Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 13.12.2023 - 28.12.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծերով առաջարկվում է. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 14.1-ին՝ «Ապահովված իրավունք» գլուխը, և առանձին հոդվածով սահմանել շարժական գույքի գրավի առանձնահատկությունները: Համաձայն առաջարկվող կարգավորման՝ Օրենսգրքի 15-րդ՝ գրավի իրավունքի գլուխը ամբողջությամբ կկարգավորի ինչպես անշարժ, այնպես էլ շարժական գույքի գրավի նկատամամբ կիրառելի իրավակարգավորումները՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները: Հաշվի առնելով Օրենսգրքում իրականացվող փոփոխությունները, անհրաժեշտ է նաև համապատասխան փոփոխություններ իրականացնել նաև «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-263-Ն օրենքում: Մասնավորապես, առաջարկվում է նշված օրենքում «ապահովված իրավունքներ» բառերը փոխարինել «գրավի իրավունք» բառերով:
0 1100

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 18.10.2019 - 05.11.2019

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների լրամշակված նախագծեր Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել ապահովված իրավունքի ինստիտուտը, ինչը կարող է դրականորեն ազդել Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» վարկանշային ցանկում Հայաստանի Հանրապետության դիրքի վրա:
0 7142

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 10.04.2019 - 26.04.2019

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել գրավի ինստիտուտը, որը կարող է դրականորեն ազդել «Գործարարությամբ զբաղվելը» վարկանշային ցանկում Հայաստանի Հանրապետության դիրքի վրա:
1 6114