Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀՀ կառավարության 2015 թվականի № 219-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ № 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով, 37-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 18-ի N 209 որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. ՀՀ կառավարության 2015 թվականի «Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 540-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 219-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն N 1 Հավելվածի:
  2. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում ծխախոտային արտադրանքի արտադրության ժամանակ որպես բաղադրիչներ օգտագործման համար արգելվող նյութերի ցանկը՝ համաձայն N 2 Հավելվածի:
  3. Հաստատել ՀՀ կառավարության 2015 թվականի «Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 540-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 219-Ն որոշման կիրարկումն ապահովող ստանդարտների արդիականացված ցանկը՝ համաձայն N 3 Հավելվածի:
  4. ՀՀ Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարին հանձնարարել՝ սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ սահմանված ծխախոտային արտադրանքի նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերի հաստատումը։
  5. Սահմանել, որ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում ծխախոտային արտադրանքը շրջանառվում է սույն որոշման 1-ին կետով սահմանված պահանջներին համապատասխան՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը և (կամ) «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 035/2014) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան։
  6. Սույն որոշման դրույթները տարածվում են 2019 թվականի հունվարի 15-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
  7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                                           

                   ՎԱՐՉԱՊԵՏ                                                 ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության կառավարության

2019 թվականի    -ի N -Լ որոշման

 

 

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի  N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ կառավարության 2015 թվականի «Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 540-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 219-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

  1. Որոշմամբ հաստատված Հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. «Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան ծխախոտային արտադրանք հանդիսացող հետևյալ ծխախոտային արտադրատեսակների վրա`

 

1

սիգարներ, սիգարիլլաներ (սիգարիտաների),

սիգարետ, կրետեկ, բիդի

2402 10 000 0
2402 20 100 0
2402 20 900 0

2

բարակ կտրատած ծխելու ծխախոտ,

նարգիլեի ծխախոտ, ծխագլանակ

2403 11 000 0
2403 19 100 0
2403 19 900 0

 

  1. Ամբողջ տեքստում «ծխախոտային արտադրատեսակներ» բառերը փոխարինել «ծխախոտային արտադրանք» բառերով, «բոքս» բառը փոխարինել «բլոկ» բառով՝ համապատասխան հոլովաձևերով։
  2. 2-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ կետերում, V-րդ գլխի վերնագրում «ծխախոտահումքի և» բառերը հանել։
  3. 3-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․

«3. Սույն տեխնիկական կանոնակարգը մշակված է մարդու կյանքն ու առողջությունը, շրջակա միջավայրը պաշտպանելու, ինչպես նաև ծխախոտային արտադրանքի նշանակության ու անվտանգության առումով սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները կանխելու նպատակով, և այն տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ դրվող ծխախոտային արտադրանքի վրա։»։

  1. 4-րդ կետում «ծխախոտահումքը և ծխախոտային արտադրատեսակները ենթակա են համապատասխանության գնահատման» բառերը փոխարինել «ծխախոտային արտադրանքը ենթակա է համապատասխանության գնահատման» բառերով:
  2. 4-րդ կետը լրացնել հետևյալ նոր խմբագրությամբ 4․1-րդ կետով․ «4․1․Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում հետևյալ ծխախոտային արտադրանքի վրա՝

1) ծխախոտային արտադրանքի նմուշներ, որոնք ներմուծվում են Հայաստանի Հանրապետության տարածք լաբորատորիաների, ծխախոտային արտադրատեսակներ արտադրողների և (կամ) ներմուծողների (վաճառողների) կողմից և նախատեսված են որակի ու անվտանգության հսկողության, միջազգային ստանդարտներին համապատասխան չափումների, միջլաբորատոր համեմատական փորձարկումների անցկացման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան նորմավորվող պարամետրերի չափումների, սարքավորումների տրամաչափարկման, համեմատական թեստերի, համտեսի (դեգուստացիաների) անցկացման, դիզայնի ուսումնասիրման համար.

2) ծխախոտային արտադրանքի նմուշներ, որոնք միջազգային ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպիչների և (կամ) մասնակիցների կողմից որպես նմուշներ և ցուցանմուշներ ներմուծվում են Մաքսային միության մաքսային տարածք.

