Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 429 և 1999 թվականի հունիսի 7-ի թիվ 392 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի ԹԻՎ 429 ԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ԹԻՎ 392 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով <<Սեյսմիկ պաշտպանության մասին>> ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 37-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ծրագիրը (այսուհետ Պետական ծրագիր)՝ համաձայն N 1 հավելվածի,

2) Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների Պետական ծրագրի ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի,

3) Սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ու մարզային ծրագրերի հաստատման ընթացակարգը՝ համաձայն N 3 հավելվածի:

  1. Ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ծրագրում ներառված միջոցառումների ֆինանսավորման հնարավորության հարցը քննարկել համապատասխան տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:
  2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» թիվ 429 և ՀՀ կա­ռավարության 1999 թվականի հունիսի 7-ի «Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» թիվ 392 որոշումները:
  3. 4. Առաջարկել Երևանի քաղաքապետին.

1) ընդունել «Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագիր:

2) Երևան քաղաքի զարգացման ծրագրերում ներառել սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումներ` ըստ առաջնահերթության (կարճաժամկետ, միջնաժամկետ և հեռանկարային) և ներկայացնել լիազորված մարմնի համաձայնեցմանը՝ յուրաքանչյուր կիսամյակ ներկայացնելով տեղեկատվություն.

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                       ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

_______ N__ որոշման

 

Պ ԵՏԱԿԱՆ   Ծ Ր Ա Գ Ի Ր

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ

 

  1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

  1. Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման Պետական ծրագրով (այսուհետ` Պետական ծրագիր) ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ ռիսկի նվազեցման քաղաքականության հիմնական ուղղությունները:
  2. Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ ռիսկի նվազեցումն առանձին, ինքնուրույն և կարևորագույն խնդիր է՝ հետևյալ գլխավոր պատճառներով`

1) շենքերի և շինությունների սեյսմակայունության զգալիորեն ցածր մակարդակն իրական սեյսմիկ վտանգի մակարդակից.

2) բնակչության ու ղեկավար մարմինների` սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված գործողություններին պատրաստվածության ոչ անհրաժեշտ մակարդակը:

  1. Պետական ծրագրի կատարումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների, բոլոր շահագրգիռ պետական մարմինների կողմից` իրենց վերապահված գործառույթների շրջանակներում:

 

  1. ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ

 

  1. Հայաստանի տարածքն ինչպես և անցյալում, կարող է ենթարկվել 7.0 և ավելի մագնիտուդով ուժեղ երկրաշարժի, ինչը համապատասխանում է 9-10 և ավելի բալ ուժգնության՝ ըստ MSK-64 սանդղակի: Հատուկ Պետական ծրագրով սեյսմիկ ռիսկի մակարդակն զգալիորեն չնվազեցնելու դեպքում զոհերի և կորուստների թիվը կհասնի այնպիսի մակարդակի, որի դեպքում հնարավոր չի լինի արդյունավետ օգնություն ցուցաբերել բնակչությանը և վերացնել ավերածությունները:
  2. 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո վերանայվեցին Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ պայմանները, ինչի արդյունքում երկրաշարժից սեյսմիկ ազդեցության գնահատականը բարձրացավ 1-2 բալով: Բազմաբնակարան բնակելի շենքերի գերակշիռ մասը կառուցվել է մինչև 1990 թվականը, և հանրապետությունում սեյսմիկ պայմանների վերանայումից հետո դրանք արդեն իսկ չեն բավարարում ներկայիս գործող սեյսմիկ նորմերի պահանջներին: Այս հանգամանքներով պայմանավորված` կարևորվում է շենքերի ու շինությունների սեյսմակայունությանը և հուսալիությանն ուղղված միջոցառումների հետևողական իրականացումը:

 

III. ԾՐԱԳՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ, ԾՐԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ ԼՈՒԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

  1. Պետական ծրագրի գլխավոր նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցումը մինչև բնակչության անվտանգությունն ու հանրապետության կայուն զարգացումն ապահովող մակարդակը:
  2. Պետական ծրագիրը հիմք է Հայաստանի Հանրապետության համայնքների զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումներ ներառելու համար:
  3. Պետական ծրագիրն ընդգրկում է երեք հիմնական խնդիրների լուծումը`

1) սեյսմիկ վտանգի գնահատում.

2) սեյսմիկ ռիսկի գնահատում.

3) սեյսմիկ ռիսկի նվազեցում:

  1. Սեյսմիկ վտանգի գնահատումը բաղկացած է երկու հիմնական մասերից`

1) առաջնային սեյսմիկ վտանգի գնահատում.

2) երկրորդային սեյսմիկ վտանգի գնահատում:

  1. Առաջնային վտանգը գրունտի ցնցումները, ճեղքվածքները, երկրակեղևի խզվածքներն են, այսինքն` երկրաշարժը: Երկրորդային վտանգը երկրաշարժերով պայմանավորված բնական և տեխնածին երևույթներն են:
  2. Բնական երևույթների թվում են սողանքները, փլուզումները, սելավները, դիֆերենցված նստվածքները, գրունտի ջրիկացումը, ենթաողողումը: Տեխնածինների թվում են վթարները, հրդեհները:
  3. Առաջնային վտանգի գնահատումն ընդգրկում է երկարաժամկետ և ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը: Երկարաժամկետ վտանգի գնահատումն առավելագույն հնարավոր ցնցումների տեղի և ուժգնության որոշումն է Հայաստանի Հանրապետության տարածքում` հաջորդաբար աճող մասշտաբների քարտեզներում: Առաջնային վտանգը Հայաստանի Հանրապետության տարածքի համար մանրամասնորեն որոշվում է Հայաստանի Հանրապետության տարածքի, հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների տարածքների սեյսմամիկրոշրջանացման (ՍՄՇ) M=1:5000, M=1:10000 քարտեզների միջոցով:
  4. Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ նրանից վտանգավոր հեռավորության վրա հնարավոր ուժեղ սեյսմիկ իրադարձության (I7 բալ MSK-64 սանդղակով) տեղի, ուժգնության և ժամանակի կանխատեսումն է:
  5. Սեյսմիկ ռիսկի գնահատումը համալիր խնդիր է, որի լուծումը պահանջում է նկատի ունենալ բոլոր օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները: Այդ խնդրի լուծման համար կազմվում են մարզերի և բնակավայրերի տարածքների սեյսմիկ ռիսկի տարբեր մասշտաբների քարտեզներ: Սեյսմիկ ռիսկի ճիշտ գնահատումը թույլ կտա մշակել դրա նվազեցման արդյունավետ միջոցառումների ծրագրեր: Սեյսմիկ ռիսկի գնահատումը ենթադրում է հետևյալ խնդիրների լուծումը`

1) շենքերի և շինությունների խոցելիության գնահատում երկրաշարժի տարբեր սցենարների դեպքում.

2) հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների՝ սեյսմիկ խոցելիության գնահատում.

3) երկրաշարժի տարբեր սցենարների դեպքում մարդկային կորուստների գնահատում.

4) երկրորդային սեյսմիկ վտանգով պայմանավորված՝ բնական և տեխնածին երևույթների ռիսկի գնահատում.

5) բնակավայրի ենթակառուցվածքների (ջրագծեր ու կոյուղագծեր, էլեկտրամատակարարման 6 կՎ ու ավելի լարման գծեր, գազամատակարարման միջին ճնշման գծեր և այլն) սեյսմիկ ռիսկի գնահատում.

6) բնակավայրի կենսաապահովման արտաքին գծերի (ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, հեռախոսային կապի, երկաթուղու, ավտոճանապարհների և այլն) սեյսմիկ խոցելիության գնահատում.

7) բնակավայրի տարածքի սեյսմիկ ռիսկի գնահատում.

8) սեյսմիկ ռիսկի նվազեցման կոնկրետ առաջարկները ներկայացնելը:

  1. Սեյսմիկ ռիսկի նվազեցումը ենթադրում է հետևյալ խնդիրների լուծումը`

1) ռիսկի նվազեցման համար իրավական հիմք ապահովող նորմատիվ փաստաթղթերի ընդունում.

2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ ռիսկի նվազեցման կառավարման կենտրոնի ստեղծում.

3) վաղ ահազանգման համակարգի ստեղծում.

4) Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ խոցելիության նվազեցման` ֆինանսավորմամբ ապահովված միջնաժամկետ ծախսային ծրագրերի (տիպային բնակելի, դպրոցների, առողջապահական հիմնարկների և այլ շենքերի) մշակում ու իրականացում, որը ներառի վտանգի մակարդակին համապատասխան շենքերի ու շինությունների սեյսմակայունության բարձրացումը, ենթակառուցվածքների ու կենսաապահովման գծերի սեյսմիկ խոցելիության նվազեցումը, արդյունավետ հողօգտագործումը.

5) տիպային, մեծ քանակ կազմող շենքերի ուժեղացման նոր, էժան ու արդյունավետ տեխնոլոգիաների ընտրում, տեղայնացում ու մշակում, այդ թվում՝ գործարանային արտադրության կոնստրուկցիաների կիրառմամբ.

6) երկրաշարժի երկրորդային հետևանքների (հրդեհներ, սողանքներ, թունավոր նյութերի արտանետումներ մթնոլորտ ու ջրային միջավայր, հնարավոր համաճարակներ, երկաթուղու և գլխավոր ճանապարհների շարքից դուրս գալը, վնասվածքներ և այլն) նվազեցումը.

7) Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ ռիսկի աճի կանխման երկարաժամկետ ծրագրի մշակում, որում կարտացոլվեն վտանգավոր օբյեկտների ապակենտրոնացումը քաղաքներից, քաղաքների մեխանիկական աճի, հետևաբար նաև սեյսմիկ ռիսկի աճի, կանխումը.

8) բնակչության նախապատրաստում (ուսուցում և վարժանքներ).

9) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստում ռիսկի կառավարմանը.

10) բժշկական պատրաստվածության բարձրացում.

11) արագ արձագանքման ուժերի զարգացում.

12) փրկարարների պատրաստվածության ապահովում.

13) ապահովագրության համակարգի ստեղծում.

14) բնակչության արտահոսքի կանխում:

 

  1. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Պետական ծրագրի իրականացումը կտա հետևյալ հիմնական արդյունքները`

1) կկազմավորվի նոր հեռանկարային երկարաժամկետ պետական քաղաքականություն` բնակչության անվտանգությանը և Հայաստանի Հանրապետության կայուն զարգացմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցում.

2) կստեղծվի պլանավորված, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից համակարգվող Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համակարգ, որը կիրականացվի պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, այսինքն` գործնականում ամբողջ հասարակության հետ համատեղ, ինչը համապատասխանում է այս բարդագույն խնդրի լուծման միջազգային մոտեցմանը.

3) կբարձրանա պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ընդհանուր պատրաստվածությունն ուժեղ ցնցումների և աղետների նկատմամբ.

4) նախադրյալներ կստեղծվեն սեյսմիկ ռիսկը նվազեցված տնտեսության մեջ խոշոր ֆինանսական ներդրումների համար.

5) կընդգրկվեն սեյսմիկ ռիսկի նվազեցման նորագույն տեխնոլոգիաներ.

6) բոլոր ուղղություններով` սեյսմիկ վտանգի կանխատեսումից մինչև սեյսմակայուն շինարարություն և բնակչության նախապատրաստում, նոր տեխնոլոգիաների ներդնում, ինչը հնարավոր կլինի օգտագործել պետության գործունեության բոլոր մնացած ոլորտներում.

7) կբարելավվեն տեխնիկական բազան և գիտելիքների բազան ապահովագրության, գիտության և տեխնիկայի զարգացման համար:

  1. Նշված ակնկալվող արդյունքները կարող են ձեռք բերվել միմյանց լրացնող ծրագրերի մշակման և իրականացման միջոցով` երեք հիմնական ուղղություններով`

1) սեյսմիկ վտանգի գնահատման բնագավառում`

ա. ազգային դիտացանցի, ինչպես նաև տվյալների հավաքման, մշակման և վերլուծության հետագա զարգացում,

բ. տվյալների բազայի և գիտելիքների բազայի հետագա զարգացում, սեյսմիկ վտանգի կանխատեսում` փորձագիտական համակարգերի և աշխարհագրական տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ԱՏՀ) հիման վրա և դրա քարտեզագրում,

գ. Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը, շահագրգիռ պետական մարմիններին և բնակչությանը կանխատեսման տեղեկատվության փոխանցման կանոնակարգի մշակում լիազոր մարմնի կողմից և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ հաստատման.

2) սեյսմիկ ռիսկի գնահատման բնագավառում`

ա. տվյալների բազայի և գիտելիքների բազայի ստեղծում և զարգացում,

բ. ռիսկի ամբողջական, բազմագործոնային վերլուծություն,

գ. սեյսմիկ ռիսկի քարտեզագրում ԱՏՀ-ի հիման վրա.

3) սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում`

ա. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով հնարավոր ուժեղ երկրաշարժի դեպքում վաղ ահազանգման համակարգի ստեղծում,

բ. Հայաստանի Հանրապետության տարածքի խոցելիության նվազեցում` գոյություն ունեցող շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման, քաղաքաշինական նորմերի հիման վրա նոր սեյսմակայուն շինարարության, սողանքավտանգ և նստվածքավտանգ տեղամասերի արդյունավետ պաշտպանական ինժեներական կառուցվածքների ստեղծման, հանրապետության տարածքի ինժեներական պաշտպանության գծով, այլ միջոցառումների միջոցով,

գ. բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացում` հատուկ հեռուստառադիոհաղորդումների կազմակերպման, համապատասխան գրականության և ձեռնարկների լույսընծայման և տարածման, երկրաշարժից առաջ, ընթացքում և հետո բնակչության գործողությունների վերաբերյալ ուսումնական ծրագրերի մշակման և օգտագործման, տարբեր տարիքային խմբերի մարդկանց հոգեբանական նախապատրաստման, օգնություն ցուցաբերելու անհատական և կոլեկտիվ միջոցների ուսուցման, Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում բնակչությանը երկրաշարժերից և դրանց հետ կապված երկրորդային աղետներից պաշտպանությունն ուսուցանող պատրաստված հրահանգիչների ցանցի ստեղծման, ուսումնական տագնապների անցկացման միջոցով: Բոլոր թվարկված ծրագրերն իրականացվում են բնակչության տարբեր շերտերի համար՝ հասարակության յուրաքանչյուր շերտին առանձնահատուկ մոտեցում կիրառելով,

դ. պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստում ռիսկի կառավարմանը` ուժեղ երկրաշարժի կամ դրա վտանգի դեպքում գործողությունների վերաբերյալ մեթոդական նյութերի մշակման, ուժեղ երկրաշարժի կամ դրա վտանգի դեպքում որոշումներ ընդունելու վերաբերյալ գործնական պարապմունքների անցկացման սցենարի մշակման, կառավարման մարմինների ղեկավար աշխատողների նախապատրաստման և վերապատրաստման ուսումնական բազայի կատարելագործման և այլնի միջոցով,

ե. բժշկական պատրաստվածության բարձրացում` աղետների բժշկության տեղեկատվական-կառավարման ավտոմատացված ծրագրի մշակման և ներդրման, հանրապետության մակարդակով աղետների բժշկության ծառայության զարգացման ծրագրի մշակման և ներդրման, հնարավոր սանիտարական կորուստների (զոհվածների և վիրավորների) ռիսկի գնահատման նպատակով երկրաշարժերի դեպքում վնասվածքների առանձնահատկությունների վերլուծության, երկրաշարժերի հետևանքների վերացման համար անհրաժեշտ միջոցներն ու ուժերն արտացոլող բժշկական-աշխարհագրական քարտեզների մշակման միջոցով,

զ. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության մասնագիտական փրկարարական նյութատեխնիկական բազայի և հանդերձավորման հետագա զարգացում,

է. բնակչության արտագաղթի կանխում` երկրաշարժերի դեպքում առաջին անհրաժեշտության ենթակառուցվածքների կայուն գործունեության ապահովման ծրագրի մշակման միջոցով,

ը. անձի հոգեբանական խոցելիության նվազեցում` համապատասխան միջազգային կազմակերպություններից տեղեկատվության հավաքման, Հայաստանի Հանրապետության պայմաններում սթրեսի հաղթահարման մեթոդների մշակման, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ուսուցողական ծրագրերի մշակման միջոցով: Պետական ծրագրի իրականացումը հնարավորություն կտա բարձրացնելու ուժեղ երկրաշարժերին Հայաստանի Հանրապետության բնակչության պատրաստվածության մակարդակը, ինչը, իր հերթին, երկրաշարժերի հետևանքների վերացման ծախսերի նվազեցման միջոցով կհանգեցնի Հայաստանի Հանրապետության առավել կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:

  1. Պետական ծրագրի իրականացման ընթացքում դրական տեղաշարժեր ձեռք կբերվեն նաև հետևյալ ուղղություններով`

1) շրջակա միջավայրի վիճակի բարելավում և դրա պահպանություն.

2) հասարակական կազմակերպությունների ակտիվացում և ընդգրկում ընդհանուր կառավարման համակարգում.

3) երեխաներին կենսականորեն անհրաժեշտ հմտությունների ուսուցման և վարժանքների կազմակերպում.

4) հաշմանդամների բժշկասոցիալական վերականգնում, նրանց ընդգրկումն ընդհանուր կառավարման համակարգում:

 

  1. ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

  1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը Պետական ծրագրի պատասխանատու կատարողն ու համակարգողն է:
  2. Առաջարկել համայնքների ղեկավարներին`

1) մասնակցել համայնքի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում տարվող աշխատանքների կազմակերպմանը,

2) ապահովել համայնքի տարածքում ուժեղ երկրաշարժերին բնակչությանը նախապատրաստելու աշխատանքները,

3) աջակցել համայնքի տարածքում սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի կատարմանը:

  1. Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման ռազմավարության հիմքում ընկած են հետևյալ հիմնական սկզբունքները`

1) պատրաստվածության գերակայությունը վերականգնման նկատմամբ.

2) պատրաստվածության ոլորտում սեյսմիկ ռիսկի նվազեցման բոլոր տարրերի հավասար գերակայությունը.

3) Պետական ծրագրի իրականացման գործընթացում պետական մարմինների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և ընդհանրապես հասարակության մասնագիտաբար համակարգվող ջանքերի միասնականությունը.

