Հիշել նախագիծը

«Երևան համայնքի կամավոր խնդիրները և սոցիալական աջակցության չափորոշիչները սահմանելու, կամավոր խնդիրների լուծման նպատակով Երևանի քաղաքապետի սեփական լիազորությունների իրականացման և դրանց համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման կարգը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

«ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ  ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ  ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՍԵՓԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ  ՀԱՄԱՐ  ԱՆՀՐԱԺԵՇՏ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ  ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սահմանադրության (06.12.2015թ. խմբագրությամբ) 182-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները լինում են սեփական՝ համայնքի պարտադիր և կամավոր խնդիրների լուծման նպատակով, ինչպես նաև պետության կողմից պատվիրակված։ Համայնքի պարտադիր խնդիրները սահմանվում են օրենքով, իսկ կամավոր խնդիրները՝ համայնքի ավագանու որոշումներով։

 Սահմանադրական նշված նորմի հիման վրա համապատասխան փոփոխություններ են կատարվել «Տեղական ինքնակառավարման մասին» (16.12.2016թ. ՀՕ-237-Ն օրենքով) և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» (04.10.2017թ. ՀՕ-137-Ն օրենքով) օրենքներում:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի (16.12.2016թ. ՀՕ-237-Ն օրենքի խմբագրությամբ) 10-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանվում են ավագանու որոշմամբ:

  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով սահմանում է համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը` համայնքի ղեկավարի ներկայացմամբ:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքապետը, օրենքով սահմանված սեփական և պետության պատվիրակած լիազորություններից բացի, օժտված է նաև ավագանու սահմանած կամավոր խնդիրների լուծմանն ուղղված լիազորություններով:  Համայնքի կամավոր խնդիրները սահմանում է համայնքի ավագանին:

 «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետի համաձայն՝ ավագանին քաղաքապետի ներկայացմամբ որոշում է կամավոր խնդիրների լուծման նպատակով սահմանված սեփական լիազորությունների իրականացման կարգը և անհրաժեշտ ֆինանսական միջոցները:

 «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի (16.12.2016թ. ՀՕ-237-Ն օրենքի խմբագրությամբ) 10-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծվում են համայնքի ավագանու սահմանած չափորոշիչներով:

Սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծման չափորոշիչների մշակման համար հիմք են հանդիսացել «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի դրույթները:

Նախագծում այլ կամավոր խնդիրների ներառման համար կողմնորոշիչ են եղել մինչև 04.10.2017թ. ՀՕ-137-Ն օրենքի ընդունումը գործող «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի խմբագրության դրույթները:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով վերը նշված օրենքների դրույթները Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվում սույն որոշման նախագիծը:

  • Քննարկվել է

    12.04.2019 - 27.04.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

29.04.2019 11:10

Հանրային քննարկումների ընթացքում 2019 թվականի ապրիլի 29-ին, ժամը 17.00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1050

Տպել