Հիշել նախագիծը

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ  «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Սահմանա­դրա­­կան դատարանն արձանագրում է, որ Սահմանադրա­կան դատարանի դատավորների ընտ­րու­­­թյան կարգը, ինչպես նաև Սահմանա­դրա­կան դատարանի կազ­մավոր­մա­նը վերաբերող սահ­մա­­նա­դրա­կան կարգավո­րումներն ամրագրված են Սահմա­նա­դրու­թյան` համապատասխա­նա­բար «Դատա­վորների ընտրու­թյան և նշա­­­­նակման կար­գը» վերտառությամբ 166-րդ հոդ­­վածով և «Սահմանա­դրա­կան դատարանը» վեր­տա­ռությամբ 167-րդ հոդ­­վածով: Մասնավորապես, Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սահմա­նա­դրա­կան դա­տարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգա­մա­վոր­ների ընդ­­­­հա­նուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, տասներկու տարի ժամկետով: Սահ­­­մա­նադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտր­վում են Հան­րապետության նախագահի, երեքը՝ Կառա­վարության, երեքը` դա­տավոր­նե­րի ընդ­հանուր ժողովի առաջարկությամբ: Դատավորների ընդհանուր ժո­ղովը կա­րող է առա­ջարկել միայն դատավորներ: Նույն անձը Սահմանադրական դա­տա­րանի դատա­վոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ»:  Սահմանադրության 166-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ «Դատավորների ընտ­րությանը և նշանակմանը վերաբերող մանրամասները սահմանվում են Սահ­մա­նա­դ­րական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով»:

          Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Սահմանադրական դա­տարանի կազմավորման կարգը սահմանվում է Սահմանադրությամբ և Սահմա­նա­դրական դատարանի մասին օրենքով:

Սահմանա­դրու­թյան 166-րդ հոդվածի 9-րդ մասի սահմանա­դրաիրա­­վա­կան բո­­վանդակության շրջանակներում անհրաժեշտ է ընդգծել նաև, որ Ազգային ժողովը` որ­պես Սահմանադրական դատարանի դա­տա­վո­րին ընտրող սահ­մա­նա­դրա­կան մար­մին­­, Սահմա­նա­­­­դրու­թյան 88-րդ հոդ­­վա­ծի 5-րդ մա­սի համաձայն գործում է իր կանո­նա­կարգին համապատաս­խան, որը ևս սահմանադրական օրենք է (Սահմա­նա­դրու­թյան 103-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախա­դա­սու­թյուն): Իսկ սահմա­նա­դրա­կան օրենքների առումով առ­կա է Սահ­մանադրության ուղ­ղակի պա­հանջ, այն է` սահ­­­մա­­­նա­դրա­­­կան օրեն­քի իրա­վա­կար­­­գա­վորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջա­նակ­­ներից (Սահմա­նա­դրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախա­դա­սու­թյուն):

Ներկայիս կարգավորումների պայմաններում Ազգային ժողովի կանոնակարգի 141-րդ հոդ­վածի 3-րդ մասով, 7-րդ մասի երկրորդ նախադասությամբ և 8-րդ մա­սով սահ­ման­­վում են Սահմանադրական դատարանի դատավորների ընտ­րու­թյան անցկաց­մանը, նե­­րառ­յալ՝ առաջա­դր­մանը, պաշտոնի ստանձնմանը վերա­բե­րող էական ման­­րա­մաս­­ներ բովանդակող իրավակար­գա­վո­րում­ներ, մաս­նա­վո­­րապես, թե ինչ հա­ջոր­դակա­նու­թյամբ են կա­տար­­­վում Սահմա­նա­­դրա­կան դա­տա­րանի դա­­տա­վոր­նե­րի թա­­փուր տե­ղերի համար առա­ջադրումները և ինչ ժամ­­­կետ­­նե­րում, երբ է Սահ­մա­նա­­դրա­կան դա­տարանի նորընտիր դա­­տա­վորն ստան­ձ­նում իր պաշ­­­տո­նը՝ Սահմա­­նա­­դրա­կան դա­տարանի դատավորի լիազորություն­ների ավար­­տին կամ պաշ­տո­­նա­վար­ման տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթաց­քում ընտրվելու դեպ­քում, ինչ ժամ­­կե­տում է առա­ջադրվում Սահմանա­դրական դա­տա­րանի դա­տա­վո­րի նոր թեկ­­­նա­ծու՝ Սահ­մա­նա­դրա­կան դատարանի դա­­տավոր չընտր­վե­­լու դեպ­քում:

