Հիշել նախագիծը

Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

<<ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     ՀՈԴՎԱԾ 1. <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ նախադասությունում <<երեք>> բառը փոխարինել <<երկու կամ երեք կամ չորս>> բառերով:

      ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

     <<Սույն մասի համաձայն ներկայացված քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու դիմումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի կողմից:>>:

     ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում <<կրթական>> բառից առաջ լրացնել <<կամ միջին մասնագիտական>> բառերը:

     ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 25-րդ հոդվածը լրացնել 13-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

    <<13. Քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ հրամանը կարող է վերանայվել <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ, կամ դատարանի որոշմամբ՝ հրամանի կայացման համար հիմք հանդիսացած փաստաթղթերում կեղծիք հայտնաբերելու կամ սույն օրենքով և այլ ենթաօրենսդրական նորմատիվ ակտերով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգի խախտման դեպքերում:>>:

     ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում <<36 տարեկան>> բառերը փոխարինել <<40 տարեկան>> բառերով:

     ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում <<3-5 տարի>> բառերը փոխարինել <<2-5 տարի>> բառերով:

     ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասում <<հոդվածով>> բառը փոխարինել <<հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերում ու 4-րդ մասում>> բառերով:

     ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում <<մեկ>> բառը փոխարինել <<երկո>> բառով:

     ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերում <<զինծառայողը>> բառից առաջ լրացնել <<առկա չէ թափուր այլ զինվորական պաշտոն կամ>> բառերը:

     ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 58-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությունում <<0երեք ամիս>> բառերը փոխարինել <<մեկ տարի>> բառերով:

     ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 61-րդ հոդվածի 14-րդ մասում <<սովորելու հրամանագրված>> բառերից առաջ լրացնել <<կամ պետական լիազոր արմնի պատվերով ինտերնատուրայի կրթական ծրագրով>> բառերը:

     ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 73-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերում <<սեփականության իրավունքով անհատույց բնակարան>> բառերը փոխարինել  <<բնակարանային պայմանների բարելավում>> բառերով:

     ՀՈԴՎԱԾ 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Քննարկվել է

    22.11.2018 - 07.12.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10477

Տպել