Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2019-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:42:25 7. Ապօրինի հարստացման բացահայտում Ռազմավարության նախագծում նշվում է Հայաստանի Հանրապետության նախկին կառավարության կողմից գույքի և եկամուտների հայտարարագրման կատարելագործման ուղղությամբ կատարված աշխատանքը, և 87-88-րդ կետերով կոռուպցիայի կանխարգելման գործում չափազանց կարևորվում է հանրային ծառայության մեջ գտնվող անձանց, նրանց ընտանիքի անդամների գործունեության և ունեցվածքի նկատմամբ իրական հանրային վերահսկողության իրականացման համար համարժեք թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմների ստեղծումը, հայտարարատուների շրջանակի և հրապարակման ենթակա տվյալների ցանկի ընդլայնումը, հայտարարագրի բովանդակության վերանայումը, գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման միասնական համակարգի փաստացի ստեղծումը և գործարկումը: Հարկ է նկատել, որ չնայած վերջին տարիների բազմաթիվ փոփոխություններին, հայտարարագրմանն առնչվող օրենսդրությունը խիստ թերի է և չի երաշխավորում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների գույքի և եկամուտների լիարժեք հայտարարագրումը, դրանց նկատմամբ վերահսկողությունը և ապօրինի հարստացման դեպքերի բացահայտումը: Այսպես, • թանկարժեք գույքի հայտարարագրում սահմանված է միայն 8 մլն. ՀՀ դրամը գերազանցող գույքի համար, ինչը գերազանցում է ՀՀ քրեական օրենսգրքով «ապօրինի հարստացում» հոդվածով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձի օրինական եկամուտների և գույքի ավելացման և (կամ) նվազեցված պարտավորություններն էականորեն գերազանցող 5 մլն ՀՀ դրամ շեմը (առավել ևս, որ տվյալ շեմը ինքնին խիստ բարձր և խնդրահարույց է), • չի նախատեսվում հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի անդամների կողմից ստանձնած պարտավորությունների (վարկեր, այլ գույք) հայտարարագրում, • աշխատանքի և ծառայությունների տեսքով նվիրատվությունները չեն հայտարարագրվում, • գույքի և դրամական միջոցների նվիրատվությունների հայտարարագրման տվյալներում բացակայում են նվիրաբերված գույքի անվանումը, տեսակը, նվիրատուի անունը և ազգակցական կապը, • հնարավոր չէ բացահայտել հանրային պաշտոնյաների ու ծառայողների կողմից ձեռնարկատիրական գործունեության անհամատեղելիության պահանջի խախտման դեպքերը, իսկ հավատարմագրային կառավարման իրավակարգավորումները բացակայում են, • Լիարժեք կարգավորված չէ նվերների ընդունման գործընթացը: Օրինակ՝ պարզ չէ, թե ինչ պետք է անի պաշտոնյան 75000-ից ցածր արժեք ունեցող և պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված թույլատրելի նվերների պարագայում կամ ոչ պաշտոնեական պարտականություններով պայմանավորված թույլատրելի չհամարվող նվերների հետ: Առաջարկություններ • Անհրաժեշտ է լրամշակել «Հանրային ծառայության մասին օրենքը» և առնչվող ենթաօրենսդրական ակտերը՝ երաշխավորելու գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման բացարձակ արդյունավետությունը և թափանցիկությունը: • Հարկավոր է ստեղծել գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման բաց տվյալներով և բաց աղբյուրով համակարգ, որը հասանելի կդարձնի տվյալները նաև հանրության համար, ինչն արդյունավետ կդարձնի պաշտոնյաների նկատմամբ հանրային վերահսկողությունը: Ընդունվել է Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրով սահմանված է գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգի կատարելագործմանն ուղղված միջոցառում` ուղղված համակարգի արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը: Միաժամանակ,նախագծով սահմանվել է, որ կարևորվում է հայտարարագրման համակարգի կատարելագործումը, այդ թվում՝ հայտարարատուների և նրանց ընտանիքի կազմի շրջանակի, հրապարակման ենթակա տվյալների ցանկի ընդլայնումը, հայտարարագրի բովանդակության վերանայումը, գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրման միասնական համակարգի փաստացի ստեղծումը և գործարկումը: Հայտարարագրի բովանդակության վերանայման շրջանակներում իջեցվելու է հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի արժեքային շեմը, սահմանվել է փաստացի օգտագործվող գույքի հայտարարագրման պահանջ, հստակեցվելու են փոխառությունների և եկամուտների տեսակները, ներդրվելու է ծախսերի հայտարարագրման համակարգ: Ինչ վերաբերում է գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման բաց տվյալներով և բաց աղբյուրով համակարգի ստեղծմանը, ապա առաջարկը կքննարկվի տեխնիկական ապահովման փուլում:
2 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:43:10 8. Ապօրինի ձեռքբերված ակտիվների վերադարձ Նախագծի 101-րդ կետի համաձայն ռազմավարության առաջնահերթություններից է լինելու ապօրինի ձեռքբերված գույքը և Հայաստանից ապօրինի դուրս բերված ակտիվները վերադարձնելուն և վերադարձված ակտիվների կառավարմանն ուղղված գործուն կառուցակարգերի սահմանումը և ներդրումը, դրանց միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովումը: Այս առումով, նախատեսվում է ակտիվների վերադարձն իրականացնել in rem սկզբունքի կիրառմամբ, ինչը ողջունելի է, քանի որ տվյալ մոտեցման արդյունքում արդարությունը հաստատվում է ապօրինի ճանապարհով ձեռքբերված ակտիվները օրինական սեփականատիրոջը (դրանց բացակայության դեպքում՝ պետությանը) վերադարձնելու միջոցով: Ակտիվների վերականգնումն առանց մեղադրական դատավճռի ապահովում է առավել օպերատիվություն, քանի որ պետության ջանքերը կենտրոնանում են գույքը փնտրելու, այլ ոչ թե անձին քրեական հետապնդման ենթարկելու և ապացույցներ հավաքելու վրա։ Ապօրինի ձեռքբերված գույքի վերադարձի քաղաքականությունն այդուհանդերձ բավականին զգայուն է և պահանջում է մի շարք կարևոր որոշումների ընդունում, որոնց համար անհրաժեշտ է հանրային ըմբռնում: Առաջարկություն • Ակտիվների վերականգնման գործընթացը պետք է ամբողջությամբ լինի թափանցիկ և լիովին ընկալելի ու վերահսկելի հանրության համար: Այս առումով կարևոր է հնարավորինս մասնակցային դարձնել նաև առնչվող օրենսդրության վերաբերյալ քննարկումները: • Կարևոր է սահմանել ակտիվների վերականգնման ինստիտուտի կիրարկման ժամկետը, որը քաղաքական տարբեր պիտակավորումներից զերծ մնալու համար արժե կիրառել 1991 թվականից: • Պետք է որոշել ակտիվների վերադարձի ինստիտուտի կիրառման շրջանակը, օրինակ՝ որոշակի գումարային շեմից բարձր արժեքով (օրինակ՝ 50 մլն ՀՀ դրամ) գույք ունեցող օրենսդիր, գործադիր, դատական իշխանության բարձրագույն խմբի պաշտոնատար անձանց, իրավապահ մարմինների ղեկավար պաշտոնատար անձանց, օրենքի հիման վրա ձևավորված պետական այլ մարմինների բարձրագույն պաշտոնատար անձանց, պետական բյուջեի միջոցներին առնչվող ղեկավար պաշտոնատար անձանց, պետության հետ իրավապայմանագրային հարաբերությունների մեջ գտնված և նրանց հետ փոխկապակցված անձանց վրա, ինչպես նաև Հայաստանում բնակվող՝ առավել բարձր արժեքով (օրինակ՝ 100 մլն ՀՀ դրամ) դրամական միջոցներ, գույք