Հիշել նախագիծը

694-790ՄՀց և 3400-3800ՄՀց հաճախականային տիրույթներում Ցամաքային Շարժական Ռադիոկապի ցանցերի սպեկտրի կոորդինացման վերաբերյալ Արևելյան Գործընկերության երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև հաճախականությունների կոորդինացման մասին Փոխըմբռնման Հուշագիր

ՆԱԽԱԳԻԾ

694-790ՄՀց և 3400-3800ՄՀց հաճախականային տիրույթներում Ցամաքային Շարժական Ռադիոկապի ցանցերի սպեկտրի կոորդինացման վերաբերյալ

Արևելյան Գործընկերության երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև հաճախականությունների կոորդինացման մասին

Փոխըմբռնման Հուշագիր 

                                                                          

  1. Ներածություն

   Հաշվի առնելով Հեռահաղորդակցության միջազգային միության ուղեցույցները՝ Արևելյան Գործընկերության երկրները համաձայն Ռադիոկապի Ռեգլամենտի 6-րդ հոդվածի եզրափակել են սույն Փոխըմբռնման Հուշագիրը, որը վերաբերում է 694-790ՄՀց և 3400-3800ՄՀց հաճախականային տիրույթներում ցամաքային շարժական ռադիոկապի ցանցերի կողմից օգտագործված հաճախականությունների կոորդինացմանը:

  1. Ընդհանուր ասպեկտներ

   Փոխըմբռնման Հուշագիրը ներառում է ցամաքային շարժական ռադիոկապի ցանցերի համար հաճախականային կոորդինացումը՝ ըստ ներքոնշյալ սպեկտրային դասավորության՝

 

 

Հաճախականային տիրույթ[1]

Base receive

Բազային ընդունում

Base transmit

Բազային հաղորդում

FDD 700 MHz

703-733 MHz

758-788 MHz

TDD 3500 MHz

3400-3600 MHz

3400-3600 MHz

TDD 3800 MHz

3600-3800 MHz

3600-3800 MHz

 

    Փոխըմբռնման Հուշագրի դրույթները լրացնում են ՀՄՄ Սահմանդրության և ՀՄՄ Ռադիո Ռեգլամենտի պարտադիր պահանջները, որոնք ունեն Միջազգային Պայմանագրի կարգավիճակ, և մասնավորապես.

  • ՀՄՄ Ռադիոկապի Ռեգլամենտի 15.2 հոդված. «Հաղորդիչ կայանները պետք է ճառագայթեն  այնքան հզորություն, որքան անհրաժեշտ է  գոհացուցիչ ծառայություն ապահովելու համար»;
  • ՀՄՄ Ռադիոկապի Ռեգլամենտի 15.4 և 15.5 հոդվածներ.
    • Հաղորդիչ կայանների տեղակայվածությունները և, որտեղ ծառայության բնույթը թույլ է տալիս, ընդունիչ կայանների տեղակայվածությունները պետք է ընտրվեն հատուկ զգուշությամբ;
    • Ոչ անհրաժեշտ ուղղություններից ճառագայթումն ու ընդունումը պետք է նվազեցվեն՝ գործնականում առավելագույնս օգտվելով ուղղորդված ալեհավաքի հատկություններից, եթե ծառայության բնույթը թույլ է տալիս:

Սույն հաճախականային կոոդրնացման ՓՀ-ն ստեղծվել է նպատակ ունենալով՝

  • Նվազեցնելու վնասակար խանգարումների հետ կապված խնդիրները հարևան երկրներում շահագործվող  ցամաքային շարժական ռադիոկապի համակարգերի միջև
  • Սահմանամերձ գոտիներում սպեկտրի ռեսուրսների օգտագործման օպտիմալացում

   Մասնավորապես, սույն ՓՀ-ն ստեղծվել է գտնելու համար հավասարակշռված լուծումներ ներքոնշյալի միջև՝

  • Նվազեցնելու համար հարևան տարածքներից ներթափանցող  վնասակար ճառագայթումները: Այս վնասակար ճառագայթումները կարող են առաջացնել վնասակար խանգարում, կամ չափազանց մեծ ծածկույթ, որը կարող է առաջացնել ոչ ցանկալի ռոումինգ և կարող է խոչընդոտել, որպեսզի տվյալ Ադմինիստրացիան օգտագործի/բաշխի իր ազգային սպեկտրի հատվածները:
  • Սահմանել  ցամաքային շարժական  կապի օպերատորների համար հաճախականության օգտագործման բավարար պայմանները, որպեսզի նրանք շահագործեն իրենց ցանցերը՝ միաժամանակ պահպանելով ծառայության լավ որակը և լավ ծածկույթը ազգային տարածքում:

      Սույնը Ադմինիստրացիաներին ուղղորդում է ընդունել և համաձայնության գալ խանգարման որոշակի մակարդակի վերաբերյալ (ինչպես սահմանված է ՀՄՄ Ռադիոկապի Ռեգլամենտի 1.168 հոդվածում2) և/կամ ազատել ծածկույթի որոշակի մաս:

      Սույն ՓՀ-ն վերաբերում է Արևելյան Գործընկերության բոլոր 6 երկրների կոորդինացման գոտում գտնվող ֆիքսված տերմինալային կայաններին և բազային կայաններին:  Փոխկոորդինացման գործընթացը հիմնված է սպեկտրի ռեսուրսների նկատմամբ հասանելիության հավասարության սկզբունքի վրա:

    Եթե լիցենզառու սպեկտրը մասնակի կամ ամբողջությամբ չի լիցենզավորվում այլ երկրում, այդ դեպքում շեմային արժեքները կարող են գերազանցվել այդ սպեկտրում, օրինակ շեմային արժեքները 5-րդ բաժնում անհրաժեշտ է կիրառել միայն այն սպեկտրի համար, որը օգտագործվում է երկու երկրներում: Այն դեպքում, երբ սպեկտրը լիցենզավորված է կամ հետագայում լիցենզավորվում է երկու երկրներում, ապա անհրաժեշտ կլինի, որպեսզի լիցենզառուները գործեն համապատասխան շեմային արժեքների:

 

  1. Անհատական մեկնարկային կետեր

    Ելնելով անհատական մեկնարկային դիրքերից, հաշվի առնելով Արևելյան Գործընկերության յուրաքանչյուր երկրի անկախ շահերը, բոլոր անդամ-երկրները գիտակցում են, որ 3400-3800 հաճախականային շերտը  և 700 ՄՀց-ի ներկայիս օգտագործումը  կարող է լինել տարբեր: Մյուս կողմից, բոլոր երկրները  ընդունում են, որ 700ՄՀց և 3400-3800ՄՀց շերտերը լավագույն  թեկնածուներն են 5G իրականացման համար և եկել են փոխհամաձայնության, որ այս շերտերը օգտագործվելու են IMT տեխնոլոգիաների համար, այնպես որ աշխատանքային վեկտորը ուղղված է  խթանելու միմյանց տեխնոլոգիական աճը՝ գործարկելով առաջադեմ տեխնոլոգիաներ:

   Համաձայն ՀՄՄ, Էլեկտրակապի Հանձնաժողովի և Փոստի և Հեռահաղորդակցության Ադմինիստրացիաների Եվրոպական Կոնֆերանսի որոշումների և ուղեցույցների՝ հաշվի առնելով երկրների աշխարհքաղաքական սահմանները, բոլոր անդամները համաձայն են սկսել իրականացումը այն կետից,որի դեպքում անկախ շահերը և անհատական նպատակները համընկնում են, որն էլ ենթադրում է հետևել սեփական գործողության պլանին՝ ելնելով ընդհանուր մոտեցումից:

 

2 Ընդունելի խանգարում-խանգարում, որն ավելի բարձր է, քան այն, որը սահմանվում է որպես թույլատրելի խանգարում և որը համաձայնեցվել է երկու կամ ավելի ադմինիստրացիաների միջև, առանց խտրականության:

     Տարբերակների հնարավոր համադրումը կարելի է օգտագործել մեկը մյուսի հետ և/կամ 700ՄՀց տիրույթում մի շարք MFCN SDL լրացուցիչ կապուղիների բլոկների օգտագործման հետ միասին՝ Ադմինիստրացիաներին ճկունության հնարավորություն տալու համար՝ կախված իրենց պահանջներից:

    

  1. Options under consideration- դիտարկման ենթակա տարբերակներ
  2. Uplink- վերընթաց
  3. Downlink- վարընթաց
  4. (վարընթաց ուղղության լրացուցիչ կապուղի-Supplemental Downlink, SDL)
  5. «շարժական/ ֆիքսված կապի ցանցերը» (MFCN)
  6. (կապուղիների հաճախականային բաժանում- FDD)
  7. PPDR- հասարկական անվտանգության ապահովում և աղետների մեղմացում
  8. Ադմինիստրացիաների պարտականություն

