Add to favourites

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1030-Լ որոշման հավելվածի 77-րդ կետի կատարման ապահովման նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մշակվել է «Արտակարգ իրավիճակ­նե­րի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ արտակարգ իրավիճակների ոլորտը կարգավորող իրավա­կան դաշտի կատարելա­գոր­ծման նպատակով:

Ներկայումս, ամբողջ աշխարհում աղետներն իրենից ներկայացնում են այն խոշոր վտանգներից մեկը, որն ուղղված է մարդկության անվտանգության և զարգացման դեմ:

Վերջին տարիների ընթացքում աղետների զոհ են դարձել միլլիոնավոր մարդիկ, իսկ պետությունները աղետների հետևանքների վերացման և հասցված վնասների հատուցման վրա ծախսել են միլլիարդավոր դրամական միջոցներ:

Փորձը ցույց է տալիս, որ ներպետական համակարգում խնդրի լուծման իրավական ամրագրվածությունը և իրավական հենքը այն կռվանն են, որի միջոցով հնարավոր է պայքարել և դրսևորել այն իրավաչափ վարքագիծը, որն ուղղված կլինի արտակարգ իրավիճակների կառավարման գործին:

Միաժամանակ, աշխարհի զարգացած մի շարք երկրներում կանոնակարգ­ված են արտակարգ իրավիճակ հայտարարելու և համապատասխան իրավական ռեժիմ հայտարարելու իրավական բոլոր խնդիրներն ու ընթացակարգերը, պետական կառավարման բոլոր հարթակներում:

Հարկ է նշել, որ արտակարգ իրավիճակների բնագավառում պետական կառավարման համակարգի մարմինների լիազորությունները, հիմնական հասկացություններն ու բնակչության պաշտպա­նու­թյան գործընթացում իրավա­կան այլ առանձնահատկությունները սահմանվել են դեռևս 1998 թվականին՝ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այնուհետև, օրենքի կիրարկումն ապահովող մի շարք ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով:

Բացի այդ, երկրում աղետի գրանցման դեպքում կամ գտնվե­լով դեպքի, պատահարի վայրում կամ ստանալով տեղեկատվություն վերջիններիս սպառնալիքի դեպքում՝ Կառավարության, պետական կառավարման համապատասխան մարմինների, մարզպետների, ինչպես նաև տե­ղա­կան ինքնակառավարման մարմինների համար արտակարգ իրավիճակ հայտարարելու որևէ իրավական հիմք (լիազորություն, պարտավորություն), չափանիշ կամ չափորոշիչ օրենքով սահմանված չէ:

Հանրապետությունում կանոնակարգված չեն արտակարգ իրավիճակին վերաբերող մի շարք պարտադիր ինստիտուցիոնալ գործընթացներ, մասնավորապես՝

  1. որ դեպքերում, ինչ իրադրությունում, հետևանքների ծանրության որ աստիճանում և ինչպիսի հանգամանքների առկայության պարագայում համայնքում, մարզում կամ հանրապետությունում կարող է հայտարարվել արտակարգ իրավիճակ և մտցվել արտակարգ իրավիճակի ռեժիմ.
  2. արտակարգ իրավիճակ հայտարարելու լիազորություններ ունեցող պետական մարմինների շրջանակը.
  3. ինչ ժամկետներում և եղանակով է հայտարարվում արտակարգ իրավիճակը.
  4. արտակարգ իրավիճակ հայտարարելու և իրավական ռեժիմ հաստատելու պատասխանա­տու մարմինների, կազ­մա­կերպությունների, բնակչության իրավահա­րա­բերություն­նե­րը, կիրառվող սահմանափակումներն ու միջոցները:

Նշված բացերը նպաստում են «Արտակարգ իրա­վի­ճակներում բնակ­չության պաշտպա­նու­­թյան մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քի ոչ ամբողջական կիրառմանը, աղետների, արտակարգ դեպքերի, պատահարների, վտանգավոր երևույթների գրանցման դեպքում դրանց ըստ ցանկության, կամայական կամ չկանոնակարգված որակավորումներին, հասցված վնաս­ների հատուցման կամ դրանց գնահատման գործում՝ ընտրովի քաղաքա­կանության իրակա­նացմանը:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Ներկայացված նախագծով սահմանվում են արտակարգ իրավիճակի ռեժիմի հասկացությունը, արտակարգ իրավիճակի հայտարարման ու դադարեցման հիմքերը, իրավասություն ունեցող պետական մարմինների լիազորությունները, ինչպես նաև արտակարգ  իրավիճակի ռեժիմն ապահովող մարմինները:

Միաժամանակ, նախագծով սահմանվում է արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին որոշման ընդունման հնարավորությունը, որի բովանդակության մեջ ներառվում է` հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները, հայտարարելու անհրաժեշտության հիմնավորումը, այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է արտակարգ իրավիճակ, արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող միջոցները և ուժերը, կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք, ուժի մեջ մտնելու և գործողության ժամկետները, ինչպես նաև որոշման հրապարակման առանձնահատկությունը:

Նախագծով ամրագրվում է նաև արտակարգ իրավիճակի հայտարարման դեպքում համապատասխան մարմինների կողմից իրականացվող միջոցառումների ցանկը:

Հարկ է նաև նշել, որ նախագծով նախատեսվել են արտակարգ իրավիճակներում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների, կիրառվող միջոցների սահմանները և ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքների երաշխիքներն ապահովող դրույթներ` հաշվի առնելով արտակարգ իրավիճակի ռեժիմի առանձնահատկությունը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել աղետների ռիսկի կա­ռավարման ոլոր­տի իրավական դաշ­տը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 1

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Արտակարգ իրավիճակների կառավարման մասին» հայաստանի հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 2

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

««Արտակարգ իրավիճակների կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Discussed

    03.12.2018 - 18.12.2018

  • Type

    Protocol decision

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7970

Print