և գույքային իրավունքներ ունեցող ֆիզիկական անձանց վրա: • Օրենսդրորեն պետք է ամրագրել այս խմբերի պարտավորությունը՝ հայտարարագրելու իրենց և փոխկապակցված անձանց դրամական միջոցները, գույքը և գույքային իրավունքները՝ ըստ անհրաժեշտության, ներկայացնելով դրանց օրինականությունը հավաստող ապացույցներ: Անհրաժեշտ է ՀՀ քրեական օրենսգրքում ներմուծել նոր հանցակազմ՝ «Սահմանված գործարքների մասին հայտարարագիր չներկայացնելը»: • Հարկավոր է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ներմուծել նոր հոդված՝ «Գույքը հօգուտ պետության բռնագրավելը»՝ դա հնարավոր դարձնելով այն դեպքերի համար, երբ անձը չի կարողանում ապացուցել սահմանված շեմը գերազանցող դրամական միջոցների, գույքի և գույքային իրավունքների օրինականությունը: • Հարկավոր է ստեղծել/առանձնացնել այն իրավապահ մարմինը, որը պետք է զբաղվի գողացված ակտիվների որոնողական աշխատանքներով ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ արտասահմանում, մինչև համապատասխան քրեական գործերի հարուցումը: • Պետք է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքներում՝ «Գույքը հօգուտ պետության բռնագրավելու» ինստիտուտը նախատեսելով հատուկ վարույթների շարքում: • Անհրաժեշտ է ստեղծել/առանձնացնել հատուկ մարմին, որը մինչև «Գույքը հօգուտ պետության բռնագրավման» վարույթի ավարտը կզբաղվի կալանքի տակ դրված գույքի կառավարմամբ՝ օգտագործելով գույքի տնտեսական նշանակությունը և ապահովելով եկամուտ: • Պետք է սահմանել այն շեմը, որը պետությունը ակտիվների վերադարձի կիրառման արդյունքում նախատեսում է թողնել անձի տրամադրության տակ (օրինակ՝ բացահայտված ակտիվների արժեքի 5%-ը): • Դատական վարույթի արդյունքում վերադարձված գույքի որոշակի տոկոսը (օրինակ՝ 95%) պետք է ուղղվի պետական գանձապետարան, իսկ մնացածը՝ վարույթն իրականացրած կառույցի բյուջե: ՀՀ կառավարությունը պետք է ձևավորի հատուկ նպատակային բյուջե՝ դրան ուղղելով և համապատասխան նպատակների համար ծախսելով վերադարձված գումարը: • Անհրաժեշտ է ակտիվորեն օգտագործել Հայաստանի Հանրապետության երկկողմ և բազմակողմ համագործակցության համաձայնագրերի շրջանակներում առկա գործիքները՝ արտասահմանում գտնվող ակտիվների վերադարձման աշխատանքներն առավել սահուն դարձնելու համար: • ՀՀ կառավարությունը և առնչվող իրավապահ կառույցները պետք է ապահովեն ակտիվների վերադարձի գործընթացի, ինչպես նաև վերադարձված ակտիվների օգտագործման թափանցիկությունը՝ տրամադրելով առցանց, ամիսը առնվազն 2 անգամ թարմացվող մանրամասն տեղեկատվություն: Ընդունվել է մասնակի Ակտիվների վերականգնման գործընթացը կարգավորող օրենսդրական փաթեթը մոտ ապագայում կներկայացվի հանրային քննարկման: Ինչ վերաբերում է ինստիտուտի կիրարկման ժամկետին, ապա առաջարկը ներառված է համապատասխան օրենսդրական փաթեթում: Նախագծով առաջարկվող սուբյեկտների շրջանակը հիմնականում ներառված է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց ցանկում: Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքում «Սահմանված գործարքների մասին հայտարարագիր չներկայացնելը» հանցակազմի սահմանման վերաբերյալ առաջարկին՝ տեղեկացնում ենք, որ քրեական օրենսգրքի 314.3 հոդվածով քրեական պատասխանատվություն է կիրառվում հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կամ դրանում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Ուստի, հայտարարագրման ենթակա գործարքի վերաբերյալ տեղեկատվություն չներկայացնելը ինքնին քրեորեն պատժելի է նաև ներկա կարգավորումների շրջանակում: Նախագծով առաջարկվում է ՀՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կազմում ստեղծել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով իրավասու մասնագիտացված ստորաբաժանում՝ 3 տարվա ընթացքում նշյալ գործառույթը անկախ մասնագիտացված մարմնին վերապահելու տեսլականով: Նշյալ ստորաբաժանումը, ի թիվս այլ գործառույթների, իրականացնելու է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ ուսումնասիրություն: Մնացյալ առաջարկները կքննարկվեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ օրենսդրական փաթեթի մշակման շրջանակներում:
3 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:43:37 9. Իրական սեփականատերերի բացահայտում Ռազմավարության նախագծի Հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատում և մասնավոր հատվածում թափանցիկության բարձրացում բաժնում 93 կետով կարևորվում է պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց իրական սեփականատերերի բացահայտումը և նրանց վերաբերյալ տեղեկությունների ընդհանուր և հանրամատչելի հարթակի ներդրումը՝ ապահովելով իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալների հրապարակայնությունը: Թեև նախագծում չի արծարծվում հրապարակայնությանն առնչվող որևէ արտոնություններ կամ սահմանափակումներ, դրանք առկա են ՀՀ կառավարության 2019 թ. փետրվարի 8-ի N 65 – Ա որոշմամբ ընդունված ծրագրում: Վերջինի համաձայն նախատեսվում է «վերանայել պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց՝ միասնական պետական գրանցամատյանում առկա տեղեկությունների՝ հանրությանը հասանելի դարձնելու մեխանիզմները՝ վերացնելով օրենքով նախատեսված պետական տուրք վճարելու պայմանը՝ սահմանված կարգով հաշվառված լրատվամիջոցների համար և ապահովելով հանրային շահերին վերաբերող հարցերի շուրջ հավաստի և ամբողջական տեղեկատվության ազատությունը»: Հարկ է նկատել, որ իրական սեփականատերերի հարթակի և ներկայացվող տեղեկատվության իսկությունը ստուգելու համար սահմանված մեխանիզմների բարեհաջող ներդրման պարագայում անգամ փաստացի անհնարին է տեղեկատվության լիարժեք և ամբողջական ստուգումը, ինչի մասին վկայում է իրական սեփականատերերի բացահայտման գործում առաջատար երկրների փորձը: Այս առնչությամբ կարևորվում է հանրության համար ընկերությունների վերաբերյալ տեղեկատվության, այդ թվում՝ իրական սեփականատերերի տվյալների հրապարակային հասանելիությունը, որը հնարավոր է դարձնում հանրային վերահսկողությունը և միջազգային համագործակցությունը: Առաջարկություն • Իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում առկա, այդ թվում՝ իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալները պետք է անվճար հասանելի լինեն ոչ միայն հաշվառված լրատվամիջոցների, այլև ողջ հանրության համար, ինչը ոչ միայն առավել արդյունավետ կդարձնի տեղեկատվության ճշգրտության նկատմամբ վերահսկողությունը, այլև կկանխարգելի ոչ հավաստի տվյալների տրամադրումը: Ընդունվել է մասնակի Իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում առկա իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխան տեխնիկական առաջադրանքի մշակման արդյունքում անվճար հասանելի կլինի:
