Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արթուր Այվազյան 10.04.2019 11:12:04 Չի կարելի գրավադրել գրավի առարկայի շահագործումից առաջացող արդյունքի վրա դա թուրիմածություն է ինչպես վաճառել գրավադրված հողից աճած բերքը կամ տարածքի վարձակալական գումարը հաստոցի արտադրանքը սա միակողմանի և ի օգուտ բանկերի թալանի նպաստող դրութ է հանել Չի ընդունվել: Քննարկվող հարաբերությունները, ըստ էության, պայմանագրային հարաբերություններ են և կողմերը կարող են շեղվել նշված կարգավորումից: Հարկ է նաև նկատել, որ գործող կարգավորումն այլևս չի համապատասխանում ապահովված իրավունքների ինստիտուտի ժամանակակից չափանիշներին և բացասական է գնահատվել Համաշխարհային բանկի «Գործարարության զբաղվելը» զեկույցում: Միաժամանակ, գրավ դրված գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի և եկամուտների նկատմամբ գրավի իրավունքի տարածման կառուցակարգը ներկայումս էլ գործում է ՀՀ օրենսդրությամբ, մասնավորապես՝ ներկայիս խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 232-րդ հոդվածը սահմանում է, որ գրավի իրավունքը պայմանագրով նախատեսված դեպքերում կարող է տարածվել գրավ դրված գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի և եկամուտների նկատմամբ, ընդ որում՝ որևէ բացառություն նախատեսված չէ գրավի առանձին տեսակների համար: