Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Երևանի զարգացման 2019-2023թթ. հնգամյա ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

 ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետին,  83-րդ հոդվածին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 82-րդ հոդվածին համապատասխան՝

 

Երևան քաղաքի ավագանին որոշում է՝

1. Հաստատել Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշմամբ հաստատված Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագիրը ենթակա է հրապարակման «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 56-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված կարգով, իսկ ծրագրի հիմնական ցուցանիշները, վիճակագրական և գրաֆիկական տվյալները նաև առանձին տեղեկատուներով և գրքույկներով՝ ընդհանուր 1000 տպաքանակներով։

«Երևանի զարգացման 2019-2023թթ.  հնգամյա ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը կից ներկայացվում է:

  • Քննարկվել է

    14.11.2018 - 29.11.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

29.11.2018 15:00

Հանրային քննարկումների ընթացքում 2018 թվականի նոյեմբերի 29-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8505

Տպել

Առաջարկներ`

Մարինե Նալբանդյան

26.11.2018

Ինձ որպես ջրային փորձագետի անհանգստացնում է Երևանյան լճի էկոլոգիական ու ափամերձ տարածքների ոչ բարեկարգ վիծակը: Ուստի առաջարկում եմ կազմակերպել քննարկում տարբեր մասնագետների մասնակցությամբ լուծումներ որոնելու ուղությամբ այդ տարածքը դարձնելու ռեկրեացիոն հանգստի գոտի երևանցիների համար: կեսաբանական գիտությունների թեկնածու, Մարինե Նալբանդյան

Տեսնել ավելին