4 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:44:07 10. Հանրային ծառայողների պարգևատրման համակարգ Ռազմավարության նախագծում անդրադարձ չկա պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգի հետ կապված խնդիրներին, սակայն միջոցառումների ծրագրում առաջարկվում են մի շարք գործողություններ, որոնք նախատեսում են բարելավել վարձատրությունն ու արդյունքում ներգրավել որակյալ կադրեր: Ներկայում պետական և համայնքային կառույցներում պաշտոնյաների նոմինալ վարձատրությունը բավականին ցածր է և այդ բացը կոմպենսացվում է պարգևավճարներով, որը խիստ ոչ թափանցիկ և կոռուպցիոն ռիսկերով հղի ու անվերահսկելի գործընթաց է և ամբողջությամբ իրականացվում է հանրային կառույցների ղեկավարների կամայականությունների շրջանակում: Հանրային ծառայողն իր պայմանագրային պարտականությունները պատշաճ կատարելու դիմաց պետք է ստանա պայմանագրով սահմանված աշխատավարձ, իսկ պարգևավճար կարող է ստանալ զուտ որպես խրախուսում արտառոց և չնախատեսված գործողության համար:   Առաջարկություն • Հարկավոր է հանրային հատվածում վերանայել պարգևավճարների ողջ փիլիսոփայությունը և պարգևավճար նախատեսել միմիայն առանձին ծառայողների բացառիկ ու արտակարգ կատարողականի համար՝ դրան զուգահեռ բարձրացնելով աշխատավարձերը և ակնկալվող աշխատանքի/արդյունքի դիմաց սահմանելով արժանապատիվ վարձատրություն: • Հանրային ծառայողին պարգևավճար պետք է տրվի միայն բացառիկ դեպքերում՝ պայմանագրային պարտավորություններով նախատեսվածից զգալիորեն և/կամ անսպասելիորեն ավել կամ որակյալ արդյունք ստեղծելու պարագայում: • Հանրային ծառայողների աշխատանքի որակը պետք է պարբերաբար գնահատվի գնահատման ցուցիչների հիման վրա, որոնք պետք է լինեն հստակ և չափելի հանրային ծառայության բոլոր պաշտոնների համար՝ գնահատելու պայմանագրով սահմանված պարտականությունների նրանց կատարողականը, որով կհիմնավորվեն նաև նրանց պարգևատրման ու պաշտոնների առաջխաղացման և այլ խրախուսական գործողությունների վերաբերյալ որոշումները: • Հանրային ծառայողների գործունեությունը գնահատելու համար, ի լրումն նրանց վերադասների գնահատման, ցանկալի է ներդնել նրանց հետ առնչվող շահառուների կարծիքների հավաքագրման համակարգ, որը կտա առավել օբյեկտիվ պատկեր աշխատանքի որակի մասին և կնվազեցնի հայեցողական որոշումների հնարավորությունը: Ընդունվել է ի գիտություն Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի նախագծի 12-րդ կետով նախատեսվում է պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգի բարելավում: Տվյալ միջոցառման շրջանակներում առաջարկը կքննարկվի: ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը հաստատելու մասին» N 1510-Ն որոշմամբ հիմնականում առաջարկով բարձրացված հարցերը կարևորվում են: Այդուհանդերձ, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքից բխող միջոցառումների կատարման փուլում հարցը լրացուցիչ կդիտարկվի: Ինչ վերաբերում է հանրային ծառայողների գործունեությունը գնահատելու համար, ի լրումն նրանց վերադասների գնահատման, նրանց հետ առնչվող շահառուների կարծիքների հավաքագրման համակարգի ներդրմանը, տեղեկացնում ենք, որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքից բխող միջոցառումների կատարման փուլում հարցը լրացուցիչ կդիտարկվի, այուդհանդերձ, կարծում ենք առաջարկվող կարգավորումը գործնականում չարաշահումների տեղիք տալու:
5 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:44:38 11. Իրավական ակտերի կարգավորման ազդեցության գնահատում Ռազմավարության նախագծի «Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի» 91-92 կետերով սահմանվում է, որ ներկայում գործող կարգավորման ազդեցության գնահատման համակարգը հնարավորություն չի տալիս վեր հանելու իրավական ակտերի կոռուպցիոն ռիսկերը և առաջարկվում է հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատման գործառույթի իրականացումը ի լրումն օրենքով սահմանված այլ գործառույթների՝ վերապահել ԿԿՀ-ին՝ ապահովելով անհրաժեշտ կարողությունների զարգացումը և համապատասխան աշխատակիցների մասնագիտացումը: Հարկ է սահմանել, որ հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության պետք է ենթակա լինեն բոլոր նորմատիվ իրավական ակտերը, քանի որ բոլորում հնարավոր են անհստակություններ, անհիմն հայեցողական լծակներ, վերահսկողության բացակայություն և այլն: Նման ծանրաբեռնվածության հեռանկարն աչքի առաջ ունենալով՝ հարկ է գնահատել ԿԿՀ կողմից գնահատման ընթացակարգային սահմանափակումները և տեխնիկական հնարավորությունները, օրինակ՝ փաստաթղթաշրջանառության կամ ժամկետների տեսանկյունից: Հաշվի առնելով, որ բոլոր իրավական ակտերը այսպես կամ այնպես իրավական փորձաքննության են ենթարկվում ՀՀ արդարադատության նախարարությունում, կամ որ ՀՀ կառավարության աշխատակազմում ստեղծվել է ԿԱԳ մեթոդաբանական աջակցություն ցուցաբերող վարչություն, հնարավոր է տեխնիկական տեսանկյունից առավել նպատակահարմար լինի այդ կառույցներին տվյալ գործառույթների վերապահումը: Առաջարկություն • Հարկավոր է սահմանել, որ կարգավորման ազդեցության ենթակա պետք է լինեն բոլոր նորմատիվ իրավական ակտերը, իսկ անհատական ակտերի նկատմամբ պետք է իրականացվի ընտրովի վերահսկողություն: • Կարիք կա պատշաճ գնահատել ԿԿՀ կողմից կարգավորման ազդեցության գնահատման հնարավոր խոչընդոտները և մշակել դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումներ: Ընդունվել է մասնակի Սույն հարաբերությունները կարգավորվում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2 և 3 գլուխներով: Սույն գլուխների համակարգային վերլուծությունից բխում է, որ ըստ էության օրենսդրական բոլոր նախաձեռնությունները կարող են ենթարկվել կարգավորման ազդեցության գնահատման: Միաժամանակ, հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի 16-րդ կետով նախատեսվում է հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատման համակարգի արդյունավետության բարձրացում, ինչը հնարավորություն կընձեռի լրացուցիչ անգամ վերանայելու կարգավորման ազդեցության գնահատման համակարգը: Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի 16-րդ կետով նախատեսվում է հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատման համակարգի արդյունավետության բարձրացման, ինչի շրջանակներում առաջարկին ընթացք կտրվի:
