Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության 2001թ. օրենքում լրացումներ և փոփոխություներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Նենսի Գևորգիան 17.11.2018 16:11:37 Հարկային օրենսգրքում առկա էն 79-րդ հոդվածին արված բազմաթիվ հղումներ, և նշված հոդվածն ուժը կորցրած ճանաչելու դեպքում անհրաժեշտ է վերանայել և փոփոխություններ նախատեսել նաև այդ հոդվածներում:
2 Նենսի Գևորգիան 17.11.2018 16:20:56 Այնուամենայնիվ կարծում եմ լրացուցիչ հիմնավորման կարիք կա թե ինչպես են առանձնացվել նշված ապրանքները: ԱԱՀ-ի երկարաձգման արտոնություն նախատեսող մի քանի կառավարության որոշումներ ուսումնասիրելուց հետո, տպավորություն կա, որ ներկայումս տնտեսվարողները գործող ընթացակարգերով կարող են ներմուծել ավելի լայն տեսականիի ապրանք, քան նման նախագծի ընդունման պարագայում: Մասնավորապես, 25.10.2018թ. թիվ 1201-Ա որոշմամբ նման արտոնություն է տրամադրվել «ԱՐԳԱ-ՅՈՒՐՈՍԹԻԼ» ընկերությանը Սկավառակաձև սղոցող հաստոցի ներմուծման համար: Պարզ չէ նախագծի ընդունման դեպքում արդյոք նույն հաստոցի ներմուծումը կազատվի ԱԱՀ-ից թե ոչ:
3 Նենսի Գևորգիան 17.11.2018 16:20:56 Բացի այդ կարծում եմ հիմնավորումը անհրաժեշտ է լրացնել նաև որոշակի թվային տվյալներով: Մասնավորապես, գործող կարգի համաձայն տնտեսվարողների կողմից համապատասխան հարկի վճարումը պարզապես հետաձգվում էր, մինչդեռ նախագծով նախատեսվում է հարկից ազատում: Այս առումով, հետաքրքիր և կարևոր եմ համարում նաև նախագծի հիմնավորման՝ բյուջեի վրա ազդեցության տեսանկյունից լրամշակումը:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: