Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության 2001թ. օրենքում լրացումներ և փոփոխություներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2018 թվականի _______ __-ին

 

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 29-ի ՀՕ-195 օրենքի 1-ին հոդվածի ցանկը  լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

 

Ծածկագիրն ըստ

ԱՏԳ ԱԱ-ի

Ապրանքի համառոտ անվանումը

1701 13

 եղեգնաշաքար, այլ

1701 14

 եղեգնաշաքար, այլ

2809200000

ֆոսֆորաթթու

2907 19 9000

Ֆենոլներ, ֆենոլոսպիրտներ՝

29212900

Ամինային ֆունկցիոնալ խմբի հետ միացություններ

2942 00 000 0

Օրգանական այլ միացություններ

30019098

հեպարին եւ դրա աղերը

3204 19 0000

Օրգանական սինթետիկ ներկող նյութեր

3005 10 000 0

 

Բամբակ, թանզիֆ, փաթույթային վիրակապեր եւ նույնանման արտադրատեսակներ (օրինակ՝ վիրակապական նյութեր, կպչուն սպեղանիներ, թրջոցալաթեր)՝ ներծծված կամ ծածկված դեղագործական նյութերով կամ մանրածախ վաճառքի համար կաղապարներում կամ փաթեթվածքներում բաժնեծրարված, նախատեսված բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության կամ անասնաբուժության մեջ օգտագործելու համար, այլ

3005 90 100 0

 

3506 10 000 0

Որպես սոսինձներ կամ հարակցանյութեր օգտագործվելու համար պիտանի, մանրածախ վաճառքի համար որպես սոսինձներ կամ հարակցանյութեր բաժնեծրարված, 1 կգ-ից ոչ ավելի զուտ զանգված ունեցող արտադրանք

3901

Էթիլենի պոլիմերներ՝ սկզբնական ձեւերով

3902

Պրոպիլենի կամ այլ օլեֆինների պոլիմերներ՝ սկզբնական ձեւերով

3903

Ստիրոլի պոլիմերներ՝ սկզբնական ձեւերով

3904

Վինիլքլորիդի կամ այլ հալոգենացված օլեֆինների պոլիմերներ՝ սկզբնական ձեւերով

3905

Վինիլացետատի կամ այլ բարդ վինիլային եթերների պոլիմերներ՝ սկզբնական ձեւերով. վինիլային այլ պոլիմերներ՝ սկզբնական ձեւերով

3906

Ակրիլային պոլիմերներ՝ սկզբնական ձեւերով

3907

Պոլիացետալներ, այլ պարզ պոլիեթերներ եւ էպօքսիդային խեժեր՝ սկզբնական ձեւերով. պոլիկարբոնատներ, ալկիդային խեժեր, պոլիալիլային բարդ եթերներ եւ այլ բարդ պոլիեթերներ՝ սկզբնական ձևերով

3912

Թաղանթանյութ եւ դրա քիմիական ածանցյալները՝ սկզբնական ձեւերով, այլ տեղում չհիշատակված կամ չներառված

4002

Սինթետիկ կաուչուկ եւ յուղերից ստացված ֆակտիս` սկզբնական ձեւերով կամ թիթեղների, թերթերի կամ շերտերի կամ ժապավենների տեսքով, 4001 ապրանքային դիրքում ընդգրկված նյութերի խառնուրդներ տվյալ ապրանքային դիրքում ընդգրկված ցանկացած նյութի հետ` սկզբնական ձեւերով կամ թիթեղների, թերթերի կամ շերտերի կամ ժապավենների տեսքով

4003000000

Վերականգնված կաուչուկ` սկզբնական ձեւերով կամ թիթեղների, թերթերի կամ շերտերի կամ ժապավենների տեսքով

4302

Դաբաղած կամ մշակած մորթիով մորթիկներ (ներառյալ գլուխները, պոչերը, թաթերը եւ այլ մասեր կամ կտորտանքը)՝ չհավաքած կամ հավաքած (առանց այլ նյութերով համալրելու)՝ բացի 4303 ապրանքային դիրքում նշվածների

4811 49 000 0

 

Թուղթ, ստվարաթուղթ, թաղանթանյութի բամբակ եւ թաղանթանյութի մանրաթելերից քաթան՝ պատվածքով, ներծծված, մակաշերտված, ներկված կամ զարդարված մակերեսով կամ տպված, ցանկացած չափի գլանափաթեթներով կամ ուղղանկյուն (ներառյալ քառակուսի) թերթերով, բացի 4803, 4809 կամ 4810 ապրանքային դիրքերում ընդգրկված ապրանքներից,  այլ

5007

Գործվածք՝ մետաքսե թելերից կամ մետաքսե թափոններից

5106

Բրդյա մանվածք՝ մեքենայական մանման, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված

520100

Բամբակի մանրաթել՝ սանդերքագզման կամ սանրագզման չենթարկված

5202

Բամբակյա մանրաթելի մնացուկներ

520411

Բամբակի մանրաթել՝ բամբակի մանրաթելերի 85 զանգվ. % կամ դրանից ավելի պարունակությամբ

520419

Բամբակի մանրաթել՝ բամբակի մանրաթելերի 85 զանգվ. % կամ դրանից ավելի պարունակությամբ, այլ

5205

Բամբակե գործվածքներ

5206

Բամբակե գործվածքներ

5208

Բամբակե գործվածքներ

5209

Բամբակե գործվածքներ

5210

Բամբակե գործվածքներ

5211

Բամբակե գործվածքներ

5212

Բամբակե գործվածքներ

53

Այլ բուսական մանածագործական մանրաթելեր, թղթե մանվածք և գործվածքներ թղթե մանվածքից

 

5401

Կարի թելեր քիմիական թելերից, բացառությամբ՝

5401109000

մանրածախ վաճառքի համար բաժնեծրարած

5401209000

մանրածախ վաճառքի համար բաժնեծրարած

5402

Սինթետիկ համալիր թելեր

5403

Արհեստական համալիր թելեր

5404

Սինթետիկ առանձնաթելեր

5405000000

Արհեստական առանձնաթելեր

5406000000

Գործվածքներ քիմիական համալիր թելերից

5407

Գործվածքներ սինթետիկ համալիր թելերից

5408

Գործվածքներ արհեստական համալիր թելերից

5501

Լարան՝ սինթետիկ թելերի

5503

Սինթետիկ մանրաթելեր

5508

Կարի թելեր քիմիական մանրաթելերից՝ մանրածախ վաճառքի համար բաժնեծրարած կամ չբաժնեծրարած, բացառությամբ՝

5508109000

մանրածախ վաճառքի համար բաժնեծրարած

5508209000

մանրածախ վաճառքի համար բաժնեծրարած

5601

Բամբակ` մանածագործական նյութերից եւ դրանից պատրաստած արտադրատեսակներ

5602

Թաղիք կամ նրբաթաղիք` ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված

5603

Չգործված կտորեղեն

5604

Ռետինե թելեր եւ կորդ

58062000000

 

Նեղ գործվածքներ

5901

Մանածագործվածքներ

5903

Մանածագործական նյութեր

60

Տրիկոտաժե պաստառներ՝ մեքենայագործ կամ ձեռագործ

 

61179000000

Հագուստի ուսերի ներքնադիր

6310

Լաթեր՝ օգտագործված կամ նոր

640610

կոշկերեսի ձևվածքներ և դրանց մասեր

640620

ռետինից կամ պլաստմասսայից կոշկատակեր ու կրունկներ

640690

կոշկերեսի ձեւվածքներ

7201

Թուջ՝ վերամշակելի եւ հայելային՝ ձուլակոճղերով, մետաղակոճղերով կամ այլ առաջնային ձեւերով

7202

Ֆեռոհամաձուլվածքներ

7203

Երկաթի հանքաքարի անմիջական վերականգնման արգասիքներ եւ սպունգանման այլ երկաթ` կտորներով, բովագնդիկներով եւ նույնանման ձեւերով.

7204

Սեւ մետաղների մնացորդներ եւ ջարդոն. վերաձուլման համար սեւ մետաղների ձուլակտորներ

7205

Հատիկներ (գրանուլներ) եւ փոշի վերամշակելի եւ հայելանման թուջից, այլ սեւ մետաղներից

7206

Երկաթ եւ չլեգիրված պողպատ

7207

Կիսապատրաստուկներ երկաթից կամ չլեգիրված պողպատից.

7208370000

Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք

7208380000

Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք

7208390000

Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք

7209169000

Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք՝ 600 մմ կամ ավելի լայնությամբ, սառնագլոցված

7211

Հարթ գլանվածք՝ պողպատից կամ չլեգիրված պողպատից՝ լայնությամբ 600 մմ-ից պակաս, չերեսապատված, առանց գալվանական կամ այլ պատվածքի.

7212

Հարթ գլանվածք երկաթից կամ չլեգիրված պողպատից՝ 600 մմ-ից պակաս լայնությամբ, երեսապատված գալվանական կամ այլ պատվածքով.

7218

 Պողպատ չժանգոտվող ձուլուկներով կամ այլ սկզբնական ձեւերով. կիսապատրաստուկներ չժանգոտվող պողպատից.

7219

Կոռոզիակայուն պողպատից հարթ գլանվածք` 600 մմ կամ ավելի լայնությամբ.

7220

Կոռոզիակայուն պողպատից հարթ գլանվածք՝ 600 մմ–ից պակաս լայնությամբ.

7224

Այլ պողպատ՝ լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձեւերով. կիսապատրաստուկներ այլ լեգիրված պողպատից.

7225

Այլ լեգիրված պողպատից հարթ գլանվածք՝ 600 մմ կամ ավելի լայնությամբ.

7226

Այլ լեգիրված պողպատից հարթ գլանվածք՝ 600 մմ–ից պակաս լայնությամբ

730431800 9

Խողովակներ առանց կարի, սեւ մետաղներից (թուջե ձուլվածքից բացի).