6 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:45:13 12. Հանրության մասնակցություն որոշումների ընդունման գործընթացներին Ռազմավարության նախագծի «Հակակոռուպցիոն կրթություն և իրազեկում» գլխի 104-րդ կետում ամրագրված է, որ Հայաստանում ապահովվում է իրավական ակտերի նախագծերի մշակման գործընթացում հասարակության ներգրավվածությունը, հիմնականում նկատի ունենալով e-draft.am իրավական ակտերի նախագծերի միասնական էլեկտրոնային հարթակը: Այսուհանդերձ, հարկ է նշել, որ հանրության մասնակցությունը իրավական ակտերի նախագծերի մշակման գործընթացին բավականին սահմանափակ է: Իրավական ակտերի ձևավորման գործընթացը ներառում է իրավակազմավորման և իրավաստեղծ փուլեր: Իրավակազմավորումը իրավական ակտի մտահղացման փուլն է, որտեղ ժողովրդավարական պետությունում հասարակական հարաբերությունների կոնկրետ ոլորտի իրավական կարգավորման ձևերի ու եղանակների ընտրության հարցում պետք է բացահայտվեն հասարակական պահանջմունքները, տեսակետներն ու խնդիրները։ Իրավաստեղծ գործընթացն իրավական ակտերի բուն նախագծման աշխատանքն է, որում արդեն պետք է հաշվի առնվեն շահագրգիռ անձանց կողմից ներկայացված տեսակետներն ու առաջարկությունները: ՀՀ օրենսդրությունը որոշ չափով կարգավորում է իրավաստեղծ փուլը, սակայն համարյա ամբողջությամբ անտեսում է դրան նախորդող` իրավակազմավորման փուլը: Ստեղծված չեն օրենսդրական և ինստիտուցիոնալ մեխանիզմներ հանրության առավել վաղ փուլում և առավել արդյունավետ մասնակցությունն ապահովելու համար: Արդյունքում` ընդունվող նորմատիվ իրավական ակտերը հաճախ պատշաճ չեն կիրառվում դրանց անհրաժեշտության բացակայության, դրանց վերաբերյալ իրազեկության պակասի կամ հասարակական ընկալումներում առկա հակասությունների պատճառներով։ Բացի այդ, դրանք կարող են առաջացնել անհամաձայնություններ ու կոնֆլիկտներ, ինչպես օրինակ՝ վերջերս հարկային օրենսգրքի իրավակարգավորումների հետ կապված առանձին հարկատուների խմբերի դժգոհությունները, կամ ԱԺ կողմից ընդունվող օրենքները: Անհրաժեշտ է օրենսդրորեն նախատեսել իրավակազմավորումը որպես իրավական նորմերի ձևավորման փուլ՝ դրանով նպաստելով շահագրգիռ քաղաքացիների և փորձագետների արդյունավետ ներգրավումը հանրային կառավարման հարցերում: Այսպիսի մեխանիզմը հնարավորություն կտա ապահովել իրավական ակտերի առավել բարձր որակ և երաշխավորել դրանց հետագա պատշաճ գործարկումը: ԱԺ մակարդակում դա թույլ կտա ակտիվացնել քաղաքական համակարգի ներկայացուցիչների աշխատանքները և պահպանել նրանց կապը ընտրողների հետ: Մյուս կողմից, հարկ է նշել, որ հանրային ներգրավվածության աստիճանը բավարար և արդյունավետ չէ նաև իրավաստեղծման փուլում։ Մասնավորապես՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը սահմանում է «հանրային քննարկում» հասկացությունը որպես իրավաստեղծ գործընթացին հասարակության մասնակցության, գործընթացի թափանցիկության և հաշվետվողականության ապահովման նպատակով նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ հանրության իրազեկման, ինչպես նաև հանրային կարծիքը բացահայտելու, դրանց վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ստանալու և դրանք ամփոփելու գործընթաց։ Այստեղ «հանրային քննարկում» հասկացությունը ներառում, ընդհանրացնում և խճճում է մի քանի ոչ համարժեք գործողություններ, ինչի հետևանքով փաստացի կարող է սահմանափակվել նվազագույն պահանջը՝ իրավական ակտերի հրապարակայնության ապահովումը: Առաջարկություն • Հարկավոր է օրենսդրորեն իրավակազմավորումը սահմանել որպես նորմատիվ իրավական ակտերի ձևավորման փուլ և ամրագրել մասնակցային ընթացակարգ: • Նախագիծ ներկայացնող սուբյեկտը (ԱԺ պատգամավորի դեպքում՝ խմբակցությունը, կառավարության դեպքում՝ համապատասխան նախաձեռնությամբ հանդես եկող գերատեսչությունը) պետք է ունենա պարտավորություն մինչև իրավական ակտի նախագծի մշակումը դրանով նախատեսվող իրավակարգավորումների շուրջ խորհրդակցել/քննարկել առնչվող իրավաբանական և ֆիզիկական անձանց (այդ թվում՝ փորձագետների) հետ՝ այդ մասին արձանագրությունը/տեղեկանքը հրապարակելով իր պաշտոնական կայքում: • Հարկավոր է փոփոխություններ կատարել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ կառավարության՝ «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2010թ․ մարտի 25-ի թիվ 296-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2018թ․ թիվ 1146-Ն որոշման մեջ՝ ապահովելու՝ • «հանրային քննարկում» հասկացության պատշաճ և հստակ սահմանումը, • նորմատիվ իրավական ակտերի բոլոր տեսակների հրապարակումը e-draft կայքում՝ առանց բացառության, • իրավակազմավորման փուլում հանրային քննարկումներ անցկացնելու պարտադիր պահանջը՝ որոշ ողջամտորեն հիմնավորված բացառություններով, • օրենսդրական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար առնվազն մեկամսյա ժամկետը։ Ընդունվել է մասնակի Ինչ վերաբերում է այն առաջարկին, որ նախագիծ ներկայացնող սուբյեկտը (ԱԺ պատգամավորի դեպքում՝ խմբակցությունը, կառավարության դեպքում՝ համապատասխան նախաձեռնությամբ հանդես եկող գերատեսչությունը) պետք է ունենա պարտավորություն մինչև իրավական ակտի նախագծի մշակումը դրանով նախատեսվող իրավակարգավորումների շուրջ խորհրդակցել/քննարկել առնչվող իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ, հայտնում ենք, որ առաջարկը քննարկելուց առաջ նախևառաջ պետք է հասկանալ վերջինիս նպատակը: Առաջարկի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ վերջինս ուղղված է իրավական ակտերի մշակման գործընթացի թափանցիկության բարձրացմանը և մասնակցայնության ապահովմանը: Այս առումով, անհրաժեշտ է, որպեսզի թափանցիկության բարձրացմանը և մասնակցայնության ապահովմանն ուղղված գործիքները ինքնանպատակ բնույթ չկրեն՝ լրացուցիչ բարդացնելով վարչարարությունը: Կարծում ենք, իրավական ակտերի նախագծերի մշակումը գործող կարգավորումների պայմանում արդեն իսկ բավականին թափանցիկ և մասնակցային է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով նորմատիվ-իրավական ակտերի համար սամանվում են պարտադիր հանրային քննարկման ներկայացված լինելու պահանջ և կառուցակարգեր: Այսինքն, իրավաբանական և ֆիզիկական անձը հնարավորություն ունեն մասնակցելու Նախագծի մշակմանը: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը առաջրիկայում նախատեսում է մշակել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակում, ինչի շրջանակներում հանրային քննարկումներին առնչվող առաջարկները կքննարկվեն և կբարեփոխվեն:
7 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:45:32 13. Ազդարարների պաշտպանություն 2017 թվականի հունիսի 9-ին ընդունվել է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքը, սակայն վերջինս լիարժեք չի մի շարք նկատառումներով: Նախ, «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքը ներկայում չի կանոնակարգում մասնավոր հատվածում ազդարարումը և, հետևաբար, այդ ոլորտի ազդարարներին պետությունը չի տրամադրում այն նույն երաշխիքները և հնարավորությունները, ինչը որ հանրային հատվածի ազդարարներին: Սա ոչ միայն սահմանափակում է մասնավոր հատվածում կոռուպցիայի բացահայտումները, այլև թուլացնում է ընդհանուր հակակոռուպցիոն պայքարը, քանի որ շատ հաճախ կոռուպցիոն դրսևորումները միաժամանակ առնչվում են և՛ հանրային, և՛ մասնավոր հատվածին, և միաժամանակ ընդգրկում են երկու հատվածների դերակատարներին: Երկրորդ, ներկայիս օրենսդրությունը ազդարարի հետ փոխկապակցված անձանց չի տրամադրում նույն երաշխիքները, ինչը որ ազդարարին: Ըմբռնումով հանդերձ, որ փոխկապակցված անձանց բնույթն ու դերակատարումն ազդարարման մեջ այլ է, և արդարացված է, որ նրանց առնչությամբ առկա լինեն տարբեր կարգավորումներ, կարևոր է, որ վերջինները միտված լինեն հնարավորինս նվազեցնելու փոխկապակցված անձանց հանդեպ վնասակար գործողությունների ռիսկը: Առկա օրենսդրական կարգավորումներով ստացվում է, որ խտրական վերաբերմունք ստանալու դեպքում փոխկապակցված