Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 429 և 1999 թվականի հունիսի 7-ի թիվ 392 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի ԹԻՎ 429 ԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ԹԻՎ 392 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ  կառավարության  2017 թ. հունիսի 29-ի նիստի N 28 արձանագրային որոշմամբ հաստատված ծրագրի 2-րդ կետի պահանջից:

 ՀՀ պետական կառավարման համա­կարգում տեղի ունեցած փոփոխություններն     անհրա­ժեշ­տություն են առաջացրել փոփոխություններ կատարել նաև ՀՀ կա­ռա­վարության 1999 թվա­կանի հունիսի 10-ի N 429 որոշ­ման մեջ:

Վերոնշյալ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրու­թյան 1-ին կետով    հաս­տատված հավելվածի 2-րդ կետի 1-ին, 14-րդ կետի 1-ին, 23-րդ կետի 2-րդ ենթակետերով, 46-րդ կետով, ինչպես նաև «Սեյսմիկ պաշտպանու­թյան մասին» Հայաստանի Հանրապետու­թյան  օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով:

       Նկա­տի ունենալով, որ ՀՀ կա­ռավարության 1999 թվականի հունիսի 7-ի «Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» թիվ 392 որո­շումն ընդունվել է Երևանի՝ մարզի կարգավիճակ ունենալու ժամանակ, հիմնականում կրկնակում է ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 429 որոշումը:

      ՀՀ կառավարության ո­րոշ­ման նախագիծը ներկայացվում է Պետական փորձա­գի­տական եզրակացու­թ­յան 1-ն կետի համաձայն. փո­փոխ­վել է նախագծի վեր­­նագիրը, իսկ շրջա­նառված նախագիծը Պետական փորձա­գի­տական եզրակացու­թ­յան բոլոր դիտողութ­յուն­ների հաշվառմամբ տեղադրվել  է (ինկոր­պո­րացվել է) գործող ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 429 որոշումում:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

ՀՀ ողջ տարածքը գտնվում է բարձր սեյսմիկ ռիսկի գոտում, ուր տեղի են ունենում ուժեղ երկրաշարժեր: Դեռևս ոչ ուշ անցյալում մենք ականատես եղանք ուժեղ երկրաշարժի ողբերգական հետևանքներին: 1988թ-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի թողած վնասները զգացնել են տալիս մինչ օրս: Տարածականորեն Հայաստանը գտնվում է այնպիսի երկրաշարժավտանգ գոտում, որտեղ միշտ եղել են ու կլինեն ավերիչ երկրաշարժեր: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ծանր հետևանքներ լինում են այն երկրներում, որոնք ժամանակին համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկել, չեն պատրաստվել հնարավոր ուժեղ երկրաշարժին:

Մասնագետների կանխատեսումներով Կովկասում և Հայկական Լեռնաշխարհում (ներառյալ Հայաստանի տարածքը) հնարավոր են ուժեղ երկրաշարժեր: Հայաստանի բնակչության խտությունը բավականին բարձր է և շատ անհավասարաչափ է տեղաբաշխված. բնակչության մոտ կեսը բնակվում է Երևանում և նրա շրջակայքում: Հանրապետության բնակելի և արտադրական շինությունների մեծամասնությունը սեյսմակայուն չեն, այսինքն՝ չունեն իրական սեյսմիկ վտանգին համապատասխան կայունություն: Խիտ բնակեցված վայրերի մոտ տեղակայված են վտանգավոր և թունավոր արտադրական օբյեկտներ:

Արդիական չէ ՀՀ կա­ռավարության 1999 թվականի հունիսի 7-ի «Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» թիվ 392 որո­շման կիրառումը, ՀՀ կառավարության որոշման տեսքով:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

 

Սեյսմիկ պաշտպանության ոլորտում քաղաքականությունը ձևավորվում է՝ հիմք ընդունելով երկրի սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրները և դրանց լուծման ուղիները:

Տվյալ բնագավառում քաղաքականությունն իրականացվում է.

1.  «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մարտի 21-ի ՀՕ-53-Ն օրենքով,

2.   ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրա­պե­տության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» N 429, և ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 7-ի «Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» N 392 որոշումներով,

3.   ՀՀ նախագահի 2010 թ. օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-140-Ն կարգադրությամբ:

4. Սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, սույն օրենքով և Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

     Նախագծով կարգավորման հիմնական նպատակը.

 ՀՀ կառավարություն ներկայացված նախագծով նախատեսվում է «Հայաստանի Հան­րապետության կա­ռա­վարության 1999 թվա­կանի հունիսի 10-ի N 429 որոշ­ման մեջ փոփո­խու­թյուն­ներ և լրացում­ներ կա­տարելու ու Հա­յաստանի Հան­րա­պե­տության կա­ռավարության 1999 թվականի հունիսի 7-ի N 392 որոշումը չեղ­յալ հայտարա­րե­լու մասին» ՀՀ կա­ռա­­վարության որոշ­­ման ընդունմամբ սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագիրը կհամապա­տաս­խանեցնել Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենքներում և այլ իրավա­կան ակտերում տեղի ունեցած փոփո­խություններին, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համա­կարգում տեղի ունեցած փոփոխություններն:

ՀՀ կա­ռավարության 1999 թվականի հունիսի 7-ի «Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» թիվ 392 որո­շումը…արդիական չէ, առաջարկվում է  «Սեյսմիկ պաշտպանու­թյան մասին» Հայաստանի Հանրապետու­թյան  օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի կատարման համար, համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի և Տեղական ինք­նակառավարման մա­սին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի  1-ին մասի 12-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, 41-րդ հոդ­վա­ծի 2-րդ մասի 7-րդ կետի՝ մշակել սեյսմիկ ռիսկի նվազեցման Երևանի համայնքային ծրագիր:

          Կլրացվեն ծրագրի կատարման արդյունավետության բարձրաց­մանն առնչվող պահանջներ, մոտեցումներ, պետական ոչ առևտրա­յին կազմակեր­պությունների գործունեության առարկաները:

        Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցումը կկատարվի Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ծրագրի համաձայն կազմված Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համայնքային ծրագրով՝ համաձայն «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

 

     Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում:

6.

Ակնկալվող արդյունքը

 

        Արդյունքում ծրագիրը կհամա­պատասխանեցվի Հայաստանի Հանրապետության օրենքներում և այլ իրավական ակտերում տեղի ունեցած փոփոխություն­ներին: Կլինի մեկ ընդհանուր լրամշակված ծրագիր առանց կրկնությունների:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի ԹԻՎ 429 ԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ԹԻՎ 392 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈԻՄ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈԻՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն իրավական ակտը ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետության 2017-2021 թվականների պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների մասով փոփոխություններ չի նախատեսվում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի ԹԻՎ 429 ԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ԹԻՎ 392 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈԻԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈԻՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈԻԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Իրավական ակտի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխությունների և /կամ/ լրացումների անհրաժեշտություն չի առաջացնում:

Իրավական ակտի ընդունումը միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին անհամապատասխանություն չի առաջացնում:

 

  • Քննարկվել է

    19.12.2018 - 03.01.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1295

Տպել