Հիշել նախագիծը

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ

                                                                    

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ  2017-2020  ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ  2018 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):

 

 

 

 

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ  2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ

                  ԿԱՏԱՐՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ                 

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի ) ենթակետի համաձայն:
  2. Հաշվետվությունն ընդգրկում է 2018թ. Օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված):
  3. Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-95-Ն օրենքը (այսուհետ` Ծրագիր): «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»:
  4. Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում ընդգրկված օբյեկտներից մասնավորեցվել են ուղղակի ձևով 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և 1 գույք, ինչպես նաև աճուրդով մասնավորեցվել են (գնորդների հետ պայամանագրեր են կնքվել) 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը:
  5. 5. Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 213,229 մլն դրամ, որից` ընկերությունների և գույքի մասնավորեցումից ստացված միջոցները՝ 179,413 մլն դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 33,816 մլն դրամ:
  6. 6. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 166,671 մլն դրամ:
  7. 7. Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-127-Ն և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-126-Ն օրենքների` 2018 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ փոխանցվել է 46,558 մլն դրամ:
  8. 8. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգովյուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության և գույքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի ինտերնետային կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:

 

 

 

 

 

 

  1. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
  2. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ, ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
  3. Աճուրդով մասնավորեցման կատարողականը

Հաշվետու ժամանակաշրջանում աճուրդով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, որոնց մասին տեղեկությունները ներկայացված են Հավելված 1-ում:

 

  1. 10. Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման կատարողականը

1) Հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է Ծրագրում ընդգրկված 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և 1 գույք:

2) Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերության մասին տեղեկությունը ներկայացված է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 2-ում:

 

 

  1. 11. Մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած պարտավորությունների կատարողականը

1) Պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2018 թվականի ընթացքում ներդրումային, սոցիալական երաշխիքների ապահովման և այլ տիպի պարտավորություններ ստանձնել են 8 գնորդներ:

2) 3 գնորդների կողմից պայմանագրերով ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 45 մլն ՀՀ դրամ և 100 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի: Սոցիալական երաշխիքների ապահովման մասով 2 գնորդի կողմից նախատեսվել է ստեղծել 119 աշխատատեղ՝ 60 000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով, 4 գնորդներ ստանձնել են պրոֆիլի պահպանության պարտավորություններ:

3) Սոցիալական երաշխիքների ապահովման մասով` կատարվել է 1 գնորդի կողմից նախատեսված 20 աշխատատեղի (60 000 ամսական աշխատավարձով)  փոխարեն ստեղծվել է 24 աշխատատեղ ( 73 000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով)։

4) 3 գնորդների կողմից ստանձնված պրոֆիլի պահպանման պարտավորությունները կատարվել են:

5) Մասնավորեցման պայմանագրերով 2018 թվականի ընթացքում 3 գնորդների կողմից նախատեսված ներդրումային և 1 գնորդի կողմից ստանձնված պրոֆիլի պահպանման պարտավորությունները չեն կատարվել։

6) Մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների, ներկայացված են Հավելված 3-ում:

 

12.Ընկերությունների լուծարման գործընթացը

1) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընկերությունները չմասնավորեցվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է որոշում ընդունել այդ ընկերությունների լուծարման մասին:

2) Հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացում են գտնվել Ծրագրում ընդգրկված 7 առևտրային կազմակերպություն:

3) Հաշվետու ժամանակահատվածում նշված կազմակերպություններից` 3 կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է:

4) Հաշվետու ժամանակահատվածում նշված լուծարվող կազմակերպություններում մարվել է 14,188 մլն դրամ կրեդիտորական պարտք, որից՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` 3,916 մլն դրամ, համայնքային բյուջե՝ 649,0 հազ. դրամ, աշխատավարձի գծով` 7,364 մլն դրամ և այլ կրեդիտորական պարտքի գծով 2,259 մլն դրամ:

5) Ընկերությունների` հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները ներկայացված են Հավելված 4-ում:

 


 

  1. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

 

  1. «Փոքր» օբյեկտների մասնավորեցման կատարողականը

1)      Հաշվետու ժամանակահատվածում «փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել:

2) Նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված պետական բյուջեի եկամուտները կազմել են 33,816 մլն ՀՀ դրամ:

 

 

 

Հավելված 1

«Պետական գույքի  մասնավորեցման  2017-2020  թվականների  ծրագրի 

            կատարման 2018  թվականի  տարեկան  հաշվետվությունը հաստատելու մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

 

 

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաշվետու ժամանակաշրջանում աճուրդով մասնավորեցված ընկերությունների մասին

 

Հ/Հ

Պետական գույքի անվանումը (ծածկագիրը` ըստ Ծրագրի)

Գտնվելու վայրը

Պետական կառավարման մարմնի անվանումը

Հայաստանի Հանրապետության

 կառավա-րության որոշման համարը, ամսաթիվը

Աճուրդի անցկաց-

ման ձևը

Մեկնարկային գինը    (հազ.դրամ)

Աճուրդի հաղթողի առաջարկած

գինը

(հազ.դրամ)

Ընկերության հաշվեկշռում ամրագրված պարտա-վորություն-

ները

(հազ. դրամ)

Պայմանագրի կնքման ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

8

9

10

1.

«Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ (ծածկագիր` 90123)

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, քաղ.Վարդենիս

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, քաղ.Վարդենիս

N 1562-Ա

07.12.2017թ.

դասական

361,0

361,0

596.0

05.02.2018թ.

2

«Երառսպասարկում» ՓԲԸ (ծածկագիր`74730)

քաղ. Երևան, Մ.Խորենացու փ.26ա

Պետական գույքի կառավարման կոմիտե

N1572-Ա

07.12.2017թ.

դասական

17545,57

17545,57

2431,0

20.02.2018թ.


Հավելված 2

«Պետական գույքի  մասնավորեցման  2017-2020  թվականների  ծրագրի 

            կատարման 2018  թվականի  տարեկան  հաշվետվությունը հաստատելու մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

 

 

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁևՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հ/Հ

Ընկերության (պետական գույքի) անվանումը, ծածկագիրը` ըստ Ծրագրի

 

Գտնվելու վայրը

Պետական կառավարման մարմինը

Հայաստանի Հանրապետության

կառավարության որոշման համարը, ամսաթիվը

Պետական գույքի գնահատված արժեքը (հազ. դրամ)

Վաճառ-քի գինը (հազ. դրամ)

Ընկերության հաշվեկշռում ամրագրված պարտա-վորություն-

ները

(հազ. դրամ)

Ներդրումային

պարտավորու-

թյունների և սոցիալական երաշխիքների մասին՝ ըստ մասնավորեցման պայմանագրի

Գնորդը

1

2

3

4

5

6

7

8

9

10

1.

«Գեոէկոնոմիկա»  ՓԲԸ   (ծածկագիր`62130)

քաղ.Երևան,

Կոմիտասի 49

Պետական գույքի կառավարման կոմիտե

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 15-ի

N 153-Ա որոշում

200

200

63077,2

չկա

Աշխատավորական կոլեկտիվ

2

Տաշիրի կինոցանցի գույք (ծածկագիր `6112)

Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, Տաշիրի քաղաքային համայնք,Վ.Սարգսյան փող., 4-րդ թղմ., N 36/1

Հայաստանի Հանրապետության

մշակույթի նախարարություն

Հայաստանի Հանրապետությանկառավարության 2018 թվականի մայիսի 11-ի

N 558-Աորոշում

Տաշիրի կինոցանցին պատկանող «Կինոյի տան» շենքի վնասվածության մակարդակը դասվում է 4-րդ աստիճանի և շենքը ենթակա է քանդման:

1

գույք

Մեկ տարվա ընթացքում ապահովել կինոթատրոնի շենքի քանդման և շինարարական աղբի տեղափոխման, հարակից այգու հիմնման և բարեկարգման աշխատանքների իրականացումը՝ այդ նպատակով կատարելով 32 մլն դրամի ներդրումներ.

Տաշիրի քաղաքային համայնք

3

«Դիլիջան » մանկական հակատուբերկուլյոզային առողջարան ՓԲԸ  (ծածկագիր`90112)

Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, քաղ.Դիլիջան,

Օրջոնիկիձեի 5/1

Պետական գույքի կառավարման կոմիտե

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի  3-ի

N 321-Ա որոշում

134420,4

134420,4

154

չկա

 Վարձակալ «Առողջ ապագա բժշկական կենտրոն»  ՍՊԸ

 

 

 

Հավելված 3

«Պետական գույքի  մասնավորեցման  2017-2020  թվականների  ծրագրի 

            կատարման 2018  թվականի  տարեկան  հաշվետվությունը հաստատելու մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

հ/հ

Մասնավորեցված  գույքի և գնորդի անվանումը

Նախատեսված պայմանագային պարտավորությունները

Կատարման ժամկետը

Կատարման ընթացքը

1

Հրազդանի կինոցանցի «Հրազդան» կինոթատրոնի գույք,  Կոտայքի մարզ,ք. Հրազդան, Սպանդարյան փող.:

Գնորդ՝ Բագրատ Առաքելյան

Պայմանագիր՝  225-Մ 20.01.2005թ.

 

Պրոֆիլի պահպանում

20.01.2018թ.

Պահպանվել է:

2

«Գյուղատնտեսական տեխնիկայի փորձարկումևներդրում» ՓԲԸ ՀՀ Կոտայքի մարզ, ք.Եղվարդ Երևանյան 2

Գնորդ՝  «ԱԳՐՈՀՈԼԴԻՆԳ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ

Պայմանագիր՝  874-ՈՒ 25.02.2016թ.

 

100 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրում

25.02.2018թ.

 

Չի կատարվել: Պարտավորությունը չի կատարվել հաշվարկվել է 20 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի տույժ

3

«Ռեմդիզել» ՓԲԸ, Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ

Գնորդ՝ «ԲԻԶՆԵՍ-ԼԱՅՆ» ՍՊԸ 

Պայմանագիր՝ 857-ՈՒ13.08.2008թ.

