Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 50.1-ին գլխում.

  1. 1. հոդվածի 1-ին մասը , պետական աջակցության հաշիվ բառերից հետո լրացնել , սոցիալական ապահովության հաշիվ, կենսաթոշակային հաշիվ, բառերով:
  2. 7-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 928.8-րդ հոդվածով.

«Հոդված 928.8. Սոցիալական ապահովության հաշիվ և կենսաթոշակային հաշիվ

  1. Սոցիալական ապահովության հաշվի պայմանագրով բանկը պարտավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի տրամադրած՝ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների հիման վրա բացել բանկային հաշիվ (Սոցիալական ապահովության հաշիվ) և այդ հաշվին մուտքագրել միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների գումարները։
  2. Կենսաթոշակային հաշվի պայմանագրով բանկը պարտավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի տրամադրած՝ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների հիման վրա բացել բանկային հաշիվ (կենսաթոշակային հաշիվ) և այդ հաշվին մուտքագրել միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակների, պարբերական բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների գումարները։
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի և բանկի միջև կնքվող՝ սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի և կենսաթոշակային հաշվի պայմանագրի օրինակելի ձևերը, սոցիալական ապահովության հաշիվ և կենսաթոշակային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  4. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի պահանջով սոցիալական ապահովության հաշվին առկա միջոցները վերադարձվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կամ վճարվում են այլ անձի՝ նրա անվամբ բանկում բացված՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բանկային հաշվին անկանխիկ եղանակով փոխանցելու միջոցով։
  5. Սոցիալական ապահովության հաշվին մուտքագրված (առկա) միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց: Կենսաթոշակային հաշվին մուտքագրված (առկա) միջոցները արգելադրվելու (արգելանքի դրվելու), բռնագանձվելու կամ հաճախորդի պարտավորությունների դիմաց հաշվանցվելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենքով:»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

  • Քննարկվել է

    30.03.2017 - 14.04.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

30.03.2017 17:56

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8269

Տպել