4) սեյսմիկ ռիսկի նվազեցման հիմնախնդրի բոլոր ուղղություններով ենթածրագրերի զուգահեռ իրականացումը.

5) Պետական ծրագրի միջազգայնացումը` դրա իրականացման մեջ լավագույն միջազգային և ազգային կենտրոնների ընդգրկման միջոցով.

6) օտարերկրյա դոնորների և ներդրողների ընդգրկումը Պետական ծրագրի տարբեր ենթածրագրերի ֆինանսավորման համար.

7) Պետական ծրագրի բազմափուլային բնույթը` կազմված կարճաժամկետ (մինչև 1 տարի), միջնաժամկետ (մինչև 5 տարի) և երկարաժամկետ (մինչև 20 տարի) ենթածրագրերից, որոնք իրականացվում են տարբեր պետական մարմինների կողմից:

  1. Պետական ծրագրի իրականացմանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության տարբեր հասարակական կազմակերպություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթների շրջանակներում:
  2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունները մասնակցում են սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքի և նրա համայնքների զարգացման հեռանկարային ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին:
  3. Անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը կարող է արտաբյուջետային միջոցների հաշվին Պետական ծրագրի տարբեր բաժինների իրականացման համար ներգրավել տարբեր օտարերկրյա փորձագետների:
  4. Պետական ծրագրի իրականացումը կբարձրացնի ուժեղ երկրաշարժերին Հայաստանի Հանրապետության բնակչության պատրաստվածության մակարդակը: Դա, իր հերթին, կհանգեցնի սեյսմիկ ռիսկի զգալի նվազեցմանը, ինչը, ընդհանուր առմամբ, կապահովի հասարակության կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը:

 

  1. ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

 

  1. Պետական ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, համայնքային բյուջեից և օրենքով չարգելված այլ միջոցներից:

26.1 ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը նպաստում է օտարերկրյա դոնորների և ներդրողների ընդգրկմանը Պետական ծրագրի տարբեր ենթածրագրերում:

 

VII. ԾՐԱԳՐԻ ՌԻՍԿԸ

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության փոփոխությունը Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման Պետական ծրագրի առաջնահերթության նկատմամբ, Պետական ծրագրի իրականացման համար դոնորների բացակայությունը:

 

VIII. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Պետական ծրագրի իրականացման համար հաշվետվությունը ներկայացվում է հետևյալ ընթացակարգերով՝

1) Պետական ծրագրի կատարողների կողմից յուրաքանչյուր կիսամյակ հաշվետվություն է ներկայացվում Պետական ծրագրի համակարգողին: Պետական ծրագրի համակարգողը յուրաքանչյուր տարին մեկ անգամ արդյունքների մասին տեղեկատվություն է ներկայացնում պատվիրատուին` Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Արդյունքների մասին տեղեկատվությունն ընդգրկվում է սեյսմիկ պաշտպանության բնագավառում լիազորված մարմնի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստի ամենամյա հաղորդման մեջ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է պահանջել լրացուցիչ հաշվետվություն՝ դրա մասին իր քննարկումից առնվազն երեք ամիս առաջ տեղեկացնելով Պետական ծրագրի համակարգողից:

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

______N __ որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ

 

Անմիջական նպատակները

Արդյունքները

Միջոցառումները

Ծրագրի կատարողները

Ժամանակացույցը

 

Ֆինանսավորումը

 

1

2

3

4

5

6

Անմի­ջա­­­կան նպա­­տակ 1

 

Սեյսմիկ վտանգի գնահա­տում

 

1.1. Արդյունք 1

Սեյսմիկ վտան­գի և դրա հետ կապված երկ­րորդա­յին վտան­­­գավոր եր­ևույթների գնահատում

 

1.1.1. Միջոցառում 1

Սեյսմիկ վտանգի և դրա հետ կապված այլ երկրորդային վտանգ­ների մոնիթորինգ

 

1.1.2. Միջոցառում 2

Տվյալների հավաքման ու վերլուծության գոյութ­յուն ունեցող համակար­գի զար­գացում և կատա­րելագործում

 

 

1.1.3. Միջոցառում 3

Սեյսմիկ վտանգի վերա­բերյալ ստեղծված տվյալների բազայի համալրում

 

ՀՀ ԱԻՆ

 

 

 

 

 

ՀՀ ԱԻՆ

 

 

 

 

 

 

ՀՀ ԱԻՆ, ՀՀ համայնքներ (համաձայնությամբ), ՀՀ ՔԿ, ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ), ՀՀ ՏԿՏՏՆ, ՀՀ ԷԵԲՊՆ, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե, ՀԱԷԿ (համաձայնությամբ), ՀՀ ԷԵԲՊՆ ջրա­յին կոմիտե, ՀՀ ԳՆ

 

Անընդմեջ

իրականացվող

մոնիթորինգ

 

 

 

Հիմնավորված ան­հրա­­ժեշտու­թյան դեպքում

 

 

 

 

 

Անընդմեջ իրականացվող տվյալների բա­զայի ընդ­­­լա­յ­­­­նում (սեյսմիկ վտանգի գնահատման վերա­բեր­յալ տվ­յալների բազան լրաց­­­վում է ծրագրի կատա­րող­ների կողմից ներկայացվող տվյալներով` լիազոր մարմնի ներկայացրած ցանկի և ժա­մա­նակա­ցույցի համաձայն):

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

 

 

 

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

 

 

 

 

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

 

 

 

 

 

 

1.1.4. Միջոցառում 4

Համապատասխան փոր­ձագիտական հա­մա­կարգերի մշակում` սեյսմիկ վտանգի և դրա հետ կապված հնարա­վոր աղետների կանխա­տես­ման համար

(գիտական ուղղվածություն ունեցող աշխատանքներ են)

 

 

1.1.5. Միջոցառում 5

Ազգային դիտացանցի կա­­պի համակարգի ընդ­­լայնում և կատարե­լագործում տարբեր հիերար­խիային մակար­դակներով

 

1.1.6. Միջոցառում 6

Սեյսմիկ իրադարձության նախանշանների և ուժեղ երկրաշարժի միջև օրինաչափությունների հաստատում

 

ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԳԱԱ (համաձա­յ­նությամբ),

ՀՀ ԷԵԲՊՆ, ՀՀ կառա­­­վարու­թյանն առ­ըն­թեր միջու­կային ան­վ­տան­գու­թյան կար­­­­­գա­վորման

պե­տա­կան կոմիտե,

ՀԱԷԿ (համաձա­յ­նությամբ)

 

 

 

ՀՀ ԱԻՆ, ՀՀ ՏԿՏՏԿՆ

 

 

 

 

 

 

ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԳԱԱ (համաձա­յ­նությամբ)

 

 

Հիմնավորված անհրա­ժեշտու­թյան դեպքում

 

 

 

 

 

 

 

 

 

Հիմնավորված անհրա­ժեշտու­թյան դեպքում

 

 

 

 

 

Անընդմեջ իրականացվող գիտաարտադրական ուսումնա­սի­րու­­թյուն

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

 

 

 

 

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

 

 

 

 

1.1.7. Միջոցառում 7

Սեյսմիկ շրջանացման մեթո­դիկայի վերամշակում և լրացում

 

1.1.8. Միջոցառում 8

Սեյսմիկ վտանգի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ քարտեզագրում

 

 

 

 

 

 

 

1.1.9. ՀՀ Նախագահին,
ՀՀ կառավարությանը, շահագրգիռ պետական մարմիններին  և բնակչու­թյանը ուժեղ երկրաշարժի կանխատեսման տեղեկա­տվության փոխանցման կանո­նակարգի մշակում

ՀՀ ԱԻՆ, ՀՀ ՔԿ, ՀՀ ԳԱԱ (համաձա­յ­նությամբ)

 

 

 

ՀՀ ԱԻՆ, ՀՀ համայնքներ

(համաձա­յ­նությամբ),
ՀՀ ՏԿԶՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ ԱԻՆ

Հիմնավորված անհրա­ժեշտության դեպքում

 

 

 

1) սեյսմիկ վտան­գի կարճա­ժամ­­կետ և միջնաժամկետ քարտեզագրում կատար­վում է անընդմեջ իրա­կա­նացվող մոնիթորինգի արդյունքում.

2) սեյսմիկ վտան­գի երկա­­րա­­ժամ­կետ քարտեզա­-գրում իրականաց­վում է քաղաքա­շի­նական փաս­տաթղթերի կազմման ընթաց­­քում

 

2019 թվականի ընթացքում

Համաձայն ՀՀ կառավա­րութ­յան 06.04.2017թ. N 346-Ն որոշման

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

 

 

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

 

 

 

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

 

 

 

 

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

Անմի­ջա­կան նպա­տակ­ 2. 