Կատարել 25 000 000 ՀՀ դրամ ներդրում և ապահովել 99 աշխատատեղ

25.08.2018թ.

Չի կատարվել Հաշվարկվել 5 000 000 ՀՀ դրամի տուգանք և 5 940 000 ՀՀ դրամի տուգանք աշխատատեղերը չապահեվելու համար

4

«Գուգարք» կարի ԱՄ-ի կազմից առանձնացված «Դարպասի արտադրամաս»-ի գույք

 Լոռու մարզի Դարպաս համայնք

Գնորդ՝ «ՎԱԲԱ» ՍՊԸ

Պայմանագիր` 870-ՈՒ, 03.02.2014

ստեղծել 20 աշխատատեղ՝ առնվազն 60 000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձով

 

31.12.2018թ.

 

 

Ստեղծվել է` 24 աշխատատեղ, 73 000 ՀՀ դրամ ամսական աշխատա­վարձով

5

«Լեռնամետալոգիայի ինստիտուտ» ՓԲԸ

Գնորդ՝ «Արմենիան Քամփըր Փրոգրամ»  ՓԲԸ

«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ

Պայմանագիր` 435-Ու 22.10.2002թ.

 

Պրոֆիլի պահպանում

 

22.10.2018թ.

 

Պահանջվել է լրացուցիչ փաստաթղթեր

6

«Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ

քաղ.Երևան Ֆուչիկի 30

Գնորդ՝«Ս.Վ.Մալայանի ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ

Պայմանագիր`601-Ու 07.10.2003թ.

 

Պրոֆիլի պահպանում

 

07.10.2018թ.

 

Կատարված է

7

«Ռադիո» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսեր

Գեղարքունիքի մարզ,գ.Նորատուս

Գնորդ՝«Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ

Պայմանագիր` 864-Ու 28.12 2010թ.

 

Պրոֆիլի պահպանում

 

29.12.2018թ.

 

Կատարված է

8

«Գանձաքար» կինոթատրոն

ՀՀ Տավուշի մարզ, Գանձաքար համայնք, 28 փողոց, թիվ 11

հասցե

Գնորդ՝ «Տավուշի մարզի Գանձաքար համայնք

Պայմանագիր` 871-ՈՒ 17.02.2014թ.

 

 

                                                                   

 

20 000 000 ՀՀ դրամի ներդրում

 

31.12.2018թ.

Հաշտության համաձայնությունը կնքելուց և ՀՀ դատարանի

 համապատասխան վճռով հաստատվելուց հետո

 որոշմամբ սահմանված ժամկետում  կլուծվի պայմանագիրը։

 

 

 


Հավելված 4

«Պետական գույքի  մասնավորեցման  2017-2020  թվականների  ծրագրի 

            կատարման 2018  թվականի  տարեկան  հաշվետվությունը հաստատելու մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաշվետու ժամանակահատվածում լուծարման և սնանկացման գործընթացի մասին

Հ/Հ

Ծածկա-

գիրը` ըստԾրագրի

Ընկերության անվանումը

Հիմնադիրը

Լուծարման մասին Հայաստանի Հանրապետության

Կառավարության որոշման համարը, ամսաթիվը

Լուծարման ընթացքը

 
 

1

2

3

4

5

6

 
  1.  

90035

«Էկոսերվիս» ՓԲԸ-ի «Գեոմատակարար» ԴՓԲԸ

Պետական գույքի կառավարման կոմիտե

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2012 թվականի  հուլիսի 26-ի N 929-Աորոշում

Լուծարված:

 
  1.  

62061

«Գրանիտ» ՓԲԸ

Պետական գույքի կառավարման կոմիտե

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի

N 1379-Ա որոշում

Լուծարված:

 
  1.  

20904.8

«Արթիկի նավթամթերք»  ՓԲԸ

Պետական գույքի կառավարման կոմիտե

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2016 թվականի սեպտեմբերի22-ի

N 971-Ա որոշում

Գտնվում է լուծարման գործընթացում:

 
  1.  

90111

«Օշական»  մանկական

վերականգնողական կենտրոն»  ՓԲԸ

Պետական գույքի կառավարման կոմիտե

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի

N 940-Ա որոշում

Գտնվում է լուծարման գործընթացում:

 
  1.  

62021

«Արաքս» ՓԲԸ

Պետական գույքի կառավարման կոմիտե

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2018 թվականի մարտի 15-ի

N 266-Ա որոշում

Գտնվում է լուծարման գործընթացում:

 
  1.  

90100

«Ագրոսպասարկում» ՓԲԸ

Պետական գույքի կառավարման կոմիտե

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի

N 1268-Ա որոշում

Գտնվում է լուծարման գործընթացում:

 
  1.  

90105

«Ընդունելությունների տուն»

Պետական գույքի կառավարման կոմիտե

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2018 թվականի մարտի 6-ի

N 239-Ն որոշում

Լուծարված:

 

 

 


 

  • Քննարկվել է

    21.02.2019 - 11.03.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6145

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