Add to favourites

«Ֆինանսական երաշխիքի բովանդակությունը և դրան ներկայացվող չափորոշիչները, դրանց ներկայացվող որակական չափանիշների գնահատման, ինչպես նաև ֆինանսական երաշխիքի հաշվարկման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՈՐԱ­ԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՖԻՆԱՆ­ՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱ­ՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Անհրաժեշտությունը Նախագծի նպա­տակը 2016 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60.4-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջի ապա­հովելն է:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները Սույն որոշման նախագծի ընդունումով կսահմանվեն  ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերելու դիմումի հետ լիազոր մարմին ներկայացվող ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման ապահովման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքի բովանդակությունը և դրան ներկայացվող չափորոշիչները, դրանց ներկայացվող որակական չափանիշների գնահատման, ինչպես նաև ֆինանսական երաշխիքի հաշվարկման կարգը:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը – Հայաստանի Հանրապետությունում ընդերքօգտագործման ընթացքում առաջացած ընդերքօգտագործման թափոնների և դրանց վերամշակման օբյեկտների կառավարման ոլորտի կարգավորում:

Կարգավորման նպատակը և բնույթըՆախագծի նպատակն է ապահովել ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությունը և դրանց բավարար լինելը նախատեսվող գործունեության համար:

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք - Իրավական ակտի նախագծումն իրականացվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում:

Ակնկալվող արդյունքըՆախագծի ընդունման արդյունքում կապահովվի ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությունը:

 

  • Discussed

    04.04.2017 - 23.04.2017

  • Type

    Decision

  • Area

    Nature protection, Energy and natural resources

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7458

Print