«Ֆինանսական երաշխիքի բովանդակությունը և դրան ներկայացվող չափորոշիչները, դրանց ներկայացվող որակական չափանիշների գնահատման, ինչպես նաև ֆինանսական երաշխիքի հաշվարկման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Անհրաժեշտությունը – Նախագծի նպատակը 2016 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60.4-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջի ապահովելն է:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – Սույն որոշման նախագծի ընդունումով կսահմանվեն ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերելու դիմումի հետ լիազոր մարմին ներկայացվող ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման ապահովման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքի բովանդակությունը և դրան ներկայացվող չափորոշիչները, դրանց ներկայացվող որակական չափանիշների գնահատման, ինչպես նաև ֆինանսական երաշխիքի հաշվարկման կարգը:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը – Հայաստանի Հանրապետությունում ընդերքօգտագործման ընթացքում առաջացած ընդերքօգտագործման թափոնների և դրանց վերամշակման օբյեկտների կառավարման ոլորտի կարգավորում:
Կարգավորման նպատակը և բնույթը – Նախագծի նպատակն է ապահովել ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությունը և դրանց բավարար լինելը նախատեսվող գործունեության համար:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք - Իրավական ակտի նախագծումն իրականացվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում:
Ակնկալվող արդյունքը – Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությունը:
-
Քննարկվել է
04.04.2017 - 23.04.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ
Դիտումներ` 9343
Տպել