3) ծխախոտային արտադրանք, որն արտահանվում է Հայաստանի Հանրապետության տարածքի սահմաններից դուրս՝ արտաքին առևտրային պայմանագրերի համաձայն.

4) չծխելու ծխախոտային արտադրատեսակներ։»։

  1. 5-րդ կետի 1)-ին, 2)-րդ և 6)-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել։
  2. 5-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 9)-րդ և 10)-րդ ենթակետերով․

 «9) ծխախոտային արտադրատեսակի խմբաքանակ՝ վերահսկման ենթակա միևնույն մակնիշի և փաթեթավորմամբ ծխախոտային արտադրատեսակի քանակ։

10) «ծխախոտային արտադրանք»` սպառողական փաթեթվածքում փաթեթավորված ծխախոտային արտադրատեսակ:»։

  1. 7-րդ կետում «գնահատման և», իսկ 8-րդ կետում «հայտարարագրով և» բառերից հետո ավելացնել «(կամ)» բառը։
  2. 10-րդ կետում «NN 1 և 2 աղյուսակներում և 11-րդ ու» բառերը փոխարինել «N 2 աղյուսակում 11-րդ, 10․1-րդ ու» բառերով։
  3. N 1 Աղյուսակն ուժը կորցրած ճանաչել։
  4. Աղյուսակ N 2-ի «Սիգարետ» արտադրանքի «Ածխածնի օքսիդի առավելագույն պարունակությունը մեկ ֆիլտրով սիգարետի ծխում չպետք է գերազանցի, մգ/սիգ 10» սյունյակները հանել։
  5. 10-րդ կետից հետո լրացնել նոր 10․1 կետ հետևյալ խմբագրությամբ․ «10․1․ Ծխախոտահումքի և ծխախոտային արտադրանքում ածխածնի օքսիդի առավելագույն պարունակությունը մեկ սիգարետի ծխում չպետք է գերազանցի 10 մգ/սիգ»։
  6. 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։
  7. 15-րդ կետից հետո լրացնել նոր 15․1 կետ հետևյալ խմբագրությամբ․ «15․1․ Ծխախոտային արտադրանքի արտադրության ժամանակ որպես բաղադրիչ արգելվում է սույն որոշմամբ հաստատված N 2 Հավելվածում ներառված նյութերի օգտագործումը։»։
  8. Ամբողջ տեքստից, ինչպես նաև Ձև 1-ից և Ձև 2-ից հանել «և ածխածնի օքսիդի» բառերը, իսկ Ձև 1-ից և Ձև 2-ից՝ նաև «ԱԾԽԱԾՆԻ ՕՔՍԻԴ` մգ/սիգ» բառերը։
  9. 17․1 կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի N 765-Ն որոշմամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով:
  10. 19-րդ կետի․

1) 1-ին պարբերությունից հանել 2-րդ նախադասությունը։

2) 1)-ին ենթակետի գ․ պարբերության, 21-րդ կետի 1)-ին ենթակետի գ․ պարբերության «ԳՀԵԱ Գրապալատ (GHEA Grapalat)» բառերը փոխարինել «Արիալ Արմենիան (Arial Armenian)» բառերով։

  1. 5)-րդ ենթակետի դ . պարբերությունը շարադրել որպես 6)-րդ ենթակետ։
  2. 5)-րդ ենթակետի ե․ պարբերությունը շարադրել որպես նոր 7)-րդ ենթակետ՝ հետևալ խմբագրությամբ․ «7) սույն տեխնիկական կանոնակարգի 18-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված 7 տարբերակներով լրացուցիչ նախազգուշացման տեքստերը պետք է նշված լինեն ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բլոկի) վրա՝ ապահովելով ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բլոկի) վրա դրանց փոփոխելու հնարավորությունը:»։
  3. 23-րդ կետում «մակնիշները» բառից հետո ավելացնել «կամ ապրանքային նշանները» բառերը։
  4. 28-րդ կետում «ընթացակարգերից որևէ մեկով (բացառությամբ «Ընթացակարգ Բ»-ի)» բառերը փոխարինել «հայտարարագրման Ա1, Ա2, Գ1, Գ2, Դ, Դ1, Զ1 ընթացակարգերից որևէ մեկի միջոցով»:
  5. 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «35․ Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ծխախոտային արտադրանքի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։»։

 

 

 

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության կառավարության

2019 թվականի    -ի N -Լ որոշման

 

 

ՑԱՆԿ

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՈՐՊԵՍ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ

 

  1. Նյութեր՝

ագարինաթթու (Acidumagaricinicum).

