Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 53 նիստի N 37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրի (Ծրագիր)» իրականացման նպատակներից, միտված է նպաստելու Ծրագրի շրջանակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի վարչական տարածքում Մասրիկ-1 արդյունաբերական մասշտաբի արևային կայանի կառուցման ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացմանը և համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի  դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշման 3-րդ կետով հավա­նու­թյան արժանացած՝ «Կառավարության աջակցության համաձայնագրի» դրույթներին:  Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը առաջացել է «Էֆարվի Մասրիկ» ՓԲԸ-ի գրությամբ ներկայացված հիմնավորումները ուսումնասիրելու արդյունքում (կցվում է), որի վերաբերյալ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի ավագանին կայացրել է համապատասխան որոշում (կցվում է)։

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ հավանություն տալ  «Էֆարվի Մասրիկ» ՓԲԸ-ին ուղղակի վաճառքի միջոցով հողամաս օտարելուն:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն:

4. Ակնկալվող արդյունքը

 

Որոշման ընդունմամբ նախատեսվում է ապահովել  Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի  դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշման 3-րդ կետով հավա­նու­թյան արժանացած՝ «Կառավարության աջակցության համաձայնագրի» դրույթների  և Ծրագրի արդյունավետ ու ժամանակին իրականացումը:

  • Քննարկվել է

    01.02.2019 - 21.02.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7166

Տպել

Առաջարկներ`

Հայկազ Հարությունյան

16.02.2019

Հաշվի առնելով հողի գյուղատնտեսական նշանակությունը, առաջարկում եմ հողամասը տրամադրել վարձակալությամբ, հատուկ նպատակի ծառայեցման համար...

Հայկազ Հարությունյան

16.02.2019

Հաշվի առնելով հողի գյուղատնտեսական նշանակությունը, առաջարկում եմ հողամասը տրամադրել վարձակալությամբ, հատուկ նպատակի ծառայեցման համար...

Տեսնել ավելին