Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1334-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1509-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 1334-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 1509-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

       1.Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի (այսուհետ՝ հարց) սահմանումը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1334-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1509-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 193 որոշմամբ սահմանված կարգով որակավորման ստուգումն անցնելու մասին տեղեկանք ստացած թարգմանիչներին առանց որակավորման ստուգում անցնելու թարգմանչի որակավորման վկայականների տրամադրման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ:   

  1. Առկա իրավիճակը.

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին N 1509-Ն և «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշումները սահմանում են թարգմանչի որակավորման, պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը և նրա վարձատրության չափը:

Նշված կարգավորումներով թարգմանիչների ներգրավման բնականոն ընթացքը և որակավորված թարգմանիչների ցանկի կազմումը ապահովելու համար ամրագրված է դրույթ, ըստ որի Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 193 որոշմամբ սահմանված կարգով որակավորման ստուգումն անցնելու մասին տեղեկանք ստացած թարգմանիչներին հնարավորություն է ընձեռվել 2018 թվականի դեկտեմբերի 28-ից մեկամսյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն և առանց որակավորման ստուգում անցնելու` երեք աշխատանքային օրվա ընթացքում ստանալ որակավորման վկայական:

Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1509-Ն որոշմամբ սահմանված ժամկետում թարգմանչի որակավորման վկայական ստանալու համար դիմել է 1 անձ և ցանկ չի ձևավորվել՝ հնարավոր չէ ապահովել դատավարական գործընթացներում որակավորված թարգմանիչների ներգրավվածությունը:

  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

Առաջարկվող կարգավորումը  հնարավորություն կընձեռի երկարացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 193 որոշմամբ սահմանված կարգով որակավորման ստուգումն անցնելու մասին տեղեկանք ստացած թարգմանիչներին առանց որակավորման ստուգում անցնելու թարգմանչի որակավորման վկայականների տրամադրման ժամկետները՝ ապահովելով որակավորված թարգմանիչների ցանկի ձևավորումը: Միևնույն ժամանակ, նախատեսվում է մինչև սահմանված ժամկետը, մասնավորապես 2020 թվականի փետրվարի 1-ը, թարգմանչի ծառայությունների մատուցումը իրականացնել գործող օրենսդրությանը համապատասխան, իրավասու մարմնի կողմից թարգմանչի հետ կնքված պայմանագրի հիման վրա:

  1. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

  • Քննարկվել է

    15.02.2019 - 02.03.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական դատավարություն, Քաղաքացիական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6626

Տպել