումների ու ծրագրերի կատարման նկատմամբ մոնիթորիգի իրականացման գործառույթը: Վերոգրյալի հիման վրա, առաջարկում ենք սույն կետում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ։ Ընդունվել է Միջոցառման կատարման ժամկետները վերանայվել են։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախատեսվել է որպես համակատարող։ Գնահատումները կիրականացվեն Հանձնաժողովի կողմից մշակված մեթոդաբանության հիման վրա՝ քաղաքացիական հասարակության ներգրավմամբ։
23 Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա Իրավաբանների հայկական ասոցիացիա 02.09.2019 09:55:45 VI. «Հանրային ծառայության մասին» օրենքին համապատասխան էթիկայի հանձնաժողովների ու բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտի ձևավորում և գործարկում (Միջոցառում 9): ԻՀԱ-ն և Կոալիցիան իր կողմից ներկայացված կարծիք-դիրքորոշում և առաջարկություններում Նախագծի համանուն միջոցառման վերաբերյալ առաջարկել էին հանել վերոնշյալ միջոցառումը՝ անընդունելի համարելով օրենքներով (2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-206-Ն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական ծառայության առանձին տեսակների և համայնքային ծառայության համար ստեղծվելու են էթիկայի առանձին հանձնաժողովներ), այլ իրավական ակտերով կամ ՀՀ կառավարության 34 կողմից հավանության արժանացած ռազմավարական փաստաթղթերով արդեն իսկ նախատեսված միջոցառումների ներառումը Նախագծում։ Ի պատասխան, ՀՀ արդարադատության նախարարությունն իր կողմից ներկայացված ամփոփաթերթում հայտնել է հետևյալ դիրքորոշումը. «Էթիկայի հանձնաժողովի անդամների և բարեվարքության հարցերով կազմակերպիչների շուտափույթ նշանակումը կարևորագուն նշանակություն ունի հանրային ծառայողների բարեվարքության կանոնների պատշաճ պահպանման համար: Ուստի, Միջոցառումների ծրագրով նախատեսված է համապատասխան էթիկայի հանձնաժողովների և բարեվարքության հարցերով կազմակերպիչների ձևավորումը 2019 թվականին, ինչը միտված է տվյալ ինստիտուտների արագ ներդրումն ապահովելուն:»: Վերոգրյալի առնչությամբ գտնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը բավարար հիմնավորումներ չի ներկայացրել, թե ինչու հատկապես նշված միջոցառումը պետք է տեղ գտնի Նախագծում և լրացուցիչ ծանրաբեռնի այն, եթե օրենքի պահանջի համաձայն այդ ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ իրականացվում են: Այսինքն այս գործողությունը արդեն իսկ նախատեսված է օրենքով, և դրա վերաբերյալ ռազմավարական դրույթներ նախատեսելը անհրաժեշտություն չէ։ Հարկ ենք համարում նշել նաև, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը համայնքային ծառայության մասով չի հանդիսանում լիազոր մարմին՝ հետևաբար այդ մասով չի կարող որպես միջոցառման իրականացման համար պատասխանատու մարմին համարվել: Իսկ ինչ վերաբերում է Հանձնաժողովին՝ որպես միջոցառման իրականացման համար պատասխանատու մարմին նախատեսելուն, ապա պետք է նշենք, որ թեև Ռազմավարության 65-րդ կետի 9-րդ ենթակետով նախատեսվում է Հանձնաժողովին վերապահել բարեվարքության հարցերով կազմակերպիչների աշխատանքների համակարգման գործառույթ, այնուամենայնիվ այս պահի դրությամբ Հանձնաժողովը որևէ լիազորություն չունի: Չի ընդունվել ՀՀ արդարադատության նախարարությունը ևե մեկ անգամ վերահաստատում է Էթիկայի հանձնաժողովի անդամների և բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտի ձևավորման և գործարկման ռազմավարական նշանակությունը և տեղական մակարդակով կարևորությունը կոռուպցիայի կանխարգելման հարցում։
24 Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա Իրավաբանների հայկական ասոցիացիա 02.09.2019 09:58:54 VII. Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգի բարելավում (Միջոցառում 10): ՏՀԶԿ զեկույցի 9-րդ առաջարկության 1-ին կետով առաջարկվում է բարձրացնել քաղաքացիական ծառայության աշխատողների վարձատրության մրցունակությունը: Առաջարկվում է նաև ընդհանուր վարձատրության չափի մեջ սահմանափակել պարգևավճարների տեսքով փոխհատուցումների տրամադրման ծավալը և ապահովվել, որպեսզի պարգևավճարներ տրամադրվեն միայն կատարողականների հիման վրա՝ հստակ և օբյեկտիվ չափանիշներով: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք միջոցառման և՛ «Ակնկալվող արդյունքը» սյունակում, և՛ «Վերստուգիչ ցուցանիշը» սյունակում հատուկ անդրադարձ կատարել պարգևավճարների և հավելավճարների տրամադրման վերանայմանը՝ ուսումնասիրելով միջազգային համապատասխան փորձը և ներդնելով նոր համակարգ՝ հստակ և օբյեկտիվ չափանիշներով և գնահատման ճշգրիտ ցուցիչներով: Ընդունվել է ի գիտություն Անկախ սահմանելու հանգամանքից՝ պարգևավճարների համակարգը քննարկվելու է նշյալ միջոցառման շրջանակներում։