 

Սեյսմիկ ռիսկի գնահա­տում

 

 

2.1. Արդյունք 1 Սեյսմիկ ռիսկի քարտեզներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.1.1. Միջոցառում 1

Սեյսմիկ ռիսկի տվյալների բազայի համալրում

 

 

 

 

 

 

 

2.1.2. Միջոցառում 2

ԱՏՀ-ի (GIS) բազայի հի­ման վրա սեյսմիկ ռիսկի ծրագրերի փաթեթի մշա­կում և կատարելագործում (գիտական ուղղվածություն ունեցող աշխատանքներ են)

 

 

 

2.1.3. Միջոցառում 3

ՀՀ համայնքների տա­րածք­ների տեղագրա­կան գծագրե­րի կազ­մում` յուրա­քանչ­յուր օբ­­յեկ­տի նախա­գծա­­­­յին սեյս­մակայու­նության նշումով

 

ՀՀ ԱԻՆ, ՀՀ ՔԿ, ՀՀ ԿԳՆ, ՀՀ ԳԱԱ (հա­մաձանությամբ),  ՏԿՏՏՆ, ՀՀ ԷԵԲՊՆ, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգու­թյան կա­ր­գավորման պե­տա­կան կոմիտե, ՀԱԷԿ (համաձանությամբ), ՀՀ ԳՆ, ՀՀ ԷԵԲՊՆ ջրա­յին կոմիտե

 

ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԳԱԱ (համաձա­­յ­նությամբ)

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ հա­մայնք­ներ

(համաձա­յ­նությամբ),

ՀՀ ԱԻՆ

Անընդմեջ իրականացվող տվյալների բազայի ընդ­­­­լայ­­նում (սեյսմիկ ռիսկի գնա­հատման վերաբերյալ տվ­յալների բազան  լրացվում է ծրագրի կատարողների կող­­մից ներ­կայաց­վող տվյալ­­ներ­ով` լիազոր մար­մ­­­նի ներկայաց­րած ցանկի և ժա­մ­ա­նակա­ցույցի համաձայն):

Հիմնա­վոր­ված անհրա­ժեշ­տու­թյան դեպքում

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն համայնքների սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրերի

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

 

 

 

 

 

 

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

 

 

 

 

2.1.4. Միջոցառում 4

ՀՀ համայնքներում շենքերի և շինութ­յունների փաստացի տեխնիկական վիճակի և վնաս­վածության աստիճանի հայտնա­բերման նպատակով հետազննման իրականա­ցում և փաստացի սեյսմա­կայունության որոշում

 

2.1.5. Միջոցառում 5

Ռիսկի հաշվարկ և քարտեզագրում:

Հատուկ և կարևոր օբյեկտ­ների խոցելիության գնահա­տում, խոցելի օբյեկտների նվազեց­ման ծրագրի մշա­կում և հաստա­տում ՀՀ կառա­վա­րու­թյան կողմից: Դպրոց­ների, հիվանդա­նոց­ների և այլ ուսումնա­կան ու առողջա­պահական հաստատություն-ների խոցելիության գնահա­տում, խոցելի շինությունների նվա­զեցման ծրագրի մշա­կում և հաս­տատում ՀՀ կառա­վա­րու­թյան կողմից: Բազմաբնակարան շեն­քեր­ի ­խոց­ե­լիու­թյան գնահատում, խոցելի շենքերի նվազեցման ծրա­գրի մշակում և հաստա­տում ՀՀ կառավարութ­յան կողմից

ՀՀ համայնքներ

(համաձա­յ­նությամբ), ՀՀ ՔԿ,  ՀՀ ԱԻՆ

 

 

 

 

 

 

 

ՀՀ ԱԻՆ, ՀՀ համայնքներ

(համաձա­յնությամբ)

 

Համաձայն մարզերի և հա­մայնքների սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրերի

 

 

 

 

 

 

 

 

Իրականացվում է հատուկ և կա­րև­որ նշանա­կու­թյան օբ­յեկտների սե­փա­կանա­տե­րերի կողմից, ՀՀ համայնք­ների զար­­գաց­­ման ընթացիկ ծրա­գրերի կազմ­ման ընթաց­քում:

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

 

 

Անմի­ջա­կան նպա­տակ 3

 

Հայաստանի Հանրապետու-

թյան տարած­քում սեյսմիկ ռիսկի նվա­զեցում

 

3.1. Արդյունք 1 Հայաստա­նի Հանրա­պե­տության ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­­­­նե­րի նա­խա­րարութ­յան ճգնաժա­մա­յին կա­ռա­վարման ազգային կենտրոն

3.1.1. Միջոցառում 1

Հայաստանի Հանրապետու­թյան համայնքների, սույն ծրագրի կատարողների և Հայաստա­նի Հան­րապե­տության ար­տա­կարգ իրավիճակների նախարարու-թյան միջև կապի արդյունա-վետ միջոցների մշակում

 

3.1.2. Միջոցառում 2

Հայաստանի Հանրապե­տու­թյան պայման­ներում սեյսմիկ հնարավոր ա­ղետի մասշտաբ­­­­ների և բնույթի գնա­հատ­ման նորա­գույն տեխ­նոլոգիա­ների կիրառումը` փրկա­րա­րական և վերա­կանգնո­ղական աշխա­տանք­ների համար ուժերի և միջոց­ների բաշխ­ման վերաբերյալ ո­րո­շումներ ընդու­նելու նպա­տակով

ՀՀ ԱԻՆ, ՀՀ ՏԿՏՏՆ

ՀՀ համայնքներ

(համաձայ­նությամբ)

 

 

 

 

 

 

 

ՀՀ ԱԻՆ ՓԾ

 

Իրականացվում է Հա­յաս­տա­նի Հան­րապե­տության ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­­­­նե­րի նա­խա­րարու­թ­յան ճգնաժա­մա­յին կա­ռա­վար­ման ազգային կենտրոնի ծրա­գրի համա­ձայն:

 

 

Լիազոր մար­մին տարեկան տեղեկատվութ­յուն ներկա­յա­ցնելը տեխնոլո­գիաների կա­տարելա­գործ­ման վերաբերյալ

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

 

 

 

 

 

 

 

 

 

Ֆինանսավո­րում չի պահանջվում:

 

 

 

 

 

 

 

 

3.2. Արդյունք 2 Հայաստանի Հան­րապետության ամ­բողջ տա­րած­քով ու­ժեղ երկ­րա­շար­ժի դեպ­քում վաղ ա­հա­զանգ­ման համա­կար­գի ստեղ­ծում

 

3.1.3. Միջոցառում 3

Սեյսմիկ ռիսկի նվազեցման բաղադրիչների վերաբերյալ տվյալների բազայի համալրում

 

 

 

 

 

 

 

3.2.1. Միջոցառում 1

Ուժեղ երկրաշարժի վաղ ահազանգման համակարգի նախագծի մշակում:

 

 

 

3.2.2. Միջոցառում 2

Հայաստանի Հանրապետու­թյան արտակարգ իրա­վի­ճակների նախա­րա­րության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառա­յու­թյուն» ՊՈԱԿ-ի ազգային դի­տա­ցանցի ար­դիա­կանա­ցում` Հայաս­տա­նի Հանրապետութ­յան վաղ ահազանգման համա­կարգում օգտա­գոր­­ծելու նպա­տակով

ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԱԻՆ ՓԾ, ՀՀ հա­մայնք­ներ (համաձայնու-թյամբ), ՀՀ ՔԿ, ՀՀ ԿԳՆ, ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ), ՀՀ ՏԿՏՏՆ, ՀՀ ԷԵԲՊՆ, Հայկական կար­­միր խաչի ընկերություն (համաձայնությամբ)

 

 

 

 

ՀՀ ԱԻՆ, ՀՀ ՏԿՏՏՆ

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ ԱԻՆ, ՀՀ ՏԿՏՏՆ

 

Անընդմեջ իրականացվող տվյալների բազայի

 ընդլայնում (սեյսմիկ ռիս-կի նվազեցման վերա-բերյալ տվ­յալների բազան լրացվում է ծրագրի կա-տարողների կողմից ներ-կայացվող տվյալներով` լիազոր մարմնի ներկա-յացրած ցանկի և ժամա­նակա­ցույցի համաձայն):

 

Մինչև 2025 թվականը նախագծի ներկայացում ՀՀ կառավարություն

 

 

 

 

 

 

Համաձայն 3.2.1-ին կետով նախատեսված ծրագրի

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

 

 

 

 

 

 

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.3. Արդյունք 3 Երկրաշար­ժերի նկատ­մամբ Հայաս-տանի Հանրա­պե­տության տա­­րած­քում շենքերի և շինություննե­րի, կենսա­ապա­հովման գծերի և բնա­կա­­վայ­րե­րի ենթա­կա­ռուց­վածքի նվա­զեցված խո­ցելիություն

3.2.3. Միջոցառում 3

Վաղ ահազանգման համակարգի համար ծրագրերի փաթեթի մշակում

 

3.2.4. Միջոցառում 4

Վաղ ահազանգման համակարգի համար ազդանշանային ցանցի ստեղծում

 

3.3.1. Միջոցառում 1

Ուժեղ երկրաշարժի նկատմամբ տարածքների խոցելիության նվազեցման ծրագրերի մշակում

 

 

ՀՀ ԱԻՆ

 

 

 

 

ՀՀ ԱԻՆ, ՀՀ հա­մայնքներ (համաձայ­նությամբ),

ՀՀ ՏԿՏՏՆ

 

 

 

ՀՀ մարզպե­տա­րաններ, համայնքներ

(համաձայ­նությամբ)

ՀՀ ԱԻՆ, ՀՀ ՔԿ,

 

 

Համաձայն 3.2.1-ին կետով նախատեսված ծրագրի:

 

 

 

Համաձայն 3.2.1-ին կետով նախատեսված ծրագրի

 

 

 

 

Ժամանակացույցը՝ համա­ձայն մարզերի և համայնք­ների սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրերի

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

 

