Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի 88Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 24.10.2018թ. №395Ն որոշմամբ սահմանվեցին 2018թ. նոյեմբերի 2-ից մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում գումարային 100 ՄՎտ հզորության շրջանակում մինչև 5 ՄՎտ (ներառյալ) տեղակայված հզորությամբ արևային և մինչև 30 ՄՎտ (ներառյալ) տեղակայված հզորությամբ (առանց հումարային սահմանափակման) հողմային էլեկտրակայանների (այսուհետ՝ Էլեկտրակայաններ) կառուցման և շահագործման նպատակով տրամադրվող լիցենզիաների շրջանակում այդ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների սահմանման նոր իրավակարգավորումները։ Մասնավորապես, 2018թ. նոյեմբերի 2-ից մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում լիցենզիա ստացած՝ Էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագները սահմանվեցին սակագնի առաջին որոշումը 2018թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում ընդունվելու դեպքում՝ բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի սակագնին հավասար։ Միաժամանակ, փոփոխություն կատարվեց այդ սակագների ճշգրտման մեխանիզմում՝ նախկինում կիրառվող  հողմային և արևային էլեկտրակայանների համար սղաճի տեմպով պայմանավորված՝ 0,35 և ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի միջին ամսական փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված՝ 0,65 գործակիցները փոխարինվեցին համապատասխանաբար՝ 0,1 և 0,9 գործակիցներով: Արդյունքում, 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2019 թվականի մայիսի 31-ը ներառյալ ընդունվելու դեպքում՝ Էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը կլինի հավասար տվյալ ժամանակահատվածում գործող բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնին հավասար, իսկ 2019 թվականի հունիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում ընդունվելու դեպքում՝ կտարբերվի այդ սակագնից։ Հաշվի առնելով նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել նշված ժամանակաշրջաններում հանձնաժողովի 15.04.2015թ. №88Ն որոշմամբ հաստատված՝ մեթոդիկայի 4-րդ կետի բանաձևով կատարվող ճշգրտումների ենթակա մեծությունները։

Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել նաև հստակեցնել նույն մեթոդիկայի համաձայն վերահաշվարկման ենթակա փոքր հիդրոէլեկտրակայանների շրջանակը՝ նպատակ ունենալով կասեցնել լիցենզավորված ընկերությունների՝ առանց ներդրումներ իրականացնելու առավել բարենպաստ սակագնային ռեժիմ փոխադրվելու հնարավորությունը։

 2. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծով նախատեսվում է՝

- Էլեկտրակայաններից առաքվող սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2019 թվականի մայիսի 31-ը ներառյալ ընդունվելու դեպքում՝ սակագինը սահմանել տվյալ ժամանակահատվածում գործող բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնին հավասար, իսկ 2019 թվականի հունիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում ընդունվելու դեպքում՝ նշված մեծության հիման վրա սույն մեթոդիկայի 4-րդ կետի բանաձևով կատարվող ճշգրտումների արդյունքում ձևավորված մեծությանը հավասար,

- Էլեկտրակայաններից առաքվող սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդունվելու դեպքում՝ սակագինը սահմանել 2018 թվականի հուլիսի 1-ից մինչև 2019 թվականի հունիսի 31-ը ներառյալ ժամանակահատվածում գործող բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի հիման վրա սույն մեթոդիկայի 4-րդ կետի բանաձևով կատարվող ճշգրտումների արդյունքում ձևավորված մեծությանը հավասար,

-15.04.2015թ. №88Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայով վերահաշվարկել այդ մեթոդիկայի համաձայն սահմանված՝ համապատասխանաբար 2004 թվականի փետրվարի 9-ից, 2005 թվականի նոյեմբերի 8-ից և 2005 թվականի նոյեմբերի 8-ից հետո արտադրության առաջին լիցենզիա ստացած բնական ջրահոսքերի, ոռոգման համակարգերի և խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանների սակագները։

 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։  

 4. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն 2018թ. նոյեմբերի 2-ից մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում արևային և հողմային էլեկտրակայաններում արտադրության լիցենզիաներ ստացած կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մեխանիզմները, ինչպես նաև 15.04.2015թ. №88Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայով վերահաշվարկման ենթակա փոքր հիդրոէլեկտրակայանների շրջանակը։

  • Քննարկվել է

    27.04.2019 - 13.05.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6131

Տպել