Հիշել նախագիծը

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»    ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

2017 թվականի հունիսի 9-ին և 2018 թվականին մարտի 23-ին ընդունված  օրենսդրական փաթեթներով նախատեսվում էր կոռուպցիայի կանխարգելման գործուն կառուցակարգերի ներդրում՝ համապատասխան գործիքակազմով և գործունեության երաշխիքներով օժտված ինստիտուցիոնալ համակարգի առկայության պայմաններում:

2017 թվականի հունիսի 9-ին ընդունվել էր «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում էր սահմանադրական կարգավորումների համատեքստում ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորում: 2018 թվականի  ապրիլի 10-ից ուժի մեջ են մտել օրենքի 9-15-րդ հոդվածները, որոնցով կարգավորվում են հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջները, հանձնաժողովի կազմավորման, մրցույթի անցկացման և մրցույթում հաղթողների ցուցակն Ազգային ժողով ներկայացնելու հետ կապված հարաբերությունները, սակայն մինչ օրս Հանձնաժողովը չի կազմավորվել:

 Միաժամանակ, «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի օրենքը գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման կարգավորումները գրեթե ամբողջությամբ  պայմանավորել է Հանձնաժողովի կազմավորմամբ: «Հանրային ծառայության մասին» օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ նշված  օրենքի 34-րդ հոդվածի 2-12-րդ մասերը, 35-40-րդ հոդվածները, 41-րդ հոդվածի 1-8-րդ մասերը, 43-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի երկրորդ նախադասությունը, 3-5-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2019 թվականի հունվարի 1-ից: Մինչ այդ շարունակում են գործել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 32-րդ հոդվածի 2-7-րդ մասերի, 32.1-37-րդ հոդվածների դրույթները: Այս առումով, հարկ է նշել, որ Հանձնաժողովը դեռևս չի կազմավորվել, և  քանի որ հայտարարագրմանն առնչվող նորմերի ուժի մեջ մտնելը հիմնականում պայմանավորված էր տվյալ մարմնի ստեղծմամբ, 54-րդ հոդվածի 4-րդ մասի նորմերը չեն կիրառվել, և գործնականում չեն առաջացրել որևէ իրավական հետևանք: Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, որի արդյունքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իրավասու չէ ընդունելու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների կողմից ներկայացված հայտարարագրերը:

Միաժամանակ, վերլուծելով այն հանգամանքը, որ «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի օրենքի 36-րդ հոդվածի համաձայն հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնավարման ընթացքում տարեկան հայտարարագրերը ներկայացնում են մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը՝ ակնհայտ է դառնում, որ 2018 թվականի հայտարարագրերի ներկայացման առումով գործնականում տվյալ պահին մեխանիզմներ առկա չեն: Ընդ որում, հայտարարագրերի ներկայացման գործընթացի կասեցումը շատ լուրջ հետևանքներ կունենա ինչպես վարչական վարույթների և համապատասխան քրեական գործերի  հարուցման, այնպես էլ միջազգային կազմակերպությունների գնահատման տեսանկյունից:

 

  1. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒՅԹԸ

Նախագծի կարգավորումների համաձայն՝ առաջարկվում է «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված Օրենքի 34-րդ հոդվածի 2-12-րդ մասերի, 35-40-րդ հոդվածների, 41-րդ հոդվածի 1-8-րդ մասերի, 43-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի երկրորդ նախադասության, 3-5-րդ մասերի ուժի մեջ են մտնելու ժամկետ նախատեսել 2020 թվականի հունվարի 1-ը: Մինչ այդ շարունակում են գործել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 32-րդ հոդվածի 2-7-րդ մասերի, 32.1-37-րդ հոդվածների դրույթները: Ընդ որում, նախատեսվում է նորմերի կիրառման համար սահմանել հետադարձ ուժ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019 թվականի հունվարի 1-ից de jure ուժի մեջ մտած նորմերը de facto չեն կիրառվել:

 

  1. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 

  1. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Նախագծի ընդունման արդյունքում ժամանակավոր լուծում կտրվի ստեղծված օրենսդրական կազուսային իրավիճակին, կապահովվի հայտարարագրման համակարգի բնականոն գործունեությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    01.03.2019 - 16.03.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կոռուպցիայի դեմ պայքար, Հանրային ծառայություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5587

Տպել