անձը կարող է իր իրավունքները վերականգնել միայն դատական կարգով, իսկ եթե կա նման վերաբերմունքի ռիսկ, ապա նա պետք է դիմի իրավասու մարմնի ղեկավարին, որն ակնհայտորեն չի կարող ապահովել արդյունավետ պաշտպանություն: Առաջարկություններ • «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքով տրամադրվող իրավակարգավորումները տարածել մասնավոր հատվածի ազդարարների հանդեպ ևս: • Ազդարարների հետ փոխկապակցված անձանց համար սահմանել գործուն և արդյունավետ կառուցակարգեր, ազդարարի պատճառով հնարավոր վնասակար գործողություններից պաշտպանելու համար: • Հարկավոր է ձեռնարկել միջոցներ հերոսացնելու ազդարարների կերպարը և խթանելու ազդարարումը, օրինակ՝ ազդարարման և ազդարարների հաջողված օրինակների լուսաբանման և տարածման միջոցով: Ընդունվել է մասնակի Հարցը կրկնակի է ներկայացվել: Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի 31-րդ կետով նախատեսվում է «Ազդարարման համակարգի շարունակական կատարելագործում» վերտառությամբ միջոցառում, որի շրջանակներում կքննարկվի մասնավոր հատվածին ներառելու նպատակահարմարությունը: Ինչ վերաբերում է ազդարարի հետ փոխկապակցված անձանց երաշխիքների տրամադրմանը, հարկ է նշել, որ «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի 5-րդ գլուխը վերաբերում է ազդարարներին և նրա հետ փոխկապակցված անձանց պաշտպանությանը: Այս առումով Օրենքի 10-րդ մասը սահմանում է, որ ազդարարի հետ փոխկապակցված անձն ազդարարի պաշտպանության միջոցներից օգտվելու իրավունք ունի, եթե ողջամտորեն հիմնավորում է, որ ազդարարի հետ ունեցած կապի պատճառով իր դեմ կարող են կատարվել վնասակար գործողություններ: Միաժամանակ, 12-րդ հոդվածը նախատեսում է, որ 2. Ազդարարի հետ փոխկապակցված անձը, որի դեմ ազդարարի հետ ունեցած կապի պատճառով ձեռնարկվել է վնասակար գործողություն, ունի դատական պաշտպանության իրավունք: 3. Ազդարարի և նրա հետ փոխկապակցված անձանց դատական պաշտպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Հակակոռուպցիոն ռազմավարությամբ և դրա իրականացման միջոցառումների ծրագրով նախատեսվում է հանրային իրազեկման տարեկան արշավի ծրագրի մշակում, հաստատում և իրականացում: Ընդ որում, վերջինս ուղղված է լինելու նաև ազդարարման համակարգի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, այդ թվում՝ ազդարարների հաջողված օրինակների լուսաբանման և տարածման միջոցով:
8 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:45:32 13. Ազդարարների պաշտպանություն 2017 թվականի հունիսի 9-ին ընդունվել է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքը, սակայն վերջինս լիարժեք չի մի շարք նկատառումներով: Նախ, «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքը ներկայում չի կանոնակարգում մասնավոր հատվածում ազդարարումը և, հետևաբար, այդ ոլորտի ազդարարներին պետությունը չի տրամադրում այն նույն երաշխիքները և հնարավորությունները, ինչը որ հանրային հատվածի ազդարարներին: Սա ոչ միայն սահմանափակում է մասնավոր հատվածում կոռուպցիայի բացահայտումները, այլև թուլացնում է ընդհանուր հակակոռուպցիոն պայքարը, քանի որ շատ հաճախ կոռուպցիոն դրսևորումները միաժամանակ առնչվում են և՛ հանրային, և՛ մասնավոր հատվածին, և միաժամանակ ընդգրկում են երկու հատվածների դերակատարներին: Երկրորդ, ներկայիս օրենսդրությունը ազդարարի հետ փոխկապակցված անձանց չի տրամադրում նույն երաշխիքները, ինչը որ ազդարարին: Ըմբռնումով հանդերձ, որ փոխկապակցված անձանց բնույթն ու դերակատարումն ազդարարման մեջ այլ է, և արդարացված է, որ նրանց առնչությամբ առկա լինեն տարբեր կարգավորումներ, կարևոր է, որ վերջինները միտված լինեն հնարավորինս նվազեցնելու փոխկապակցված անձանց հանդեպ վնասակար գործողությունների ռիսկը: Առկա օրենսդրական կարգավորումներով ստացվում է, որ խտրական վերաբերմունք ստանալու դեպքում փոխկապակցված անձը կարող է իր իրավունքները վերականգնել միայն դատական կարգով, իսկ եթե կա նման վերաբերմունքի ռիսկ, ապա նա պետք է դիմի իրավասու մարմնի ղեկավարին, որն ակնհայտորեն չի կարող ապահովել արդյունավետ պաշտպանություն: Առաջարկություններ • «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքով տրամադրվող իրավակարգավորումները տարածել մասնավոր հատվածի ազդարարների հանդեպ ևս: • Ազդարարների հետ փոխկապակցված անձանց համար սահմանել գործուն և արդյունավետ կառուցակարգեր, ազդարարի պատճառով հնարավոր վնասակար գործողություններից պաշտպանելու համար: • Հարկավոր է ձեռնարկել միջոցներ հերոսացնելու ազդարարների կերպարը և խթանելու ազդարարումը, օրինակ՝ ազդարարման և ազդարարների հաջողված օրինակների լուսաբանման և տարածման միջոցով: ԸՆդունվել է մասնակի Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի 31-րդ կետով նախատեսվում է «Ազդարարման համակարգի շարունակական կատարելագործում» վերտառությամբ միջոցառում, որի շրջանակներում կքննարկվի մասնավոր հատվածին ներառելու նպատակահարմարությունը: Ինչ վերաբերում է ազդարարի հետ փոխկապակցված անձանց երաշխիքների տրամադրմանը, հարկ է նշել, որ «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի 5-րդ գլուխը վերաբերում է ազդարարներին և նրա հետ փոխկապակցված անձանց պաշտպանությանը: Այս առումով Օրենքի 10-րդ մասը սահմանում է, որ ազդարարի հետ փոխկապակցված անձն ազդարարի պաշտպանության միջոցներից օգտվելու իրավունք ունի, եթե ողջամտորեն հիմնավորում է, որ ազդարարի հետ ունեցած կապի պատճառով իր դեմ կարող են կատարվել վնասակար գործողություններ: Միաժամանակ, 12-րդ հոդվածը նախատեսում է, որ 2. Ազդարարի հետ փոխկապակցված անձը, որի դեմ ազդարարի հետ ունեցած կապի պատճառով ձեռնարկվել է վնասակար գործողություն, ունի դատական պաշտպանության իրավունք: 3. Ազդարարի և նրա հետ փոխկապակցված անձանց դատական պաշտպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Հակակոռուպցիոն ռազմավարությամբ և դրա իրականացման միջոցառումների ծրագրով նախատեսվում է հանրային իրազեկման տարեկան արշավի ծրագրի մշակում, հաստատում և իրականացում: Ընդ որում, վերջինս ուղղված է լինելու նաև ազդարարման համակարգի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, այդ թվում՝ ազդարարների հաջողված օրինակների լուսաբանման և տարածման միջոցով:
