Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀՀ կառավարության 2015 թվականի № 219-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Անհրաժեշտությունը

Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեխնիկական կանոնակարգման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 18-ի N 209 որոշմամբ՝ համաձայն որոնց Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից նորմատիվ իրավական բնույթի ակտերի ընդունումից հետո եթե ակտով կարգավորվող հարաբերությունը ՀՀ օրենքի կարգավորման առարկա է, ապա Կառավարությունը հանդես է գալիս համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ։

2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

2016 թ. մայիսի 15-ից ուժի մեջ է մտել «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 035/2014), որի կիրարկումն անդամ պետության տարածքում ապահովելու համար նախատեսվում է անցումային ժամանակաշրջան՝ նախատեսելով ազգային օրենսդրությամբ գործող նորմերի պահպանման ժամանակահատված: Տվյալ ժամանակահատվածը հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2015 թվականի մայիսի 12-ի թիվ 53 որոշմամբ՝ սահմանելով 2016 թվականի նոյեմբերի 15՝ ԵԱՏՄ անդամ պետությունների համար (բացառությամբ ՀՀ):

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի որոշմամբ «2016 թվականի նոյեմբերի 15» ժամկետը երկարաձգվել է և 2018 թվականի դեկտեմբերի 18-ին հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի № 209 որոշման համաձայն ազգային օրենսդրությամբ սահմանված պահանջների գործածության անցումային ժամկետ է սահմանվել 2024 թվականի հունվարի 1-ը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

ՀՀ օրենսդրությամբ սահմանված ազգային տեխնիկական կանոնակարգի համաձայն արտադրված ծխախոտի արտադրության ծավալները պահպանելու, ինչպես նաև ազգային շահերի պաշտպանության նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 18-ի № 209 որոշման համաձայն ազգային օրենսդրությամբ սահմանված պահանջների գործածության անցումային ժամկետ է սահմանվել 2024 թվականի հունվարի 1-ը: Այս համատեքստում համապատասխան իրավական կարգավորում սահմանելու անհրաժեշտությունից ելնելով մշակվել է սույն որոշման նախագիծը՝ հնարավորինս այն համապատասխանեցնելով ԵԱՏՀ գործող տեխնիկական կանոնակարգին։

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

5. Ակնկալվող արդյունքը

          Սույն որոշման ընդունման արդյունքում կերկարաձգվեն ազգային օրենսդրությամբ գործող պահանջները՝ հնարավորինս համապատասխանեցնելով դրանք ԵԱՏՀ գործող տեխնիկական կանոնակարգին:

6. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկան:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ                                              

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                                              

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

  • Քննարկվել է

    25.01.2019 - 25.02.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8741

Տպել