7304 59 930 0

Պողպատյա անկար խողովակ 168,3 մմ–ից ավելի, բայց 406,4 մմ–ից ոչ ավելի արտաքին տրամագծով

73049000

Խողովակներ, փողակներ եւ սնամեջ տրամատներ՝ առանց կարի, սեւ մետաղներից

7309 00 510 0

Ամբարներ, ցիստերններ, բաքեր եւ նույնանման տարողություններ սեւ մետաղներից 100 000 լիտրից ավելի

7309 00 590 0

Ամբարներ, ցիստերններ, բաքեր եւ նույնանման տարողություններ սեւ մետաղներից 100 000 լիտրից ոչ ավելի

7411290000

Պղնձե խողովակներ եւ փողակներ

7603

Ալյումինի փոշիներ եւ թեփուկներ

7604 21 000 0

Ալյումինի համահալվածքներից  սնամեջ տրամատներ

7616 99 900 8

 

Ալյումինից պատրաստված այլ արտադրատեսակներ, այլ

78

Կապար եվ արտադրատեսակներ դրանից

7901

Չմշակված ցինկ

7903

Ցինկի փոշի, նստվածք եւ թեփուկներ

80

Անագ և արտադրատեսակներ դրանից

9027

Սարքեր եւ ապարատուրա՝ ֆիզիկական կամ քիմիական անալիզի համար

9030 84 000 9

 

Օսցիլոսկոպներ, սպեկտրաանալիզատորներ, այլ սարքեր եւ ապարատուրա` էլեկտրական մեծությունների չափման կամ հսկման համար՝ բացի 9028 ապրանքային դիրքում նշված չափիչ սարքերից. սարքեր եւ ապարատուրա` ալֆա, բետա, գամմա, ռենտգենյան, տիեզերական կամ այլ իոնացնող ճառագայթումները հայտնաբերելու կամ չափելու համար

9030 33 990 0

 

9030 89 300 0

 

9106

Սարքավորումներ՝ օրվա ժամերը գրանցելու համար եւ սարքավորումներ՝ ժամանակի միջակայքերը որեւէ եղանակով չափելու, գրանցելու կամ ցուցանշելու համար, ցանկացած ժամացույցի մեխանիզմով կամ սինխրոն շարժիչով (օրինակ` ժամանակի գրանցիչներ, ժամանակի գրառման սարքեր).

9107

Ժամանակի փոխարկիչներ

9402

Կահույք` բժշկական

9403 10 580 9

 

Այլ կահույք եւ դրա մասերը, այլ

9606 21 000 0

Կոճակներ  պլաստմասսայից, առանց մանածագործական պատվածքի

96071100000

կայծակ–ճարմանդներ

960719000

կայծակ–ճարմանդներ

9613 90 000 0

 

Մասեր կրակայրիչների՝ նախատեսված ծխախոտների համար, եւ այլ կրակայրիչների՝ ներառյալ մեխանիկական եւ էլեկտրական կրակայրիչները, եւ դրանց համար նախատեսված մասերը՝ բացի կայծքարերից եւ պատրույգներից,

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2018 թվականի _______ __-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել  Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածը:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                  ՆԱԽԱԳԱՀ                                                        ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    05.11.2018 - 20.11.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9363

Տպել

Առաջարկներ`

Նենսի Գևորգիան

17.11.2018

Բացի այդ կարծում եմ հիմնավորումը անհրաժեշտ է լրացնել նաև որոշակի թվային տվյալներով: Մասնավորապես, գործող կարգի համաձայն տնտեսվարողների կողմից համապատասխան հարկի վճարումը պարզապես հետաձգվում էր, մինչդեռ նախագծով նախատեսվում է հարկից ազատում: Այս առումով, հետաքրքիր և կարևոր եմ համարում նաև նախագծի հիմնավորման՝ բյուջեի վրա ազդեցության տեսանկյունից լրամշակումը:

Նենսի Գևորգիան

17.11.2018

Այնուամենայնիվ կարծում եմ լրացուցիչ հիմնավորման կարիք կա թե ինչպես են առանձնացվել նշված ապրանքները: ԱԱՀ-ի երկարաձգման արտոնություն նախատեսող մի քանի կառավարության որոշումներ ուսումնասիրելուց հետո, տպավորություն կա, որ ներկայումս տնտեսվարողները գործող ընթացակարգերով կարող են ներմուծել ավելի լայն տեսականիի ապրանք, քան նման նախագծի ընդունման պարագայում: Մասնավորապես, 25.10.2018թ. թիվ 1201-Ա որոշմամբ նման արտոնություն է տրամադրվել «ԱՐԳԱ-ՅՈՒՐՈՍԹԻԼ» ընկերությանը Սկավառակաձև սղոցող հաստոցի ներմուծման համար: Պարզ չէ նախագծի ընդունման դեպքում արդյոք նույն հաստոցի ներմուծումը կազատվի ԱԱՀ-ից թե ոչ:

Նենսի Գևորգիան

17.11.2018

Հարկային օրենսգրքում առկա էն 79-րդ հոդվածին արված բազմաթիվ հղումներ, և նշված հոդվածն ուժը կորցրած ճանաչելու դեպքում անհրաժեշտ է վերանայել և փոփոխություններ նախատեսել նաև այդ հոդվածներում:

Տեսնել ավելին