Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ N 1110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Անահիտ Կարապետյան 22.03.2019 14:45:33 Շատ լավ որոշում է, պետռեգիստրում գրանցվելուց հաճախ չեն զգուշացնում, որ շրջհարկ վճարող համարվելու համար 20 օրվա ընթացքում պետք է հայտարարություն ներկայացնենք, ինձ թվում է հաշվապահները հաստատ կզգուշացնեն Ընդունվել է ի գիտություն
2 Քրիստինե Ավետյան 22.03.2019 15:05:20 Նախագծի ընդունումը արդյունավետ եմ համարում, քանի որ շատ քաղաքներում պետռեգիստրի միակ աշխատակցի բացակայության (արձակուրդ, հիվանդություն և այն) դեպքում ստիպված այլ քաղաքներ ենք գնում գրանցումներ կատարելու համար: Տվյալ պարագայում դրա անհրաժեշտությունը չի լինի, և դա կխնայի տնտեսվարող սյուբեկտի ժամանակը և միջոցները: Ընդունվել է ի գիտություն
3 Վանանուշ Ոսկանյան 22.03.2019 15:05:31 Շատ լավ որոշում է, պետռեգիստրում գրանցվելուց երբեմն անզգուշաբար հարկման ռեժիմի սխալ հայտարարություն են ընտրում, դրա պատճառով անիմաստ քաշքշուկի մեջ ենք ընկնում, այդ թվում դատական կամ էլ ստիպված նորն ենք գրանցում: Ընդունվել է ի գիտություն
4 Իրինա Հարությունյան 22.03.2019 15:07:53 Շատ լավ որոշում է, քանի որ մարզերում պետռեգիստրում հիմանականում կան մեկական աշխատողներ, շատ հաճախ այդ աշխատողի արձակուրդ գնալու, առողջական խնդիրներ առաջանալու կամ պարզապես բացակայելու դեպքում խնդիր է առաջանում և ստիպված պետք է գրանցելու համար գնանք այլ քաղաք: Ընդունվել է ի գիտություն
5 Արմենուհի Խաչատրյան 22.03.2019 15:09:01 Շատ լավ նախագիծ է Ընդունվել է ի գիտություն
6 Վերգինե Միրզոյան 22.03.2019 15:11:17 Պետռեգիստրի հերթերից պրծանք, շատ լավ որոշում է Ընդունվել է ի գիտություն
7 Հակոբ Խաչատրյան 22.03.2019 15:30:41 Մարզերում պետռեգիստրում աշխատում է մեկական աշխատող, իսկ որոշ քաղաքներում հունվարից /օրինակ Թալինում/ գրասենյակ ընդհանրապես չկա և ստիպված ենք գնալ այլ քաղաքներ կորցնելով և ժամանակ և գումար: Միանշանակ դրական փոփոխություն է: Ընդունվել է ի գիտություն
8 Նարինե Արշակյան 22.03.2019 15:37:04 Բիզնեսի զարգացման, առաջխաղացման համար շատ կարևոր է յուրաքանչյուր քայլը, այն պետք է լինի մտացված, օպտիմալ, իսկ այս նախագծի շնորհիվ սկսնակ բիզնեսով զբաղվողներին հնարավորությու կնձեռվի իրենց առաջին քայլերը սկսել ճիշտ կետից, չէ որ բիզնեսի առաջին շփումը հիմնականում հաշվապահների հետ է և կարծում եմ ճիշտ կլինի որ այդ գործառույթը իրականացնեն հաշվախահները: Ընդունվել է ի գիտություն
9 Քրիստինե Խալաֆյան 22.03.2019 16:46:28 Քանի որ մարզերում պետռեգիստրում մնացել են մեկական աշխատողներ, խնդիր է առաջանում, եթե պետռեգիստրի աշխատողը արձակուրդ է գնում, կամ բացակայում է աշխատանքից, իրավաբանական անձ գրանցելու կամ, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար մարդիկ ստիպված պետք է գնան հարևան քաղաք: Այս դեպքում իմ կարծիքով այդ խնդիրը լիովին լուծված կհամարվի: Ընդունվել է ի գիտություն
10 Զոյա Վիրաբյան 22.03.2019 17:00:45 Շատ լավ որոշում է, ամսվա վերջին օրը պետռեգիստրում ԱՁ-ն գրանցվելուց չեն զգուշացնում, որ էդ մեկ օրվա համար 5.000 դրամ պետք է վճարենք,կարելի է հաջորդ ամսվա 1-ով գրանցվել Ընդունվել է ի գիտություն
11 Ամալյա Պետրոսյան 22.03.2019 18:10:42 Նախագիծը շատ լավն է մի շարք առումներով. կազատվենք անվերջ թվացող հերթերից՝ խնայելով մեր ժամանակը, հուսանք սպասարկումը կիրականացվի վերապատրաստված մասնագետների կողմից ու ներկայիս նման ամեն մասնագետի դիրքորոշման պատճառով փաստաթղթերի փաթեթը կազմակերպության փոփոխությունների հետ կապված մի քանի անգամ չենք ներկայացնի: Ընդունվել է ի գիտություն
12 Էմմա Փուրթոյան 23.03.2019 10:30:43 Բիզնեսի հիմնադրման գործընթացը առավել մատչելի և պարզ դարձնելու համար շատ լավ նախաձեռնություն է: Ընդունվել է ի գիտություն
13 ԼԻԱ ՊԱՊԻԿՅԱՆ 23.03.2019 15:47:35 Շատ լավ նախագիծ է,քանի որ մարզերում պետռեգիստրում մնացել են մեկական աշխատողներ, խնդիր է առաջանում, եթե պետռեգիստրի այդ միակ աշխատողը արձակուրդ է գնում, կամ հիվանդանում է և բացակայում, ստիպված պետք է գրանցելու համար գնանք հարևան քաղաք: Գոնե այլընտրանքներ կունենանք այս դեպքում Ընդունվել է ի գիտություն
14 Տաթևիկ Վարդանյան 23.03.2019 15:50:03 Նախագծի ընդունմանը դրական եմ վերաբերում: Քանի որ գործունեություն սկսող ոչ բոլոր մարդիկ են ծանոթ ոլորտին վերաբերվող հարցերին, հետևաբար հենց սկզբից հաշվապահների հետ շփումը ավելի դրականորեն կանդրադառնա հետագա պլանավորած ծրագրերի վրա: Ընդունվել է ի գիտություն
15 Հայկուհի Ավագյան 23.03.2019 21:10:34 Այս նախագիծը հնարավորություն կտա լուծել շատ կարևոր խնդիր, որը առկա է ՀՀ մարզերում: Պետական ռեգիստրի մարզային գործակալությունները աշխաատում են մեկական աշխատողով, ինչը խնդիրներ է առաջացնում քաղաքացիների համար, երբ այդ աշխատակիցները գտնվում են արձակուրդում կամ բացակայում են, որովհետև այս դեպքում քաղաքացիները պետական գրանցում ստանալու համար պետք է գնան հարևան քաղաք: Ընդունվել է ի գիտություն
16 Արմինե Ջուլհակյան 25.03.2019 09:55:54 Բիզնեսի հիմնադրման գործընթացը առավել մատչելի և պարզ դարձնելու համար շատ լավ նախաձեռնություն է: Ընդունվել է ի գիտություն
17 Անի Պողոսյան 25.03.2019 13:19:55 Նախագիծն ունի մի շարք առավելություններ, որոնցից կարելի է նշել այն, որ հաշվառվելուց առաջ անձինք հաշվապահի օգնությամբ մանրամասնորեն ծանոթանում եմ իրենց իրականացնելիք գործունեության հետ կապված բոլոր նրբություններին, որը նրանց օգնում է շատ հարցերում ճիշտ կողմնորոշվել: Ընդունվել է ի գիտություն
18 Սեդա Ղազարյան 25.03.2019 13:47:17 Հուսով եմ մրցակցային պայմաններում ծառայությունների որոշ տեսակների գներ կվերանայվեն, մասնավորապես՝ նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմումը Ընդունվել է ի գիտություն
19 Մարիամ Սահակյան 26.03.2019 11:22:20 Պետռեգիստրում գրանցվելուց հիմնականում չեն զգուշացնում, որ 20 օրվա ընթացքում պետք է հարկման ռեժիմի հայտարարություն ներկայացնենք ինչպես նաև ամսվա վերջին օրը պետռեգիստրում ԱՁ-ն գրանցվելուց չեն զգուշացնում, որ էդ մեկ օրվա համար 5.000 դրամ պետք է վճարենք,կարելի է հաջորդ ամսվա 1-ով գրանցվել,կարծում եմ հաշվապահները հաստատ կզգուշացնեն: Ընդունվել է ի գիտություն
20 Արաքսյա Ալոյան 26.03.2019 11:34:46 Կարծում եմ շատ լավ նախագիծ է և եթե հաշվապահական գրասենյակների կողմից այս գործառույթները իրականացվեն ապա սպասարկող գրասենյակների թիվն էլ կավելանա ու վերջապես կազատվենք հերթերից: Ընդունվել է ի գիտություն
21 Նաթելա Գալստյան 26.03.2019 11:43:07 Երևանի միակ գործող պետռեգիստրում լրիվ նույն տեսակի գրանցում իրականացնելուց իրար կողք նստած տարբեր մասնագետներ տարբեր դիրքորոշումներ են ունենում, և ստացվում է մի դեպքում գործարքը գրանցվում է, իսկ մյուս դեպքում՝ մերժվում, ամեն դեպքում շատ լավ է, որ որակավորման պահանջներ են դրվել հաշվապահների վրա, գոնե էս դեպքում գործ կունենանք պրոֆեսիոնալների հետ: Ընդունվել է ի գիտություն
22 Մարիա Կագրամանովա 27.03.2019 10:51:49 Քանի որ մարզերում պետռեգիստրում մնացել են մեկական աշխատողներ, խնդիր է առաջանում, եթե պետռեգիստրի այդ միակ աշխատողը արձակուրդ է գնում, կամ հիվանդանում է և բացակայում, ստիպված պետք է գրանցելու համար գնանք հարևան քաղաք: Գոնե այլընտրանքներ կունենանք էս դեպքում: Ընդունվել է ի գիտություն
23 Մարիամ Ումրումյան 27.03.2019 12:02:16 Շատ լավ նախագիծ է, ըստ էության նոր գրանցվող բիզնեսի առաջին շփումը հիմնականում հաշվապահների հետ է, նրանք էլ կիրականացնեն այդ գործառույթները Ընդունվել է ի գիտություն
24 Աստղիկ Մնացականյան 27.03.2019 12:09:38 Շատ լավ որոշում է, պետռեգիստրում գրանցվելուց հաճախ չեն զգուշացնում, որ շրջհարկ վճարող համարվելու համար 20 օրվա ընթացքում պետք է հայտարարություն ներկայացնենք, ինձ թվում է հաշվապահները հաստատ կզգուշացնեն Ընդունվել է ի գիտություն
25 Տիգրան Սարաֆյան 03.04.2019 14:59:34 վերապահում պետք է մոտենալ, ինչքանով կլինի մրցակցային պայմանները կապահովվեն և ոչ թե արդեն որոշել են անփանց ու ուղղորդեն, Ընդունվել է ի գիտություն