Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով:

 

  1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև համայնքների տնտեսական աճի վրա էական ազդեցություն ունեցող գործարար ծրագրերի իրականացումը հանդիսանում  է գերակա խնդիր:

    Նախորդ տարիներին սուբվենցիաների տրամադրման կարգով համայնքները ներկայացնում էին իրենց հրատապ հիմնահարցերը մարզպետներին, վերջիններս էլ՝ համապատասխան ոլորտային նախարարություններ, պետական կառավարման հիմնարկներ: Այնուհետև, քննարկման արդյունքում կայացվում էր որոշում, իսկ համապատասխան պետական կառավարման մարմինները ներառում են համայնքների կողմից ներկայացված ծրագրերի ֆինանսավորումը իրենց տարեկան բյուջետային հայտում և նեկայացնում են ՀՀ Ֆինանսների նախարարություն: Գործող կարգը չէր նախատեսում սուբվենցիաների հայտերի գնահատման կոլեգիալ մարմին, գնահատման չափանիշներ, առաջնահերթություններ, հայտադիմումի կոնկրետ ձևաչափ և այլն: Այդ ընթացակարգով պարզ չէր նաև, թե ո՛ր պետական կառավարման մարմիններն են պատասխանատու տարբեր բնույթի սուբվենցիոն ծրագրային առաջարկների գնահատման և բյուջետային հայտում ներառելու համար:

 

  1. ՏՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՀ տարածքային համաչափ զարգացումն ապահովելու`  ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը 2018 թվականից նախաձեռնել է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը: Ընդ որում, համայնքներում տնտեսական ենթակառուցվածքների զարգացման դեպքում ծրագրի արժեքի մինչև 60 տոկոսը համաֆինանսավորվում է պետական բյուջեից, իսկ սոցիալական ենթակառուցվածքների՝ մանկապարտեզի, մշակութային տների կառուցման, վերանորոգման գործընթացի պարագայում` պետության կողմից համաֆինանսավորվում է ծրագրի արժեքի մինչև 40 տոկոսը։

  ՀՀ վարչապետի 2018 թվականի փետրվարի 15-ի թիվ 136-Ա որոշմամբ հաստատվել է «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված սուբվենցիաներից բացի 2018 թվականին այլ սուբվենցիաներ ստանալու համար միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և նրա անհատական կազմն ու աշխատակարգը հաստատելու մասին»  որոշումը, որի նպատակն է 2018 թվականից անցում կատարել սուբվենցիաների տրամադրման նոր քաղա­քականությանը՝ մրցակցային սկզբունքով սուբվենցիայի տրամադրում լավագույն ծրագրեր ներկայացրած համայնքներին:

Նշված գործընթացով  ՀՀ կառավարությունը խրախուսում է համայնքներին, որպեսզի համայնքներն իրենց ընդհանուր բյուջեում հնարավորինս աճեցնեն կապիտալ ծախսերը նպատակաուղղված ճանապարհների, այգիների, հրապարակների կառուցմանն ու վերանորոգմանը, էներգախնայող լուսավորության անցկացմանը, հանրային և համայնքային  շենքերի վերանորոգմանը, խմելու և ոռոգման ջրագծերի կառուցմանն ու վերանորոգմանը և այլն:

Սակայն, հաշվի առնելով, որ նշված նախաձեռնությունն առաջին անգամ էր կիրառվում /փորձնական էր/, մեկ տարվա ընթացքում հայտերի մշակման, դրանց քննարկման և հաստատման գործընթացներում ի հայտ են եկել որոշակի խնդիրներ, որոնք իրավական կարգավորման կարիք ունեն։ Մասնավորապես՝ սուբվենցիայի ծրագրային հայտերի մշակման, ներկայացման, դրանց գնահատման և համաֆինանսավորման մասով։

 

4.ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ

 

Առաջարկվում է սահմանել համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի մշակման, քննարկման և հաստատման կարգը, հայտերի ձևաչափը, գնահատման մեխանիզմները, ինչը հնարավորություն կտա սահմանել արդյունքային վերահսկողության ցուցանիշները յուրքանաչյուր սուբվենցիոն հայտի համար, ծրագրերի իրականացումը և ֆինանսական միջոցների օգտագոծումը կդարձնի ավելի թափանցիկ և վերահսկելի: 

Մասնավորապես, առաջարկվում է սահմանել համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիայի տարամադրման կարգը, այդ թվում՝

- ծրագրերի իրականացման համար համայնքների համաֆինանսավորման չափը` կախված ծրագրի ոլորտից և համայնքի աշխարհագրական դիրքից,

- հայտերի մշակման և ներկայացման պահանջները,

 -միջգերատեսչական հանձնաժողովում հայտերի քննարկման և հաստատման գործընթացը։

 

  1. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ

         Սույն որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման  նախարարության կողմից:

 

  1. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

 

      Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել Հանրապետության համայնքների կողմից տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Հայատանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետությունը և համայնքային և պետական բյուջեներից ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման ապահովումը:

  1. ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԵԹԵ ԱՅԴՊԻՍԻՔ ԱՌԿԱ ԵՆ) Չկան:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ  այլ  իրավական ակտերում փոփոխություններ

կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության  մասին

 

Ներկայացված որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում  փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման  կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

 

Ներկայացված որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում  նախատեսվում է ծախսերի ավելացում: Տեղեկանքը կցվում է։

 

 ՏԵՂԵԿԱՆՔ

 Պետական բյուջեում ծախսերի ավելացման վերաբերյալ

 

  2018 թվականի ընթացքում ՀՀ համայնքներից մշակվել և ներկայացվել են համայքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված թվով 220 սուբվենցիայի ծրագիր։  Միջգերատեչական հանձնաժողովի կողմից նշված ծրագրերից հավանության են արժանացել թվով 181-ը,  որոնց ընդհանուր արժեքը կազմում է 5,999 մլրդ ՀՀ դրամ, որից`

        - պետական բյուջեի համաֆինանսավորման չափը` 2541 մլրդ ՀՀ դրամ,

         - համայնքների համաֆինանսավորման չափը` 3,158 մլրդ ՀՀ դրամ,

         - մասնավոր հատվածի ներդրման չափը` 298,3 մլն ՀՀ դրամ:

Հաշվի առնելով, որ 2018 թվակնաին նախաձեռնված սուբվենցիայի տրամադրման գործընթացը փորձնական էր և ոչ բոլոր համայնքներն էին ֆոնդային բյուջեներում համապատասխան միջոցներ նախատեսել ծրագրին մասնակցելու նպատակով,  դրա հետ մեկտեղ, հաշվի առնելով, որ սույն որոշման նախագծում բարելավվում են  ծրագրերի համաֆինասնավորման գործընթացները՝ բոլոր համայնքներին տալով հնարավորություններ պետական աջակցությամբ իրականացնելու ենթակառուցվածքների զարգացման գործընթացները,  ենթադրվում է, որ վերհիշյալ միջոցները կկրկնապատկվեն։ Ասյինքն` ՀՀ պետական բյուջեից տարեկան նախատեսվում է մոտ 5,0 մլրդ դրամի սուբվենիցայի տրամադրում։

        

 

 

  • Քննարկվել է

    07.12.2018 - 05.01.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1229

Տպել