9 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:46:03 14. Կուսակցությունների ֆինանսավորում Ռազմավարության նախագծում անտեսված է քաղաքական կոռուպցիան և հաճախ դրա հիմքում ընկած կուսակցությունների ֆինանսավորման հետ կապված խնդիրները: Խիստ կարևոր է դիտարկել կուսակցությունների, այդ թվում նրանց քարոզչության հետ կապված մուտքերն ու ծախսերը ընդհանուր կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում: Նման մոտեցումն առավել կարևորվում է այն առումով, որ ի վերջո ֆինանսավորողն է քաղաքական գործիչներին «պատվիրում» քաղաքականություն, լինի դա հանրությունը կամ մեծահարուստ օլիգարխը: 2018 թվականի ապրիլյան հեղափոխությունից հետո Հայաստանում կտրուկ փոխվել են կուսակցությունների հնարավորությունները օրինական ճանապարհով իշխանության հասնելու համար, ինչպես նաև՝ նրանց գործունեության մարտահրավերները: Եթե նախկինում մասնավոր հատվածը և քաղաքացիները տարակուսում էին ընդդիմադիր կուսակցություններին ֆինանսավորելուց, վախենալով վարչական ճնշման ենթարկվելուց հարկային և այլ մարմինների կողմից, ապա տվյալ խնդիրն այլևս գոյություն չունի: Ներկայիս մարտահրավերներն էապես տարբերվում են նախկինից: Այժմ անհրաժեշտ է հնարավորություն ստեղծել կուսակցությունների համար և նրանց հասանելի դարձնել ռեսուրսները, սակայն, միաժամանակ՝ կանխել ապօրինի ֆինանսների և խոշոր կապիտալի ազդեցությունը քաղաքական դաշտում: Այս առնչությամբ՝ էական ու արդիական է վերանայել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը և ոլորտը ենթարկել համակարգային և համապարփակ փոփոխությունների, որի առանցքում պետք է լինի նո, -անկախ, միջոցներով օժտված վերահսկող մարմնի ստեղծումը, որը կիրականացնի պատշաճ վերահսկողություն կուսակցությունների ֆինանսների նկատմամբ: Առաջարկություններ • Անհրաժեշտ է վերանայել կուսակցությունների ֆինանսավորման բանաձևը՝ իջեցնելով պետական ֆինանսավորում ստանալու համար սահմանված շեմը և նախատեսելով այլ եղանակներ պետական աջակցության համար՝ մասնավորապես, նկատի ունենալով փոքր և նորաստեղծ կուսակցություններին: • Հարկավոր է սահմանափակել կուսակցությունների կասկածելի ֆինանսավորման հնարավորությունները, մասնավորապես, օրինակ՝ արգելելով իրավաբանական անձանց կողմից ընթացիկ ֆինանսավորումը կամ արտասահմանյան բանկերից ցանկացած փոխանցումը: • Կուսակցությունների ֆինանսավորման հետ կապված իրավահարաբերություններից բխող թերացումների և խախտումների համար հարկավոր է մեծացնել իրավական պատասխանատվությունը: • Պետք է ուժեղացնել վերահսկիչ-վերստուգիչ ծառայության/մարմնի դերակատարումը՝ ընդլայնելով դրա գործառույթներն ու գործիքակազմն և, թերևս, դիտարկելով այն ԿԿՀ-ում ներառելու հնարավորությունը. • Անհրաժեշտ է ամրագրել մեխանիզմներ ապահովելու կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, մասնավորապես՝ ներդնելով գույքի և եկամուտների պարտադիր հայտարարագրման համակարգ խոշոր (օրինակ՝ 500,000 ՀՀ դրամից ավել) նվիրատվությունների համար, բոլոր գործարքները դարձնել անկանխիկ և այլն: • Սահմանել հաշվետվողականություն կուսակցությունների հետ փոխկապակցված կառույցների և կուսակցությունների օգտին գործունեություն ծավալող երրորդ անձանց համար: • Ամրագրել նվազագույն ստանդարտներ կուսակցությունների ներքին ժողովրդավարության զարգացման համար, օրինակ՝ սահմանելով ընտրացուցակների կազմման թափանցիկությունը, ընտրության գաղտնիությունը, ընտրության մոնիտորինգը լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության կողմից: Ընդունվել է Ընդունվել է, Միջոցառումների ծրագրի նախագծի 20-րդ կետի ներքո նախատեսվել է նաև կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության ապահովում: Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 20-րդ կետի շրջանակներում առաջարկները քննարկման առարկա կդառնան:
10 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:46:53 15. Քաղաքացիական հասարակության ներգրավվածություն կոռուպցիայի դեմ պայքարում Ռազմավարության նախագիծը «Ներածության» 9-րդ կետով կարևորում է հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման գործընթացին քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը և հանրային վերահսկողության անհրաժեշտությունը: «Մոնիտորինգի և գնահատման» գլխի 111-րդ կետով ամրագրում է, որ հանրային կառավարման համակարգում թափանցիկության և հաշվետվողականության ավելացմանը հնարավոր է կոռուպցիայից զերծ հանրային կառավարում ունենալուն միտված, գիտելիքներով ու կարողություններով զինված քաղաքացիական հասարակության դերակատարների պահանջատիրությամբ: Այս առնչությամբ՝ հարկ է նկատել քաղաքացիական հասարակության կառույցների փաստացի սահմանափակումները՝ հանդես գալու պահանջատիրությամբ և հանրային վերահսկողությամբ: Այսպես, որպես հանրային շահի պաշտպանությամբ զբաղվող և իր անդամների ու շահառուների իրավունքների և օրինական շահերի ջատագով, հաճախ հասարակական կազմակերպության համար անհրաժեշտ և էական է դատարանում հանդես գալ որպես հայցվոր այնպիսի հարցերով, որոնք առնչվում են հանրային շահին, կոռուպցիոն ընդհանուր բնույթի են և չունեն կոնկրետ շահառուներ: Այդպիսի հարցեր են, օրինակ՝ իրավական ակտերի կոռուպցիոն ռիսկերը կամ շահերի բախմանն առնչվող հարցերով իրավասու կառույցների անգործությունը կամ վիճելի որոշումները: «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով միայն շրջակա միջավայրի պահպանության հարցերով ներգրավված հասարակական կազմակերպություններին է թույլատրվում ներկայացնել իրենց շահառուների օրինական շահերը դատարանում, իսկ մնացած թեմաներով հասարակական կազմակերպությունների իրավասուբյեկտությունը կարող է չճանաչվել, և նրանք կարող են դիտվել որպես ոչ պատշաճ հայցվոր՝ այդպիսով ստեղծելով խոչընդոտներ հասարակական կազմակերպությունների կողմից կոռուպցիային առնչվող հարցերով հանրային շահերի պաշտպանության համար: Կոռուպցիայի դեմ պայքարում, հանրային հաշվետվողականության ու թափանցիկության բարձրացման և մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության հարցերում խիստ էական է Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպություններին դատարանում իր կանոնադրական նպատակների շրջանակներում իրավական ակտերը վիճարկելը և շահառուների օրինական շահերը ներկայացնելու հնարավորություն ընձեռելը: Հարկ է նկատել, որ այս միջոցառումն առավել անհրաժեշտ է քան 5-րդ միջոցառմամբ նախատեսված՝ քաղաքացիական հասարակության կառույցների համար շարունակական հակակոռուպցիոն վերապատրաստումները, որոնք կարող են իրականացվել հենց իրենց՝ հասարակական կազմակերպությունների ջանքերով: Առաջարկություն • «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում սահմանել հնարավորություն հասարակական կազմակերպություների համար իրենց կանոնադրական նպատակների շրջանակներում ներկայացնելու հանրային շահը դատական և այլ մարմիններում: Ընդունվել է ի գիտություն Իրավական ակտերի կոռուպցիոն ռիսկերի կամ շահերի բախմանն առնչվող հարցերով իրավասու կառույցների անգործությանը վերաբերող խնդիրները կքննարկվեն և կկարգավորվեն համապատասխանաբար հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատման համակարգի արդյունավետության բարձրացման և շահերի բախման, ինչպես նաև ազդարարների և բողոքարկման մեխանիզմների վերաբերյալ միջոցառումների շրջանակներում, ուստի նոր մեխանիզմների սահմանման անհրաժեշտություն, կարծում ենք, առկա չէ: Միաժամանակ, տվյալ միջոցառումներում, որպես համակատարող, նշված են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
