Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

<<Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. <<Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀO-99 oրենքի 1-ին հոդվածով հաստատված <<Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի>> (այսուհետ` Կանոնագիրք) 71-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<Զինծառայողների միասնական համազգեստի, զինվորական տարբերանշանների ձևերը և դրանց նկարագրերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:>>:

 

ՀՈԴՎԱԾ 2. Կանոնագրքի 2-րդ հավելվածում`

1) 1-ին մասում լրացնել հեևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

<<Զորամասի մարտական դրոշի կանոնադրությունը, մարտական դրոշի նկարագիրը և մարտական դրոշի վկայագրի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:>>.

2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասի երկրորդ պարբերությունը:

 

ՀՈԴՎԱԾ 3. Կանոնագրքի 3-րդ հավելվածում`

1) 3-րդ մասի երկրորդ նախադասությունում <<տրվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի պահպանագիրը>> բառերը փոխարինել <<տրվում է նաև մարտական դրոշի վկայագիրը>> բառերով.

2) 8-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

<<Մարտական դրոշը հանձնողն ընթերցում է մարտական դրոշի վկայագիրը, որից հետո մարտական դրոշը և մարտական դրոշի վկայագիրը փոխանցում է զորամասի հրամանատարին:>>.

3) 9-րդ մասի առաջին նախադասությունում <<պահպանագիրը>> բառը փոխարինել <<մարտական դրոշի վկայագիրը>> բառերով.

4) 17-րդ մասի երկրորդ պարբերության երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

<<Շքանշանը հանձնող անձը զորաշարքի առջև ընթերցում է զորամասը շքանշանով պարգևատրելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը, որից հետո հրամանագիրը և շքանշանի վկայականը հանձնում է զորամասի հրամանատարին, իսկ շքանշանն ամրացնում է մարտական դրոշին:>>.

5) 19-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

<<Նշված դեպքում ընթերցվում է Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը` զորամասը շքանշանով պարգևատրելու մասին, որից հետո ընթերցվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանը` զորամասին մարտական դրոշ հանձնելու մասին:>>.

6) 21-րդ մասի երկրորդ պարբերությունում <<պահպանագրում>> բառը փոխարինել <<մարտական դրոշի վկայագրում>> բառերով.

7) 22-րդ մասի

ա. երրորդ և չորրորդ պարբերություններում <<նրա պահպանագիրը>> բառերը փոխարինել <<մարտական դրոշի վկայագիրը>> բառերով,

բ. հինգերորդ պարբերությունում <<նրանց պահպանագիրը>> բառերը փոխարինել <<մարտական դրոշների վկայագրերը>> բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ և 153-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    24.03.2017 - 16.04.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10923

Տպել