    Ադմինիստրացիաները պետք է հետևողական լինեն ապահովելու վերոնշյալ տիրույթներում շահագործվող ռադիոկապի կայանների աշխատանքը, չխախտելով բազային կայանների ստեղծման համար սահմանափակումներ, առանց կոորդինացման, ինչպես նշված է սույն ՓՀ-ում, բացառությամբ այն դեպքերի, երբ կայանները հատուկ պլանավորված կլինեն փոխկոորդինացման գոտիներից դուրս տարածքի համար:

  1. IMT համակարգեր և համապատասխան հաճախականային տիրույթներ

Բազային կայանները կարող են շահագործվել առանց կոորդինացման, եթե յուրաքանչյուր կրող հաճախականության համար բազային կայանի կողմից առաջացրած դաշտի կանխատեսված միջին լարվածությունը չի գերազանցում հետևյալ արժեքները հարևան երկրի սահմանգծին երկրի մակերեսից տվյալ բարձության վրա՝

Հաճախականային տիրույթ

Պարամետրերը հիմնված են՝

FDD 700 MHz


FDD-дуплекс с частотным разделением

 

Հիմնված է  Էլ. Հանձնաժողովի DEC (15) 01,

                    Էլ. Հանձնաժողովի Ուղեցույց (15) 01

TDD 3400-3600 MHz

TDD-дуплексное разделение во времени

 

ՀՄՄ-Ռ Ուղեցույց P.452

TDD 3600-3800 MHz

 

 

   Սահմանամերձ գոտիներում IMT համակարգերի համար ցանցի օպտիմալ կատարողականն ապահովելու համար, Ադմինիստրացիաները պետք է խրախուսեն օպերատորներին կոորդինացնելու Ֆիզիկական մակարդակում բջջի նույնացուցիչի խմբերի օգտագործումը և այլ ռադիո պարամետրերը՝ համաձայն Էլ. Հանձնաժողովի 14(04) և (15)01 Ուղեցույցների՝սահմամերձ գոտիներում նույն կենտրոնական հաճախականությունն օգագործող ազդանշանների մասին:

  1. Վնասակար խանգարումներ

   Եթե օպերատորներից մեկը ենթարկվում է վնասակար խանգարման և/կամ նկատում է ծառայության որակի անկում իր ցանցում, որը առաջացել է հարևան երկրի տարածքից եկող դաշտի լարվածության մեծացման  պատճառով, օրինակ, ապա պետք է անմիջապես տեղեկացնել խանգարման ենթարկված Ադմինիստրացիային:

  1. Փոխըմբռնման Հուշագրի վերանայում

    Ստորագրող կողմերը կարող են պահանջել Փոխըմբռնման Հուշագրի վերանայում: Սույն Փոխըմբռնման Հուշագրի ցանկացած մաս կարելի է վերանայել հետագա մշակման լույսի ներքո, օրինակ, ՓՀ-ում ներառված ցանցերի շահագործման ընթացքում նոր տեխնոլոգիաների և փորձի ներկայացում:

  1. Ուժի մեջ մտնելու ամսաթիվ

Սույն Փոխըմբռնման Հուշագիրը ուժի մեջ է մտնում այն ստորագրելու օրվանից:

Հայաստան՝

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

 

Ներկայացուցիչ_____________________________

 

Վրաստան՝

Վրաստանի Կապի Ազգային Հանձնաժողով

 

 

Ներկայացուցիչ_____________________________

Բելառուս՝

Տեղեկատվայնացման և կապի նախարարություն

 

 

Ներկայացուցիչ_____________________________

 

 

Ադրբեջան՝

Տրանսպորտի, կապի  և բարձր տեխնոլոգիաների նախարարություն

 

Ներկայացուցիչ _____________________________

 

Մոկդովա՝

«ANRCETI»

 

Ներկայացուցիչ______________________________

 

 

 

Ուկրաինա

Ուկրաինայի Ռադիոհաճախականությունների Պետական կենտրոն

Ներկայացուցիչ_____________________________

 

Supervisor Members:

EaPeReg - Electronic Communications Regulators Network, SEWG Chair:

Roman Kurdadze

GEORGIA, GNCC

 

EaPeReg - Electronic Communications Regulators Network, SEWG Co-Chair:

Juris Rencis

Latvia, VASES

 

EaPeReg - Electronic Communications Regulators Network, SEWG Co-Chair:

Jorune Mikulenaite

RRT, Lithuania

 

 

[1] In case of other than stated Division Duplex scheme, the relevant recommendations has to be taken into account

Նշված Բաժանման Դուպլեքս սխեմայից բացի այլ սխեմայի դեպքում, համապատասխան ուղեցույցները պետք է հաշվի առնվեն:

  • Քննարկվել է

    15.05.2019 - 31.05.2019

  • Տեսակ

    Հուշագիր

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5906

Տպել