11 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:47:38 ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2020 թվականների միջոցառումների ծրագիր Սույն փաստաթղթի առնչությամբ ներկայացվում են հետևյալ առաջարկությունները. Ընդհանուր. «Վերստուգիչ ցուցանիշը» սյունակը վերնագրել «Միջոցառման վերստուգիչ ցուցանիշ»՝ հստակեցնելու դրա նպատակն ու բովանդակությունը: Ի լրումն միջոցառումների և առաջընթացի գնահատման վերստուգիչ ցուցանիշների՝ սահմանել ազդեցության գնահատման ցուցանիշներ՝ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման ընդհանուր արդյունավետությունը գնահատելու համար: Ընդունվել է մասնակի Այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է միջոցառման ցուցանիշին, կատարվել է համապատասխան փոփոխություն: Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 48-րդ կետով արդեն իսկ նախատեսված է կոռուպցիայի, հանրային վստահության մակարդակի և հակակոռուպցիոն միջոցառումների ազդեցության վերաբերյալ պարբերական հարցումների իրականացում հասարակության շրջանում, հարցումների արդյունքների հրապարակում: Հարցումների արդյունքում հնարավոր է նախագծում կատարվեն համապատասխան փոփոխություններ:
12 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:48:07 Միջոցառում 2. «Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քննության գործառույթներով օժտված և անկախության բավարար երաշխիքներ ունեցող հակակոռուպցիոն իրավապահ մարմնի ձևավորում» միջոցառման ձևակերպման մեջ ավելացնել «և բնականոն գործունեության ապահովում»: Ընդունվել է Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:
13 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:48:31 Միջոցառում 3. «Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ստեղծում» միջոցառման համար նույնը թողնել նախապես հրապարակված նախագծի ձևակերպումը և, մինչև այս դատարանների ստեղծման վերաբերյալ վերջնական որոշում ընդունելն, ուսումնասիրել ինչպես միջազգային փորձը, այնպես էլ դրա նպատակահարմարությունը՝ կատարելով օգուտների և ծախսերի վերլուծություն (cost-benefit analysis) (ի լրումն՝ տես Ռազմավարության նախագծում այս հարցի վերաբերյալ նկատառումները): Ընդունվել է մասնակի Չնայած այն հանգամանքին, որ ռազմավարությամբ Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ստեղծումը շարունակում է մնալ պարտադիր պահանջ՝ նախագծում կատարվել է փոփոխություն՝ սահմանելով, որ մինչև դատարանի ստեղծումը, այդ թվում՝ շենքային պայմանների, տեխնիկական միջոցների հատկացումը, կներդրվի հակակոռուպցիոն գործերով մասնագիտացված դատավորների ինստիտուտը:
14 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:48:53 Միջոցառում 4. Հստակեցնել «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կարգավիճակի հստակեցում» միջոցառման անհրաժեշտությունը Ռազմավարության նախագծում: Անհասկանալի է, թե այն վերաբերում է արդեն չգործող խորհրդին, թե նկատի ունի նորաստեղծ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը, որի վերաբերյալ որևէ խնդիր Ռազմավարության նախագծում արծարծված չէ: Ընդունվել է Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:
15 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:49:24 Միջոցառում 5. «Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման համար պատասխանատու մարմինների, հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացում» միջոցառման մեջ աննպատակահարմար է ստանձնել պարտավորություն հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացման համար: Չի ընդունվել Կայացած հակակոռուպցիոն քաղաքականության տեսանկյունից կարևորվում է մասնագիտացված հասարակական կազմակերպությունների առկայությունը, ինչն առաջին հերթին բխում է պետության շահերից: Այս առումով, միջոցառումների ծրագրով նախատեսվել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար տարեկան առնվազն 1 վերապատրաստման իրականացում:
16 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:49:49 Միջոցառում 11. «Հանրային ծառայության մասին» օրենքին համապատասխան էթիկայի հանձնաժողովների ու բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտի ձևավորում և գործարկում» միջոցառումը արծարծված չէ ռազմավարության մեջ և անհասկանալի է կոնկրետ ինչ խնդիր է լուծում, բացի այն, որ դա օրենքի պահանջ է և այսպես թե այնպես պետք է իրականացվի: Ընդունվել է Կատարվել է համապատասխան փոփոխություն ռազմավարության մեջ:
17 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:50:26 Միջոցառում 12. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգի բարելավում» միջոցառման գործողությունների շարքում ավելացնել «պարգևավճարների և հավելավճարների համակարգի վերանայումը» (ի լրումն՝ տես Ռազմավարության նախագծում այս հարցի վերաբերյալ նկատառումները): Ընդունվել է ի գիտություն: Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգի բարելավման շրջանակներում հարցը կքննարկվի:
18 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:50:50 Միջոցառում 15. «Ազդարարման համակարգի շարունակական կատարելագործում» միջոցառման մեջ ավելացնել ազդարարների պաշտպանությանն առնչվող օրենսդրական բացերի վերհանում և կատարելագործում, ինչպես նաև հաջող օրինակների լուսաբանում և տարածում (ի լրումն՝ տես Ռազմավարության նախագծում այս հարցի վերաբերյալ նկատառումները): Ընդունվել է: Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 31-րդ կետով նախատեսվում է ազդարարման համակարգի արդյունավետությանն ուղղված առաջարկությունների ներկայացում և այս շրջանակներում կնախատեսվի նաև ազդարարների պաշտպանությանն առնչվող օրենսդրական բացերի վերհանում և կատարելագործում, ինչպես նաև հաջող օրինակների լուսաբանում և տարածում:
19 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:51:07 Միջոցառում 17. «Հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատման համակարգի արդյունավետության բարձրացում» միջոցառման 2020թ. գործողությունների շրջանակում ավելացնել «ԿԱԳ մեթոդաբանության մշակում», իսկ 2021թ. գործողությունները վերաձևակերպել՝ նախատեսելով ոչ թե պարբերական այլ ընթացիկ ԿԱԳ բոլոր նորմատիվ իրավական ակտերի համար և պարբերական ԿԱԳ ոչ նորմատիվ ակտերի համար: Ընդունվել է ի գիտություն 2020թ. Գործողությունների շրջանակում նախատեսվում է սահմանել Հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության հստակ չափանիշները և շրջանակը: Վերջինիս մշակման շրջանակներում առաջարկին ընթացք կտրվի: Միաժամանակ, սույն հարաբերությունները կարգավորվում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2 և 3 գլուխներով: Սույն գլուխների համակարգային վերլուծությունից բխում է, որ ըստ էության օրենսդրական բոլոր նախաձեռնությունները կարող են ենթարկվել կարգավորման ազդեցության գնահատման: Միաժամանակ, հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի 16-րդ կետով նախատեսվում է հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատման համակարգի արդյունավետության բարձրացում, ինչը հնարավորություն կընձեռի լրացուցիչ անգամ վերանայելու կարգավորման ազդեցության գնահատման համակարգը:
