«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1030-Լ որոշման հավելվածի 77-րդ կետի կատարման ապահովման նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մշակվել է «Արտակարգ իրավիճակների կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ արտակարգ իրավիճակների ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործման նպատակով:
Ներկայումս, ամբողջ աշխարհում աղետներն իրենից ներկայացնում են այն խոշոր վտանգներից մեկը, որն ուղղված է մարդկության անվտանգության և զարգացման դեմ:
Վերջին տարիների ընթացքում աղետների զոհ են դարձել միլլիոնավոր մարդիկ, իսկ պետությունները աղետների հետևանքների վերացման և հասցված վնասների հատուցման վրա ծախսել են միլլիարդավոր դրամական միջոցներ:
Փորձը ցույց է տալիս, որ ներպետական համակարգում խնդրի լուծման իրավական ամրագրվածությունը և իրավական հենքը այն կռվանն են, որի միջոցով հնարավոր է պայքարել և դրսևորել այն իրավաչափ վարքագիծը, որն ուղղված կլինի արտակարգ իրավիճակների կառավարման գործին:
Միաժամանակ, աշխարհի զարգացած մի շարք երկրներում կանոնակարգված են արտակարգ իրավիճակ հայտարարելու և համապատասխան իրավական ռեժիմ հայտարարելու իրավական բոլոր խնդիրներն ու ընթացակարգերը, պետական կառավարման բոլոր հարթակներում:
Հարկ է նշել, որ արտակարգ իրավիճակների բնագավառում պետական կառավարման համակարգի մարմինների լիազորությունները, հիմնական հասկացություններն ու բնակչության պաշտպանության գործընթացում իրավական այլ առանձնահատկությունները սահմանվել են դեռևս 1998 թվականին՝ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այնուհետև, օրենքի կիրարկումն ապահովող մի շարք ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով:
Բացի այդ, երկրում աղետի գրանցման դեպքում կամ գտնվելով դեպքի, պատահարի վայրում կամ ստանալով տեղեկատվություն վերջիններիս սպառնալիքի դեպքում՝ Կառավարության, պետական կառավարման համապատասխան մարմինների, մարզպետների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների համար արտակարգ իրավիճակ հայտարարելու որևէ իրավական հիմք (լիազորություն, պարտավորություն), չափանիշ կամ չափորոշիչ օրենքով սահմանված չէ:
Հանրապետությունում կանոնակարգված չեն արտակարգ իրավիճակին վերաբերող մի շարք պարտադիր ինստիտուցիոնալ գործընթացներ, մասնավորապես՝
- որ դեպքերում, ինչ իրադրությունում, հետևանքների ծանրության որ աստիճանում և ինչպիսի հանգամանքների առկայության պարագայում համայնքում, մարզում կամ հանրապետությունում կարող է հայտարարվել արտակարգ իրավիճակ և մտցվել արտակարգ իրավիճակի ռեժիմ.
- արտակարգ իրավիճակ հայտարարելու լիազորություններ ունեցող պետական մարմինների շրջանակը.
- ինչ ժամկետներում և եղանակով է հայտարարվում արտակարգ իրավիճակը.
- արտակարգ իրավիճակ հայտարարելու և իրավական ռեժիմ հաստատելու պատասխանատու մարմինների, կազմակերպությունների, բնակչության իրավահարաբերությունները, կիրառվող սահմանափակումներն ու միջոցները:
Նշված բացերը նպաստում են «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ոչ ամբողջական կիրառմանը, աղետների, արտակարգ դեպքերի, պատահարների, վտանգավոր երևույթների գրանցման դեպքում դրանց ըստ ցանկության, կամայական կամ չկանոնակարգված որակավորումներին, հասցված վնասների հատուցման կամ դրանց գնահատման գործում՝ ընտրովի քաղաքականության իրականացմանը:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Ներկայացված նախագծով սահմանվում են արտակարգ իրավիճակի ռեժիմի հասկացությունը, արտակարգ իրավիճակի հայտարարման ու դադարեցման հիմքերը, իրավասություն ունեցող պետական մարմինների լիազորությունները, ինչպես նաև արտակարգ իրավիճակի ռեժիմն ապահովող մարմինները:
Միաժամանակ, նախագծով սահմանվում է արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին որոշման ընդունման հնարավորությունը, որի բովանդակության մեջ ներառվում է` հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները, հայտարարելու անհրաժեշտության հիմնավորումը, այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է արտակարգ իրավիճակ, արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող միջոցները և ուժերը, կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք, ուժի մեջ մտնելու և գործողության ժամկետները, ինչպես նաև որոշման հրապարակման առանձնահատկությունը:
Նախագծով ամրագրվում է նաև արտակարգ իրավիճակի հայտարարման դեպքում համապատասխան մարմինների կողմից իրականացվող միջոցառումների ցանկը:
Հարկ է նաև նշել, որ նախագծով նախատեսվել են արտակարգ իրավիճակներում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների, կիրառվող միջոցների սահմանները և ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքների երաշխիքներն ապահովող դրույթներ` հաշվի առնելով արտակարգ իրավիճակի ռեժիմի առանձնահատկությունը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել աղետների ռիսկի կառավարման ոլորտի իրավական դաշտը:
ՏԵՂԵԿԱՆՔ N 1
«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Արտակարգ իրավիճակների կառավարման մասին» հայաստանի հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
ՏԵՂԵԿԱՆՔ N 2
«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
««Արտակարգ իրավիճակների կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
03.12.2018 - 18.12.2018
-
Տեսակ
Արձանագրային որոշում
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Դիտումներ` 12195
Տպել