Հիշել նախագիծը

«ԱՃՈւՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆԸ «ՊԵՏԱԿԱՆ ԳՈւՅՔԻ ԳՈւՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԿՈւԹՅՈւՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈւ, «ՊԵՏԱԿԱՆ ԳՈւՅՔԻ ԳՈւՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԿՈւԹՅՈւՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N689-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«..........» «..........................» 2019թ. N……-Ն

 

 

«ԱՃՈւՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆԸ «ՊԵՏԱԿԱՆ ԳՈւՅՔԻ ԳՈւՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԿՈւԹՅՈւՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈւ, «ՊԵՏԱԿԱՆ ԳՈւՅՔԻ ԳՈւՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԿՈւԹՅՈւՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N689-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 64-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 24-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (գտնվելու վայրը՝ ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Դ.Անհաղթի փող. 23, պետական գրանցման համարը՝ 286.210.04494) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գտնվելու վայրը՝ ք.Երևան, Զաքիյան փող. թիվ 10, պետական գրանցման համարը՝ 222.210.00408):
  2. «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Պետական գույքի գնահատման և աճուրդների կենտրոն» պետական ոչ առևտրային կազակերպություն։
  3. Սահմանել, որ՝

1) «Պետական գույքի գնահատման և աճուրդների կենտրոն» պետական ոչ առևտրային կազակերպությունը հանդիսանալու է «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը և վերջինիս իրավունքներն ու պարտականությունները նրան են անցնում փոխանցման ակտին համապատասխան,

2) «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Պետական գույքի գնահատման և աճուրդների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի    «Շահագործման տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը և «Ընկերությունների աջակցման և պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միաձուլման ձևով վերակազմակերպելու մասին» N689-Ն որոշման (այսուհետ՝ «Որոշում») մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
  • Որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սահմանել, որ`

ա) «Պետական գույքի գնահատման և աճուրդների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան է.

Հայաստանի Հանրապետության պետական գույքի հաշվառման աշխատանքների իրականացումը,

Հայաստանի Հանրապետության պետական գույքի գույքագրման աշխատանքների իրականացումը,

Հայաստանի Հանրապետության պետական գույքի առանձին տեսակների պահառության աշխատանքների կազմակերպումը, ներառյալ՝ այդ գույքի տեխնիկական սպասարկման և ընթացիկ վերանորոգման աշխատանքների իրականացումը,

Հայաստանի Հանրապետության պետական գույքի և գույքային իրավունքների արժեքի որոշումը (գնահատում և վերագնահատում),

Հայաստանի Հանրապետության պետական անշարժ գույքի առանձին տեսակների սպասարկումն ու շահագործումը,

Հայաստանի Հանրապետության՝ պետական գույքի, գույքային իրավունքների, առևտրային կազմակերպություններում ունեցած բաժնեմասերի ու բաժնետոմսերի օտարման և մասնավորեցման հրապարակային սակարկությունների կազմակերպումը,

բ) «Պետական գույքի գնահատման և աճուրդների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են`

Հայաստանի Հանրապետության պետական գույքի վերաբերյալ հավաստի տեղեկությունների (ներառյալ՝ արժեքը) ստացման (հավաքագրման) և պահպանման ապահովումը,

 Հայաստանի Հանրապետության պետական գույքի որոշ տեսակների ամբողջականության ու դրա տեխնիկական վիճակի պահպանման ապահովումը,

Հայաստանի Հանրապետության պետական գույքի շրջանառության հետ կապված գործարքների արդյունավետության բարձրացումը,

Հայաստանի Հանրապետության պետական անշարժ գույքի արդյունավետ շահագործման պայմանների ապահովումը»։

  • Որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Թույլատրել «Պետական գույքի գնահատման և աճուրդների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները.

գույքագրում,

անշարժ գույքի չափագրում,

գույքի արժեքի որոշում,

անշարժ ու շարժական գույքի պահառություն,

անշարժ գույքի շահագործման և սպասարկման ծառայությունների մատուցում,

տեղեկատվության ու խորհրդատվության տրամադրում,

գույքի (ներառյալ՝ ապրանքներն ու նյութերը), գույքային իրավունքների, աշխատանքների ու ծառայությունների, արժեթղթերի (ներառյալ՝ բաժնետոմսերը), կազմակերպությունների կանոնադրական կապիտալում բաժնեմասերի հրապարակային սակարկություների կազմակերպում ու իրականացում»։

3) Որոշման 5-րդ կետում «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» բառերը փոխարինել «Պետական գույքի գնահատման և աճուրդների կենտրոն» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը» բառերը՝ «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության  պետական գույքի կառավարման կոմիտեին» բառերով։

  1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգամսյա ժամկետում՝

1) ապահովել «Պետական գույքի գնահատման և աճուրդների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվող` «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող ամբողջ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը,

2) հաստատել միացման պայմանագիրը և փոխանցման ակտը,

3) ապահովել «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության անվանափոխությունը, ինչպես նաև «Պետական գույքի գնահատման և աճուրդների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը,

4) «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2005 թվականի օգոստոսի 2-ին կնքված՝ քաղաք Երևան, Դավիթ Անհաղթ 23 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր՝ սահմանելով, որ դրա նոտարական վավերացման և գույքային իրավունքների դադարման ծախսերն իրականացվելու են «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։

  1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետին՝ սույն որոշման 5-րդ կետով սահմանված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում համատեղ ապահովել՝

1) «Պետական գույքի գնահատման և աճուրդների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխությունների պետական գրանցումը,

2) «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
  • Քննարկվել է

    20.03.2019 - 07.04.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1037

Տպել