 

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

 

 

 

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

 

 

 

 

3.3.2. Միջոցառում 2

Հայաստանի Հանրա-պետության համայնքների սեյսմիկ միկրո­շրջա­նացում` հաստատ­ված մեթո­դիկայի պահանջների համաձայն

 

3.3.3. Միջոցառում 3

Գրունտների ուժեղ շարժման տվյալների բանկի հա­մալրում, Հայաստանի Հանրապե-տության տարածքի տարբեր գրունտային պայմանների համար թույլ ու միջին երկրա­շարժերի սինթեզված ակսելերոգրամների ստացում

 

3.3.4. Միջոցառում 4

Շրջակա միջավայրի վրա ուժեղ երկ­րա­շար­ժերի ազդե­ցու­թյան գնահատման մեխանիզմի մշա­կում և կիրառում

 

3.3.5. Միջոցառում 5

Շենքերի և շինութ­յուն­­նե­­­րի սեյսմակայու­նության բարձրաց­ման տեխնո­լոգիա­ների կատարելա­գոր­­ծում և կիրառում` հաշվի առնելով Հայաստանի Հանրապե­տության կառուցապատման առանձ­նա­հատկու­թյունները (գիտական ուղղվածություն ունեցող աշխատանքներ են)

ՀՀ ԱԻՆ, ՀՀ ՔԿ, ՀՀ ՏԿԶՆ

 

 

 

 

 

 

ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԳԱԱ (համաձայ­նությամբ)

 

 

 

 

 

 

 

 

 ՀՀ ԳԱԱ (համաձայ­նությամբ), ՀՀ ԲՆ, ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԳՆ, ՀՀ ԷԵԲՊՆ ջրա­յին կոմիտե 

 

 

 

ՀՀ ՔԿ, ՀՀ մարզպետարաններ,

ՀՀ  համայնքներ

(համա­ձայ­նությամբ),

ՀՀ ԱԻՆ

 

Ժամանակացույցը՝ հա­մա­ձայն մարզերի և համայնք­ների զարգաց­ման ծրագրերի

 

 

 

 

Անընդմեջ իրականացվող

մոնիթորինգ

 

 

 

 

 

 

 

 

Մինչև 2025 թվականը «Շրջա­կա միջավայրի վրա ուժեղ երկ­րա­շար­ժերի ազ­դե­ցու­թյան գնահատման մեխա­նիզմ» ծրա­գրի մշա­կում

 

Լիազոր մար­մին տարեկան տեղեկատվու­թ­յուն ներկա­յա­ցնելը շեն­­քերի և շինու­թյուն­ների սեյսմակայունության բար­ձ­­րաց­ման տեխ­նոլո­գիա­ների կատարելագործման վերաբեր­յալ

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

 

 

 

 

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

 

 

 

 

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.3.6. Միջոցառում 6

Ուժեղ երկրաշարժե­րով պայ­մանավոր­ված վտանգա­վոր տե­ղային երկրա­բանա­կան և հիդրոերկրաբա­նա­կան պրո­­ցեսներից Հայաս­տա­նի Հան­րապետության բնակելի-քա­ղա­­քա­­ցիական ու արտա­դրա­կան օբ­յեկտ­ների, տրան­ս­­պոր­տային մայ­րու­ղիների (ճանա­պարհ­­նե­րի և եր­կաթ­գծերի), ինչ­պես նաև կեն­սաապա­­հով­ման օբ­յեկտ­­ների ինժենե­րական պաշտ­պանու­թյան մեթոդների մշակում և կիրառում (գիտական ուղղվածություն ունեցող աշխատանքներ են)

ՀՀ ԳԱԱ

(համաձայ­նությամբ),

ՀՀ ՔԿ, ՀՀ ԲՆ, ՀՀ մարզպե­տարաններ,   

ՀՀ    հա­մայնք­ներ (համաձայ­նությամբ),

ՀՀ ԱԻՆ,

 

 

 

 

 

Հիմնավորված անհրա­ժեշտության դեպքում «Ուժեղ երկրաշարժե­րով պայմանա­վոր­ված վտան­գավոր տե­ղա­յին երկրա­բա­նական և հիդ­րո­երկ­րա­բանա­կան պրո­ցեսնե­րից Հայաստանի Հանրա­պետության ինժենե­րական պաշտ­պանության մե­թոդներ» ծրա­գրի մշակում

 

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

 

 

 

 

 

 

 

3.4. Արդյունք 4 Հնարավոր աղետ­ների կանխ­ման նպա­տակով սեյսմիկ վտան­գի և սեյսմիկ ռիսկի նվազեց­ման համար անհրաժեշտ միջոցառումների վերաբեր­յալ բնակչու­թ­յան տեղյակու­թ­­­յան մշակված համալիր ծրագիր

 

3.4.1. Միջոցառում 1

Բնակչության տարբեր շերտերի համար ուսու­ցո­ղական ծրագրերի մշակում և ներդրում` առա­ջատար երկրների փորձի օգտագործ­ման և Հայաստանի պայ­ման­նե­րի համար հարմա­րեց­ման միջոցով

 

3.4.2. Միջոցառում 2

Ուժեղ երկրաշարժերին պատրաստվածության

բնագավառում ուսուցիչ­ների և դասավանդող անձնակազմի նախա­պատրաստում

 

3.4.3. Միջոցառում 3

Ուսուցողական տեսա­հոլո­վակների և տեսա­ֆիլմերի ստեղծում կենտրոնական և շրջա­նա­յին հեռուստաալիք­ներով ցուցադրելու համար

 

 

ՀՀ ԱԻՆ, ՀՀ ՏԿԶՆ, ՀՀ ԿԳՆ, ՀՀ մարզպետարան­ներ,

ՀՀ  համայնքներ

(համաձայ­նությամբ)

 

 

 

 

 

ՀՀ ԱԻՆ, ՀՀ ՏԿԶՆ, ՀՀ ԿԳՆ, ՀՀ մարզպետարան­ներ, ՀՀ համայնքներ (համաձայ­նությամբ)

 

 

 

 

ՀՀ ԱԻՆ, «Ար­տակարգ ալիք» հե­ռուս­տահաղորդում

(համաձայ­նությամբ),

ՀՀ ԿԳՆ, ՀՀ մարզ­պե­­տա­րան­ներ, ՀՀ հա­մայնք­­ներ (համաձայ­նությամբ)

 

Հիմնավորված անհրա­ժեշտության դեպքում

 

 

 

 

 

 

 

 

Պարբերաբար իրակա­նացվող միջոցա­ռում՝ համաձայն «ՃԿՊԱ» և «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ների աշխատանքա­յին ծրագրերի

 

 

 

Ժամանակա­ցույցը և ֆի­նան­­սա­վորումը` հիմնա- վորված անհրաժեշտու- թյան դեպքում

ՀՀ ԱԻՆ «ՃԿՊԱ» ՊՈԱԿ- ի աշխատանքային ծրագրերի համաձայն

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

 

 

 

 

 

 

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

 

 

 

 

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.5. Արդյունք 5 Ուժեղ երկրաշարժի կամ դրա ի­րական վտան­գի պայման­նե­րում կառա­վար­ման բազմակողմա-նի ուսուցողական ծրագրի մշա­­կում` պետա­կան կառա­վարման և տե­ղա­կան ինքնակա­ռավարման մար­մինների ղեկավար աշխատող­­ների ուսու­ցման հա­մար

3.4.4. Միջոցառում 4

Բնակչության համար ազգային և տեղական ռադիո-հեռուստաալիքնե­րով հաղոր­դում­ների ստեղծում

 

 

3.5.1. Միջոցառում 1

Ուսուցողական դասըն-

թաց­ների, հատուկ հե-ռուստառադիոհաղոր-դումնե­­րի կազմակերպում` ռիսկի կառավար­ման բնագավառում պետական կառավարման և տեղական ինքնակա­ռավարման մարմինների ղեկավար աշխա­տող­ների ուսուցման նպատակով: Բնակչությանը երկ­­րաշարժերից և դրա հետ կապ­ված երկ­րորդային ա­­ղետ­ներից պաշտ­պանու-թյան ուսուցո­ղական դասընթաց­ների կազ­­մակեր­պում, ուսուցանող հրա­հան­գիչների պատ­րաստում

 

ՀՀ ԱԻՆ, «Արտակարգ ալիք» հեռուստահաղորդում (համաձայ­նությամբ), ՀՀ ԿԳՆ, ՀՀ մարզ­պե­տարան­ներ,  ՀՀ  համայնքներ (համաձայ­նությամբ)

 

ՀՀ ԱԻՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ, ՀՀ ԱԻՆ «ՃԿՊԱ» ՊՈԱԿ,

ՀՀ մարզպե­տարան­ներ,

ՀՀ համայնք­ներ

(համաձայ­նությամբ),

«Արտակարգ ա­լիք» հեռուստահա­­ղոր­դում (համաձայ­նությամբ)

Պարբերաբար իրականացվող միջոցառում

 

 

 

 

 

Ժամանակացույցը` համաձայն ՀՀ ԱԻՆ «ՍՊՏԾ» և  «ՃԿՊԱ» ՊՈԱԿ-ների աշխատանքա­յին ծրագրերի

 

 

 

 

 

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

 

 

 

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

 

 

 

 

 

 

 

 

