Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի հունվարի ----ին

 

«ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի հունվարի 16-ի ՀՕ-58-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածում սահմանել 2-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ՝

«2. Հաշվեքննիչ պալատը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված լիազորությունների շրջանակներում և կարգով իրականացնում է հաշվեքննություն և/կամ ստուգում»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում սահմանել  3-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«3. սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում հաշվեքննության և/կամ ստուգման կատարում»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես։

  • Քննարկվել է

    04.02.2019 - 19.02.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տնտեսական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7000

Տպել