Հույսի կամուրջ
01.02.2019
Հոդված 2-ի 2-րդ կետի 1-ին ենթակետում ՛՛ հարցերի՛՛ բառը փոխարինել ՛՛ապահովության՛՛ բառով (աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն):
Լրամշակման փուլում է
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը մշակվել է ի կատարումն վարչապետի 2019 թվականի հունվարի 11-ի N ԱՔ6-2019 հանձնարարականի և Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2019 թվականի հունվարի 11-ի նիստի N ԱՔ6-2019 արձանագրության հանձնարարականների 3-րդ կետի 2-րդ ենթակետի։ Նախագծի հիմքում դրված է «շրջակա միջավայրի մոնիտորինգ»-ի միասնական ապահովման գաղափարը և դրա մշակման և իրականացման քաղաքականությունը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 6-րդ կետով վերապահված է բնապահպանության նախարարությանը։
Բացի վերոգրյալից՝ ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշման N1 հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 110-րդ կետով սահմանված է «Շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի և տեղեկատվական ծառայությունների ժամանակակից համակարգերի ներդրում» միջոցառումը, իսկ Կառավարության ծրագրի նախագծի «Շրջակա միջավայր» բաժնի շրջակա միջավայրի պահպանության ոլորտի հիմնական խնդիրների շարքում հատուկ ուշադրություն է դարձվում շրջակա միջավայրի մոնիթորինգի միասնական և ժամանակակից համակարգերի ներդրման աշխատանքներին:
Ներկայումս «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 4-րդ կետով արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված է հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման ոլորտներում Կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումը։
Նախագծով առաջարկվում է բնապահպանության նախարարությանը վերապահել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 4-րդ կետով արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված գործառույթները։
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է բնապահպանության նախարարության իրավաբանական վարչության կողմից:
Նախագծի ընդունմամբ կապահովվի շրջակա միջավայրի մոնիթորինգի միասնական ու ժամանակակից համակարգերի ներդրմանը։
Քննարկվել է
29.01.2019 - 14.02.2019
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Բնապահպանություն
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 8938
Տպել01.02.2019
Հոդված 2-ի 2-րդ կետի 1-ին ենթակետում ՛՛ հարցերի՛՛ բառը փոխարինել ՛՛ապահովության՛՛ բառով (աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն):