Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 249 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ  

 <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 249 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության կառավարության նշված որոշման ընդունումը հնարա­վորություն կտա հստակեցնել քաղաքացիական ավիացիայի ոլորտում Հայաստանի Հանրա­պետության կողմից իրականացվող քաղաքականության սկզբունքները և կապահովի դրանց համապատասխանությունը «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մաuին» (ԻԿԱՕ) Կոնվենցիայի N 9-րդ «Ընթացակարգերի պարզեցում» հավելվածով սահմանված չափորոշիչներին:

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը հաս­տատելու մասին» N 249 որոշումն ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2002 թվականի մարտի 16-ին, այն համապատասխանել է ԻԿԱՕ-ի կողմից սահմանված չափանիշներին,  սակայն 9-րդ՝ «Ընթացակարգերի պարզեցում» հավելվածում 2016 թվականին 14-րդ խմբագրությամբ սահմանվել են նոր չափորոշիչներ` կապված օդանավերի թռիչքների թույլտվությունների ձևակերպման, օդանավերի ժամանման և մեկնման, օդանավակայաններում օդանավերի և ուղևորների սպասարկման համար անհրաժեշտ ծառայությունների և տեխնի­կական միջոցների առկայության, ուղևորների և բեռների սահմանային, մաքսային, առողջապահական, սանիտարակարանտինային հսկողությունների, օդանավերի անձնակազ­մերի վկայականների, ուղևորային փաստաթղթերի ձևակերպումների, մուտքի իրավունք չունեցող անձանց հետ վարվելու կարգի, փոխադրվող ուղևորների ուղևորային մանիֆեստների և փոխադրման ընդունված բեռների բեռնային մանիֆեստների ձևաթղթերի, օդանավի անձնակազմի անդամների գլխավոր հայտարարագերի ձևաթղթերի, օդանավում հիվանդ ուղևորների առկայության մասին ձևաթղթերի լրացման և ժամանման օդանավակայանում ներկայացման կարգի, օդանավերի դեզինֆեկցիայի և դեզինսեկցիայի միջոցառումներին ներկայացվող պահանջների հետ։

Նշված փոփոխությունների և լրացումների կիրառմամբ ՀՀ օդանավակայաններում իրակա­նացվող ուղևորների սպասարկման ընթացակարգերը կհամապատասխանեցվեն ԻԿԱՕ-ի կողմից սահմանված նոր չափորոշիչներին։

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա համապատասխանեցնելու Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ)  կողմից նոր ընդունված չափորոշիչներին և ավելի բարձրացնել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում կիրառվող ուղևորների սպասարկման աշխատանքների անհրաժեշտ մակարդակը:

  1. Կարգավորման առարկան

Նշված փոփոխություների և լրացումների ընդունումը հնարավորություն կտա կանոնակարգելու Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ուղևորների սպասարկման աշխա­տանքները բոլոր փուլերում, համապատասխանեցնելով դրանք ԻԿԱՕ-ի չափորոշիչներին։

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ հստակ կամրագրվեն ուղևորների սպասարկման բոլոր փուլերի ընթացքում կիրառվող ընթացակարգերը և դրանց գործնական իրականացման միջոցով կդյուրացվեն օդային փոխադրումների ընթացքում ուղևորների սպասարկումներին առնչվող գործընթացները, դրանք համապատասխանեցնելով ԻԿԱՕ անդամ երկրներում գործող ներկայիս ընթացակարգերին։

 

  • Քննարկվել է

    30.10.2018 - 15.11.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6480

Տպել