Արդեն իսկ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համակարգային վերլուծու­թյու­նը վկայում է, որ օրենսդիրը Սահմանադրական դատարանի դա­տա­­­վորների ընտրու­թյան մանրամասները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով սահ­մա­նելու սահ­մանա­դրա­կան պատ­­վիրանն իրացրել է «Սահմանադրական դա­տարանի մասին» օրեն­քի հատկապես 17-րդ հոդ­վա­ծում, որով, մասնա­վո­­րա­­պես, սահ­­մա­նել է, որ Սահ­մա­նադրական դատարանի դատավորի լիազորությունները դա­դարելուց կամ դա­դա­­րեց­­վելուց հե­տո թա­փուր տեղում նոր դատավորի ընտրու­թյու­նը կատարվում է Ազգա­յին ժողովի կա­­նո­նա­կար­գով սահ­ման­­ված ժամկետում՝ Սահմանադրությամբ և օրեն­քով սահ­ման­­ված կարգով (1-ին մաս): Իսկ առավել մանրամասն կարգավորումներ տրված են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի վերը նշված հոդվածով:

Բարձրացված հարցերի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի 2018 թվականի նոյեմբերի 6-ի՝ Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ «Սահմա­նադրա­կան դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմա­նադրական օրենքի 141-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերի, ինչպես նաև «Սահմա­նադրական դատարանի մասին» սահմա­նադրական օրենքի՝ սահմա­նադրական դատարանի դատավոր չընտրվելու հետևանքներին վերաբերող կանոնակարգումների բացակայության   մասով,   սահմանադրությանը    համապատասխա­նության հարցը որոշելու վերաբերյալ գործով թիվ ՍԴՈ-1434 որոշումը, ըստ որի Սահմանադրական դատարանը որոշել է, «Սահմա­նա­­դրական դատա­րանի մասին» սահ­մա­նա­­դրա­­կան օրենքի 17-րդ հոդ­­­­վածի 1-ին մասն այնքանով, որքանով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարե­լուց կամ դադարեցվելուց հետո թափուր տեղում նոր դատավորի ընտ­­րության ժամկետի սահմանումը վերապահում է «Ազգային ժողովի կա­­­­նո­­նա­կարգ» սահ­մա­նա­­դրա­­կան օրենքի իրավակարգա­վորմանը՝ ճանաչել Սահմա­նա­­դրության 103-րդ հոդ­վա­­ծի 2-րդ մասի երկրորդ նախադասությանը, 166-րդ հոդ­վա­ծի 9-րդ մասին և 167-րդ հոդվածի 3-րդ մասին հա­կա­սող: Ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» սահ­մա­նա­­դրա­­կան օրենքի 141-րդ հոդ­վա­ծի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերը ճա­նա­չել Սահ­մա­նադրության 103-րդ հոդվածի   2-րդ մասի երկրորդ նախադասությանը, 166-րդ հոդ­վածի 9-րդ մասին և 167-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող:

Հաշվի առնելով վերոշարադրյալը և մասնավորապես Սահմանադրական դատարանի վերը նշված որոշումն անհրաժեշտություն է առաջացել կատարել օրենսդրական փոփոխություն  «Սահ­մա­­նա­դրա­կան դատարանի մասին» սահ­մա­նա­դրա­­կան օրենքի և «Ազգային ժողո­վի կանո­նա­կարգ» սահ­մա­նա­­դրա­­կան օրենքի իրավա­կար­գավորումները համապատաս­խա­­նեց­նե­լով Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին:

 

 2.Առաջարկվող կարգավորման բնույթը.

          Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով ՀՀ Սահամադրական դատարանի 2018 թվականի նոյեմբերի 6-ի ՍԴՈ-1434 որոշումը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և  «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր) կարգավորվել են հետևյալ հարցերը.

1) Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը վերաբերող իրավակարգավորումների սահմանումը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահամադրական օրենքի շրջանակներում,

2) Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումների և ընտրության համար նախատեսված ժամկետների հստակեցում և ամրագրում «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ  սահմանադրական օրենքով:

 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» և  «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներով սահմանված՝  սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանը և դրա ժամկետներին վերաբերող դրույթները համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի 2018 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՍԴՈ-1434 որոշման պահանջներին:

  • Քննարկվել է

    10.12.2018 - 25.12.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Սահմանադրական և վարչական օրենսդրություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5904

Տպել