20 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:51:36 Միջոցառում 18. «Գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգի կատարելագործում» միջոցառման համար անհասկանալի է 2019թ. միջազգային փորձի ուսումնասիրության գործողությունը, քանի որ այդպիսի ուսումնասիրություններ վստահաբար արվել են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության ընթացքում և խնդիրները հայտնի են, այդ թվում՝ միջազգային զեկույցներից: Փոխարենը ցանկալի կլիներ ռազմավարության մեջ նշել այն խնդիրները, որ առկա են (ի լրումն՝ տես Ռազմավարության նախագծում այս հարցի վերաբերյալ նկատառումները): Ընդունվել է: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:
21 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:51:59 Միջոցառում 20. «Լոբբիստական գործունեության օրենսդրական կարգավորման նպատակահարմարության հարցի ուսումնասիրություն» միջոցառումն արդարացված չէ որպես կոռուպցիայի դեմ պայքարի գործիքի: Այդպիսի խնդիր այս պահին Հայաստանում գոյություն չունի, իսկ որպես ձեռնարկատիրության նոր տեսակի՝ այս գործունեության առաջ քաշումը խնդրահարույց է, քանի որ կարող է ավելորդ հնարավորություն ստեղծել կեղտոտ փողերի համար և հասարակությունից օտարել ժողովրդի ընտրյալներին՝ նրանց միջև ներմուծելով միջնորդ մի ինստիտուտ: Ընդունվել է ի գիտություն Առաջարկով բարձրացված հարցի վերաբերյալ հարկ է նշել, որ Նախարարությունն ստացել է հակառակ, այսինքն՝ տվյալ միջոցառումը նախագծում ներառելու վերաբերյալ պնդումներով և հիմնավորումներով առաջարկությունների փաթեթ այլ հասարակական կազմակերպություններից: Միևնույն ժամանակ, նշված ռիսկերի հաշվառմամբ միջոցառումը հնարավորին անորոշ է սահմանվել՝ հնարավորություն տալով նախ ուսումնասիրություն կատարել ՀՀ-ում լոբբիստական գործունեության օրենսդրական կարգավորման նպատակահարմարության վերաբերյալ, այնուհետև, քննարկումների արդյունքում, կատարել օրենսդրական փոփոխություններ: Հարկ է նաև նշել, որ Նախագծի տվյալ միջոցառումը լրամշակվել է՝ սահմանելով ավելի լայն կարգավորման առարկա:
22 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:52:20 Միջոցառում 23. «Գնումների ոլորտի բարելավում» միջոցառման հիմքում Ռազմավարության նախագծում ներկայացված չեն խնդիրները, իսկ 4 տարվա ընթացքում առաջարկվող գործողությունները խիստ ձգված են: Առաջարկվում է 2019 և 2020 թվականներին ավարտել օրենսդրական նախագծերի փաթեթները, ամենաուշը 2021 թ. հունվարի 1-ից գործարկել էլեկտրոնային գնումների նոր համակարգը, իսկ 2021-2022 թվականներին ունենալ լիարժեք գործող օրենսդրություն և էլեկտրոնային թափանցիկ գնումների համակարգ: Ընդունվել է մասնակի Նախագծով ժամկետները փոփոխվել են, այդուհանդերձ , անկախ սահմանված լինելուց, տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում, առաջարկը կիրականացվի:
23 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:52:41 Միջոցառում 24. «Իրավաբանական անձանց իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրում» միջոցառմանն ուղղված գործողությունները բավականին ձգձգված են, առավել ևս, որ այս ուղղությամբ բավականին աշխատանք արդեն կատարված է, իսկ էլեկտրոնային գրանցման համակարգը արդեն իսկ պատրաստ է լինելու: Հարկավոր է 2020-ին ամրագրել՝ իրական սեփականատերերի բացահայտումը հանքարդյունաբերողների համար, 2021-ին նոր գրանցվող ընկերությունների, ինչպես նաև՝ լրատվամիջոցների և խոշոր ընկերությունների (այդ թվում՝ բոլոր բաժնետիրական ընկերությունների) համար, իսկ 2022 թվականին՝ նաև միջին ընկերությունների համար (ի լրումն՝ տես Ռազմավարության նախագծում այս հարցի վերաբերյալ նկատառումները): Ընդունվել է մասնակի Միջոցառման կատարման ժամկետները փոփոխվել են: ԻՆչ վերաբերվում է կոնկրետ ոլորտների նախանշմանը, հարկ է նշել, որ միջոցառման իմաստն այդպիսով պարզապես կզրոյանա, քանի որ Նախագծով նախատեսվում է ուսումնասիրությունների արդյունքում մշակել և ներկայացնել առաջարկություններ: Առաջարկությունների հիման վրա ճանապարհային քարտեզով կսահմանվեն իրական սեփականատերերի բացահայտման ոլորտները և ժամանակացույցը:
24 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:53:09 Միջոցառում 25-26, 30-31. Անհասկանալի է, թե կոնկրետ կոռուպցիայի հաղթահարման ինչպիսի խնդիր են լուծում ներկայացված բազմաթիվ ու բազմապիսի էլեկտրոնային հարթակները և որքանով է արդարացված ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, առավել ևս ցաքուցրիվ ներդրումն առօրյա աշխատանքներում առհասարակ համարել հակակոռուպցիոն միջոցառումներ: Լավագույն դեպքում, դրանք կարող են պարփակվել միայն մեկ միջոցառմամբ, օրինակ՝ «էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրում» անվանմամբ: Ընդ որում, հարկ է սահմանել, որ էլեկտրոնային հարթակները, ըստ շահագրգիռ հանրության պահանջի և հիմնավորման, պետք է ձևավորվեն բաց տվյալների և բաց աղբյուրների ռեժիմով՝ հանրային վերահսկողության համար: Դրանց նախագծումը ևս պետք է իրականացվի ներառական և մասնակցային գործընթացով: Ընդունվել է մասնակի Էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրմանն առնչվող միջոցառումները կենտրոնացվել են, իսկ որոշ դեպքերում նաև հանվել նախագծից: Այդուհանդերձ էլեկտրոնային գործիքների կիրառումն առանցքային նշանակություն ունի վարչարարության պարզեցման, քաղաքացի-պետություն շփման , և ըստ այդմ, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հարցում:
25 Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 20.07.2019 20:53:26 Միջոցառում 27. «Իրավական ակտերի նախագծերի մշակման գործընթացին հասարակության մասնակցության ապահովման արդյունավետության բարձրացում» միջոցառման 2019թ. գործողությունը պետք է ներառի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի և, ըստ անհրաժեշտության, առնչվող կարգերի վերանայումը, որոնք պետք է ստեղծեն օրենսդրական և ինստիտուցիոնալ մեխանիզմներ հանրության առավել վաղ փուլում և արդյունավետ մասնակցությունն ապահովելու համար: 2021թ. նախանշված գործողությունը հասարակության լայն շերտերին իրավաստեղծ գործընթացին մասնակից դարձնելն ապահովելու համար խիստ ամբիցիոզ է: Փոխարենն անհրաժեշտ է ապահովել ոչ այնքան մասնակից դարձնելը, որքան հասարակության մասնակցության արդյունավետության հնարավորությունը: Տվյալ միջոցառման համար սահմանված վերստուգիչ ցուցանիշը՝ նախագծերի շրջանակի և թվաքանակի ընդլայնումը, չի արտացոլում արդյունավետության բարձրացումը (ի լրումն՝ տես Ռազմավարության նախագծում այս հարցի վերաբերյալ նկատառումները): Չի ընդունվել Ռազմավարությամբ նախատեսվում է իրականացնել հանրային իրազեկման ծրագրեր, ինչի արդյունքում կբարձրանա նաև իրավաստեղծ գործընթացին անձանց մասնակցության տոկոսը: Այս առումով, համաձայն չենք, որ տվյալ ցուցանիշի հաշվառումը խիստ ամբիցիոզ է: Ինչ վերաբերում է մասնակցության արդյունավետության ապահովմանը՝ կարծում ենք վերջինս չի կարողանալ վերստուգիչ չափանիշ՝ քանի որ չափելի չէ: