Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Տիեզերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում   լրացումներ կատարելու մասին»«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում   լրացում կատարելու մասին»,  «Տիեզերական գործունեության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի

 

Ժամանակակից աշխարհում տեխնոլոգիաների զարգացումը, մասնավորապես` տիեզերական տարածությունում առկա տիեզերական օբյեկտների միջոցով մի շարք գործառույթների իրականացումը առաջ է բերել այդ ոլորտի ձևակերպման, դրա հստակեցման, հսկողության ամրագրման, իրականացման համար օրենսդրական կարգավորումներ մշակելու անհրաժեշտություն: Ներկայումս տիեզերական գործունեությունը կանոնակարգող իրավական որևէ կարգավորում գոյություն չունի։

Տիեզերական արդյունաբերության համաշխարհային շուկայի ծավալները կազմում են տարեկան մոտավորապես 270 մլրդ ԱՄՆ դոլար։ Հայաստանի Հանրապետությունում տիեզերական արդյունաբերություն, որպես այդպիսին, գոյություն չունի, չկան կազմակերպություններ, որոնք թողարկում են տիեզերական ոլորտին առնչվող արտադրանք, կամ մատուցում համապատասխան ծառայություններ։ Հետևաբար, տիեզերական արդյունաբերության ոլորտից ՀՀ բյուջե է մուտքագրվում 0 (զրո) ՀՀ դրամ։

Տիեզերական զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներում առկա է մեծ մրցակցություն մասնավոր ընկերությունների միջև։ Նշված ընկերությունները որոնում են ազատական և մեղմ հարկային դաշտ ունեցող նոր երկրներ, որտեղ կարող են գործունեություն ծավալել։ Այն երկրները, որոնք խնդիր են դնում զարգացնել տիեզերական արդյունաբերությունը սեփական տարածքում օրենսդրական փոփոխություններ են կատարել ներպետական օրենսդրության մեջ կամ ներկայումս գտնվում են այդ գործընթացում։ Օրինակ՝ Եգիպտոսը, Թուրքիան, Հարավաֆրիկյան հանրապետությունը և այլն։

Միևնույն ժամանակ, նույնիսկ զարգացած արդյունաբերությամբ երկրները փորձում են հարկային արտոնություններ սահմանել տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար, որպեսզի այդ ոլորտում գործող ընկերությունները շարունակեն տնտեսական գործունեություն ծավալել իրենց տարածքում և չփնտրեն նոր, ավելի մեղմ հարկային կարգավորումներով երկրներ, որտեղ կկարողանան ավելի շահավետ  գործունեություն ծավալել։

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կդառնա տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար ամենագրավիչ երկրներից մեկը։

Հարկ է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում տիեզերական ոլորտի ստեղծումը և այդ ոլորտում գործունեության իրականացման խրախուսումը մեծ նշանակություն կարող է ունենալ ոչ միայն նոր աշխատատեղերի, այլ նաև ենթակառուցվածքների ստեղծման տեսանկյունից։ Նշվածը հիմք կհանդիսանա, որպեսզի տեսանելի ապագայում Հայաստանի Հանրապետությունում ձևավորվի տիեզերական արդյունավերության ոլորտի մասնագետների (ինժեներներ, կոնստրուկտորներ, մեխանիկներ և այլն) որակյալ սերունդ, ինչն էլ իր հերթին հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը իրականացնել սեփական տիեզերական ծրագրեր, այդ թվում՝ տիեզերական տարածք արձակել հայկական տիեզերանավեր և արբանյակներ։

  Միաժամանակ, վերոնշյալ ձեռքբերումների, ինչպես նաև տնտեսության, գիտության և տեխնիկայի, պաշտպանության և անվտանգության ամրապնդման, Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության զարգացման և հետագա ընդլայնման և Հայաստանի Հանրապետության կողմից տիեզերքի խաղաղ օգտագործման համար կա անհրաժեշտություն նշվածը «Տիեզերական գործունեության մասին» օրենքով ամրագրելու համար։

Նշված օրենքով սահմանվում են տիեզերական գործունեության, տիեզերական տարածքի, տիեզերական օբյեկտի և մի շարք այլ հասկացությունները, նախատեսվում է այդ ոլորտի նպատակները, սկզբունքները, այն իրականացնող մարմինը, հսկողության կարգը և այլն:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նպատակահարմար է ունենալ «Տիեզերական գործունեության մասին» օրենք:

 

  • Քննարկվել է

    14.03.2019 - 30.03.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9294

Տպել