3.5.2. Միջոցառում 2

Աղետների կառավարման վերաբերյալ տեսաֆիլմերի ստեղծում և դրանց օգտա­գործում ուսուցողական ծրագրերում

 

3.5.3. Միջոցառում 3

Վարժանքների ձևով գործ­նա­կան պա­րապ­­մունքների կազ­մակերպում, կոնկ­րետ արտակարգ ի­րա­վիճակների վեր­լուծություն և աղետ­ների կառավարման բնագավա­ռում որո­շումների ընդունման գործընթացի մշա­կում

ՀՀ ԱԻՆ, ՀՀ համայնքներ

(համաձայ­նությամբ),

 «Արտակարգ ալիք» հեռուստահաղորդում (համաձայ­նությամբ)

 

 

ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԱՆ

Հիմ­նավորված անհրա­ժեշտու­թյան դեպքում`

 

 

 

 

 

Լիազոր մար­մին տարե- կան տեղեկատվութ­յուն ներկայա­ցնելը, իրակա­նաց­վում է հա­մաձայն ՀՀ կա­ռավարության 2015 թ. հունվարի 22-ի N 46-Ն որոշման

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

 

 

 

 

 

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

 

 

 

 

 

 

 

 

3.6. Արդյունք 6

Բարձր բժշկական պատրաստվածու-թյուն

 

3.6.1. Միջոցառում 1

Կառավարման տեղե­կա­տվական համակար­գի մշակում` աղետների բժշկության ծառայութ­յան համար

 

3.6.2. Միջոցառում 2

Հիմնական օրենսդրական և նորմատիվ իրավական փաստաթղթերի ստեղծում` պետական ահազանգման համակարգի և աղետների բժշկական հետևանք-

ների վերացման համար

 

3.6.3. Միջոցառում 3

Բժշկական և ոչ բժշկական մասնագետների  պատ­րաստում առաջին բուժօգնություն ցույց տալու համար

 

3.6.4. Միջոցառում 4

Ուժեղ երկրաշարժերի դեպքում հնարավոր սանիտարական կորուստների ռիսկի կանխատեսում

 

 

 

 

3.6.5. Միջոցառում 5

Շարժական ավտո­նոմ ստորաբաժա­նում­ների ստեղծում` աղետի օջախում մասնագիտացված բժշկական օգնու­թյուն ցույց տալու համար

ՀՀ ԱԻՆ, ՀՀ մարզպե­տարան­ներ, ՀՀ ԱՆ

 

 

 

 

 

ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԱՆ

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԱՆ

 

 

 

 

 

 

ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԱՆ

Իրականացվում է ՀՀ ԱԻՆ ԱԲՏԿ ՊՈԱԿ-ի ծրա­­գրի համա­ձայն:

 

 

 

 

Անհրաժեշտության դեպքում՝ ՀՀ ԱԻՆ ԱԲՏԿ ՊՈԱԿ-ի աշխատանքա­յին ծրագրերի համաձայն

 

 

 

 

 

Պարբերաբար իրակա-նացվող գործընթաց՝ ՀՀ ԱԻՆ ԱԲՏԿ ՊՈԱԿ-ի աշխատանքա­յին ծրագրերի համաձայն

 

 

Սեյսմիկ ռիսկի գնահատ-ման համար ուժեղ երկրա-շարժերի դեպքում հնա­րա­­­­վոր սանի­տա­րական կո­­րուստների ռիս­կի կանխա­տե­սում ի­րա­կա­­նացվում է լի­ա­զոր մարմնի ներ­կայաց­րած ցանկի և ժա­մա­­­նակա­ցույցի համաձայն:

 

Լիազոր մար­մին տարեկան տեղեկատվութ­յուն ներկայա­ցնելը շարժա­կան ավտո­նոմ ստորաբաժա­նում­ների ստեղծ­ման վերաբեր­յալ

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

 

 

 

 

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

 

 

 

 

 

 

Լրա­ցուցիչ ֆինանսավո­րում չի պա­հանջ­վում:

 

 

 

 

 

Լրա­ցուցիչ ֆի­նանսա­վո­րում չի պա­հանջ­վում:

 

 

 

 

 

 

 

 

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

 

3.7. Արդյունք 7 Հայաստա­նի Հանրա­­պետության արտա­կարգ իրավիճակ­ների նախա­րա­րության Հայաս­տանի փրկարար ծառայության գո-յություն ունեցող հիմքի վրա ձևա­վորված արագ արձագանքման ուժեր

 

3.7.1. Միջոցառում 1

Արագ արձագանքման ուժերի ձևավորման վե-րաբերյալ նորմատիվ փաստաթղթերի ստեղ­ծում

 

3.7.2. Միջոցառում 2 Աղետների դեպքում արագ արձագանքման ուժերի կոորդինացման վերաբերյալ մեթոդական նյութերի մշակում

 

3.7.3. Միջոցառում 3

Արագ արձագանք­ման ուժերի ուսում­նա­մեթո-դական բա­զայի ամրացում և դրանց ապահովում կապի ժամանա­կա­կից միջոցներով

ՀՀ ԱԻՆ ՓԾ

 

 

 

 

 

ՀՀ ԱԻՆ ՓԾ

 

 

 

 

 

 

ՀՀ ԱԻՆ, ՀՀ մարզպետարաններ

 

 

 

Անհրաժեշտության դեպքում

 

 

 

 

ՀՀ ԱԻՆ ՓԾ աշխա­տան­քային ծրագրերի համաձայն

 

 

 

 

 

Լիազոր մար­մին տարեկան տեղե­կա­տվու­թյուն ներ­կայա­ցնելն արագ ար­ձա­գանքման ու­ժե­րի ուսում­նա­մեթոդական բա­զա­յի ամ­րաց­ման և դրանց կապի ժա­մա­նակակից միջոց­ներով ապա­հովման մասին

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

 

 

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

 

 

 

 

Լրա­ցուցիչ ֆի­նանսա­վո­րում չի պա­հանջ­վում:

 

 

3.8. Արդյունք 8 Շարժական փրկա­րարական ծառայու-թյուն­ների ցանց

 

 

3.7.4. Միջոցառում 4

Արագ արձագանքման ուժերի անձնակազմի պատրաստման համա­լիր ուսուցողական ծրագրի ստեղծում

 

3.8.1. Միջոցառում 1

Որոնողական-փրկարա-րական ջոկատների գործողությունների կոորդինացման կենտրոնի ստեղծման վերաբերյալ ծրագրի մշակում

 

3.8.2. Միջոցառում 2

Որոնողական-փրկարա-րական ջոկատների աշ- խատանքը համակարգող նորմատիվ փաստաթղթերի մշակում

3.8.3. Միջոցառում 3

Որոնողական-փրկարա-րական ջոկատ­ների տեխ­նիկական բազայի և հանդեր­ձավորման նորացում

 

ՀՀ ԱԻՆ ՓԾ

 

 

 

 

 

 

ՀՀ ԱԻՆ ՓԾ

 

 

 

 

 

 

ՀՀ ԱԻՆ ՓԾ

 

 

 

 

 

ՀՀ ԱԻՆ ՓԾ,

ՀՀ համայնքներ

(համաձայ­նությամբ)

 

ՀՀ ԱԻՆ ՓԾ աշխա­տան­քային ծրագրերի համաձայն

 

 

 

 

ՀՀ ԱԻՆ ՓԾ աշխա-տանքային ծրագրերի համաձայն

 

 

 

 

 

ՀՀ ԱԻՆ ՓԾ աշխա-տանքային ծրագրերի համաձայն

 

 

 

Լիազոր մար­մին տարեկան տեղե­կա­տվություն ներ­կա­յա­ցնելը որոնո­ղա­­­կան-փրկա­րա­րական ջոկատ­ների տեխնի­կա­կան բազայի և հանդեր­ձա­վոր­­ման նո­րացման մասին

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

 

 

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

 

 

 

 

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

 

 

 

Լրա­ցուցիչ ֆի­նանսա­վո­րում չի պա­հանջ­վում:

 

 

 

3.9. Արդյունք 9 Աղետներից ապահովագրության կառուցվածք

 

 

 

 

 

 

3.10. Արդյունք 10 Աղետի գո­տուց բնակ­չության ար­տագաղթի կանխ- ման միջոցա-ռումների համալիր

3.8.4. Միջոցառում 4

Փրկարարների նախա-պատրաստման ուսու-ցողական ծրագրերի մշակում և ներդրում

 

3.9.1. Միջոցառում 1

Ապահովագրության համար իրավական հիմքի մշակում` ապահովագրական գործունեության զար­գացման և ակտիվացման համար ֆինանսական բազայի և ենթակա­ռուց­վածքի ստեղծման համար

 

3.10.1. Միջոցառում 1

Աղետների ենթակա Հայաստանի Հանրա- պետության տա­րածքի խոցե­լիու­թյան նվա­զեցման ծրագրերի մշակում

 

3.10.2. Միջոցառում 2 Աղետների ենթարկված բնակավայրերի տա-րածքների խոցելիության նվազեցման ծրագրերի մշակում (տարածքների ինժեներական պաշտպա­նության, անտառապաշտպա­նության գոտիների և այլնի վերաբերյալ միջոցա­ռումներ)

ՀՀ ԱԻՆ ՓԾ

 

 

 

 

 