25 Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա Իրավաբանների հայկական ասոցիացիա 02.09.2019 10:12:40 VIII. Ազդարարման համակարգի շարունակական կատարելագործում (Միջոցառում 13): ԻՀԱ-ն և Կոալիցիան Նախագծի համանուն միջոցառումների (նախկինում 24, 56) վերաբերյալ իր կողմից ներկայացված կարծիք-դիրքորոշում և առաջարկություններում նշել էին, որ Նախագծով ազդարարներին պաշտպանելու և խրախուսելու վերաբերյալ որևէ գործուն միջոցառում նախատեսված չէ, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ ազդարարման համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացման և հանրային իրազեկման ուղղությամբ տարվող աշխատանքների վրա: Այդ առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ Լրամշակված նախագծում ազդարարներին պաշտպանելու և խրախուսելու վերաբերյալ կրկին որևէ առանձին միջոցառում չի նախատեսվել, իսկ ՀՀ արդարադատության նախարարություն դիրքորոշումը վերոնշյալ առաջարկության վերաբերյալ հետևյալն է. «Վերոգրյալից բխում է, որ միջոցառման շրջանակներում կիրականացվեն ազդարարման համակարգի առավել արդյունավետ գործունեությունն ապահովելուն ուղղված գործընթացներ, իսկ առաջարկությամբ ներկայացվող կետերը կարող են ուսումնասիրվել համակարգի կատարելագործման վերաբերյալ միջոցառման կատարման շրջանակներում:» Հիշեցնենք, որ ազդարարների պաշտպանությունն ու խրախուսումը նախատեսված է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում և ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոալիցիայի առաջնահերթություններում։ Բացի այդ, առանձնահատուկ կարգավորումներ են նախատեսվում ԵԽԽՎ-ի Իրավական հարցերի և մարդու իրավունքների կոմիտեի զեկույցներում։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներկայացնում են ազդարարման համակարգի բարելավմանն ուղղված ԻՀԱ-ի և Կոալիցիայի առաջարկությունները, որոնք հետևյալն են. • «Ազդարարների պաշտպանության և խրախուսման մեխանիզմների ներդրում», • ֆինանսական խրախուսում ազդարարման համար, ազդարարների անվտանգության ապահովում՝ լիազոր և իրավասու մարմին նախատեսելով միայն ՀՀ գլխավոր դատախազությանը՝ վերջինիս տրամադրելով ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակին մուտք գործելու բացառիկ իրավասություն, • ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով անանուն կերպով ազդարարելու հնարավորություն այն ազդարարների համար, որոնց ներկայացրած հաղորդումները թեև հանցագործությունների վերաբերյալ չեն, սակայն իրենց բնույթով համապատասխանում են «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքով նախատեսված արտաքին և ներքին ազդարարումներին, • ազդարարների մասին ուղեցույցների պատրաստում և կիրառում, • նախատեսել օրենսդրական կարգավորումներ ազգային անվտանգության համակարգում աշխատող անձանց կողմից կատարված հակաիրավական գործողությունների ազդարարման վերաբերյալ, • նախատեսել ազդարարման միասնական հարթակից օգտվելու հնարավորություն այն անձանց համար, որոնք գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, • միջոցներ ձեռնարկել մասնավոր, այդ թվում նաև բիզնես ոլորտում ազդարարման համակարգը ներդնելու ուղղությամբ, • քաղաքացիական կազմակերպությունների կողմից վարվող էլեկտրոնային ազդարարման այլընտրանքային հարթակների ստեղծման հնարավորության նախատեսում օրենքի մակարդակով, • արտահանձնման արգելքի նախատեսում այն երկրների ազդարարների համար, որտեղ ազդարարման իրավունքները պաշտպանված չեն։ Ընդունվել է ի գիտություն Ինչպես արդեն նշվել է ազդարարման համակարգի կատարելագործման միջոցառման շջանակներում առաջարկը կքննարկվի։ Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոալիցիայի կողմից ազդարարների խրախուսումը առաջնահերթություն սահմանելուն՝ տեղեկացնում ենք, որ նշյալ կազմակերպության առաջնահերթությունները Հայաստանի համար կարող են կրել բացառապես խորհրդատվական բնույթ։ Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կարևորում է խախտումների մասին տեղեկացնող անձանց պաշտպանությունը, ինչը բացարձակապես չի ենթադրում խրախուսման մեխանիզմների սահմանում։ Այլ առաջարկները կքննարկվեն միջոցառման իրականացման գործընթացում։