Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք – Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.

Անհրաժեշտությունը

 

    Նախագծի ընդունումը պայմանավորված է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտա­գործման մասին»  ՀՀ օրենքի 12-14-րդ հոդվածների պահանջները` Երևան քաղաքում գտնվող նորահայտ հուշարձաններն անկախ սեփականության ձևից պետական հաշվառման վերցնելու, Երևան քաղաքի պատմության և մշակույ­թի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկելու և պատմա­մշա­կութային հուշարձանի կարգավիճակ տալու, մշակութային ժառանգության հնարավորինս անաղարտ պահպանությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

     Ներկայացվող օբյեկտները ՀՀ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովի կողմից (2018 թ. հուլիսի 11-ի N 2 նիստ) արժևորվել են որպես պատմամշակութային արժեքներ, որոնք կարևոր նշանակություն ունեն հայ մշակույթի և հայկական նորագույն ժամանակաշրջանի մոդեռնիստական ճարտարապետության ուսումնասիրման համար:              

    Ներկայում այդ օբյեկտները ներառված չեն Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, ինչի պատճառով հնարավոր չէ գործող օրենսդրության սահմաններում ապահովել դրանց անխաթար պահպանությունը, կանոնակարգել պահպանության, ուսումնա­սիրման, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման հետ կապված հետագա գործընթացները. իրավիճակ, որը կարող է պատճառ դառնալ այդ նորահայտ հուշարձանների ճարտարապետական արժեք­ների խաթարման, պատմագեղարվեստական տեսքի աղավաղման և պահպանվածության վիճակի վատթարացման: Ներկայացված օբյեկտներից մեկը՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, ներառված է եղել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի   7-ի «Հայաստանի Հանրապե-տության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին»  N 1616-Ն որոշմամբ հաստատված «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում (պետ. ցուցիչ՝ 1.6.178.3.2), սակայն ՀՀ կառավարության 2010 թ. մարտի 4-ի N 206-Ն որոշմամբ հանվել էր:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

    Նոր հայտնաբերված օբյեկտներին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալը, Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկելը, դրանց անխաթար պահպանության ապահո-վումը:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

    ՀՀ կառավարության կողմից հաստատված Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի լրամշակում, նորահայտ հուշարձաններին վերաբերող փաստավավերագրական նյութերի պատրաստում, փաստաթղթերի մշակում, կազմում, հուշարձանների պահպանության գործըն-թացների իրավահարաբերությունների կարգավորում:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

   ՀՀ մշակույթի նախարարության մասնագետներ,  իրավաբանական անձինք:

6.

Ակնկալվող արդյունքը

 

   Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետա-կան ցուցակում լրացումների կատարումը, մշակութային անշարժ ժառանգության հնարավորինս անաղարտ պահպանության ապահովումը:

 

 

                                                                                                    

 

 

 

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի   7-ի N 1616-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախա­գծի ընդունումը այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առա­ջացնում:

                                                            

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱ­ՄՈՒՏ­ՆԵ­ՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

                                                                                                 

   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի   7-ի N 1616-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախա­գծի ընդունումը ՀՀ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշ-տություն չի առա­ջացնում:

 

                                                                                      

                                                                              ՆԱԶԵՆԻ  ՂԱՐԻԲՅԱՆ

  • Քննարկվել է

    14.02.2019 - 14.03.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5201

Տպել

Առաջարկներ`

Դիանա Գալստյան

28.02.2019

ՀՀ օրենսդրությանը հակասող նախագիծ, սահմանափակում է մասնավոր սեփականատերերի իրավունքները

Կարեն Գրիգորյան

26.02.2019

Այս նախագիծ հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասին, խախտվում է սեփական իրավունքի ազատ տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավունքը:

Հրանուշ Ղարիբյան

22.02.2019

Այդ փոփոխությունները մասնավոր սեփականատերերի մասով հակասում է ՀՀ Սահմանադրությանն 60-րդ հոդվածի դրույթներին:

Տեսնել ավելին