կեչու ձյութայուղ (Գleum Betulaeempyreumaticum).

դառը նուշի յուղ (Գleum Amygdalarumamarum)՝ ազատ կամ կապված սինիլաթթվի պարունակությամբ.

սասաֆրասի յուղ (Գleum Sassafratis).

գիհու ձյութայուղ (Գleum Juniperi Empyreumaticum).

կամֆորայի յուղ (Գleum Camphգratum).

կամֆորա.

կումարին.

կանճրակ.

կենսածառ` թույա:

  1. Այն նյութերը, որոնց շրջանառությունն արգելված է՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան։
  2. Բուրավետիչ և համային նյութեր` պատրաստված դառը և քաղցր համով մորմի փայտե ցողունից (Stipites Dulcamarae), կամֆորայի ծառի փայտից (Lignum Camphգrae), բազմոտիկ սովորական կոճղարմատից (Rhizգma Pգiypգdii).

ճահճային դաղձի տերևներից (Herba Pulegii), կվասսիայի փայտից (Lignum Quassiae), օճառածառի կեղևից (Cգrtex Quillaja), տարկավանի խոտերից (Herba Tanaceti), սատապի խոտեր (Herba Rutae).

սասաֆրասի ցողուններից, տերևներից, կեղևից (Stipes, Fգlium, Cգrtex Sassafratis).

դեղատու իշառվույտից (Millilգtus գfficinalis).

տոնկա հատիկներից (Semen Tգncae).

հոտավետ լիատրիսից (Liatris գdգratissima).

գետնաստղից (Asperulaգdգrata):

 

 

 

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության կառավարության

2019 թվականի    -ի N -Լ որոշման

 

 

ՑԱՆԿ

 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ «ԾԽԱԽՈՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 540-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ

  

1.             

 ՀՍՏ 294-2008 ԻՍՕ 10315:2013 MOD)

Սիգարետներ. Ծխի խտուցքում նիկոտինի

պարունակության որոշում. Գազաքրոմատագրման մեթոդ

2.             

ՀՍՏ 325-2010 (ԻՍՕ 8454:2007 MOD)

 

Սիգարետներ. Սիգարետի ծխի գազային ֆազում ածխածնի մոնօքսիդի պարունակության որոշում (NDIR մեթոդ)

3.            

ՀՍՏ ԻՍՕ 4387-2008

Ընդհանուր և նիկոտին չպարունակող չոր նյութի որոշում սովորական ծխեցնող մեքենայով

4.            

ԳՕՍՏ ԻՍՕ 3308-2015

 

Լաբորատոր սովորական մեքենա սիգարետների ծխեցման համար (ծխեցնող մեքենա).

Սահմանումներ և ստանդարտ պայմաններ

 

5.            

ԳՕՍՏ ԻՍՕ 3402-2003

 

Ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ.

Լավորակման և փորձարկման մթնոլորտներ

6.            

ԳՕՍՏ 30622.1-2003

 

Սիգարետներ. Ջրի պարունակության որոշումը ծխի խտուցքում.

 Գազային քրոմատագրության մեթոդ

7.             

ՀՍՏ ԻՍՕ 12863-2014

Սիգարետների բոցավառման հակվածության

գնահատման ստանդարտ փորձարկման մեթոդ

8.            

ՀՍՏ ԻՍՕ 16055

 

Ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ.

Հսկիչ նմուշ. Պահանջներ և կիրառում

9.            

ԳՕՍՏ 31632-2012

Սիգարետներ. Նմուշառում

10.          

ՉԻՄ 01-2009

բարակ կտրված ծխախոտի և ծխամորճի ծխախոտի լայնության չափման իրականացման մեթոդիկա

11.           

ՉԻՄ 02-2009

Սիգարների և սիգարիլաների հաստության չափման իրականացման մեթոդիկա

  • Քննարկվել է

    25.01.2019 - 25.02.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8700

Տպել