ՀՀ ՖՆ, ՀՀ ԱԻՆ

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԱԻՆ ՓԾ, ՀՀ հա­մայնք­ներ (համաձայ­նությամբ)

 

 

 

 

ՀՀ ՔԿ, ՀՀ ՏԿԶՆ,

ՀՀ մարզպե­տարաններ և ՀՀ համայն­քներ

(համաձայ­նությամբ), 

ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԱԻՆ ՓԾ

 

ՀՀ ԱԻՆ ՓԾ աշխա­տանքային ծրա­գրերի համաձայն

 

 

 

ՀՀ կառա­վարու­թյան միջոցառում­ների ծրա­գրում նախատեսվելու դեպքում

 

 

 

 

 

 

 

Համայնքների  զար­գաց­­ման ընթա­­­ցիկ ծրագրերով ներկայացված ենթածրագրեր

 

 

 

 

ՀՀ մարզերի և համայնք-ների զարգացման ըն­­թա-ցիկ և քա­ղա­քաշինա­կան ծրա­գրա­յին փաստա­թղ­թե­րով ներ­կա­յաց­ված ենթա­ծրա­գրեր

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ

 

 

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

 

 

 

 

 

 

 

Լրա­ցուցիչ ֆի­նանսա­վո­րում չի պա­հանջ­վում:

 

 

 

 

 

Լրա­ցուցիչ ֆի­նանսա­վո­րում չի պա­հանջ­վում:

 

 

 

 

3.10.3. Միջոցառում 3

Բնակչության ար­տագաղթի մոնի­թորինգի համար տեղեկատվա­կան ցանցի ստեղծում

 

3.10.4. Միջոցառում 4

Համայնքների հա­տա-կագծային կա­ռուց­վածք-ների ճշգրտում

ՀՀ ԱԻՆ, ՀՀ ՏԿԶՆ,

ՀՀ մարզպե­տարաններ,

ՀՀ համայնք­ներ

(համաձայ­նությամբ)

 

 

ՀՀ ՔԿ, ՀՀ ՏԿԶՆ, ՀՀ մարզպե­տարաններ,

ՀՀ հա­մայնքներ

(համաձայ­նությամբ)

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառա­վար­ման ազգային կենտ­րոնի ծրագրի համաձայն

 

 

ՀՀ համայնքների և մարզերի զարգացման և քա­ղա­քաշինա­կան ծրա­գրա­յին փաստա­թղ­թե­րի համաձայն

Լրա­ցուցիչ ֆի­նանսա­վո­րում չի պա­հանջ­վում:

 

 

 

 

Լրա­ցուցիչ ֆի­նանսա­վո­րում չի պա­հանջ­վում:

 

 

 

3.11. Արդյունք 11 Բնակչության և բնակչությանն օգ-նություն ցույց տվող անձանց (փրկա­րարներ և այլն) սոցիալ-հոգեբանա­կան նվազեցված խոցելիությունը

 

3.11.1. Միջոցառում 1

Աղետների նկատմամբ բնակչության սոցիալ-հոգեբանական խոցե-լիության բնագավառում համաշխարհային փորձի վերլուծություն

 

3.11.2. Միջոցառում 2

«Բնակչության սոցիալ-հոգե­բանական խոցելիություն» թեմայով ուսումնական ձեռնարկի մշակում և տեղե-կատվության հավաքման համակարգում

ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԿԳՆ, ՀՀ ԱՆ

 

 

 

 

 

 

 

ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԱԻՆ «ՃԿՊԱ» ՊՈԱԿ, ՀՀ ԿԳՆ, ՀՀ ԱՆ,

 

ՀՀ ԱԻՆ «ՃԿՊԱ» ՊՈԱԿ-ի կողմից պարբերաբար իրականացվող վերլուծություն

 

 

 

 

 

 

Ծրագիրը կատա­րող  հա-մապա­տաս­խան  մարմին-

ներում համաձայ­նեցված և հաս­տատված ժամա­նակացույց

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

 

 

 

 

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.12. Արդյունք 12 Հայաստանի Հանրապետության տա­րածքում սեյս-միկ ռիս­կի նվա­զեցման ստեղծված իրավական հիմք

3.11.3. Միջոցառում 3

Սթրեսի հաղթահարման և տեղական պայմաններին հարմարվելու ծրագրի մշակում

 

3.11.4. Միջոցառում 4

Աղետների նկատմամբ բնակչության սոցիալ-հոգեբանական խոցե-լիության ուսումնական ծրագրի ներդրում

 

3.12.1. Միջոցառում 1

Հայաստանի Հանրա-պետության տարած­քում սեյսմիկ ռիսկի նվազեցման վերա­բեր­յալ գործողու-
թ­յունները կանոնա­կար­գող նորմատիվ ակտերի (փաստաթղթերի) մշակում և հաստատում

ՀՀ ԱՆ, ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԿԳՆ, ՀՀ ԱԻՆ «ՃԿՊԱ» ՊՈԱԿ

 

 

 

 

ՀՀ ԱԻՆ, ՀՀ ԱԻՆ «ՃԿՊԱ» ՊՈԱԿ , ՀՀ ԿԳՆ, ՀՀ ԱՆ

 

 

 

 

 

ՀՀ ԱԻՆ, ՀՀ մարզ-պետարաններ,

ՀՀ համայնքներ

(համաձայ­նությամբ)

Ծրագիրը կատա­րող  հա-մապա­տաս­խան  մարմին-

ներում համաձայ­նեցված և հաս­տատված ժամա­նակացույց

 

Ծրագիրը մշակված հա-մապատասխան մարմին-ներում համաձայնեց­­­նելուց հետո

 

 

 

Հիմնավորված անհրա-ժեշտու­թյան դեպքում

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

 

 

 

Ֆինանսավո­րում չի պահանջվում:

 

 

 

 

 

Ֆինանսավորում չի պահանջվում:

 

 

 

 

Պետական ծրագրում ներառված հապավումները՝

ՀՀ ԱԻՆ - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ ՔԿ - Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե

ՀՀ ԱՆ - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

ՀՀ ՏԿՏՏՆ - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

ՀՀ ԷԵԲՊՆ - Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

ՀՀ ՖՆ - Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

ՀՀ ԿԳՆ - Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

ՀՀ ՏԿԶՆ - Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

ՀՀ ԲՆ - Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

ՀՀ ԳՆ - Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ ԱԻՆ ՍՊՏԾ ՊՈԱԿ - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

ՀՀ ԱԻՆ ՓԾ - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն

ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ ՊՈԱԿ – Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ – Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն

ՀՀ ԱԻՆ ԱԲՏԿ ՊՈԱԿ - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Աղետների բժշկության

տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

ՀՀ ԳԱԱ - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա

ՀԱԷԿ - Հայկական ատոմային էլեկտրակայան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

______ N ___ որոշման

 

 ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն ընթացակարգով սահմանվում է սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ու մարզային ծրագրերի իրականացումը, կարգավորվում են սեյսմիկ պաշտպանության բնագավառում Պետական ծրագրով նախատեսված սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման, սեյսմիկ ռիսկի նվազեցման աշխատանքների համակարգմանը և վերահսկմանն առնչվող պետական կառավարման համակարգի մարմինների (ներառյալ մարզպետարանների) ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների միջև լիազորությունների տարանջատման, ինչպես նաև նրանց համագործակցության հարցերի հետ կապված հարաբերությունները:
  2. Սեյսմիկ ռիսկի նվազեցումն իրականացվում է Պետական ծրագրի դրույթներին համապատասխան:

Սեյսմիկ ռիսկի նվազեցման մարզային և համայնքային ծրագրերը հանդիսանում են ՀՀ մարզերի և ՀՀ համայնքների զարգացման ծրագրերի անբաժանելի մասը և իրականացվում են ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի  N 1351–Ն որոշման համապատասխան: /Նախաբանում օրենքի հղում  չունի ..այս որոշումը/

  1. Պետական կառավարման համակարգի մարմիններն ու կազմակերպություններն (համաձայնությամբ) իրենց ամենամյա պլաններում՝ համաձայն Պետական ծրագրի, ներառում են սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումներ:
  2. Սեյսմիկ ռիսկի նվազեցման մարզային, համայնքային, պետական կառավարման համակարգի մարմինների և կազմակերպությունների ծրագրերը հանդիսանում են Պետական ծրագրի ենթածրագրեր:
  3. Պետական ծրագրի և ենթածրագրերի կատարման համակարգող լիազոր մարմինը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն է: Պետական ծրագրի և ենթածրագրերի կատարման վերահսկումն իրականացվում է սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների կատարման մշտադիտարկմամբ:
  4. Սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների սեփականատերերը պատասխանատու են օբյեկտների սեյսմակայունության ապահովման և աշխատակիցների անվտանգության համար: /Օբյեկտների ցանկը սահմանված է՞՞ Օրենքի 9-րդ հոդվածի համաձայն Լիազոր մարմինն է հաստատում, պատասխանատվության ռիսկը  24 հոդվածով է նախատեսված/
  5. Սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումները ներառում են սեյսմիկ ռիսկի գնահատումը, սեյսմիկ ռիսկի գնահատման արդյունքում խոցելի կառույցների առանձնացումը և դրանց սեյսմիկ խոցելիության նվազեցման՝ սեյսմակայունության ապահովման պլանավորումն ըստ առաջնահերթությունների:

 

