Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄՈՒՇԵՂ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱ¬ՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄՈՒՇԵՂ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱ­ՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

 

Մուշեղ Մեսրոպի Ավետիսյանը 2017 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի պարարվեստի ուսումնարանի «Դասական պար» բաժինը  ու ուսումնարանն ավարտելուց հետո հրավիրվել է աշխատելու Մոսկվայի պետական թատրոնի բալետային խմբում` որպես բալետի արտիստ, Վ. Մ. Գորդիևի ղեկա­վա­րութ­յամբ։

2018 թվականին վերապատրաստվել է Կրեմլի թատրոնում  Ա. Բ. Պետրովի գլխավորությամբ։

2019 թվականի նոյեմբերի 1-10-ը վերապատրաստվել է Մոսկվայի Մեծ թատրոնում։

2019 թվականի մարտին ընդունվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` որպես բալետի արտիստ։

Ունի հետևյալ ձեռքբերումները և նվաճումները միջազգային մրցույթներում`

  • "Tanzolymp" բալետային  միջազգային  մրցույթ-փառատոն,  ֆինալիստ– դիպլոմակիր, Բեռլին, Գերմանիա, 2017 թ.,
  • ՎախթանգՉաբուկիանի 6-րդբալետայինմիջազգայինմրցույթ-փառատոն, 1-ինմրցանակևդիպլոմ, Թբիլիսի, Վրաստան, 2019 թ.,
  • "Spoleto" միջազային   բալետային   մրցույթ,   ֆինալիստ-դիպլոմակիր, Սպոլլետո, Իտալիա, 2019 թ.։

Նվաճումներ ունի նաև համառուսական մրցույթներում`

  • "Юнныйиспольнитель"   համառուսական   բալետային   մրցույթ,   1-ինմրցա­նակ, ք. Վորոնեժ, ՌԴ, 2016 թ.
  • "Русскийбалет" համառուսականբալետայինմրցույթՄեծթատրոնում, ֆինալիստ֊դիպլոմակիր, Մոսկվա, ՌԴ, 2017 թ.,

Իրավական ակտի ընդունումը թույլ կտա Մ. Հարթենյանին կատարելագործել մասնագիտական հմտությունները և հանրահռչակել հայկական կերպարվեստը միջազգային հարթակներում:

 

 

 

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Հայաստանի Հանրա­պետության կառավարության 2018 թվականի ապրիլի
12-ի N 457-Ն  որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի համաձայն` 2019 թվականի մայիսի 13-ին ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստ:

Նիստի օրակարգում քննարկվել է նաև Մ. Ավետիսյանի դիմումը, ներկա­յաց­ված փաս­­տա­­թղթերը և ծավալած գործունեությունը:

Հանձնաժողովը կայացրել է դրական եզրակացություն Մ. Ավետիսյանին պար­տա­­դիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ:

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության զորահավաքային նախապատրաստության բաժնի կողմից:

 

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

«Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Մուշեղ Ավետիսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվակա­նի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ հնարավորություն կտրվի Մ. Ավետիսյանին շարունակել ծավալած մշակութային գործու­նեությունը, էլ ավելի կատարելագործել ձեռք բերած մասնագիտական հմտու­թյունները և ներկայացնել հայկական մշակույթն ու պարարվետը Հայաստանում և արտերկրում:

 

 

 

 

  • Քննարկվել է

    17.05.2019 - 13.06.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3944

Տպել