  1. ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

  1. Սեյսմիկ ռիսկի նվազեցման համակարգը ընդգրկում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինները (ներառյալ մարզպետարանները)՝ ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով հանձնարարված գործառույթների մասով, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները՝ ՀՀ օրենքով իրենց վերապահված լիազորությունների պահանջով, hասարակական կազմակերպությունները (համաձայնությամբ), այլ կազմակերպություններ (համաձայնությամբ) և քաղաքացիներ (համաձայնությամբ), որոնց գործողությունները սեյսմիկ պաշտպանության ոլորտում համակարգում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ի դեմս սեյսմիկ պաշտպանության ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպության:
  2. Պետական ծրագով նախատեսվող միջոցառումներից, ըստ գործառույթների, ներառվում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության պետական ոչ առևտրային կազմակերպության ամենամյա պլանում:
  3. Սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրերը կատարող պետական կառավարման համակարգի մարմինները (ներառյալ մարզպետարանները /պետական կառավարման համակարգի մարմիններ չեն/) սույն հավելվածի 16-րդ և 24-րդ կետերում նշված ժամկետներում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն են ներկայացնում տեղեկատվություն իրենց կողմից նախատեսվող և իրականացված միջոցառումների մասին:
  4. Սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների սեյսմակայունության ապահովումն իրականացվում է սեփականատերերի և օրենքով չարգելված միջոցներով:
  5. Սեյսմիկ ռիսկի գնահատումներ սահմանված կարգով կարող են իրականացնել շահագրգիռ մարմինները և կազմակերպությունները, օրենսդրությամբ սահմանված կարգով դրանք ներկայացնելով լիազոր մարմնին՝ հաստատման և առկա տվյալների բազան համալրելու համար:
  6. 13. Սեյսմիկ ռիսկի նվազեցման վերաբերյալ առկա անհրաժեշտ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները միմյանց տրամադրում են անվճար:

 

  • ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

  1. Բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացումը, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստումը սեյսմիկ ռիսկի կառավարմանը, անձի հոգեբանական խոցելիության նվազեցումը, բժշկական պատրաստվածության բարձրացումը բժշկական կազմակերպությունների պատրաստվածության և ազգաբնակչության առաջին օգնության գիտելիքների իմացության մակարդակի բարձրացումը, մասնագիտական փրկարարական նյութատեխնիկական բազայի զարգացումն իրականացվում է համաձայն Պետական ծրագրի ժամանակացույցի:
  2. Սեյսմիկ պաշտպանության ոլորտում ռիսկի նվազեցման ծրագրերի իրականա­ցումը զուգորդվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 919-Ն որոշմամբ նախատեսված ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպմամբ:
  3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինները, համաձայն Պետական ծրագրի, մասնակցում են սեյսմիկ ռիսկի նվազեցմանն առնչվող համապատասխան տվյալների բազայի ստեղծման և/կամ մշակման աշխատանքներին. աշխատանքային կարգով ճշտվում են տրամադրվող կամ ստացվող տվյալների ցանկը և փոխանցման եղանակը: Սույն որոշման 2-րդ հավելվածի ժամանակացույցով չսահմանված դեպքերում անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումը կամ հանձնումը լիազոր մարմնին կատարվում է մինչև հաջորդ տարվա հունվարի 25-ը:
  4. Հայաստանի Հանրապետության մարզպետարանները և Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները մարզային և համայնքային զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումներն ընդգրկում են երկու փուլով.

1) առաջին փուլ՝ բնակչության ուսուցում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստում, մարզերի և համայնքների սեյսմիկ ռիսկի (ներառյալ շենքերի ու շինությունների սեյսմիկ խոցելիության մակարդակի) գնահատման աշխատանքներ,

2) երկրորդ փուլ՝ շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման միջոցառումներ:

  1. Սեյսմիկ ռիսկի գնահատման մարզային ծրագիրը մշակվում է համայնքային ծրագրերի հաշվառմամբ.

1) սեյսմիկ ռիսկի գնահատումը համայնքների համար կարող է իրականացվել առանձին համայնքի համար կամ համայնքների խմբի համար՝ մարզային միջոցառումների ծրագրում,

2) ՀՀ համայնքների ղեկավարների կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն և ՀՀ համապատասխան մարզպետարան ներկայացված հայտերի հիման վրա մշակվում է սեյսմիկ ռիսկի գնահատման համայնքային և մարզային ծրագիրը,

3) սեյսմիկ ռիսկի գնահատման մարզային ծրագիրը, որոշակի համայնքների ընդգրկմամբ, կարող է իրականացվել տարբեր ժամկետներում: Սեյսմիկ ռիսկի գնահատման մարզային և համայնքային ծրագրերը օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվում են մարզային և համայնքային զարգացման ծրագրի կազմում:

  1. ՀՀ համայնքների, համայնքների խմբի, մարզերի սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզը մշակելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն է ներկայացվում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի թիվ 598 հրամանով հաստատված օրինակելի ձևին համապատասխան կազմված հայտ ու քարտեզի կազմման տեխնիկական առաջադրանք: Աշխատանքների կատարման ֆինանսական ապահովման առկայությամբ հայտարարվում է աշխատանքների իրականացման մրցույթ:
  2. Սեյսմիկ ռիսկի նվազեցման աշխատանքների երկրորդ փուլն իրականացվում է լիազոր մարմնի կողմից սեյսմիկ ռիսկի սահմանված կարգով հաստատված քարտեզներին առդիր ներկայացվող առաջարկությունների և այլ հետազոտությունների հաշվառմամբ:

Արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումներ իրականացնելու համար, տարածքների խոցելիության նվազեցման վերաբերյալ առաջարկությունների հիման վրա, ՀՀ մարզերի և համայնքների զարգացման ծրագրերում ընդգրկվում են սեյսմիկ ռիսկի նվազեցման կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր, ներկայացվում են լիազոր մարմին` համաձայնեցման:

  1. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը համապատասխան մարզպետարանի հետ մշակում է սեյսմիկ ռիսկի նվազեցման երկրորդ փուլի՝ սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության նվազեցման աշխատանքների ծրագիր և ներկայացնում ՀՀ կառավարության հաստատմանը:

ՀՀ կառավարության կողմից օբյեկտների սեյսմիկ խոցելիության նվազեցման հաստատված ծրագրերը ներառվում են մարզային և համայնքային զարգացման ծրագրերում:

  1. ՀՀ համայնքները զարգացման ծրագրերով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների մասին յուրաքանչյուր տարի, այնուհետ կատարված աշխատանքների վերաբերյալ մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը, տեղեկատվությունը ներկայացնում են ՀՀ մարզպետարան: ՀՀ մարզպետարանները մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 20-ը համայնքներից ստացված մարզային ամփոփ տեղեկատվությունը, աշխատանքների կատարման համար անհրաժեշտ ֆինանսական հայտերի հետ, ներկայացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, որը սույն ընթացակարգի 16-րդ կետում նշված ժամկետում մարզերից ստացված ամփոփ տեղեկատվությունը ներկայացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն:
  2. ՀՀ մարզպետարանի, ՀՀ համայնքապետարանի և օբյեկտների սեփականատերերի կողմից մշակվում են սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևոր նշանակության շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության նվազեցման միջոցառումների ճյուղային, պետական նպատակային, մարզային և համայնքային ժամանակացույցեր, որոնք ներառվում են համապատասխան զարգացման ծրագրերում:
  3. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը.

1) Պետական ծրագրով նախատեսվող միջոցառումները, ըստ առաջնահերթությունների, ներառում է սեյսմիկ պաշտպանության պետական ոչ առևտրային կազմակերպության ամենամյա պլանում, սահմանված կարգով մասնակցում է սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների կազմման մրցույթներին,

2) վերահսկում է սույն հավելվածի 16-րդ և 24-րդ կետերում բերված ժամանակացույցերի կատարումը,

3) սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզի կազմման հարցերով համագործակցում է ՀՀ մարզերի և համայնքների հետ, ՀՀ մարզերին և համայնքներին տրամադրում է սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզի կազմման հայտի և տեխնիկական առաջադրանքի օրինակելի ձևերը, հաստատում է սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզները,

4) սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների հիման վրա ՀՀ մարզերին և համայնքներին ներկայացնում է սեյսմիկ խոցելիության նվազեցման առաջարկություններ, համաձայնություն է տալիս սեյսմակայունության ապահովման միջոցառումների ճյուղային, պետական նպատակային, մարզային և համայնքային կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերին:

  1. ՀՀ քաղաքացիները, հասարակական և այլ կազմակերպությունները սեյսմիկ ռիսկի նվազեցման հարցերով համագործակցում են լիազոր մարմնի հետ և իրականացնում են սեյսմիկ պաշտպանության միջոցառումներ (համաձայնությամբ):
  2. ՀՀ բոլոր մարզերի և գերատեսչությունների ներկայացրած տեղեկատվությունը ներառվում է սեյսմիկ ռիսկի նվազեցման կարճաժամկետ ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման վերաբերյալ Ազգային ժողովի նիստում սեյսմիկ պաշտպանության բնագավառում լիազորված մարմնի ղեկավարի ամենամյա հաղորդումում: 

 

 

  • Քննարկվել է

    19.12.2018 - 03.01.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4148

Տպել